00:00:07
Շատերը կարծում են, որ լավ ժամանակ անցկացնելու համար պետք է խմեն։00:00:11
00:00:11
Բայց Աստվածաշնչում՝ Առակներ 23:32-ում, ասվում է,00:00:15
00:00:15
որ ալկոհոլը կարող է «օձի պես խայթել»։00:00:18
00:00:18
Ալկոհոլի հետ կապված օրենքներ կա՞ն այնտեղ, որտեղ ապրում ես։ 00:00:22
00:00:22
Եթե կան, ապա քեզ կարող են տուգանել, 00:00:25
00:00:25
հանրօգուտ աշխատանքների դատապարտել,00:00:28
00:00:28
զրկել վարորդական իրավունքից կամ նույնիսկ բանտարկել։00:00:32
00:00:32
Եթե սրանցից ոչ մեկն էլ չպատահի քեզ, 00:00:34
00:00:34
ալկոհոլի պատճառով գուցե
չկարողանաս ղեկավարել ինքդ քեզ և սխալ բաներ անես։00:00:40
00:00:40
Հնարավոր է՝ ասես կամ անես բաներ, որոնց համար հետո կափսոսաս։00:00:45
00:00:45
Սակայն ի՞նչ կանես, եթե խնջույքի ժամանակ
անսպասելիորեն նկատես, որ ոմանք խմում են, 00:00:50
00:00:50
և զգաս, որ փորձանքն անխուսափելի է։00:00:53
00:00:53
Աստվածաշունչն ասում է, որ խելամիտ մարդը
տեսնում է փորձանքը և խուսափում դրանից։00:00:58
00:00:58
Կանգ առ և մտածիր։ 00:01:00
00:01:00
Ի՞նչ կարող է լինել, եթե չհեռանաս այդտեղից։00:01:03
00:01:03
Նախքան փորձանքը վրա կհասնի,00:01:04
00:01:04
ինչպե՞ս կարող ես հեռանալ՝ առանց ծաղրուծանակի ենթարկվելու։00:01:08
00:01:08
Ահա մի առաջարկ։ 00:01:09
00:01:09
Պայմանավորվիր ծնողներիդ հետ, որ կզանգես
կամ sms կուղարկես, եթե կարիք լինի շուտ հեռանալու։00:01:16
00:01:16
Իսկ ի՞նչ կարող ես անել,
եթե ինչ-որ մեկը ճնշում գործադրի քեզ վրա, որ խմես։00:01:21
00:01:21
Հռոմեացիներ 6:16-ում նշվում է,00:01:23
00:01:23
որ եթե քո որոշումները կայացնում ես
ուրիշի թելադրանքով, նրա ծառան ես դառնում։00:01:28
00:01:28
Դու կարող ես քո հասակակիցների դուդուկի տակ պարել00:01:31
00:01:31
և թույլ տալ նրանց ղեկավարել քո կյանքը։00:01:34
00:01:34
Կամ էլ վճռական պատասխան տալ, օրինակ՝ ասելով. 00:01:38
00:01:38
«Չէ՛, շնորհակալ եմ» կամ «Ես չեմ խմում»։00:01:41
00:01:41
Իսկ եթե ընկերներիդ հետ տեղ ես գնացել 00:01:44
00:01:44
և հասկանում ես, որ վարորդը
ալկոհոլ է օգտագործել, ի՞նչ կարող ես անել։00:01:48
00:01:48
Աստվածաշունչն ասում է, որ անմիտների հետ ընկերակցողը «կտուժի»։00:01:53
00:01:53
Ի՞նչ կարող է լինել, եթե այդ
անհատին թույլ տաս մեքենայով քեզ տուն տանել։ 00:01:59
00:01:59
Է՞լ ինչ տարբերակ ունես։ 00:02:01
00:02:01
Խուսափիր այն իրավիճակներից,
երբ ստիպված կլինես տուն վերադառնալ00:02:05
00:02:05
խմիչքի ազդեցության տակ մեքենա վարելու համբավ ունեցող մարդու հետ։00:02:09
00:02:09
Միշտ ունեցիր տուն գնալու լրացուցիչ տարբերակ։00:02:13
00:02:13
Հիշի՛ր, լավ ժամանակ անցկացնելու համար պարտադիր չէ խմել 00:02:16
00:02:16
և պետք չէ ընկերակցել այն մարդկանց հետ, 00:02:18
00:02:18
ովքեր մտածում են, թե խմելը պարտադիր է։ 00:02:22
00:02:22
Քաջ եղիր և շշից այն կողմ նայիր։00:02:25
00:02:25
00:02:31
Շշից այն կողմ նայիր
-
Շշից այն կողմ նայիր
Շատերը կարծում են, որ լավ ժամանակ անցկացնելու համար պետք է խմեն։
Բայց Աստվածաշնչում՝ Առակներ 23:32-ում, ասվում է,
որ ալկոհոլը կարող է «օձի պես խայթել»։
Ալկոհոլի հետ կապված օրենքներ կա՞ն այնտեղ, որտեղ ապրում ես։
Եթե կան, ապա քեզ կարող են տուգանել,
հանրօգուտ աշխատանքների դատապարտել,
զրկել վարորդական իրավունքից կամ նույնիսկ բանտարկել։
Եթե սրանցից ոչ մեկն էլ չպատահի քեզ,
ալկոհոլի պատճառով գուցե
չկարողանաս ղեկավարել ինքդ քեզ և սխալ բաներ անես։
Հնարավոր է՝ ասես կամ անես բաներ, որոնց համար հետո կափսոսաս։
Սակայն ի՞նչ կանես, եթե խնջույքի ժամանակ
անսպասելիորեն նկատես, որ ոմանք խմում են,
և զգաս, որ փորձանքն անխուսափելի է։
Աստվածաշունչն ասում է, որ խելամիտ մարդը
տեսնում է փորձանքը և խուսափում դրանից։
Կանգ առ և մտածիր։
Ի՞նչ կարող է լինել, եթե չհեռանաս այդտեղից։
Նախքան փորձանքը վրա կհասնի,
ինչպե՞ս կարող ես հեռանալ՝ առանց ծաղրուծանակի ենթարկվելու։
Ահա մի առաջարկ։
Պայմանավորվիր ծնողներիդ հետ, որ կզանգես
կամ sms կուղարկես, եթե կարիք լինի շուտ հեռանալու։
Իսկ ի՞նչ կարող ես անել,
եթե ինչ-որ մեկը ճնշում գործադրի քեզ վրա, որ խմես։
Հռոմեացիներ 6:16-ում նշվում է,
որ եթե քո որոշումները կայացնում ես
ուրիշի թելադրանքով, նրա ծառան ես դառնում։
Դու կարող ես քո հասակակիցների դուդուկի տակ պարել
և թույլ տալ նրանց ղեկավարել քո կյանքը։
Կամ էլ վճռական պատասխան տալ, օրինակ՝ ասելով.
«Չէ՛, շնորհակալ եմ» կամ «Ես չեմ խմում»։
Իսկ եթե ընկերներիդ հետ տեղ ես գնացել
և հասկանում ես, որ վարորդը
ալկոհոլ է օգտագործել, ի՞նչ կարող ես անել։
Աստվածաշունչն ասում է, որ անմիտների հետ ընկերակցողը «կտուժի»։
Ի՞նչ կարող է լինել, եթե այդ
անհատին թույլ տաս մեքենայով քեզ տուն տանել։
Է՞լ ինչ տարբերակ ունես։
Խուսափիր այն իրավիճակներից,
երբ ստիպված կլինես տուն վերադառնալ
խմիչքի ազդեցության տակ մեքենա վարելու համբավ ունեցող մարդու հետ։
Միշտ ունեցիր տուն գնալու լրացուցիչ տարբերակ։
Հիշի՛ր, լավ ժամանակ անցկացնելու համար պարտադիր չէ խմել
և պետք չէ ընկերակցել այն մարդկանց հետ,
ովքեր մտածում են, թե խմելը պարտադիր է։
Քաջ եղիր և շշից այն կողմ նայիր։
-