00:00:07
Սպորտով զբաղվելը կարող է օգտակար լինել քեզ համար։ 00:00:10
00:00:10
Աստվածաշնչում՝ 1 Տիմոթեոս 4։8-ում,
ասվում է, որ «մարմնի մարզումը.... օգտակար» է։00:00:17
00:00:17
Սպորտի շնորհիվ սովորում ես, օրինակ,
համագործակցել և հաղորդակցվել ուրիշների հետ։00:00:22
00:00:22
Բայց սպորտով զբաղվելը կարող է նաև վնասակար լինել՝00:00:25
00:00:25
կախված նրանից, թե ինչ սպորտով ես զբաղվում,
ինչպես ես զբաղվում և որքան հաճախ ես զբաղվում։00:00:33
00:00:33
Նկատի առ, թե ինչ սպորտով ես զբաղվում։ 00:00:37
00:00:37
Սաղմոս 11:5-ում ասվում է, որ Աստված «բռնություն սիրողին ատում է»։ 00:00:42
00:00:42
Որոշ սպորտաձևեր ակնհայտորեն դաժան են։ 00:00:45
00:00:45
Ուստի հարցրու ինքդ քեզ. 00:00:47
00:00:47
«Տեղի՞ն է զվարճանալ՝ նայելով, թե ինչպես են մարդիկ իրար հարվածում»։00:00:52
00:00:52
Ապա մտածիր, թե ինչպես ես զբաղվում։ 00:00:55
00:00:55
Փիլիպպեցիներ 2:3-ում ասվում է. 00:00:57
00:00:57
«Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված,00:01:01
00:01:01
այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք»։00:01:06
00:01:06
Ինչ խոսք, գրեթե բոլոր սպորտաձևերում որոշ չափով մրցակցություն կա։ 00:01:10
00:01:10
Բայց երբ տիրում է «հաղթիր ամեն գնով» ոգին,
խաղը դադարում է զվարճություն լինելուց։00:01:15
00:01:15
Բացի այդ, Առակներ 16:18-ում ասվում է,
որ «հպարտությունը նախորդում է կործանմանը»։ 00:01:22
00:01:22
Ուստի հարցրու ինքդ քեզ. 00:01:23
00:01:23
«Ինձ դո՞ւր է գալիս խաղալ նրանց հետ,
ովքեր հպարտ են և ուզում են ամեն գնով հաղթել։ 00:01:28
00:01:28
Ուզո՞ւմ եմ այդպիսին լինել»։00:01:31
00:01:31
Մտածիր նաև, թե որքան հաճախ ես
սպորտով զբաղվում կամ սպորտային հաղորդումներ դիտում։ 00:01:36
00:01:36
Փիլիպպեցիներ 1:10-ում ասվում է. 00:01:38
00:01:38
«Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր»։ 00:01:41
00:01:41
Սա լավ խորհուրդ է, քանի որ, անկեղծ լինենք, 00:01:44
00:01:44
սպորտին չափից շատ կարևորություն տալը նույնն է,
ինչ կերակուրի մեջ չափից շատ աղ լցնես։ 00:01:50
00:01:50
Եթե չափազանց շատ ժամանակ տրամադրես սպորտին,
մյուս բաները քո կյանքում կտուժեն, 00:01:55
00:01:55
այդ թվում՝ ընտանեկան կյանքը, 00:01:57
00:01:57
գնահատականները00:01:59
00:01:59
և երկրպագությանը նվիրված ժամանակը։00:02:03
00:02:03
Եվ ի վերջո, սպորտը չպետք է ամենակարևոր բանը լինի քո կյանքում։ 00:02:07
00:02:07
Նախ քո պարտականությունները արա, իսկ
սպորտը թող քո վարձատրությունը լինի դրա դիմաց։ 00:02:14
00:02:14
Այդ դեպքում սպորտով զբաղվելը օգուտ կտա քեզ, 00:02:16
00:02:16
և դու կխուսափես խնդիրներից։00:02:20
00:02:20
00:02:26
Ինչ պետք է իմանաս սպորտով զբաղվելու մասին
-
Ինչ պետք է իմանաս սպորտով զբաղվելու մասին
Սպորտով զբաղվելը կարող է օգտակար լինել քեզ համար։
Աստվածաշնչում՝ 1 Տիմոթեոս 4։8-ում,
ասվում է, որ «մարմնի մարզումը.... օգտակար» է։
Սպորտի շնորհիվ սովորում ես, օրինակ,
համագործակցել և հաղորդակցվել ուրիշների հետ։
Բայց սպորտով զբաղվելը կարող է նաև վնասակար լինել՝
կախված նրանից, թե ինչ սպորտով ես զբաղվում,
ինչպես ես զբաղվում և որքան հաճախ ես զբաղվում։
Նկատի առ, թե ինչ սպորտով ես զբաղվում։
Սաղմոս 11:5-ում ասվում է, որ Աստված «բռնություն սիրողին ատում է»։
Որոշ սպորտաձևեր ակնհայտորեն դաժան են։
Ուստի հարցրու ինքդ քեզ.
«Տեղի՞ն է զվարճանալ՝ նայելով, թե ինչպես են մարդիկ իրար հարվածում»։
Ապա մտածիր, թե ինչպես ես զբաղվում։
Փիլիպպեցիներ 2:3-ում ասվում է.
«Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված,
այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք»։
Ինչ խոսք, գրեթե բոլոր սպորտաձևերում որոշ չափով մրցակցություն կա։
Բայց երբ տիրում է «հաղթիր ամեն գնով» ոգին,
խաղը դադարում է զվարճություն լինելուց։
Բացի այդ, Առակներ 16:18-ում ասվում է,
որ «հպարտությունը նախորդում է կործանմանը»։
Ուստի հարցրու ինքդ քեզ.
«Ինձ դո՞ւր է գալիս խաղալ նրանց հետ,
ովքեր հպարտ են և ուզում են ամեն գնով հաղթել։
Ուզո՞ւմ եմ այդպիսին լինել»։
Մտածիր նաև, թե որքան հաճախ ես
սպորտով զբաղվում կամ սպորտային հաղորդումներ դիտում։
Փիլիպպեցիներ 1:10-ում ասվում է.
«Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր»։
Սա լավ խորհուրդ է, քանի որ, անկեղծ լինենք,
սպորտին չափից շատ կարևորություն տալը նույնն է,
ինչ կերակուրի մեջ չափից շատ աղ լցնես։
Եթե չափազանց շատ ժամանակ տրամադրես սպորտին,
մյուս բաները քո կյանքում կտուժեն,
այդ թվում՝ ընտանեկան կյանքը,
գնահատականները
և երկրպագությանը նվիրված ժամանակը։
Եվ ի վերջո, սպորտը չպետք է ամենակարևոր բանը լինի քո կյանքում։
Նախ քո պարտականությունները արա, իսկ
սպորտը թող քո վարձատրությունը լինի դրա դիմաց։
Այդ դեպքում սպորտով զբաղվելը օգուտ կտա քեզ,
և դու կխուսափես խնդիրներից։
-