JW subtitle extractor

Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը

Video Other languages Share text Share link Show times

Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը։
Եհովա Աստված չէր ցանկանում, որ մարդիկ տառապեին։
Ընդհակառակը՝ նա առաջին մարդկային զույգի
համար կյանքի հրաշալի սկիզբ էր դրել։
Բայց մի ըմբոստ հրեշտակ՝ Սատանան,
Աստծուն ստախոս անվանեց և առաջին մարդկանց
դրդեց մերժելու նրա իշխանությունը։
Ադամն ու Եվան, չհնազանդվելով Աստծուն, ցույց տվեցին,
որ նախընտրում են Սատանային հետևել։
Նրանք դուրս եկան Եհովայի դեմ և իրենք իրենց համար որոշեցին,
թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։
Արդյոք Սատանան ճի՞շտ էր։
Կկարողանա՞ր մարդկությունը առանց Աստծու օգնության
հաջողությամբ ղեկավարել ինքն իրեն։
Ժամանակ էր պետք ըմբոստների կողմից
բարձրացված այս վճռորոշ հարցերը լուծելու համար։
Պատկերացնենք հետևյալ օրինակը։
Մի ըմբոստ աշակերտ պնդում է, որ ուսուցչի սովորեցնելու մեթոդը սխալ է։
Նա ասում է, որ շատ բաներ ավելի լավ գիտի։
Որոշ աշակերտներ մտածում են,
որ նա ճիշտ է, և նրանք էլ են ըմբոստանում։
Ի՞նչ պետք է անի ուսուցիչը։
Նա իշխանություն ունի հանդիմանելու ըմբոստ աշակերտներին։
Բայց ի՞նչ ազդեցություն դա կունենա մյուս աշակերտների վրա։
Նրանք թերևս կորցնեն ուսուցչի հանդեպ իրենց հարգանքը՝
մտածելով, որ գուցե նա վախենում է, թե կփաստվի, որ ինքը սխալ է։
Բայց ենթադրենք՝ ուսուցիչը թույլ է տալիս
այդ աշակերտին ցույց տալ դասարանին իր մեթոդը։
Այդ դեպքում բոլորի առաջ կփաստվի,
թե ով է որակյալ սովորեցնելու համար։
Եհովան նման մի բան արեց։
Երբ Սատանան մարտահրավեր նետեց նրան,
միլիոնավոր հրեշտակներ նայում էին։
Այն, թե ինչպես Եհովան կլուծեր այս խնդիրը,
մեծ ազդեցություն կունենար այդ հրեշտակների և,
ի վերջո, բոլոր բանական էակների վրա։
Իմանալով սա՝ Եհովան թույլ տվեց Սատանային
ժամանակավորապես ղեկավարել այս աշխարհը։
Սատանայի իշխանությունը անասելի ցավ և
տառապանք է պատճառել մարդկությանը։
Սակայն երբ փաստվի, որ Եհովան իրավունք ունի և ունակ է ղեկավարելու,
նա կփոխհատուցի Սատանայի պատճառած ողջ վնասը։
Այդ ժամանակ միայն այն մարդիկ կժառանգեն երկիրը,
ովքեր կպահեն Աստծու չափանիշները։
Իսկ մինչ այդ Աստծու համբերությունը
ի՞նչ անելու հնարավորություն է տալիս մեզ։
Եվ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ,
որ Աստծուն ենք ընտրում որպես մեր Ղեկավար։
Այս և այլ հարցերի պատասխանները տրվում են
«Բարի լուր Աստծուց» գրքույկի 8-րդ դասում։
Գրքույկը կարող եք բեռնել jw.org կայքից։
Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ
ուսումնասիրելու Աստվածաշունչը։
Լրացրեք Աստվածաշնչի ուսումնասիրության օնլայն հայտը,
և ձեր տարածքում ապրող Վկաներից մեկը կկապվի ձեզ հետ
իմանալու համար, թե երբ և որտեղ հանդիպեք։