00:00:06
Շատերը կարծում են, որ նշանակություն չունի,
թե որ կրոնն ես դավանում,00:00:11
00:00:11
որ կրոնները նման են տարբեր ճանապարհների, որոնք
նույն նպատակին են հասցնում՝00:00:15
00:00:15
Աստծու հավերժական օրհնություններին։00:00:19
00:00:19
Բայց արդյոք դա ճի՞շտ է։00:00:22
00:00:22
Բոլո՞ր կրոններն են ընդունելի Աստծուն։00:00:25
00:00:26
Աստվածաշունչը կրոնները համեմատում է երկու ճանապարհների հետ՝00:00:30
00:00:30
մեկը ընդարձակ է, և շատերն են դրանով գնում,00:00:33
00:00:33
իսկ մյուսը նեղ է, և միայն քչերն են այն գտնում։00:00:37
00:00:37
Միայն նեղ ճանապարհն է ներկայացնում
ընդունելի կրոնը,00:00:41
00:00:41
որն առաջնորդում է դեպի
կյանք և Աստծու օրհնությունները։00:00:45
00:00:45
Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե
արդյոք ճիշտ ճանապարհի վրա ենք կանգնած։00:00:49
00:00:51
Պատկերացրեք, թե մոլորվել եք։00:00:53
00:00:53
Տարբեր մարդկանց հարցնում եք ճանապարհը։00:00:57
00:00:57
Մեկն ասում է՝ գնացեք արևելք,00:01:00
00:01:00
մյուսը՝ արևմուտք։00:01:03
00:01:05
Ի վերջո, ինչ-որ մեկը քարտեզով ցույց է տալիս,
որ իրականում դուք պետք է գնաք հյուսիս։00:01:11
00:01:12
Նրանցից ո՞ր մեկին կհավատաք։00:01:15
00:01:17
Աստվածաշունչը նման է այդ քարտեզին։00:01:20
00:01:20
Այն առաջնորդում է մեզ դեպի Աստծու օրհնությունները։00:01:24
00:01:24
Այդ դեպքում ինչո՞ւ այսքան շատ իրար հակասող հավատալիքներ կան։00:01:29
00:01:29
Օրինակ՝ շատ կրոններ սովորեցնում են,00:01:32
00:01:32
որ մարդու մահից հետո նրա հոգին շարունակում է ապրել երկնքում,00:01:37
00:01:38
մինչդեռ ուրիշները հավատում են,00:01:40
00:01:40
որ մարդը վերածնվում է մեկ այլ մարմնով կամ կերպարանքով։00:01:45
00:01:47
Սա ընդամենը մեկ օրինակ է այն բազմաթիվ
կրոնական հավատալիքներից, որոնք հակասում են իրար։00:01:53
00:01:53
Հնարավո՞ր է, որ բոլոր կրոնները ճշմարտությունը սովորեցնեն։00:01:58
00:01:58
Համաձայն այդ քարտեզի՝00:02:01
00:02:01
մահացածները ոչ մի բան չեն գիտակցում։00:02:05
00:02:05
Որոշված ժամանակին Աստված նրանց կյանքի կբերի,00:02:10
00:02:10
և արդար մարդիկ հավիտյան կբնակվեն երկրի վրա։00:02:14
00:02:14
Այն, ինչ Սուրբ Գիրքը սովորեցնում է մահվան մասին, հստակ է։00:02:18
00:02:18
Իսկ ի՞նչ կարելի է ասել այլ հարցերի մասին,00:02:21
00:02:21
օրինակ՝ մեր վարքի հետ կապված։00:02:23
00:02:23
Գուցե որևէ կրոնի անդամ ենք,00:02:26
00:02:26
բայց եթե Աստծուն տհաճ վարք դրսևորենք,00:02:28
00:02:28
մեր պաշտամունքը անընդունելի կլինի նրան։00:02:32
00:02:32
Աստվածաշունչն ասում է,00:02:34
00:02:34
որ մեր օրերում շատ մարդիկ
լինելու էին «ինքնատիրապետում չունեցող,00:02:38
00:02:38
դաժան,00:02:39
00:02:39
առաքինություն չսիրող»։00:02:42
00:02:44
Սակայն այն նաև նշում է,00:02:46
00:02:46
որ Աստծու ճշմարիտ երկրպագուները
լինելու էին խաղաղարար,00:02:51
00:02:51
ինքնատիրապետում էին դրսևորելու իրենց խոսքում00:02:55
00:02:55
և վարվելակերպում։00:02:57
00:02:58
Աստվածաշունչը ոչ թե ասում է,
որ բոլոր կրոններն են հաճելի Աստծուն,00:03:03
00:03:03
այլ որ միայն մեկ ճշմարիտ կրոն կա։00:03:07
00:03:07
Ճշմարիտ կրոնը մարդուն օգնում է լավ
փոխհարաբերություններ հաստատել Աստծու հետ00:03:12
00:03:12
և ունենալ հավիտենական կյանք։00:03:15
00:03:16
Գուցե հարցնեք.00:03:18
00:03:18
«Ինչպե՞ս կարող եմ բնորոշել ճշմարիտ կրոնը»։00:03:21
00:03:21
Այս և այլ հարցերի պատասխանները գրված են00:03:24
00:03:24
«Բարի լուր Աստծուց» գրքույկի 10-րդ դասում։00:03:28
00:03:28
Գրքույկը կարող եք բեռնել jw.org կայքից։00:03:32
00:03:33
Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն
ձեզ ուսումնասիրելու Աստվածաշունչը։00:03:38
00:03:38
Լրացրեք Աստվածաշնչի ուսումնասիրության օնլայն հայտը,00:03:42
00:03:42
և ձեր տարածքում ապրող Վկաներից մեկը կկապվի ձեզ հետ՝00:03:46
00:03:46
իմանալու համար, թե երբ և որտեղ հանդիպեք։00:03:49
Բոլո՞ր կրոններն են ընդունելի Աստծուն
-
Բոլո՞ր կրոններն են ընդունելի Աստծուն
Շատերը կարծում են, որ նշանակություն չունի,
թե որ կրոնն ես դավանում,
որ կրոնները նման են տարբեր ճանապարհների, որոնք
նույն նպատակին են հասցնում՝
Աստծու հավերժական օրհնություններին։
Բայց արդյոք դա ճի՞շտ է։
Բոլո՞ր կրոններն են ընդունելի Աստծուն։
Աստվածաշունչը կրոնները համեմատում է երկու ճանապարհների հետ՝
մեկը ընդարձակ է, և շատերն են դրանով գնում,
իսկ մյուսը նեղ է, և միայն քչերն են այն գտնում։
Միայն նեղ ճանապարհն է ներկայացնում
ընդունելի կրոնը,
որն առաջնորդում է դեպի
կյանք և Աստծու օրհնությունները։
Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե
արդյոք ճիշտ ճանապարհի վրա ենք կանգնած։
Պատկերացրեք, թե մոլորվել եք։
Տարբեր մարդկանց հարցնում եք ճանապարհը։
Մեկն ասում է՝ գնացեք արևելք,
մյուսը՝ արևմուտք։
Ի վերջո, ինչ-որ մեկը քարտեզով ցույց է տալիս,
որ իրականում դուք պետք է գնաք հյուսիս։
Նրանցից ո՞ր մեկին կհավատաք։
Աստվածաշունչը նման է այդ քարտեզին։
Այն առաջնորդում է մեզ դեպի Աստծու օրհնությունները։
Այդ դեպքում ինչո՞ւ այսքան շատ իրար հակասող հավատալիքներ կան։
Օրինակ՝ շատ կրոններ սովորեցնում են,
որ մարդու մահից հետո նրա հոգին շարունակում է ապրել երկնքում,
մինչդեռ ուրիշները հավատում են,
որ մարդը վերածնվում է մեկ այլ մարմնով կամ կերպարանքով։
Սա ընդամենը մեկ օրինակ է այն բազմաթիվ
կրոնական հավատալիքներից, որոնք հակասում են իրար։
Հնարավո՞ր է, որ բոլոր կրոնները ճշմարտությունը սովորեցնեն։
Համաձայն այդ քարտեզի՝
մահացածները ոչ մի բան չեն գիտակցում։
Որոշված ժամանակին Աստված նրանց կյանքի կբերի,
և արդար մարդիկ հավիտյան կբնակվեն երկրի վրա։
Այն, ինչ Սուրբ Գիրքը սովորեցնում է մահվան մասին, հստակ է։
Իսկ ի՞նչ կարելի է ասել այլ հարցերի մասին,
օրինակ՝ մեր վարքի հետ կապված։
Գուցե որևէ կրոնի անդամ ենք,
բայց եթե Աստծուն տհաճ վարք դրսևորենք,
մեր պաշտամունքը անընդունելի կլինի նրան։
Աստվածաշունչն ասում է,
որ մեր օրերում շատ մարդիկ
լինելու էին «ինքնատիրապետում չունեցող,
դաժան,
առաքինություն չսիրող»։
Սակայն այն նաև նշում է,
որ Աստծու ճշմարիտ երկրպագուները
լինելու էին խաղաղարար,
ինքնատիրապետում էին դրսևորելու իրենց խոսքում
և վարվելակերպում։
Աստվածաշունչը ոչ թե ասում է,
որ բոլոր կրոններն են հաճելի Աստծուն,
այլ որ միայն մեկ ճշմարիտ կրոն կա։
Ճշմարիտ կրոնը մարդուն օգնում է լավ
փոխհարաբերություններ հաստատել Աստծու հետ
և ունենալ հավիտենական կյանք։
Գուցե հարցնեք.
«Ինչպե՞ս կարող եմ բնորոշել ճշմարիտ կրոնը»։
Այս և այլ հարցերի պատասխանները գրված են
«Բարի լուր Աստծուց» գրքույկի 10-րդ դասում։
Գրքույկը կարող եք բեռնել jw.org կայքից։
Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն
ձեզ ուսումնասիրելու Աստվածաշունչը։
Լրացրեք Աստվածաշնչի ուսումնասիրության օնլայն հայտը,
և ձեր տարածքում ապրող Վկաներից մեկը կկապվի ձեզ հետ՝
իմանալու համար, թե երբ և որտեղ հանդիպեք։
-