JW subtitle extractor

Արդյոք պատահականությո՞ւն է։ Թռչունների չխամրող գույները

Video Other languages Share text Share link Show times

Մարդու ստեղծած նյութերի,
օրինակ՝ ներկերի և կտորների գույները խամրում են։
Սակայն թռչունների բազմաթիվ
տեսակների պարագայում դա այդպես չէ։
Նրանց գունազարդ փետուրները միշտ վառ են։
Ո՞րն է գաղտնիքը։
Գիտնականները հայտնաբերել են,
որ ճայի փետուրների գույները
պայմանավորված են գլխավորապես
փետուրների կառուցվածքում եղող
փոքր տարբերություններով
և ոչ թե պիգմենտներով։
Տարբեր մակերևույթներ տարբեր
ձևով են անդրադարձնում լույսը,
ինչը առաջ է բերում այն երանգները,
որ տեսնում ենք։
Եվ քանի որ տարիքի հետ թռչունների
փետուրների կառուցվածքը չի փոխվում,
նրանց գույները երբեք չեն խամրում։
Այս բացահայտումը անսահման հնարավորությունների դուռ է բացում։
Դ-ր Փարնելն ասում է.
«Եթե բնության մեջ այս եղանակով
կարող են գույներ առաջանալ,
մենք էլ կարող ենք նույն եղանակով
դրանք ստանալ լաբորատորիայում»։
Այժմ գիտնականները փորձում են
ստանալ նման կառուցվածք ունեցող նյութեր,
օրինակ՝ չխամրող ներկեր և կտորներ, որոնք
կպահպանեն իրենց թարմ տեսքն ու գույնը
նույնիսկ շատ անգամներ լվանալուց հետո։
Ի՞նչ եք կարծում։
Թռչնի փետուրների չխամրող
գույնը էվոլյուցիայի՞ արդյունք է,
թե՞ ծրագրված է եղել։