JW subtitle extractor

Արդյոք պատահականությո՞ւն է։ Ինչպե՞ս են մրջյունները խուսափում խցանումներից

Video Other languages Share text Share link Show times

Ամեն օր միլիոնավոր մրջյուններ
կերակուր հայթայթելու նպատակով
դուրս են գալիս իրենց մրջնանոցից՝
ճանապարհին գրեթե չստեղծելով կուտակումներ։
Ինչպե՞ս։
Երբ շրջիկ մրջյունները հեռանում են իրենց մրջնաբնից,
շրջանցում են սնունդով
բեռնված վերադարձող մրջյուններին՝
բնազդաբար հարմարվելով
նրանց սահմանափակ շարժունակությանը։
Իսկ տերևահերձ մրջյունները
դանդաղ շարժվող, բեռներով
վերադարձող ցեղակիցներին հանդիպելիս
նվազեցնում են արագությունը,
կազմում մրջնակույտեր և շարժվում խմբով։
Ըստ հետազոտողների՝ այսպիսով նրանք
ավելի արագ են հասնում իրենց նպատակակետին,
քանի որ ունենում են առաջնահերթ երթևեկելու իրավունք
և խուսափում մրջնանոցից դուրս
եկողների հետ ճակատային բախումից։
Մրջյունները նաև հաղորդակցվում են՝
դիպչելով միմյանց բեղիկներին,
ինչի շնորհիվ լուծում են տեղորոշման ավելի բարդ խնդիրներ։
Ի տարբերություն մրջյունների՝
մարդիկ ամեն տարի միլիարդավոր
ժամեր են ծախսում խցանումների մեջ։
Կրկնօրինակելով մրջյունների
բնազդային հարմարվողականությունը՝
գիտնականները հույս ունեն
ստեղծել երթևեկության մի համակարգ,
որը ճանապարհների փոփոխվող պայմաններում
կօպտիմալացնի մեքենաների շարժը։
Ի՞նչ եք կարծում։
Խցանումներից խուսափելու մրջնի
ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է,
թե՞ ծրագրված է եղել։