JW subtitle extractor

Տեսախաղեր. դո՞ւ ես հաղթում, թե՞…

Video Other languages Share text Share link Show times

Տեսախաղեր. դրանք կարող են շատ զվարճալի
լինել և ժամանակը անցկացնելու հիանալի միջոց։
Սակայն ինչպես ժամանցի շատ ձևերի
դեպքում է, վտանգ կա, որ կտարվես դրանցով
կամ դրանց ազդեցության տակ կընկնես։
Իզուր չէ, որ Աստվածաշնչում՝
Եփեսացիներ 5:15, 16-ում, ասվում է.
«Գնեք հարմար ժամանակը»։
Եթե խաղի պատճառով մինչև ուշ գիշեր արթուն
ես մնում, ուրեմն ո՞վ է հաղթում՝ դո՞ւ, թե՞ քո խաղը։
Հաստատ հաղթողը դու չես։
Եթե գումար կորցնես, կարող ես այն հետ բերել։
Բայց կորցրած ժամանակը երբեք հետ չես բերի։
Կարելի է ասել, որ ժամանակը փողից ավելի արժեքավոր է։
Ուստի թույլ մի՛ տուր, որ
տեսախաղերը գողանան ժամանակդ։
Լինո՞ւմ է այնպես, որ մոռանում ես հաց ուտել,
դասերդ անել կամ հոգալ կարիքներդ,
որովհետև տարված ես լինում խաղի
անթիվ-անհամար աշխարհներն անցնելով։
Ի՞նչ կարող ես անել, որ տանուլ չտաս այդ կարևոր հարցերում։
Ննջասենյակո՞ւմ ես պահում խաղային սարքդ։
Եթե այո, ուրիշ տեղ տար այն, որպեսզի
կարողանաս բավականաչափ քնել։
Լավ կլինի, որ ժամանակ առ ժամանակ ընդմիջում անես։
Օրինակ՝ փորձիր մեկ շաբաթ չխաղալ։
Դրա փոխարեն՝ որևէ ակտիվ բանով զբաղվիր։
Օրինակ՝ մարմնամարզություն արա։
Չնայած լավ կլինի, որ ամեն օր վարժություններ անես։
Ժողովող 3։4-ում ասվում է, որ կա
«ծիծաղելու ժամանակ» և «պարելու ժամանակ»։
Այնպես որ տեսախաղեր խաղալու մեջ ոչ մի սխալ բան չկա։
Պարզապես պետք է ժամանակ առ
ժամանակ խաղալ, ոչ թե անդադար։
Տեսախաղերը մի բան էլ կարող են գողանալ
քեզնից. ճիշտը սխալից զանազանելու կարողությունդ։
Աստվածաշունչն ասում է, որ
Աստված ատում է բռնություն սիրողին։
Իսկ տեսախաղերը խրախուսում են շատ
բաներ, որոնք Աստվածաշունչը դատապարտում է,
օրինակ՝ բռնություն, անբարոյություն և ոգեհարցություն։
Արդյո՞ք դա ընդամենը խաղ է։
Պատկերացրու՝ այն, ինչ խաղի մեջ
ես անում, անեիր իրական կյանքում։
Ինչպիսի՞ մարդ կլինեիր։
Տեսախաղերի ընտրությունդ շատ բան է ասում քո մասին։
Դրանից նաև երևում է, թե ինչն է
քեզ համար ճիշտ, ինչը՝ սխալ։
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն օնլայն խաղերի
մասին, որոնք այլ գեյմերների հետ ես խաղում։
Ճանաչո՞ւմ ես այն մարդուն, որը
նստած է մյուս համակարգչի դիմաց։
Այդ խաղի պատճառով դու հնարավոր է՝
սկսես շփվել կասկածելի մարդկանց հետ։
Իսկապես արժե՛ վերանայել, թե տեսախաղեր
խաղալու հետ կապված ինչ սովորություններ ունես։
Ի՞նչ իմացանք։
Տեսախաղեր խաղալը կարող է ժամանցի լավ ձև լինել։
Բայց թույլ մի՛ տուր, որ այն գողանա ժամանակդ կամ
զրկի քեզ ճիշտը սխալից տարբերելու ունակությունից։
Փոխանակ ջանքեր թափելու, որ խաղում հաղթանակ տանես՝
ժամանակդ և ուժերդ ծախսիր, որ կյանքում հաղթող լինես։