00:00:03
Ընդամենը մի քանի ամիս առաջ մեզանից շատերը00:00:08
00:00:08
դժվար թե լսած լինեին «կորոնավիրուս» բառը։00:00:11
00:00:13
Իսկ այժմ «կորոնավիրուս» և «COVID-19» բառերը00:00:18
00:00:18
մեր ամենօրյա բառապաշարի
անբաժանելի մասն են դարձել։00:00:22
00:00:23
Այս աշխարհածավալ համավարակը00:00:26
00:00:26
մեզանից շատերի կյանքում
այնպիսի խառնաշփոթ է առաջացրել,00:00:31
00:00:31
որ չէինք էլ կարող պատկերացնել։00:00:34
00:00:34
Եվ ցավոք սրտի, շատ կարճ ժամանակահատվածում00:00:39
00:00:39
այն հազարավոր մարդկանց կյանքեր է խլել։00:00:42
00:00:44
Գիտենք, որ շատ ենք անհանգստացած
մեր եղբայրների ու քույրերի բարօրությամբ,00:00:49
00:00:49
հատկապես նրանց, ովքեր
ապրում են այնպիսի երկրներում,00:00:53
00:00:53
որտեղ վարակը լայնորեն տարածված է։00:00:56
00:00:56
Այս հաշվետվության ընթացքում կզրուցենք Կորեայի,00:01:00
00:01:00
Իտալիայի և Միացյալ Նահանգների Բեթելներում
ծառայող պատասխանատու եղբայրների հետ,00:01:06
00:01:06
կիմանանք, թե ինչպես են մեր եղբայրներն ու քույրերը00:01:09
00:01:09
և կտեսնենք, թե ինչ հատուկ
միջոցառումներ են ձեռնարկվել00:01:14
00:01:14
այս լուրջ հիվանդությունից
տուժածներին աջակցելու համար։00:01:17
00:01:18
Բայց մինչ կկապվենք նրանց հետ,00:01:21
00:01:21
կուզեի մի քանի միտք փոխանցել ձեզ։00:01:24
00:01:25
Անշուշտ, այս հիվանդության
տարածումը շատ մտահոգիչ է։00:01:30
00:01:31
Բայց այն, որ ամբողջ աշխարհով մեկ
այսպիսի համավարակ է տարածվել,00:01:35
00:01:35
մեզ չի զարմացնում, համաձայն չե՞ք։00:01:38
00:01:39
Ղուկաս 21։11-ում Հիսուսը հստակ ցույց տվեց,00:01:43
00:01:43
որ համաճարակները վերջին օրերի
նշանի անբաժանելի մասն են լինելու։00:01:49
00:01:49
Իսկ Հայտնություն 6-րդ գլխում նկարագրված00:01:52
00:01:52
4-րդ ձիավորի արշավանքը00:01:55
00:01:55
«մահացու հիվանդություններ» է ներառում։00:01:58
00:01:59
Մեր շուրջը տիրող իրավիճակների հետևանքով00:02:02
00:02:02
առավել, քան երբևէ, հստակ է,00:02:05
00:02:05
որ մենք ապրում ենք վերջին օրերի
վերջին ժամանակաշրջանում։00:02:11
00:02:11
Ավելին՝ այդ ժամանակաշրջանի
վերջին ժամանակաշրջանում,00:02:15
00:02:15
և ուր որ է վրա կհասնի վերջին օրերի վերջին օրը։00:02:20
00:02:21
Բայց չնայած իրավիճակը շատ լուրջ է,00:02:25
00:02:25
լինելով Եհովայի ժողովուրդը՝ մենք
խուճապի մատնվելու կարիք չունենք, 00:02:30
00:02:30
և Եսայիա 30։15-ում ասվում է, թե ինչու։00:02:34
00:02:35
Եկեք ընթերցենք Եսայիա 30։15-ը.00:02:40
00:02:41
«Այսպես է ասում Գերիշխան Տերը՝
Եհովան՝ Իսրայելի Սուրբը.00:02:47
00:02:48
«Դուք վերադառնալով ու հանգիստ լինելով կփրկվեք։00:02:53
00:02:54
Ձեր զորությունը հանգստության
և ապավինության մեջ կլինի»»։00:03:00
00:03:03
Եհովա Աստված նեղության ժամանակ միշտ էլ
աջակցել և առաջնորդել է իր ժողովրդին։00:03:09
00:03:10
Ուստի հիմնավոր պատճառներ ունենք
հետևելու այս համարում նշված հորդորին՝00:03:15
00:03:15
հանգստություն պահպանելու և ապավինելու մեր Աստծուն,00:03:20
00:03:20
իսկ Եհովան իր հերթին կզորացնի մեզ։00:03:24
00:03:25
Ինչպես կտեսնենք այս հաշվետվություններից,00:03:28
00:03:28
Եհովան իր ժողովրդին
աստվածաշնչյան սկզբունքներ է տվել,00:03:31
00:03:31
ինչի շնորհիվ նրանք իմաստուն
որոշումներ են կայացնում,00:03:35
00:03:35
անգամ երբ դժվարին իրավիճակներում են հայտնվում։00:03:38
00:03:39
Եկեք սկզբում խոսենք եղբայր Ռեյնո Կեսկի հետ,00:03:43
00:03:43
ով Կորեայում է ծառայում։00:03:45
00:03:46
Ռեյնո՛, շնորհակալ ենք, որ միացար մեզ։00:03:49
00:03:50
Ինձ համար մեծ պատիվ է։00:03:52
00:03:53
Եղբա՛յր Կեսկ, կխնդրենք պատմես,00:03:56
00:03:56
թե ներկա դրությամբ ինչպես են
Կորեայի մեր հավատակիցները։00:03:59
00:04:01
Ճիշտ է, ամբողջ երկրում մարդիկ վախի մեջ են,00:04:04
00:04:04
բայց մեր հավատակիցները դրական են
տրամադրված և ամեն ջանք թափում են,00:04:10
00:04:10
որ հետևեն Եսայիա 26:3-ում նշված խորհրդին՝
վստահեն նրան և ամբողջ սրտով ապավինեն։00:04:19
00:04:20
Հաճելի է լսել այդ մասին։00:04:22
00:04:23
Իսկ կորոնավիրուս համավարակը 00:04:25
00:04:25
ազդե՞լ է ձեր մասնաճյուղի տարածքում
ժողովի հանդիպումների00:04:29
00:04:29
և քարոզչական ծառայության վրա։00:04:32
00:04:33
Մենք ստիպված էինք դադարեցնել
հանդիպումները Թագավորության սրահներում,00:04:37
00:04:37
նաև չեղարկել հրապարակային վկայությունը։00:04:40
00:04:40
Սկզբում եղբայրները փոքր-ինչ շփոթված
էին ստեղծված իրավիճակի պատճառով,00:04:45
00:04:45
քանի որ ամեն բան շատ հանկարծակի եղավ։00:04:48
00:04:48
Բայց երբ նրանք իմացան, թե ինչ
պատճառներով են նման քայլեր ձեռնարկվել,00:04:52
00:04:52
ու հասկացան, որ պետք է
հետևել Հռոմեացիներ 13:1-ին,00:04:56
00:04:56
այսինքն՝ համագործակցել «վերին
իշխանությունների»՝ կառավարության հետ,00:05:01
00:05:01
նրանք անմիջապես արձագանքեցին և
սկսեցին պատրաստակամորեն հետևել00:05:06
00:05:06
բոլոր խորհուրդներին ու առաջարկներին,
որ ստացան կազմակերպությունից։00:05:10
00:05:10
Նրանք անչափ երախտապարտ էին եղբայրներին00:05:13
00:05:13
այդ օգտակար խորհուրդների և առաջարկների համար։00:05:16
00:05:17
Փաստորեն մեծ փոփոխություններ արվեցին,00:05:20
00:05:20
բայց, անկասկած, եղբայրների
հնազանդությունն ու համագործակցությունը00:05:24
00:05:24
լավ է անդրադարձել Եհովայի
անվան վրա և մեծ վկայություն է եղել։00:05:28
00:05:28
Իսկ ի՞նչն է օգնել եղբայրներին ու քույրերին00:05:31
00:05:31
այս ժամանակահատվածում
ներքին խաղաղություն պահպանել։00:05:35
00:05:36
Մեր հավատակիցները շարունակում են
պահպանել իրենց հոգևոր լավ սովորությունները։00:05:41
00:05:41
Դա օգնում է, որ թե՛ նրանք, թե՛ մենք հանդարտ մնանք00:05:45
00:05:45
և չմոռանանք, թե որոնք են ամենակարևոր բաները։00:05:48
00:05:48
Ինչ վերաբերում է ժողովի հանդիպումներին,00:05:51
00:05:51
եղբայրները կա՛մ փոքր խմբերով են հավաքվում,00:05:54
00:05:54
կա՛մ էլ վիդեոկոնֆերանսներ են կազմակերպում00:05:57
00:05:57
ու այդպես են մասնակցում հանդիպումներին։00:05:59
00:05:59
Բացի այդ, նրանք «JW Stream»-ից են օգտվում։00:06:02
00:06:02
Նրանք նաև ճկուն են քարոզչական ծառայության մեջ։00:06:05
00:06:05
Նամակներ են գրում, հաղորդագրություններ
են ուղարկում իրենց վերայցելություններին,00:06:10
00:06:10
Աստվածաշնչի ուսումնասիրությունները
հեռախոսով են անցկացնում,00:06:14
00:06:14
զանգում են իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին,00:06:17
00:06:17
տեսնում, թե ինչպես են և վկայություն տալիս։00:06:20
00:06:20
Նույն ձևով քարոզում են նաև նրանց,00:06:22
00:06:22
ում հետ նախկինում են Աստվածաշունչ ուսումնասիրել։00:06:25
00:06:25
Բայց ուզում եմ նաև մեկ ուրիշ բան ընդգծել։00:06:28
00:06:28
Մեր եղբայրներն ու քույրերը մեծ ջանքեր են թափում,00:06:31
00:06:31
որ հավասարակշռված լինեն այն հարցում,00:06:34
00:06:34
թե որքան ժամանակ են տրամադրում
նորություններ և հաշվետվություններ դիտելուն00:06:38
00:06:38
կամ դրանք ընթերցելուն։00:06:40
00:06:40
Ինչ խոսք, շատ կարևոր է
տեղեկացված լինել տիրող իրավիճակից։00:06:44
00:06:44
Բայց մեր հավատակիցները հասկացել են,00:06:47
00:06:47
որ նորություններին ու թարմացումներին
շարունակ հետևելը կարող է անտեղի00:06:52
00:06:52
և ինչու չէ, անիմաստ լարվածություն
և անհանգստություն առաջացնել։00:06:56
00:06:58
Ինչ խոսք, Կորեայի մեր եղբայրների ու քույրերի հավատը,00:07:03
00:07:03
ինչպես նաև այս դժվար ժամանակներում
հոգևոր լավ սովորություններ պահպանելու00:07:07
00:07:07
նրանց վճռականությունը ընդօրինակման է արժանի։00:07:11
00:07:12
Շատ շնորհակալ ենք, որ ժամանակ տրամադրեցիր մեզ։00:07:16
00:07:17
Ես էլ եմ շնորհակալ։00:07:19
00:07:20
Իսկ այժմ կտեղափոխվենք Իտալիա
և կխոսենք եղբայր Գրեգ Չիչյուի հետ։00:07:25
00:07:26
Շնորհակալ ենք, որ միացել ես, Գրե՛գ։00:07:28
00:07:30
Շնորհակալություն, եղբա՛յր Լեթ։00:07:32
00:07:33
Գիտենք, որ Կորեայի եղբայրների պես՝00:07:36
00:07:36
Իտալիայի մեր հավատակիցները նույնպես
բազում դժվարություններ են կրում,00:07:40
00:07:40
հատկապես, որ վերջին շաբաթներին00:07:43
00:07:43
համազգային բնույթի արտակարգ իրավիճակի պատճառով00:07:47
00:07:47
մեր սիրելի եղբայրներն ու քույրերը
չեն կարող դուրս գալ իրենց տներից։00:07:51
00:07:52
Մի փոքր կպատմե՞ս, թե ինչպես են
Իտալիայի մեր հավատակիցները։00:07:56
00:07:58
Մեր հավատակիցներից ոմանք
վարակվել են կորոնավիրուսով,00:08:02
00:08:02
ու, ցավոք, մարտի 16-ի տվյալներով՝
նրանցից 6-ը մահացել են։00:08:07
00:08:07
Բայց Վկաների մեծամասնությունը լավ է։00:08:09
00:08:09
Մենք աղոթում ենք բոլորի համար,00:08:11
00:08:11
հատկապես նրանց, ովքեր հարազատ են կորցրել։00:08:15
00:08:16
Ուրախ ենք լսել, որ մեր հավատակիցների մեծամասնությունը լավ է։00:08:20
00:08:21
Բայց մեր սրտերը ցավում են նրանց
համար, ովքեր կորուստներ ունեն։00:08:25
00:08:27
Լուրերից լսել ենք, որ այժմ Իտալիայում
մի շարք սահմանափակումներ են գործում։00:08:32
00:08:33
Ինչպե՞ս են մեր եղբայրներն ու քույրերը
հոգ տանում միմյանց մասին արգելքի ներքո։00:08:39
00:08:40
Մեր հավատակիցները կարոտում
են երես առ երես հանդիպելուն։00:08:44
00:08:44
Բայց Եհովայի շնորհիվ հոգևորապես ամուր են մնում։00:08:48
00:08:48
Ինչպես Հիսուսն ասել է Հովհաննես 13:34, 35-ում,
իր աշակերտների բնորոշիչ նշանը սերն է։00:08:56
00:08:56
Ու մենք այստեղ տեսնում ենք այդ սերը։00:08:58
00:08:58
Ճիշտ է, կառավարության արգելքները թույլ
չեն տալիս ազատորեն ելումուտ անել,00:09:03
00:09:03
բայց Վկաները միշտ կապի մեջ են
հեռախոսով կամ այլ միջոցներով։00:09:07
00:09:07
Շատերն ասում են, որ ստեղծված իրավիճակի արդյունքում00:09:11
00:09:11
ավելի են մտերմացել իրենց հավատակիցների հետ։00:09:14
00:09:16
Շատ քաջալերական է լսել այդ մասին։00:09:19
00:09:19
Խնդրում ենք պատմիր, թե երեցներն ինչպես
են հովվում մեր եղբայրներին ու քույրերին։00:09:25
00:09:26
Երեցները ոչ միայն ձգտում են հնարավորության
դեպքում հոգալ նրանց ֆիզիկական կարիքները,00:09:31
00:09:31
այլև տեսակապով զրուցում են առանձին անհատների,
ինչպես նաև մի ամբողջ քարոզչական խմբի հետ,00:09:37
00:09:37
Աստվածաշնչով մխիթարում նրանց,
որպեսզի ոչ ոք մեկուսացած չզգա։00:09:42
00:09:42
Յուրաքանչյուրը էմոցիոնալ և
հոգևոր աջակցություն է ստանում։00:09:45
00:09:45
Շատերը ասում են, որ մեծ երախտագիտությամբ
են լցվել իրենց երեցների հանդեպ։00:09:50
00:09:50
Մի քույր գրել է.00:09:51
00:09:51
«Ինձ ապահով եմ զգում,00:09:53
00:09:53
ինչպես մոր թևերի տակ գտնվող ճուտիկը,
ով ամեն ինչից պաշտպանված է»։00:09:57
00:09:57
Մի եղբայր էլ ասաց, որ երեցների
միջոցով զգում է Եհովայի սերը։00:10:02
00:10:02
Ինչպես Եսայիա 32:2-ում է ասվում,00:10:05
00:10:05
մեր երեցները դարձել են «քամու
դեմ եղող պատսպարան....00:10:09
00:10:09
և փոթորկի դեմ եղող թաքստոց»։00:10:11
00:10:12
Որքա՜ն քաջալերական է։00:10:14
00:10:15
Շատ ուրախ ենք իմանալ,00:10:17
00:10:17
որ Եհովան ամեն ինչով աջակցում է
ձեզ այս դժվար ժամանակաշրջանում։00:10:21
00:10:21
Մենք կշարունակենք հիշատակել ձեզ մեր աղոթքներում։00:10:25
00:10:27
Շնորհակալ եմ, եղբա՛յր Լեթ։00:10:29
00:10:30
Իսկ հիմա կտեղափոխվենք ԱՄՆ և
կխոսենք եղբայր Հարոլդ Քորկերնի հետ,00:10:35
00:10:35
ով ծառայում է Ուոլքիլում՝ Նյու Յորք։00:10:37
00:10:38
Եղբայր Քորկերնը Կառավարիչ մարմնի
հրատարակչական կոմիտեի օգնական է00:10:43
00:10:43
և միևնույն ժամանակ ծառայում է
ԱՄՆ-ի մասնաճյուղի կոմիտեում։ 00:10:47
00:10:48
Շնորհակալ ենք, որ մեզ հետ ես, եղբա՛յր Հարոլդ։00:10:51
00:10:51
Շատ ենք ուզում մի քանի հարց էլ քեզ ուղղել։00:10:54
00:10:55
Ուրախ եմ այս հնարավորության
համար, եղբա՛յր Լեթ։00:10:59
00:11:00
Կպատմե՞ս, թե ինչպես են
գլխավոր վարչությունում00:11:03
00:11:03
և ԱՄՆ-ի Բեթելի մյուս շինություններում
գտնվող մեր հավատակիցները։00:11:07
00:11:10
Ինչ խոսք, շատ դժվարություններ են առաջացել,00:11:14
00:11:14
քանի որ մենք նախկինում առողջությանն
առնչվող նման լուրջ խնդրի չէինք բախվել։00:11:20
00:11:20
Բայց մասնաճյուղի կոմիտեի անունից կարող եմ ասել,00:11:23
00:11:23
որ Բեթելի ընտանիքը շարունակում է
պահպանել իր ուրախությունը:00:11:27
00:11:27
Եվ շատ գովելի է, որ նրանք,
համաձայն Հակոբոս 3:17-ի, 00:11:32
00:11:32
«վերին իմաստություն» են դրսևորում և
«հնազանդվելու պատրաստ» ոգի ունեն։00:11:37
00:11:37
Նմանապես, դաշտում ծառայող
մեր հավատակիցները00:11:41
00:11:41
արագ են արձագանքում մասնաճյուղից
եկող առաջնորդությանը։00:11:44
00:11:46
Ի՜նչ լավ է։00:11:47
00:11:48
Կարո՞ղ ես պատմել, թե եղբայրները
ինչ գործնական քայլեր են ձեռնարկել,00:11:53
00:11:53
որ կանխեն կորոնավիրուսի տարածումը։00:11:56
00:11:57
Մենք ամենայն լրջությամբ հետևում ենք00:12:00
00:12:00
առողջապահական և պետական մարմինների
կողմից տրամադրված ցուցումներին,00:12:05
00:12:05
որոնցում մանրամասն բացատրվում է,00:12:07
00:12:07
թե ինչ քայլերով կարելի է կանխել
կորոնավիրուսի տարածումը։00:12:11
00:12:11
Այնտեղ նշված հիշեցումներից են՝
ձեռքերը կանոնավոր լվանալը,00:12:16
00:12:16
երեսին չդիպչելը և ֆիզիկական
կոնտակտից խուսափելը։00:12:21
00:12:21
Նաև կանոնավորաբար պետք է ախտահանենք
այն մակերեսները, որոնց հաճախակի ենք դիպչում։00:12:27
00:12:27
Իսկ երբ մեկը հիվանդ է, պետք է տանը մնա։00:12:30
00:12:30
Մենք ոչ միայն բեթելցիներին ենք հորդորում,00:12:33
00:12:33
որ հետևեն այս պարզ, բայց կարևոր հիշեցումներին,00:12:36
00:12:36
այլ նաև բոլոր քարոզիչներին։ 00:12:39
00:12:40
Իրոք շատ գործնական խորհուրդներ են։00:12:43
00:12:43
Ես նույնպես իմ հավատակիցներին հանդիպելիս00:12:46
00:12:46
արմունկով եմ ողջունում՝ նրանց
ձեռքը սեղմելու փոխարեն։00:12:50
00:12:50
Կասե՞ս, թե ուրիշ ինչ միջոցներ են ձեռնարկվել,00:12:53
00:12:53
որ յուրաքանչյուրի համար
հնարավորինս ապահով լինի։00:12:57
00:12:59
Բեթելի ընտանիքի անդամների,
դաշտում ծառայող մեր հավատակիցների00:13:03
00:13:03
և մեր հարևանների անվտանգությունից ելնելով՝00:13:07
00:13:07
այս պահին թույլ չի տրվում Բեթելի շինություններում
շրջայցեր անցկացնել և հյուրեր ընդունել։00:13:13
00:13:13
Վերջերս «Գաղաադի» ավարտականն էր,00:13:16
00:13:16
և Կառավարիչ մարմինը առաջնորդություն
էր տվել, որ հյուրեր չգան ծրագրին։00:13:21
00:13:22
Իսկ Բեթելի ընտանիքի անդամները հրահանգ ստացան00:13:26
00:13:26
ավարտականի ծրագիրը դիտել իրենց սենյակներից։00:13:30
00:13:30
Քանի որ համավարակը շարունակում է տարածվել,00:13:33
00:13:33
վերջերս մեկ ուրիշ սահմանափակում էլ դրվեց։00:13:36
00:13:36
Բեթելի ընտանիքի անդամները առաջնորդություն ստացան,00:13:40
00:13:40
որ ոչ մի դեպքում չպետք է լքեն այն շինությունները,00:13:43
00:13:43
որտեղ ապրում են կամ աշխատում։00:13:45
00:13:45
Դա վերաբերում է նաև գնումներին,
հավաքույթներին և հանդիպումներին։00:13:53
00:13:53
Ուզում եմ ընդգծել, որ այս
սահմանափակումների նպատակը00:13:57
00:13:57
Բեթելի ընտանիքին պաշտպանելն է։00:13:59
00:13:59
Մինչ օրս վարակվածներ չունենք,00:14:01
00:14:01
բայց միևնույն է շարունակում ենք զգուշություն դրսևորել։00:14:04
00:14:04
Մենք այսուհետ էլ ամեն շաբաթ
կգնահատենք իրավիճակը,00:14:08
00:14:08
որպեսզի հասկանանք, թե դեռ
որքան պետք է մեկուսացված մնանք։00:14:12
00:14:13
Իսկ ինչ վերաբերում է մեր մյուս քարոզիչներին,00:14:16
00:14:16
մենք առաջնորդություն ենք տվել,
որ ԱՄՆ-ի ողջ տարածքում00:14:19
00:14:19
մինչև մայիսի 17-ը ծրագրված աստվածապետական
բոլոր մեծ միջոցառումները չեղարկվեն։00:14:25
00:14:26
Այն փոփոխությունները, որոնց մասին նշեցիր,00:14:29
00:14:29
մեծ դժվարությունների հետ են կապված։00:14:32
00:14:33
Եղբայրներն ինչպե՞ս են արձագանքել։00:14:36
00:14:37
Ուրախությամբ կարող եմ նշել,00:14:40
00:14:40
որ նրանք շատ լավ են արձագանքել
և հետևում են առաջնորդությանը։00:14:44
00:14:45
Եղբա՛յր Լեթ, մասնաճյուղի կոմիտեի անունից
ուզում եմ շնորհակալություն հայտնել00:14:50
00:14:50
Կառավարիչ մարմնի եղբայրներին
սիրառատ առաջնորդության համար։00:14:54
00:14:54
Մենք հստակ տեսնում ենք ձեր
հոգատարությունն ու ջերմ սերը բոլորի հանդեպ։00:14:59
00:14:59
Մեր երախտագիտությանը չափ չկա։00:15:02
00:15:02
Շատ շնորհակալ եմ, Հա՛րոլդ։00:15:05
00:15:05
Անպայման կփոխանցեմ ձեր
երախտագիտության խոսքերը մյուս եղբայրներին։00:15:09
00:15:10
Այս որոշումները կայացնելիս մենք
Եհովայի առաջնորդությունն ենք փնտրել։00:15:15
00:15:15
Անչափ քաջալերական է տեսնել,00:15:18
00:15:18
թե եղբայրներն ու քույրերը որքան
պատրաստակամ և համագործակցող են։00:15:22
00:15:23
Շնորհակալություն, եղբա՛յր Քորկերն,
որ մեզ թարմ տեղեկություններ տվեցիր։00:15:28
00:15:29
Խնդրեմ, եղբա՛յր Լեթ։00:15:31
00:15:31
Ինչպես նկատեցիք այս հաշվետվություններից,00:15:34
00:15:34
իրավիճակը շատ արագ է զարգանում՝
օր-օրի, երբեմն՝ ժամ առ ժամ։00:15:40
00:15:40
Ուստի շատ փոփոխությունների կարիք է առաջանում։00:15:43
00:15:44
Որոշ դեպքերում Կառավարիչ մարմինը
կոնկրետ առաջնորդություն է տալիս,00:15:49
00:15:49
թե ինչպես պետք է փոփոխությունները կիրառության մեջ դրվեն։00:15:52
00:15:53
Բայց շատ որոշումներ էլ թողնված են
մասնաճյուղի կոմիտեի անդամների,00:15:58
00:15:58
շրջանային վերակացուների և
ժողովի երեցների հայեցողությանը,00:16:03
00:16:03
քանի որ նրանք ավելի լավ
գիտեն տեղի հանգամանքները։00:16:07
00:16:08
Իսկ ձեզ, սուրբ ոգով նշանակված հավատարի՛մ եղբայրներ,00:16:13
00:16:13
ուզում ենք հետևյալն ասել. մենք
վստահում ենք ձեզ և համոզված ենք,00:16:20
00:16:20
որ դուք աղոթքով կխորհրդածեք
փաստերի և տեղի հանգամանքների շուրջ00:16:26
00:16:26
և կհետևեք «վերին իշխանությունների»
տրամադրած հրահանգներին։00:16:30
00:16:30
Ու մենք գիտենք, որ դուք ձեր ձեռքից եկածը կանեք,00:16:34
00:16:34
որ կապի մեջ մնաք ժողովների հետ։00:16:37
00:16:38
Դուք դա կանեք կանոնավորաբար՝00:16:40
00:16:40
անհրաժեշտության դեպքում կապվելով հեռախոսով00:16:43
00:16:43
կամ վիդեոկոնֆերանսի միջոցով։00:16:45
00:16:45
Մենք նաև վստահ ենք, որ Եհովայի
սուրբ ոգին կառաջնորդի ձեզ00:16:50
00:16:50
և անհրաժեշտ իմաստություն կտա,
որ այս ժամանակներում00:16:55
00:16:55
իրավիճակին համապատասխան
կիրառեք աստվածաշնչյան սկզբունքները00:16:59
00:16:59
և ժողովներին հստակ առաջնորդություն տաք։00:17:02
00:17:02
Իսկ ինչ վերաբերում է մյուսներիս,00:17:05
00:17:05
անկախ նրանից, թե առաջնորդությունը
գալիս է Կառավարիչ մարմնից, մասնաճյուղից,00:17:10
00:17:10
մեր շրջանային վերակացուից, թե երեցներից,00:17:14
00:17:14
մենք ուզում ենք սերտորեն
հետևել տրված հրահանգներին։00:17:18
00:17:18
Այսօր դա մեզ համար պաշտպանություն կլինի։00:17:21
00:17:21
Ու եթե խորը մտածենք, սա
հնազանդության փորձություն է,00:17:25
00:17:25
որը մեզ այսօր իսկ պատրաստում է
այն դժվարին ժամանակներին,00:17:29
00:17:29
որ սպասում են մեզ ապագայում։00:17:32
00:17:32
Նախքան այս թողարկումը ավարտելը00:17:35
00:17:35
ուզում եմ մի քանի միտք նշել
երկար սպասված միջոցառման՝00:17:38
00:17:38
Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյի մասին։00:17:42
00:17:42
Այն տեղի կունենա ապրիլի 7-ին։00:17:44
00:17:44
Աշխարհում ոչ մի վիրուս, ոչ մի համավարակ00:17:49
00:17:49
չեն կարող նվազեցնել մեր
երախտագիտությունը այն բանի հանդեպ,00:17:53
00:17:53
որ Եհովան ու Հիսուսը արել են մեզ համար։00:17:56
00:17:57
Դրանք նաև ոչ մի կերպ չեն կարող թուլացնել
Տիրոջ ընթրիքը նշելու մեր վճռականությունը։00:18:03
00:18:04
Այս կարևոր իրադարձության առիթով
հավաքվելը պարզապես ավանդույթ չէ։00:18:10
00:18:10
Այն հասարակ միջոցառում չէ։00:18:12
00:18:12
Դա այն պատվերն է, որ գրված է Ղուկաս 22:19-ում։00:18:19
00:18:19
Եկեք միասին կարդանք այն։00:18:21
00:18:21
Ղուկաս 22:19.00:18:24
00:18:26
«Հետո [Հիսուսը] վերցրեց հացը,
շնորհակալություն հայտնեց,00:18:32
00:18:32
կոտրեց այն, տվեց նրանց ու ասաց.00:18:35
00:18:35
«Սա խորհրդանշում է իմ մարմինը,
որը տրվելու է ձեզ համար։00:18:40
00:18:41
Սա արեք ինձ հիշելու համար»»։00:18:45
00:18:47
Ուստի հետևելով Հիսուսի պատվերին՝00:18:50
00:18:50
արդյոք կնշե՞նք իր հաստատած Ընթրիքը։00:18:52
00:18:53
Միանշանակ այո՛։00:18:56
00:18:57
Բայց այն, թե ինչպես կանենք դա,00:18:59
00:18:59
գուցե տեղի հանգամանքներից կախված տարբերվի։00:19:02
00:19:02
Եթե ձեր տարածքում հնարավոր է,00:19:05
00:19:05
հորդորում ենք, որ ողջ ժողովով հավաքվեք։00:19:09
00:19:09
Կարող եք վստահ լինել, որ երեցները ամեն բան կանեն,00:19:14
00:19:14
որ ներկաներից յուրաքանչյուրի
համար ապահով պայմաններ լինեն։00:19:17
00:19:17
Ինչ խոսք, որոշ տարածքներում00:19:21
00:19:21
կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը00:19:24
00:19:24
գուցե թույլ չտա ժողովով միասին հավաքվել։00:19:26
00:19:28
Այդ դեպքում երեցները գուցե ձեզ
առաջնորդություն տան հավաքվել փոքր խմբերով,00:19:33
00:19:33
վիդեոկոնֆերանսներ անցկացնել, օրինակ՝
«Skype» կամ «Zoom» ծրագրերի միջոցով,00:19:38
00:19:38
կամ եթե այս տարբերակներից ոչ մեկը հնարավոր չէ՝00:19:42
00:19:42
ծրագիրը դիտել jw.org կայքի միջոցով։00:19:46
00:19:47
Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային,00:19:50
00:19:50
որ նա մեզ զինել է անհրաժեշտ բոլոր գործիքներով,00:19:53
00:19:53
որպեսզի ինչպես Եսայիա 60:16-ում է
ասվում, խմենք «ազգերի կաթը»,00:19:59
00:19:59
ինչը ներառում է վերջին տեխնոլոգիաների ողջամիտ օգտագործումը։00:20:04
00:20:06
Անկախ նրանից, թե ինչ առաջնորդություն կստանանք՝00:20:09
00:20:09
բոլորս էլ ուզում ենք պատրաստել մեր
սրտերը և ամեն անհրաժեշտ բան անել,00:20:16
00:20:16
որ հնազանդվենք Հիսուսի պատվերին
այն է՝ նշել Տիրոջ ընթրիքը։00:20:23
00:20:23
Մի պահ մտածեք Հիսուսի զոհագործության մասին,00:20:26
00:20:26
և թե ինչ է այն նշանակում մեզ համար։00:20:29
00:20:29
Հատկապես հիմա, երբ ամբողջ
աշխարհում այս համավարակն է։00:20:34
00:20:35
Փրկանքի միջոցով Եհովան քայլեր է ձեռնարկել,00:20:39
00:20:39
որ երկրի երեսից ամբողջությամբ հեռացնի00:20:42
00:20:42
ոչ միայն այս համավարակի առաջացրած խնդիրները,00:20:45
00:20:45
այլև մյուս բոլոր հիվանդությունների
և մահվան բերած հետևանքները։00:20:51
00:20:53
Իհարկե, վստահ կարող ենք ասել,
որ մեր շուրջը տիրող իրավիճակը00:20:58
00:20:58
այն «չափազանց դժվար ժամանակներն» են,00:21:01
00:21:01
որի մասին կանխագուշակվել է Աստվածաշնչում։00:21:04
00:21:04
Բայց այս իրադարձությունները նաև հիշեցնում են մեզ,00:21:08
00:21:08
թե որքան մոտ ենք այն ժամանակին,00:21:11
00:21:11
երբ մեր կյանքը դառնացնող բոլոր
խնդիրները մեկընդմիշտ կվերանան։00:21:17
00:21:18
Ուզում ենք հավաստիացնել, որ Կառավարիչ մարմինը00:21:22
00:21:22
ձեզ շատ է սիրում և կշարունակի աղոթել ձեզ համար։00:21:28
00:21:29
ԱՄՆ-ի, Իտալիայի և Կորեայի մեր հավատակիցները00:21:33
00:21:33
իրենց ջերմ սերն ու ողջույններն են փոխանցում ձեզ։00:21:37
00:21:40
Սա «JW հեռարձակումն» էր 00:21:43
00:21:43
Եհովայի վկաների գլխավոր վարչությունից։00:21:47
2020 Կառավարիչ մարմնի հաշվետվություն (մաս 1)
-
2020 Կառավարիչ մարմնի հաշվետվություն (մաս 1)
Ընդամենը մի քանի ամիս առաջ մեզանից շատերը
դժվար թե լսած լինեին «կորոնավիրուս» բառը։
Իսկ այժմ «կորոնավիրուս» և «COVID-19» բառերը
մեր ամենօրյա բառապաշարի
անբաժանելի մասն են դարձել։
Այս աշխարհածավալ համավարակը
մեզանից շատերի կյանքում
այնպիսի խառնաշփոթ է առաջացրել,
որ չէինք էլ կարող պատկերացնել։
Եվ ցավոք սրտի, շատ կարճ ժամանակահատվածում
այն հազարավոր մարդկանց կյանքեր է խլել։
Գիտենք, որ շատ ենք անհանգստացած
մեր եղբայրների ու քույրերի բարօրությամբ,
հատկապես նրանց, ովքեր
ապրում են այնպիսի երկրներում,
որտեղ վարակը լայնորեն տարածված է։
Այս հաշվետվության ընթացքում կզրուցենք Կորեայի,
Իտալիայի և Միացյալ Նահանգների Բեթելներում
ծառայող պատասխանատու եղբայրների հետ,
կիմանանք, թե ինչպես են մեր եղբայրներն ու քույրերը
և կտեսնենք, թե ինչ հատուկ
միջոցառումներ են ձեռնարկվել
այս լուրջ հիվանդությունից
տուժածներին աջակցելու համար։
Բայց մինչ կկապվենք նրանց հետ,
կուզեի մի քանի միտք փոխանցել ձեզ։
Անշուշտ, այս հիվանդության
տարածումը շատ մտահոգիչ է։
Բայց այն, որ ամբողջ աշխարհով մեկ
այսպիսի համավարակ է տարածվել,
մեզ չի զարմացնում, համաձայն չե՞ք։
Ղուկաս 21։11-ում Հիսուսը հստակ ցույց տվեց,
որ համաճարակները վերջին օրերի
նշանի անբաժանելի մասն են լինելու։
Իսկ Հայտնություն 6-րդ գլխում նկարագրված
4-րդ ձիավորի արշավանքը
«մահացու հիվանդություններ» է ներառում։
Մեր շուրջը տիրող իրավիճակների հետևանքով
առավել, քան երբևէ, հստակ է,
որ մենք ապրում ենք վերջին օրերի
վերջին ժամանակաշրջանում։
Ավելին՝ այդ ժամանակաշրջանի
վերջին ժամանակաշրջանում,
և ուր որ է վրա կհասնի վերջին օրերի վերջին օրը։
Բայց չնայած իրավիճակը շատ լուրջ է,
լինելով Եհովայի ժողովուրդը՝ մենք
խուճապի մատնվելու կարիք չունենք,
և Եսայիա 30։15-ում ասվում է, թե ինչու։
Եկեք ընթերցենք Եսայիա 30։15-ը.
«Այսպես է ասում Գերիշխան Տերը՝
Եհովան՝ Իսրայելի Սուրբը.
«Դուք վերադառնալով ու հանգիստ լինելով կփրկվեք։
Ձեր զորությունը հանգստության
և ապավինության մեջ կլինի»»։
Եհովա Աստված նեղության ժամանակ միշտ էլ
աջակցել և առաջնորդել է իր ժողովրդին։
Ուստի հիմնավոր պատճառներ ունենք
հետևելու այս համարում նշված հորդորին՝
հանգստություն պահպանելու և ապավինելու մեր Աստծուն,
իսկ Եհովան իր հերթին կզորացնի մեզ։
Ինչպես կտեսնենք այս հաշվետվություններից,
Եհովան իր ժողովրդին
աստվածաշնչյան սկզբունքներ է տվել,
ինչի շնորհիվ նրանք իմաստուն
որոշումներ են կայացնում,
անգամ երբ դժվարին իրավիճակներում են հայտնվում։
Եկեք սկզբում խոսենք եղբայր Ռեյնո Կեսկի հետ,
ով Կորեայում է ծառայում։
Ռեյնո՛, շնորհակալ ենք, որ միացար մեզ։
Ինձ համար մեծ պատիվ է։
Եղբա՛յր Կեսկ, կխնդրենք պատմես,
թե ներկա դրությամբ ինչպես են
Կորեայի մեր հավատակիցները։
Ճիշտ է, ամբողջ երկրում մարդիկ վախի մեջ են,
բայց մեր հավատակիցները դրական են
տրամադրված և ամեն ջանք թափում են,
որ հետևեն Եսայիա 26:3-ում նշված խորհրդին՝
վստահեն նրան և ամբողջ սրտով ապավինեն։
Հաճելի է լսել այդ մասին։
Իսկ կորոնավիրուս համավարակը
ազդե՞լ է ձեր մասնաճյուղի տարածքում
ժողովի հանդիպումների
և քարոզչական ծառայության վրա։
Մենք ստիպված էինք դադարեցնել
հանդիպումները Թագավորության սրահներում,
նաև չեղարկել հրապարակային վկայությունը։
Սկզբում եղբայրները փոքր-ինչ շփոթված
էին ստեղծված իրավիճակի պատճառով,
քանի որ ամեն բան շատ հանկարծակի եղավ։
Բայց երբ նրանք իմացան, թե ինչ
պատճառներով են նման քայլեր ձեռնարկվել,
ու հասկացան, որ պետք է
հետևել Հռոմեացիներ 13:1-ին,
այսինքն՝ համագործակցել «վերին
իշխանությունների»՝ կառավարության հետ,
նրանք անմիջապես արձագանքեցին և
սկսեցին պատրաստակամորեն հետևել
բոլոր խորհուրդներին ու առաջարկներին,
որ ստացան կազմակերպությունից։
Նրանք անչափ երախտապարտ էին եղբայրներին
այդ օգտակար խորհուրդների և առաջարկների համար։
Փաստորեն մեծ փոփոխություններ արվեցին,
բայց, անկասկած, եղբայրների
հնազանդությունն ու համագործակցությունը
լավ է անդրադարձել Եհովայի
անվան վրա և մեծ վկայություն է եղել։
Իսկ ի՞նչն է օգնել եղբայրներին ու քույրերին
այս ժամանակահատվածում
ներքին խաղաղություն պահպանել։
Մեր հավատակիցները շարունակում են
պահպանել իրենց հոգևոր լավ սովորությունները։
Դա օգնում է, որ թե՛ նրանք, թե՛ մենք հանդարտ մնանք
և չմոռանանք, թե որոնք են ամենակարևոր բաները։
Ինչ վերաբերում է ժողովի հանդիպումներին,
եղբայրները կա՛մ փոքր խմբերով են հավաքվում,
կա՛մ էլ վիդեոկոնֆերանսներ են կազմակերպում
ու այդպես են մասնակցում հանդիպումներին։
Բացի այդ, նրանք «JW Stream»-ից են օգտվում։
Նրանք նաև ճկուն են քարոզչական ծառայության մեջ։
Նամակներ են գրում, հաղորդագրություններ
են ուղարկում իրենց վերայցելություններին,
Աստվածաշնչի ուսումնասիրությունները
հեռախոսով են անցկացնում,
զանգում են իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին,
տեսնում, թե ինչպես են և վկայություն տալիս։
Նույն ձևով քարոզում են նաև նրանց,
ում հետ նախկինում են Աստվածաշունչ ուսումնասիրել։
Բայց ուզում եմ նաև մեկ ուրիշ բան ընդգծել։
Մեր եղբայրներն ու քույրերը մեծ ջանքեր են թափում,
որ հավասարակշռված լինեն այն հարցում,
թե որքան ժամանակ են տրամադրում
նորություններ և հաշվետվություններ դիտելուն
կամ դրանք ընթերցելուն։
Ինչ խոսք, շատ կարևոր է
տեղեկացված լինել տիրող իրավիճակից։
Բայց մեր հավատակիցները հասկացել են,
որ նորություններին ու թարմացումներին
շարունակ հետևելը կարող է անտեղի
և ինչու չէ, անիմաստ լարվածություն
և անհանգստություն առաջացնել։
Ինչ խոսք, Կորեայի մեր եղբայրների ու քույրերի հավատը,
ինչպես նաև այս դժվար ժամանակներում
հոգևոր լավ սովորություններ պահպանելու
նրանց վճռականությունը ընդօրինակման է արժանի։
Շատ շնորհակալ ենք, որ ժամանակ տրամադրեցիր մեզ։
Ես էլ եմ շնորհակալ։
Իսկ այժմ կտեղափոխվենք Իտալիա
և կխոսենք եղբայր Գրեգ Չիչյուի հետ։
Շնորհակալ ենք, որ միացել ես, Գրե՛գ։
Շնորհակալություն, եղբա՛յր Լեթ։
Գիտենք, որ Կորեայի եղբայրների պես՝
Իտալիայի մեր հավատակիցները նույնպես
բազում դժվարություններ են կրում,
հատկապես, որ վերջին շաբաթներին
համազգային բնույթի արտակարգ իրավիճակի պատճառով
մեր սիրելի եղբայրներն ու քույրերը
չեն կարող դուրս գալ իրենց տներից։
Մի փոքր կպատմե՞ս, թե ինչպես են
Իտալիայի մեր հավատակիցները։
Մեր հավատակիցներից ոմանք
վարակվել են կորոնավիրուսով,
ու, ցավոք, մարտի 16-ի տվյալներով՝
նրանցից 6-ը մահացել են։
Բայց Վկաների մեծամասնությունը լավ է։
Մենք աղոթում ենք բոլորի համար,
հատկապես նրանց, ովքեր հարազատ են կորցրել։
Ուրախ ենք լսել, որ մեր հավատակիցների մեծամասնությունը լավ է։
Բայց մեր սրտերը ցավում են նրանց
համար, ովքեր կորուստներ ունեն։
Լուրերից լսել ենք, որ այժմ Իտալիայում
մի շարք սահմանափակումներ են գործում։
Ինչպե՞ս են մեր եղբայրներն ու քույրերը
հոգ տանում միմյանց մասին արգելքի ներքո։
Մեր հավատակիցները կարոտում
են երես առ երես հանդիպելուն։
Բայց Եհովայի շնորհիվ հոգևորապես ամուր են մնում։
Ինչպես Հիսուսն ասել է Հովհաննես 13:34, 35-ում,
իր աշակերտների բնորոշիչ նշանը սերն է։
Ու մենք այստեղ տեսնում ենք այդ սերը։
Ճիշտ է, կառավարության արգելքները թույլ
չեն տալիս ազատորեն ելումուտ անել,
բայց Վկաները միշտ կապի մեջ են
հեռախոսով կամ այլ միջոցներով։
Շատերն ասում են, որ ստեղծված իրավիճակի արդյունքում
ավելի են մտերմացել իրենց հավատակիցների հետ։
Շատ քաջալերական է լսել այդ մասին։
Խնդրում ենք պատմիր, թե երեցներն ինչպես
են հովվում մեր եղբայրներին ու քույրերին։
Երեցները ոչ միայն ձգտում են հնարավորության
դեպքում հոգալ նրանց ֆիզիկական կարիքները,
այլև տեսակապով զրուցում են առանձին անհատների,
ինչպես նաև մի ամբողջ քարոզչական խմբի հետ,
Աստվածաշնչով մխիթարում նրանց,
որպեսզի ոչ ոք մեկուսացած չզգա։
Յուրաքանչյուրը էմոցիոնալ և
հոգևոր աջակցություն է ստանում։
Շատերը ասում են, որ մեծ երախտագիտությամբ
են լցվել իրենց երեցների հանդեպ։
Մի քույր գրել է.
«Ինձ ապահով եմ զգում,
ինչպես մոր թևերի տակ գտնվող ճուտիկը,
ով ամեն ինչից պաշտպանված է»։
Մի եղբայր էլ ասաց, որ երեցների
միջոցով զգում է Եհովայի սերը։
Ինչպես Եսայիա 32:2-ում է ասվում,
մեր երեցները դարձել են «քամու
դեմ եղող պատսպարան....
և փոթորկի դեմ եղող թաքստոց»։
Որքա՜ն քաջալերական է։
Շատ ուրախ ենք իմանալ,
որ Եհովան ամեն ինչով աջակցում է
ձեզ այս դժվար ժամանակաշրջանում։
Մենք կշարունակենք հիշատակել ձեզ մեր աղոթքներում։
Շնորհակալ եմ, եղբա՛յր Լեթ։
Իսկ հիմա կտեղափոխվենք ԱՄՆ և
կխոսենք եղբայր Հարոլդ Քորկերնի հետ,
ով ծառայում է Ուոլքիլում՝ Նյու Յորք։
Եղբայր Քորկերնը Կառավարիչ մարմնի
հրատարակչական կոմիտեի օգնական է
և միևնույն ժամանակ ծառայում է
ԱՄՆ-ի մասնաճյուղի կոմիտեում։
Շնորհակալ ենք, որ մեզ հետ ես, եղբա՛յր Հարոլդ։
Շատ ենք ուզում մի քանի հարց էլ քեզ ուղղել։
Ուրախ եմ այս հնարավորության
համար, եղբա՛յր Լեթ։
Կպատմե՞ս, թե ինչպես են
գլխավոր վարչությունում
և ԱՄՆ-ի Բեթելի մյուս շինություններում
գտնվող մեր հավատակիցները։
Ինչ խոսք, շատ դժվարություններ են առաջացել,
քանի որ մենք նախկինում առողջությանն
առնչվող նման լուրջ խնդրի չէինք բախվել։
Բայց մասնաճյուղի կոմիտեի անունից կարող եմ ասել,
որ Բեթելի ընտանիքը շարունակում է
պահպանել իր ուրախությունը:
Եվ շատ գովելի է, որ նրանք,
համաձայն Հակոբոս 3:17-ի,
«վերին իմաստություն» են դրսևորում և
«հնազանդվելու պատրաստ» ոգի ունեն։
Նմանապես, դաշտում ծառայող
մեր հավատակիցները
արագ են արձագանքում մասնաճյուղից
եկող առաջնորդությանը։
Ի՜նչ լավ է։
Կարո՞ղ ես պատմել, թե եղբայրները
ինչ գործնական քայլեր են ձեռնարկել,
որ կանխեն կորոնավիրուսի տարածումը։
Մենք ամենայն լրջությամբ հետևում ենք
առողջապահական և պետական մարմինների
կողմից տրամադրված ցուցումներին,
որոնցում մանրամասն բացատրվում է,
թե ինչ քայլերով կարելի է կանխել
կորոնավիրուսի տարածումը։
Այնտեղ նշված հիշեցումներից են՝
ձեռքերը կանոնավոր լվանալը,
երեսին չդիպչելը և ֆիզիկական
կոնտակտից խուսափելը։
Նաև կանոնավորաբար պետք է ախտահանենք
այն մակերեսները, որոնց հաճախակի ենք դիպչում։
Իսկ երբ մեկը հիվանդ է, պետք է տանը մնա։
Մենք ոչ միայն բեթելցիներին ենք հորդորում,
որ հետևեն այս պարզ, բայց կարևոր հիշեցումներին,
այլ նաև բոլոր քարոզիչներին։
Իրոք շատ գործնական խորհուրդներ են։
Ես նույնպես իմ հավատակիցներին հանդիպելիս
արմունկով եմ ողջունում՝ նրանց
ձեռքը սեղմելու փոխարեն։
Կասե՞ս, թե ուրիշ ինչ միջոցներ են ձեռնարկվել,
որ յուրաքանչյուրի համար
հնարավորինս ապահով լինի։
Բեթելի ընտանիքի անդամների,
դաշտում ծառայող մեր հավատակիցների
և մեր հարևանների անվտանգությունից ելնելով՝
այս պահին թույլ չի տրվում Բեթելի շինություններում
շրջայցեր անցկացնել և հյուրեր ընդունել։
Վերջերս «Գաղաադի» ավարտականն էր,
և Կառավարիչ մարմինը առաջնորդություն
էր տվել, որ հյուրեր չգան ծրագրին։
Իսկ Բեթելի ընտանիքի անդամները հրահանգ ստացան
ավարտականի ծրագիրը դիտել իրենց սենյակներից։
Քանի որ համավարակը շարունակում է տարածվել,
վերջերս մեկ ուրիշ սահմանափակում էլ դրվեց։
Բեթելի ընտանիքի անդամները առաջնորդություն ստացան,
որ ոչ մի դեպքում չպետք է լքեն այն շինությունները,
որտեղ ապրում են կամ աշխատում։
Դա վերաբերում է նաև գնումներին,
հավաքույթներին և հանդիպումներին։
Ուզում եմ ընդգծել, որ այս
սահմանափակումների նպատակը
Բեթելի ընտանիքին պաշտպանելն է։
Մինչ օրս վարակվածներ չունենք,
բայց միևնույն է շարունակում ենք զգուշություն դրսևորել։
Մենք այսուհետ էլ ամեն շաբաթ
կգնահատենք իրավիճակը,
որպեսզի հասկանանք, թե դեռ
որքան պետք է մեկուսացված մնանք։
Իսկ ինչ վերաբերում է մեր մյուս քարոզիչներին,
մենք առաջնորդություն ենք տվել,
որ ԱՄՆ-ի ողջ տարածքում
մինչև մայիսի 17-ը ծրագրված աստվածապետական
բոլոր մեծ միջոցառումները չեղարկվեն։
Այն փոփոխությունները, որոնց մասին նշեցիր,
մեծ դժվարությունների հետ են կապված։
Եղբայրներն ինչպե՞ս են արձագանքել։
Ուրախությամբ կարող եմ նշել,
որ նրանք շատ լավ են արձագանքել
և հետևում են առաջնորդությանը։
Եղբա՛յր Լեթ, մասնաճյուղի կոմիտեի անունից
ուզում եմ շնորհակալություն հայտնել
Կառավարիչ մարմնի եղբայրներին
սիրառատ առաջնորդության համար։
Մենք հստակ տեսնում ենք ձեր
հոգատարությունն ու ջերմ սերը բոլորի հանդեպ։
Մեր երախտագիտությանը չափ չկա։
Շատ շնորհակալ եմ, Հա՛րոլդ։
Անպայման կփոխանցեմ ձեր
երախտագիտության խոսքերը մյուս եղբայրներին։
Այս որոշումները կայացնելիս մենք
Եհովայի առաջնորդությունն ենք փնտրել։
Անչափ քաջալերական է տեսնել,
թե եղբայրներն ու քույրերը որքան
պատրաստակամ և համագործակցող են։
Շնորհակալություն, եղբա՛յր Քորկերն,
որ մեզ թարմ տեղեկություններ տվեցիր։
Խնդրեմ, եղբա՛յր Լեթ։
Ինչպես նկատեցիք այս հաշվետվություններից,
իրավիճակը շատ արագ է զարգանում՝
օր-օրի, երբեմն՝ ժամ առ ժամ։
Ուստի շատ փոփոխությունների կարիք է առաջանում։
Որոշ դեպքերում Կառավարիչ մարմինը
կոնկրետ առաջնորդություն է տալիս,
թե ինչպես պետք է փոփոխությունները կիրառության մեջ դրվեն։
Բայց շատ որոշումներ էլ թողնված են
մասնաճյուղի կոմիտեի անդամների,
շրջանային վերակացուների և
ժողովի երեցների հայեցողությանը,
քանի որ նրանք ավելի լավ
գիտեն տեղի հանգամանքները։
Իսկ ձեզ, սուրբ ոգով նշանակված հավատարի՛մ եղբայրներ,
ուզում ենք հետևյալն ասել. մենք
վստահում ենք ձեզ և համոզված ենք,
որ դուք աղոթքով կխորհրդածեք
փաստերի և տեղի հանգամանքների շուրջ
և կհետևեք «վերին իշխանությունների»
տրամադրած հրահանգներին։
Ու մենք գիտենք, որ դուք ձեր ձեռքից եկածը կանեք,
որ կապի մեջ մնաք ժողովների հետ։
Դուք դա կանեք կանոնավորաբար՝
անհրաժեշտության դեպքում կապվելով հեռախոսով
կամ վիդեոկոնֆերանսի միջոցով։
Մենք նաև վստահ ենք, որ Եհովայի
սուրբ ոգին կառաջնորդի ձեզ
և անհրաժեշտ իմաստություն կտա,
որ այս ժամանակներում
իրավիճակին համապատասխան
կիրառեք աստվածաշնչյան սկզբունքները
և ժողովներին հստակ առաջնորդություն տաք։
Իսկ ինչ վերաբերում է մյուսներիս,
անկախ նրանից, թե առաջնորդությունը
գալիս է Կառավարիչ մարմնից, մասնաճյուղից,
մեր շրջանային վերակացուից, թե երեցներից,
մենք ուզում ենք սերտորեն
հետևել տրված հրահանգներին։
Այսօր դա մեզ համար պաշտպանություն կլինի։
Ու եթե խորը մտածենք, սա
հնազանդության փորձություն է,
որը մեզ այսօր իսկ պատրաստում է
այն դժվարին ժամանակներին,
որ սպասում են մեզ ապագայում։
Նախքան այս թողարկումը ավարտելը
ուզում եմ մի քանի միտք նշել
երկար սպասված միջոցառման՝
Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյի մասին։
Այն տեղի կունենա ապրիլի 7-ին։
Աշխարհում ոչ մի վիրուս, ոչ մի համավարակ
չեն կարող նվազեցնել մեր
երախտագիտությունը այն բանի հանդեպ,
որ Եհովան ու Հիսուսը արել են մեզ համար։
Դրանք նաև ոչ մի կերպ չեն կարող թուլացնել
Տիրոջ ընթրիքը նշելու մեր վճռականությունը։
Այս կարևոր իրադարձության առիթով
հավաքվելը պարզապես ավանդույթ չէ։
Այն հասարակ միջոցառում չէ։
Դա այն պատվերն է, որ գրված է Ղուկաս 22:19-ում։
Եկեք միասին կարդանք այն։
Ղուկաս 22:19.
«Հետո [Հիսուսը] վերցրեց հացը,
շնորհակալություն հայտնեց,
կոտրեց այն, տվեց նրանց ու ասաց.
«Սա խորհրդանշում է իմ մարմինը,
որը տրվելու է ձեզ համար։
Սա արեք ինձ հիշելու համար»»։
Ուստի հետևելով Հիսուսի պատվերին՝
արդյոք կնշե՞նք իր հաստատած Ընթրիքը։
Միանշանակ այո՛։
Բայց այն, թե ինչպես կանենք դա,
գուցե տեղի հանգամանքներից կախված տարբերվի։
Եթե ձեր տարածքում հնարավոր է,
հորդորում ենք, որ ողջ ժողովով հավաքվեք։
Կարող եք վստահ լինել, որ երեցները ամեն բան կանեն,
որ ներկաներից յուրաքանչյուրի
համար ապահով պայմաններ լինեն։
Ինչ խոսք, որոշ տարածքներում
կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը
գուցե թույլ չտա ժողովով միասին հավաքվել։
Այդ դեպքում երեցները գուցե ձեզ
առաջնորդություն տան հավաքվել փոքր խմբերով,
վիդեոկոնֆերանսներ անցկացնել, օրինակ՝
«Skype» կամ «Zoom» ծրագրերի միջոցով,
կամ եթե այս տարբերակներից ոչ մեկը հնարավոր չէ՝
ծրագիրը դիտել jw.org կայքի միջոցով։
Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային,
որ նա մեզ զինել է անհրաժեշտ բոլոր գործիքներով,
որպեսզի ինչպես Եսայիա 60:16-ում է
ասվում, խմենք «ազգերի կաթը»,
ինչը ներառում է վերջին տեխնոլոգիաների ողջամիտ օգտագործումը։
Անկախ նրանից, թե ինչ առաջնորդություն կստանանք՝
բոլորս էլ ուզում ենք պատրաստել մեր
սրտերը և ամեն անհրաժեշտ բան անել,
որ հնազանդվենք Հիսուսի պատվերին
այն է՝ նշել Տիրոջ ընթրիքը։
Մի պահ մտածեք Հիսուսի զոհագործության մասին,
և թե ինչ է այն նշանակում մեզ համար։
Հատկապես հիմա, երբ ամբողջ
աշխարհում այս համավարակն է։
Փրկանքի միջոցով Եհովան քայլեր է ձեռնարկել,
որ երկրի երեսից ամբողջությամբ հեռացնի
ոչ միայն այս համավարակի առաջացրած խնդիրները,
այլև մյուս բոլոր հիվանդությունների
և մահվան բերած հետևանքները։
Իհարկե, վստահ կարող ենք ասել,
որ մեր շուրջը տիրող իրավիճակը
այն «չափազանց դժվար ժամանակներն» են,
որի մասին կանխագուշակվել է Աստվածաշնչում։
Բայց այս իրադարձությունները նաև հիշեցնում են մեզ,
թե որքան մոտ ենք այն ժամանակին,
երբ մեր կյանքը դառնացնող բոլոր
խնդիրները մեկընդմիշտ կվերանան։
Ուզում ենք հավաստիացնել, որ Կառավարիչ մարմինը
ձեզ շատ է սիրում և կշարունակի աղոթել ձեզ համար։
ԱՄՆ-ի, Իտալիայի և Կորեայի մեր հավատակիցները
իրենց ջերմ սերն ու ողջույններն են փոխանցում ձեզ։
Սա «JW հեռարձակումն» էր
Եհովայի վկաների գլխավոր վարչությունից։
-