JW subtitle extractor

Եհովայի վկաներ. ովքե՞ր ենք մենք

Video Other languages Share text Share link Show times

Ովքե՞ր են Եհովայի վկաները։
Մենք տարբեր ծագում ունեցող և տարբեր
էթնիկական խմբերի պատկանող մարդիկ ենք,
սակայն նույն հավատալիքներն ու նույն նպատակներն ունենք։
Մենք երկրպագում ենք Եհովային՝
Աստվածաշնչի Հեղինակին և բոլոր բաների Արարչին։
Մենք քրիստոնյա ենք, ուստի հետևում ենք Հիսուս
Քրիստոսի օրինակին և նրա սովորեցրածներին։
Հիսուսի նման՝ մենք ձգտում ենք լինել ազնիվ,
խաղաղարար և օրինապահ քաղաքացիներ։
Ամենակարևորը՝ բոլորս ընդօրինակում ենք Հիսուսին՝
ժամանակ տրամադրելով, որպեսզի օգնենք մարդկանց
իմանալու Աստվածաշնչի և Աստծու Թագավորության մասին։
Քանի որ մենք վկայություն ենք տալիս կամ պատմում
ենք Եհովա Աստծու և նրա Թագավորության մասին,
ուստի կոչվում ենք Եհովայի վկաներ։
Ամեն շաբաթ մենք հավաքվում ենք Թագավորության սրահներում՝
Աստծու և նրա Խոսքի մասին սովորելու համար։
Մեր հանդիպումների մուտքն անվճար է,
և մեր դռները բաց են հանրության առաջ։
Սրտանց հրավիրում ենք ձեզ։
Ձեր տարածքին մոտ գտնվող Թագավորության սրահը գտնելու համար
կարող եք հրավիրատոմս վերցնել Եհովայի վկաներից
կամ jw.org կայքում օգտվել որոնման հնարավորությունից։