JW subtitle extractor

Հարսանիքներ, որոնք պատիվ են բերում Եհովային

Video Other languages Share text Share link Show times

Արդեն մի քանի տարի է, ինչ ես և Ջուլիանան ընկերներ ենք,
իսկ վերջին ամիսներին սկսեցինք իրար ավելի լավ ճանաչել։
Մեր փոխհարաբերություններում ամեն ինչ շատ լավ էր ընթանում։
Մի օր Նիքն ինձ հրավիրեց իր ընկերների հետ հավաքույթի,
սակայն մի քիչ կասկածելի թվաց,
երբ այնտեղ մեր երկուսի ընտանիքներին տեսա։
Ես ասացի. «Այո»։
Զարմանալի էր, բայց նա չէր սպասում։
Այնքան հուզված էինք։
Մեր նշանադրության լուրը շատ արագ տարածվեց։
Հաջորդ օրը՝ ժողովի հանդիպմանը, բոլորը շնորհավորում էին մեզ։
Մտերիմ ընկերուհիս՝ Նատալին, շատ էր ոգևորվել։
Նա շատ մտահղացումներ ուներ։
Չէի համբերում, թե երբ ենք սկսելու նախապատրաստվել։
Չէի էլ պատկերացնում, որ հարսանիքին
նախապատրաստվելը կարող է այդքան աշխատատար լինել։
Բոլորն իրենց առաջարկներն էին անում, նույնիսկ հայրս։
Պետք է մտածեինք՝ ում հրավիրել,
ինչ ծաղիկներ, զարդարանքի պարագաներ ընտրել,
Նիքի կոստյումը և իհարկե իմ հարսանեկան զգեստը։
Սկզբում այդ ամենը շատ ոգևորիչ էր թվում։
Շուտով հասկացա, որ գոյություն ունի
«հարսանեկան բիզնես» հասկացությունը։
Նրանք փորձում էին օգնել մեզ,
բայց միևնույն ժամանակ դա փող աշխատելու լավ հնարավորություն էր։
Ոչ մի համեստ զգեստ չէինք գտնում, էլ չեմ խոսում գների մասին։
Այդքան մեծ գումար վճարել մի զգեստի համար,
որն ընդամենը մեկ օր էի հագնելու։
Դա ճոխություն կլիներ ինձ համար։
Բոլորը շատ ուրախ էին, բայց ես սկսել էի լարվել։
Երբ Ջուլիանայենց տանը հարսանիքի հետ
կապված հարցերն էինք քննարկում,
զգացի որ նա շատ անհանգիստ է,
չնայած որ մի քանի օր առաջ շատ երջանիկ էր։
Կարծես ոչ ոք չէր ուզում լսել, թե մենք ինչ ենք ուզում։
Անկեղծ ասած մենք էլ չգիտեինք՝ ինչ ենք ուզում։
Մտածեցի, որ ավելի լավ կլիներ մի քիչ ժամանակ տրամադրել ու հասկանալ,
թե իրականում ինչպիսին պետք է լինի քրիստոնեական հարսանիքը։
Հաջորդ օրը հանդիպեցինք եղբայր Գրեյին և Շարփին,
որպեսզի քննարկեինք հարսանեկան արարողությունը
Թագավորության սրահում անցկացնելու հարցը։
Նրանք մեզ կարևոր մտքեր հիշեցրին, որի համար շատ ուրախ եմ։
1 Կորնթացիներ 10։31-ում ասվում է.
«Ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք,
ամեն բան Աստծու փառքի համար արեք»։
Եղբայր Շարփը օգնեց մեզ հասկանալ, որ
հարսանիքը հոգևոր միջոցառում է,
և որ մենք պետք է կառչած մնանք Եհովայի չափանիշներին,
երբ հարսանիքի հետ կապված ծրագրեր ենք կազմում։
Եղբայր Գրեյը մեզ ցույց տվեց 1 Հովհաննես 2։15, 16-ը, որտեղ ասվում է.
«Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն ամենը, ինչ աշխարհի մեջ է....
Որովհետև ամեն բան, որ աշխարհի մեջ է՝
մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը
և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը.... աշխարհից է»։
Նա նշեց, որ աշխարհի չափանիշներն ու
քրիստոնեական չափանիշները իրարից խիստ տարբեր են։
Նաև ավելացրեց, որ ճիշտ որոշումներ կայացնելու հարցում
մենք կարող ենք լավ օրինակ լինել ու հաճեցնել Եհովային։
Նրանք հարսանիքը կազմակերպելու
վերաբերյալ մի քանի հոդված տվեցին մեզ։
Շատ էին ուզում, որ այդ օրը անմոռանալի լիներ մեզ համար,
և որ ափսոսալու որևէ պատճառ չունենայինք։
Եղբայր Շարփին խնդրեցի, որ խնջույքի կազմակերպիչը լինի,
նա էլ ասաց, որ այդ մասին կխոսենք ընթրիքի ժամանակ։
Ճանապարհին անցնում էինք մի լուսանկարչական ստուդիայի կողքով։
Ապշելու բան է, երբ տեսնում ես,
թե որոշ հարսանիքներ որքան ճոխ են ու ցուցադրական։
Այնպիսի տպավորություն է, թե նրանց ուշքումիտքը կերուխում անելն է,
ոչ թե Աստծուն պատվելը։
Դա ինձ «Գաղատացիներ» գրքից մի միտք հիշեցրեց.
«Մարմնի գործերն.... են՝....
հարբեցողություններ, խրախճանքներ և նման բաներ»։
Չէինք ուզում այդ նույն ոգով առաջնորդվել,
ուստի երկուսս էլ ժամանակ հատկացրինք,
որ աղոթքով խորհրդածենք եղբայրների տված նյութի շուրջ։
Տեսանք, որ աստվածաշնչյան սկզբունքները
կարող են օգնել մեզ կազմակերպել մի խնջույք,
որը կհամապատասխանի մեր գրպանին, հաճելի կլինի բոլորին
և, որ ամենակարևորն է, պատիվ կբերի Եհովային։
Հասկացանք, որ պետք է որոշ փոփոխություններ անենք։
Որոշ ծրագրած բաներից հրաժարվեցինք,
քանի որ չափազանց թանկ կարժենար։
Նաև ուզում էինք համոզված լինել,
որ մեր կատարած ոչ մի ընտրություն չէր արտացոլի աշխարհի ոգին։
Ուստի որոշեցինք նորից սկսել,
բայց այս անգամ անել այնպես, ինչպես Եհովան է ուզում։
1 Տիմոթեոս 2։9-ում ասվում է,
որ քրիստոնյաները պետք է «իրենց զարդարեն վայելուչ հագուստով՝
համեստությամբ և ողջամտությամբ»։
Ճիշտ է, ժամանակ պահանջվեց,
բայց մենք գտանք մեր գրպանին հարմար, վայելուչ և գեղեցիկ զգեստ։
Ես էլ գեղեցիկ կոստյում գտա, որը հետագայում էլ կարող եմ հագնել,
բայց աղջիկներն, ինչ խոսք, եկան ստուգելու,
թե արդյոք ամեն բան ճաշակով է։
Ժամանակը շատ արագ անցավ։
Ես խնդրեցի եղբայր Շարփին հոգ տանել,
որ հարսանիքի օրը ամեն բան մեր ծրագրածի համաձայն ընթանա։
Արդեն ժամանակն էր ուղարկել հրավիրատոմսերն ու
ավարտին հասցնել մնացած մանր-մունր գործերը։
Հուզմունքիս չափ չկար, երբ այդ օրը հայրս ինձ ուղեկցում էր դեպի բեմ։
Ջուլիանան այնքան գեղեցիկ էր։
Իսկ արարողությունը՝ ուղղակի կատարյալ։
Ամենավերջում մենք գրանցեցինք մեր ամուսնությունը։
Երբ նայում եմ մեր լուսանկարները,
այնքան լավ հուշեր են արթնանում իմ մեջ։
Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ այդքան լավ ընթացավ։
Մեր ընկերները այնքան մեծ գործ էին արել այդ վայրը զարդարելու համար։
Ամեն ինչ հիանալի էր։
Հարսանիքը հրաշալի էր, համեստ ու արժանապատիվ։
Մեր ընկերներն ասացին,
որ դա լավագույն հարսանիքներից մեկն էր, որ երբևէ մասնակցել են։
Ամեն ինչ մեր ուզածով եղավ և մեր բյուջեի սահմաններում։
Եվ որ ամենակարևորն է՝ Եհովայի օգնությամբ
մենք մեր ամուսնական կյանքի համար ճիշտ հիմք դրեցինք։
Անչափ երջանիկ եմ, որ գտա քեզ։
Ես էլ եմ երջանիկ, սեր իմ։
Համոզված եմ, որ եթե Եհովային առաջին տեղում դնենք,
ապա միշտ երջանիկ կլինենք։