00:00:06
Անունս Քիարա է։00:00:08
00:00:08
Ամուսինս է՝ Շաանը։00:00:11
00:00:18
Մեր որդին՝ Աքիլը, վերջերս տեղափոխվել է այնտեղ,
որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։00:00:25
00:00:25
Նա մեր տան ուրախությունն էր։00:00:28
00:00:28
Նրա տեղը շատ է երևում։00:00:30
00:00:33
Տունը դատարկվել է առանց որդուս։00:00:37
00:00:38
Բացի այդ՝ զգում եմ, որ Շաանի հետ էլ առաջվա պես մտերիմ չենք։00:00:44
00:00:59
Փորձեցի խոսել հետը, բայց արդյունքում վիճեցինք։00:01:05
00:01:23
Աքիլի գնալուց հետո իմ ու Քիարայի հարաբերությունները սառել են։00:01:28
00:02:14
Այնքան անտրամադիր է,00:02:17
00:02:17
երանի ժպտար, ծիծաղեր, ոնց որ առաջ, երբ Աքիլն այստեղ էր։00:02:23
00:02:26
Չնայած ոչ մի կերպ չէի ուզում ընդունել,
բայց փաստ էր, որ մեր միջև անդունդ էր գոյանում։00:02:33
00:02:36
Նույնիսկ Աքիլը նկատեց դա։00:02:38
00:02:38
Մա՛մ, պա՛պ, կարող ե՞մ մի բան հարցնել։00:02:42
00:02:42
Ձեզ մոտ ամեն ինչ լավ է՞։00:02:45
00:02:45
Մի տեսակ դուրս չեք գալիս։00:02:46
00:02:46
Շատ լավ ենք։00:02:48
00:02:48
Մեզ մոտ ամեն ինչ ընտիր է, չէ՞։00:02:50
00:02:50
Հա, բալե՛ս, լավ ենք։00:02:51
00:02:51
Ամեն ինչ լավ է։
Ըհը։00:02:52
00:02:57
Բայց մենք միայն ինքներս մեզ էինք խաբում։00:03:01
00:03:05
Վերջապես անկեղծացանք.
միմյանց ասացինք, թե իրականում ինչ էինք զգում։00:03:11
00:03:15
Գիտեինք, որ այդ ամենի վերջը լավ չէր լինելու։00:03:19
00:03:22
Պետք է մի բան անեինք ու անհապաղ։00:03:26
00:03:28
Միասին կարդացինք Հռոմեացիներ 12։10-ը.00:03:32
00:03:32
«Միմյանց պատվելու մեջ առաջինը եղեք»։00:03:35
00:03:37
Խորհրդածեցինք Աբրահամի ու Սառայի օրինակի շուրջ։00:03:41
00:03:41
Նրանք կատարյալ չէին, բայց ամեն ջանք թափում էին,
որ միմյանց պատվեին՝ իրար լսելով ու հոգ տանելով։00:03:48
00:03:58
Քիարային ասացի.00:04:00
00:04:00
«Գիտեմ, որ աշխատելու տեղ ունեմ»։00:04:03
00:04:03
Եվ ես իսկապես ուզում էի փոխվել, քանի որ նրան շատ էի սիրում։00:04:08
00:04:09
Շաանին ասացի.00:04:11
00:04:11
«Երկուսս էլ փոխվելու տեղ ունենք»։00:04:14
00:04:17
Ու մենք փոփոխություններ արեցինք։00:04:20
00:05:01
Մի քանի ամիս հետո միասին ռահվիրայություն սկսեցինք։00:05:06
00:05:07
Հիմա այնքան շատ խոսելու թեմա ունենք։00:05:10
00:05:11
Քիարային սկսեցի նորովի ճանաչել։00:05:14
00:05:15
Աբրահամի ու Սառայի ամուսնության պես՝
մեր ամուսնությունն էլ կատարյալ չէ։00:05:21
00:05:21
Ու դեռ դժվար պահեր կլինեն։00:05:24
00:05:24
Բայց աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝00:05:27
00:05:27
մենք վերացրինք այն անդունդը, որ գոյացել էր մեր միջև,
ու հիմա շատ ավելի մտերիմ ենք։00:05:35
Ինչպես ամրացնել ամուսնական միությունը
-
Ինչպես ամրացնել ամուսնական միությունը
Անունս Քիարա է։
Ամուսինս է՝ Շաանը։
Մեր որդին՝ Աքիլը, վերջերս տեղափոխվել է այնտեղ,
որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։
Նա մեր տան ուրախությունն էր։
Նրա տեղը շատ է երևում։
Տունը դատարկվել է առանց որդուս։
Բացի այդ՝ զգում եմ, որ Շաանի հետ էլ առաջվա պես մտերիմ չենք։
Փորձեցի խոսել հետը, բայց արդյունքում վիճեցինք։
Աքիլի գնալուց հետո իմ ու Քիարայի հարաբերությունները սառել են։
Այնքան անտրամադիր է,
երանի ժպտար, ծիծաղեր, ոնց որ առաջ, երբ Աքիլն այստեղ էր։
Չնայած ոչ մի կերպ չէի ուզում ընդունել,
բայց փաստ էր, որ մեր միջև անդունդ էր գոյանում։
Նույնիսկ Աքիլը նկատեց դա։
Մա՛մ, պա՛պ, կարող ե՞մ մի բան հարցնել։
Ձեզ մոտ ամեն ինչ լավ է՞։
Մի տեսակ դուրս չեք գալիս։
Շատ լավ ենք։
Մեզ մոտ ամեն ինչ ընտիր է, չէ՞։
Հա, բալե՛ս, լավ ենք։
Ամեն ինչ լավ է։
Ըհը։
Բայց մենք միայն ինքներս մեզ էինք խաբում։
Վերջապես անկեղծացանք.
միմյանց ասացինք, թե իրականում ինչ էինք զգում։
Գիտեինք, որ այդ ամենի վերջը լավ չէր լինելու։
Պետք է մի բան անեինք ու անհապաղ։
Միասին կարդացինք Հռոմեացիներ 12։10-ը.
«Միմյանց պատվելու մեջ առաջինը եղեք»։
Խորհրդածեցինք Աբրահամի ու Սառայի օրինակի շուրջ։
Նրանք կատարյալ չէին, բայց ամեն ջանք թափում էին,
որ միմյանց պատվեին՝ իրար լսելով ու հոգ տանելով։
Քիարային ասացի.
«Գիտեմ, որ աշխատելու տեղ ունեմ»։
Եվ ես իսկապես ուզում էի փոխվել, քանի որ նրան շատ էի սիրում։
Շաանին ասացի.
«Երկուսս էլ փոխվելու տեղ ունենք»։
Ու մենք փոփոխություններ արեցինք։
Մի քանի ամիս հետո միասին ռահվիրայություն սկսեցինք։
Հիմա այնքան շատ խոսելու թեմա ունենք։
Քիարային սկսեցի նորովի ճանաչել։
Աբրահամի ու Սառայի ամուսնության պես՝
մեր ամուսնությունն էլ կատարյալ չէ։
Ու դեռ դժվար պահեր կլինեն։
Բայց աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝
մենք վերացրինք այն անդունդը, որ գոյացել էր մեր միջև,
ու հիմա շատ ավելի մտերիմ ենք։
-