00:00:01
Այս ամսվա թեման է «Քրիստոնեական չեզոքություն.00:00:05
00:00:05
ի՞նչ է դա,00:00:06
00:00:06
ինչպե՞ս կարող ենք չեզոք մնալ և ինչո՞ւ»։00:00:10
00:00:10
Իսկ դո՞ւ ինչ ես կարծում։00:00:12
00:00:12
Ո՞րն է քո դիրքորոշումը։00:00:15
00:00:15
Կա՞ մեկը, ով կարող է վերջ դնել
աշխարհում տիրող անարդարությանը։00:00:19
00:00:19
Քաղաքական թեմաներով
քննարկումներ լսելիս գուցե մտածենք,00:00:23
00:00:23
թե մարդիկ ուղղակի փիլիսոփայում են։00:00:26
00:00:26
Բայց երբ մեր հարազատներն են
անարդարության բախվում,00:00:29
00:00:29
գուցե այլ կերպ արձագանքենք։00:00:32
00:00:32
Մենք չենք զարմանում, որ մարդիկ
տարբեր քաղաքական հայացքներ ունեն։00:00:36
00:00:36
Հայտնություն 8–13 գլուխներում մարգարեացվել է,00:00:40
00:00:40
որ վերջին օրերում քաղաքականությունը
թեժ քննարկումների առարկա է լինելու,00:00:44
00:00:44
և մարդկանց վրա ճնշում է բանեցվելու,
որ որևէ կառավարության կողմը բռնեն։00:00:49
00:00:49
Յուրաքանչյուրս պետք է ինքն իրեն հարցնի.00:00:52
00:00:52
«Ինչպե՞ս եմ արձագանքում, երբ մարդիկ վիճում են,00:00:55
00:00:55
թե կառավարությունն ինչպես
պետք է արդարություն հաստատի»։00:00:59
00:00:59
Լինելով քրիստոնյա՝ մենք ուզում ենք
այս հարցում Քրիստոսին ընդօրինակել։00:01:04
00:01:04
Միակ անձնավորությունը, ով կարող էր
երբևէ արդարություն հաստատել, Հիսուսն էր։00:01:09
00:01:09
Նա խորապես կարեկցում էր մարդկանց։00:01:12
00:01:12
Նա կերակրեց քաղցածներին, բուժեց հիվանդներին00:01:16
00:01:16
ու հարություն տվեց մահացածներին։00:01:18
00:01:18
Իր այդ ունակություններով ու մարդկանց սրտերին
հասնելու առանձնահատուկ տաղանդով00:01:22
00:01:22
Հիսուսը կարող էր լինել հզոր քաղաքական գործիչ։00:01:25
00:01:25
Այո՛, նա ուներ նման հնարավորություն։00:01:28
00:01:28
Սատանան խոստացավ նրան տալ
«աշխարհի բոլոր թագավորությունները»,00:01:32
00:01:32
եթե փոխարենը ընդամենը մեկ անգամ երկրպագեր իրեն։00:01:36
00:01:36
Հիսուսը մերժեց Սատանային,00:01:37
00:01:37
բայց չպնդեց, թե նա չունի
նման առաջարկ անելու իշխանություն։00:01:41
00:01:41
Հետագայում Հիսուսի հայրենակիցները
փորձեցին նրան թագավոր դարձնել,00:01:46
00:01:46
բայց նա դրանից էլ հրաժարվեց։00:01:48
00:01:48
Մեկ ուրիշ անգամ Հիսուսին հարցրին,00:01:50
00:01:50
թե արդյոք օրենքով թույլատրելի է
հարկ վճարել հռոմեական կառավարությանը։00:01:56
00:01:56
Նա նորից չեզոք մնաց։00:01:58
00:01:58
Հիսուսը հրաժարվեց լինել աշխարհի ղեկավար,
թագավոր կամ քաղաքական ակտիվիստ։00:02:05
00:02:05
Արդյո՞ք դա նշանակում էր, որ նրա համար
միևնույնն էր, որ նա իր կարծիքը չուներ։00:02:10
00:02:10
Ամենևի՛ն։00:02:11
00:02:11
Հիսուսը մարդկանցով շատ էր մտահոգված։00:02:14
00:02:14
Մարդկանց հանդեպ իր
վերաբերմունքով նա սովորեցրեց,00:02:17
00:02:17
թե ինչ է իրական արդարությունը։00:02:20
00:02:20
Բայցև կենտրոնացած մնաց իր գլխավոր նպատակի՝00:02:23
00:02:23
Աստծու Թագավորության մասին սովորեցնելու վրա։00:02:26
00:02:26
Այն մեկընդմիշտ վերջ էր դնելու անարդարությանը։00:02:30
00:02:30
Իսկ ի՞նչ ասաց Հիսուսը.00:02:32
00:02:32
ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք
իշխանությունների հանդեպ։00:02:36
00:02:36
Այս հարցին պատասխանելու համար
կարդանք Մարկոս 12։15–17 համարները00:02:42
00:02:42
և տեսնենք, թե ինչ ասաց նա հարկեր վճարելու մասին.00:02:46
00:02:46
««Ինձ մի դինար բերեք՝ տեսնեմ»։00:02:49
00:02:49
Եվ նրանք բերեցին։00:02:50
00:02:50
Հիսուսը հարցրեց նրանց.00:02:52
00:02:52
«Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա»։00:02:54
00:02:54
Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»։00:02:58
00:02:58
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց.00:03:01
00:03:01
«Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»»։00:03:06
00:03:06
Իսկ ո՞ր բաներն են «կայսրինը»։00:03:09
00:03:09
Հռոմեացիներ 13։1–7 համարներում Պողոսը
նշեց հարկը, տուրքը, վախը և պատիվը։00:03:19
00:03:19
Նկատենք նաև, որ Հիսուսն ասաց՝
կայսրինը կայսրին տվեք։00:03:24
00:03:24
Ի՞նչ է դա նշանակում։00:03:26
00:03:26
Կայսրի՝ այդ օրերի իշխանության
ներկայացուցչի կարգադրությամբ00:03:30
00:03:30
արժեքավոր բաներ էին թողարկվել,00:03:32
00:03:32
ինչպես օրինակ՝ մետաղադրամները։00:03:35
00:03:35
Ուստի կայսրը իրավունք ուներ
հետ պահանջել դրանց մի մասը։00:03:39
00:03:39
Դրա շնորհիվ պետությունն ի վիճակի կլիներ
մարդկանց ծառայություններ մատուցել։00:03:44
00:03:44
Հիսուսը հենց դա նկատի ուներ։00:03:46
00:03:46
Իսկ մեր ունեցած ամենաթանկ
բաները պարգևներ են Աստծուց,00:03:50
00:03:50
օրինակ՝ մեր սիրտը, կյանքը, միտքը և ուժը։00:03:55
00:03:55
Դրանք չենք կարող կայսրին վերադարձնել,
քանի որ նրանից չենք ստացել։00:04:01
00:04:01
Մենք Եհովային ենք վերադարձնում դրանք,00:04:03
00:04:03
երբ սիրում ենք նրան ու մեր կյանքը նրան ենք նվիրում։00:04:08
00:04:08
Եհովային սիրելու մասին
Մարկոս 12։30-ում Հիսուսն ասաց.00:04:14
00:04:15
«Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով,00:04:19
00:04:19
քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով
և քո ամբողջ ուժով»։00:04:27
00:04:27
Ուստի այն սերը, որ վերադարձնում ենք
Աստծուն, պետք է ամբողջական լինի00:04:31
00:04:31
ու ընդգրկի մեր ողջ մարմինն ու ուժը,
բոլոր ունակություններն ու զգացմունքները։00:04:37
00:04:37
Նրանք, ովքեր սիրում են Աստծուն,
Հիսուսի կողմն են անցնում՝00:04:41
00:04:41
նրա, ում Եհովան թագավոր է նշանակել։00:04:45
00:04:45
Իսկ ինչպե՞ս էին Հիսուսի աշակերտները պաշտպանելու
նրա Թագավորությունը հակառակորդներից։00:04:50
00:04:50
Հիսուսի կյանքի վերջին գիշերը տեղի ունեցած
դեպքերից շատ բան ենք իմանում։00:04:56
00:04:56
Մատթեոս 26-րդ գլխում կարդում ենք,00:04:59
00:04:59
որ երբ «սրերով ու մահակներով մի
մեծ ամբոխ» եկավ ձերբակալելու Հիսուսին,00:05:03
00:05:03
Պետրոսը «հանեց իր սուրը և քահանայապետի
ծառային զարկելով՝ կտրեց նրա ականջը»։00:05:09
00:05:09
Հովհաննեսը հայտնում է,
որ այդ ծառայի անունը Մալքոս էր։00:05:13
00:05:13
Ղուկասն էլ գրում է, որ Հիսուսը դիպավ
ծառայի ականջին ու բուժեց նրան։00:05:17
00:05:17
Պատկերացնո՞ւմ եք՝ Հիսուսի սրտում
ատելության նշույլ անգամ չկար նրանց հանդեպ,00:05:22
00:05:22
ովքեր եկել էին իրեն ձերբակալելու։00:05:24
00:05:24
Մատթեոս 26։52-ում կարդում ենք, թե
այդ պահին Հիսուսն ինչ ասաց Պետրոսին.00:05:30
00:05:30
«Սուրդ տե՛ղը դիր, որովհետև
բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն»։00:05:36
00:05:38
Ինչո՞ւ Հիսուսը չողջունեց Պետրոսի քաջ արարքը։00:05:41
00:05:41
Այն նույն պատճառով, ինչ պատճառով նա
մինչ այդ հեռու էր մնացել քաղաքականությունից։00:05:47
00:05:47
Այդ երեկո Հիսուսը նշեց պատճառը, երբ
կանգնած էր Պոնտացի Պիղատոսի առաջ։00:05:53
00:05:53
Հովհաննես 18։36-ում կարդում ենք.00:05:57
00:05:58
«Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ»։00:06:02
00:06:02
Այո՛,00:06:03
00:06:03
քանի որ Հիսուսի Թագավորությունը
մարդկային կառավարություն չէ,00:06:06
00:06:06
այն մարդկանց կողմից պաշտպանվելու կարիք չունի։00:06:09
00:06:09
Ինչո՞ւ ենք վստահ, որ Հիսուսը
հենց սա նկատի ուներ։00:06:13
00:06:13
Կարդանք համարի շարունակությունը.00:06:17
00:06:17
«Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ,00:06:21
00:06:21
իմ ծառաները կկռվեին,
որպեսզի չմատնվեմ հրեաների ձեռքը։00:06:26
00:06:26
Բայց իմ թագավորությունը այստեղից չէ»։00:06:30
00:06:32
Այսպիսով՝00:06:33
00:06:33
որպես քրիստոնյա ի՞նչ դիրք
ենք բռնում քաղաքական հարցերում։00:06:37
00:06:37
Մենք չեզոք ենք մնում։00:06:41
00:06:41
Երբեմն մարդիկ սխալ են
հասկանում մեր դիրքորոշումը։00:06:44
00:06:44
Ոմանք կարծում են, որ եթե
մի կառավարությանը թիկունք չենք կանգնում,00:06:48
00:06:48
ուրեմն աջակցում ենք մեկ այլ կառավարության։00:06:51
00:06:51
1950-ականներին Կոնգոյի Հանրապետությունում
իշխանությունները մեղադրեցին մեզ կոմունիստ լինելու մեջ։00:06:59
00:06:59
Իսկ 1970-ականներին,
երբ Կոնգոն կոմունիստական դարձավ,00:07:04
00:07:04
նոր իշխանությունները
մեղադրեցին մեզ կոմունիստ չլինելու մեջ։00:07:09
00:07:09
Բայց արդեն մոտ երեք տասնամյակ է,00:07:11
00:07:11
ինչ Եհովայի վկաները
Կոնգոյում օրինական գրանցում են ստացել։00:07:16
00:07:16
Ոմանց համար մեր չեզոքությունը
բացարձակ անտարբերություն է,00:07:21
00:07:21
շատ մարդիկ էլ այն սպառնալիք են համարում։00:07:25
00:07:25
Անդրադառնանք այս երկու տեսակետներին։00:07:28
00:07:28
Առաջին հերթին՝ մեծ տարբերություն կա
քրիստոնեական չեզոքության ու անտարբերության միջև։00:07:34
00:07:34
Անտարբերությունը հետաքրքրության,
ոգևորվածության, ուշադրության բացակայությունն է։00:07:39
00:07:39
Մենք ամենևին էլ անտարբեր չենք.00:07:41
00:07:41
մեզ համար շատ կարևոր են մարդկանց զգացումները։00:07:44
00:07:44
Մենք Հիսուսի պես ձգտում ենք
թեթևացնել մարդկանց տառապանքը՝ օգնելով նրանց,00:07:49
00:07:49
ինչպես նաև սովորեցնելով
այն միակ կառավարության մասին,00:07:53
00:07:53
որը կարող է վերացնել անարդարությունը։00:07:55
00:07:55
Աստծու Խոսքը սովորեցնելով՝00:07:57
00:07:57
մենք ջանում ենք փոխել մարդկանց սրտերը,
ոչ թե քաղաքական կառույցները։00:08:02
00:08:02
Եվ սա տրամաբանական է,00:08:03
00:08:03
որովհետև մարդու հիմնական խնդիրները
ոչ թե քաղաքական բնույթ են կրում,00:08:08
00:08:08
այլ բարոյական։00:08:10
00:08:11
Իսկ ինչո՞ւ ենք ասում, որ մենք՝ Վկաներս,
ոչ թե վնաս ենք բերում, այլ օգուտ։00:08:17
00:08:17
Քանի որ բարեխղճորեն հնազանդվում ենք օրենքներին,00:08:20
00:08:20
աջակցում ենք պետությանը՝ հարկեր վճարելով,00:08:23
00:08:23
կամավորական աշխատանքներ կատարելով00:08:25
00:08:25
կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայություն անելով։00:08:29
00:08:29
Ճիշտ է, մենք ընտրությունների չենք մասնակցում,00:08:32
00:08:32
բայց նաև չենք խոչընդոտում դրանց00:08:34
00:08:34
և չենք արգելում մարդկանց քվեարկել։00:08:37
00:08:37
Ճիշտ է, չենք առաջադրում մեր թեկնածությունը,00:08:39
00:08:39
քարոզարշավներ չենք անում և
իշխանությունների վրա ճնշում չենք բանեցնում,00:08:44
00:08:44
բայցև չենք քննադատում նրանց
քաղաքականությունը և չենք մասնակցում ցույցերի։00:08:49
00:08:49
Ճիշտ է, դրոշին պատիվ չենք տալիս,00:08:51
00:08:51
բայց չենք էլ այրում այն, թքում դրա վրա
կամ անարգում այդ դրոշը ներկայացնող ազգին,00:08:57
00:08:57
անգամ եթե մեր երկրում օրենքով
թույլատրելի են նման գործողությունները։00:09:03
00:09:03
Ճիշտ է, մենք ազգային օրհներգ չենք երգում,00:09:06
00:09:06
բայց դա չենք անում ի ցույց բոլորին,
ոչ էլ ուրիշներին ենք հետ պահում երգելուց։00:09:12
00:09:12
Ուղղակի չենք երգում ու վերջ։00:09:15
00:09:15
Մենք պատերազմի չենք գնում,00:09:17
00:09:17
բայց նաև բռնություն չենք
գործադրում մեր իսկ հայրենակցի հանդեպ։00:09:21
00:09:21
Մենք ո՛չ խրախուսում ենք քաղաքական գաղափարներ,00:09:24
00:09:24
ո՛չ էլ դատապարտում դրանք, նույնիսկ մեր սրտում։00:09:29
00:09:30
Սա՛ է չեզոքությունը։00:09:32
00:09:32
Մենք ոչ մեկի կողմը չենք բռնում։00:09:35
00:09:36
Իսկ ի՞նչ անել, եթե պետության պահանջները
հակառակ են Հիսուսի պատվերներին։00:09:41
00:09:41
Սրա վերաբերյալ աստվածաշնչյան մի սկզբունք կա։00:09:45
00:09:45
Երևի հիշեցիք Գործեր 5։28, 29-ը.00:09:49
00:09:49
«Առաջին հերթին պետք է
Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց»։00:09:54
00:09:54
Սա ոչ թե անարգանք է իշխանությունների հանդեպ,00:09:57
00:09:57
այլ խոր հարգանք Աստծու նկատմամբ։00:10:00
00:10:00
Եթե պետությունը պահանջի անել մի բան,
ինչն Աստված արգելում է,00:10:04
00:10:04
կամ խոչընդոտի կատարել Աստծու պատվերները,00:10:06
00:10:06
ապա վստահ ենք, որ Աստված կուզենա՝ իրեն հնազանդվենք։00:10:12
00:10:12
Գուցե մեկն ասի՝00:10:14
00:10:14
որոշ իրավիճակներում նման
մտածելակերպը կարող է փորձանքի մեջ գցել։00:10:19
00:10:19
Մատթեոս 24։9-ից գիտենք, որ Հիսուսը կանխագուշակել էր.00:10:24
00:10:24
«Իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատված կլինեք»։00:10:29
00:10:29
Հայտնություն 2։10-ում էլ կարդում ենք,00:10:32
00:10:32
որ Հիսուսն ասաց, որ իր աշակերտներից
ոմանք բանտարկվելու են։00:10:37
00:10:37
Ոչ բոլորը, իհարկե, ոմանք։00:10:40
00:10:40
Ուստի մենք չենք նեղվի, եթե մեզ բանտ չգցեն,00:10:43
00:10:43
բայց չենք էլ հուսահատվի, եթե այնտեղ հայտնվենք։00:10:47
00:10:47
Մեր միտքն են գալիս այն
հազարավոր եղբայրներն ու քույրերը,00:10:51
00:10:51
ովքեր չեզոքության համար
դատապարտվել են ազատազրկման։00:10:54
00:10:54
Մենք հպարտանում ենք նրանցով և
աղոթում ենք նրանց համար։00:10:58
00:10:58
Գիտենք, որ նրանք ունեն Եհովայի հավանությունը։00:11:01
00:11:01
Փորձությունների ներքո նրանց ցուցաբերած
տոկունությունը մեր բոլորիս հաղթանակն է։00:11:07
00:11:07
Ինչո՞ւ։00:11:09
00:11:09
Եփեսոսի ժողովին Պողոսը գրեց.00:11:13
00:11:14
«Խնդրում եմ, որ ձեզ համար կրած
իմ այս նեղությունների պատճառով չվհատվեք,00:11:19
00:11:19
քանի որ դրանք փառք են ձեզ համար»։00:11:23
00:11:23
Երբ Պողոսն այս խոսքերը գրեց,
Հռոմում տնային կալանքի տակ էր։00:11:28
00:11:28
Ի՞նչ առումով էին նրա կրած նեղությունները
«փառք» եփեսացիների համար։00:11:33
00:11:33
Դժվար հանգամանքներում ծառայության մեջ դրսևորած
նրա հաստատակամությունը ցույց տվեց ժողովին,00:11:39
00:11:39
որ նրանց ունեցած քրիստոնեական
առանձնաշնորհումները անչափ թանկ են։00:11:44
00:11:44
Եթե Պողոսը թևաթափ լիներ,00:11:46
00:11:46
դա կնշանակեր, որ նրանց հավատը,00:11:48
00:11:48
ծառայությունը և Թագավորության հանդեպ
ունեցած հույսը ոչ մի արժեք չունեին։00:11:54
00:11:54
Բայց Պողոսը տոկաց, և դա օգնեց մյուսներին
տեսնել քրիստոնյա լինելու արժեքը,00:11:59
00:11:59
և որ հավատարիմ մնալու համար
արժե գնալ ցանկացած զոհողության։00:12:03
00:12:03
Նմանապես այսօր մեր բանտարկված սիրելի
եղբայրների ու քույրերի տոկունությունը փաստում է,00:12:08
00:12:08
որ նրանց հույսը վառ է, և այն Թագավորությունը,
որի մասին պատմում են, իրական է։00:12:14
00:12:14
Նրանք ոչ թե ինչ-որ մարդկային կառավարության,00:12:17
00:12:17
այլ երկնային Թագավորության ներկայացուցիչներ են.00:12:20
00:12:20
կառավարություն, որը նրանց
կպարգևի հավիտենական կյանք մի աշխարհում,00:12:25
00:12:25
որտեղ չի լինի պատերազմ։00:12:28
Դեյվիդ Շեյֆեր։ Քրիստոնեական չեզոքություն. ի՞նչ է դա, ինչպե՞ս կարող ենք չեզոք մնալ և ինչո՞ւ
-
Դեյվիդ Շեյֆեր։ Քրիստոնեական չեզոքություն. ի՞նչ է դա, ինչպե՞ս կարող ենք չեզոք մնալ և ինչո՞ւ
Այս ամսվա թեման է «Քրիստոնեական չեզոքություն.
ի՞նչ է դա,
ինչպե՞ս կարող ենք չեզոք մնալ և ինչո՞ւ»։
Իսկ դո՞ւ ինչ ես կարծում։
Ո՞րն է քո դիրքորոշումը։
Կա՞ մեկը, ով կարող է վերջ դնել
աշխարհում տիրող անարդարությանը։
Քաղաքական թեմաներով
քննարկումներ լսելիս գուցե մտածենք,
թե մարդիկ ուղղակի փիլիսոփայում են։
Բայց երբ մեր հարազատներն են
անարդարության բախվում,
գուցե այլ կերպ արձագանքենք։
Մենք չենք զարմանում, որ մարդիկ
տարբեր քաղաքական հայացքներ ունեն։
Հայտնություն 8–13 գլուխներում մարգարեացվել է,
որ վերջին օրերում քաղաքականությունը
թեժ քննարկումների առարկա է լինելու,
և մարդկանց վրա ճնշում է բանեցվելու,
որ որևէ կառավարության կողմը բռնեն։
Յուրաքանչյուրս պետք է ինքն իրեն հարցնի.
«Ինչպե՞ս եմ արձագանքում, երբ մարդիկ վիճում են,
թե կառավարությունն ինչպես
պետք է արդարություն հաստատի»։
Լինելով քրիստոնյա՝ մենք ուզում ենք
այս հարցում Քրիստոսին ընդօրինակել։
Միակ անձնավորությունը, ով կարող էր
երբևէ արդարություն հաստատել, Հիսուսն էր։
Նա խորապես կարեկցում էր մարդկանց։
Նա կերակրեց քաղցածներին, բուժեց հիվանդներին
ու հարություն տվեց մահացածներին։
Իր այդ ունակություններով ու մարդկանց սրտերին
հասնելու առանձնահատուկ տաղանդով
Հիսուսը կարող էր լինել հզոր քաղաքական գործիչ։
Այո՛, նա ուներ նման հնարավորություն։
Սատանան խոստացավ նրան տալ
«աշխարհի բոլոր թագավորությունները»,
եթե փոխարենը ընդամենը մեկ անգամ երկրպագեր իրեն։
Հիսուսը մերժեց Սատանային,
բայց չպնդեց, թե նա չունի
նման առաջարկ անելու իշխանություն։
Հետագայում Հիսուսի հայրենակիցները
փորձեցին նրան թագավոր դարձնել,
բայց նա դրանից էլ հրաժարվեց։
Մեկ ուրիշ անգամ Հիսուսին հարցրին,
թե արդյոք օրենքով թույլատրելի է
հարկ վճարել հռոմեական կառավարությանը։
Նա նորից չեզոք մնաց։
Հիսուսը հրաժարվեց լինել աշխարհի ղեկավար,
թագավոր կամ քաղաքական ակտիվիստ։
Արդյո՞ք դա նշանակում էր, որ նրա համար
միևնույնն էր, որ նա իր կարծիքը չուներ։
Ամենևի՛ն։
Հիսուսը մարդկանցով շատ էր մտահոգված։
Մարդկանց հանդեպ իր
վերաբերմունքով նա սովորեցրեց,
թե ինչ է իրական արդարությունը։
Բայցև կենտրոնացած մնաց իր գլխավոր նպատակի՝
Աստծու Թագավորության մասին սովորեցնելու վրա։
Այն մեկընդմիշտ վերջ էր դնելու անարդարությանը։
Իսկ ի՞նչ ասաց Հիսուսը.
ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք
իշխանությունների հանդեպ։
Այս հարցին պատասխանելու համար
կարդանք Մարկոս 12։15–17 համարները
և տեսնենք, թե ինչ ասաց նա հարկեր վճարելու մասին.
««Ինձ մի դինար բերեք՝ տեսնեմ»։
Եվ նրանք բերեցին։
Հիսուսը հարցրեց նրանց.
«Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա»։
Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»։
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց.
«Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»»։
Իսկ ո՞ր բաներն են «կայսրինը»։
Հռոմեացիներ 13։1–7 համարներում Պողոսը
նշեց հարկը, տուրքը, վախը և պատիվը։
Նկատենք նաև, որ Հիսուսն ասաց՝
կայսրինը կայսրին տվեք։
Ի՞նչ է դա նշանակում։
Կայսրի՝ այդ օրերի իշխանության
ներկայացուցչի կարգադրությամբ
արժեքավոր բաներ էին թողարկվել,
ինչպես օրինակ՝ մետաղադրամները։
Ուստի կայսրը իրավունք ուներ
հետ պահանջել դրանց մի մասը։
Դրա շնորհիվ պետությունն ի վիճակի կլիներ
մարդկանց ծառայություններ մատուցել։
Հիսուսը հենց դա նկատի ուներ։
Իսկ մեր ունեցած ամենաթանկ
բաները պարգևներ են Աստծուց,
օրինակ՝ մեր սիրտը, կյանքը, միտքը և ուժը։
Դրանք չենք կարող կայսրին վերադարձնել,
քանի որ նրանից չենք ստացել։
Մենք Եհովային ենք վերադարձնում դրանք,
երբ սիրում ենք նրան ու մեր կյանքը նրան ենք նվիրում։
Եհովային սիրելու մասին
Մարկոս 12։30-ում Հիսուսն ասաց.
«Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով,
քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով
և քո ամբողջ ուժով»։
Ուստի այն սերը, որ վերադարձնում ենք
Աստծուն, պետք է ամբողջական լինի
ու ընդգրկի մեր ողջ մարմինն ու ուժը,
բոլոր ունակություններն ու զգացմունքները։
Նրանք, ովքեր սիրում են Աստծուն,
Հիսուսի կողմն են անցնում՝
նրա, ում Եհովան թագավոր է նշանակել։
Իսկ ինչպե՞ս էին Հիսուսի աշակերտները պաշտպանելու
նրա Թագավորությունը հակառակորդներից։
Հիսուսի կյանքի վերջին գիշերը տեղի ունեցած
դեպքերից շատ բան ենք իմանում։
Մատթեոս 26-րդ գլխում կարդում ենք,
որ երբ «սրերով ու մահակներով մի
մեծ ամբոխ» եկավ ձերբակալելու Հիսուսին,
Պետրոսը «հանեց իր սուրը և քահանայապետի
ծառային զարկելով՝ կտրեց նրա ականջը»։
Հովհաննեսը հայտնում է,
որ այդ ծառայի անունը Մալքոս էր։
Ղուկասն էլ գրում է, որ Հիսուսը դիպավ
ծառայի ականջին ու բուժեց նրան։
Պատկերացնո՞ւմ եք՝ Հիսուսի սրտում
ատելության նշույլ անգամ չկար նրանց հանդեպ,
ովքեր եկել էին իրեն ձերբակալելու։
Մատթեոս 26։52-ում կարդում ենք, թե
այդ պահին Հիսուսն ինչ ասաց Պետրոսին.
«Սուրդ տե՛ղը դիր, որովհետև
բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն»։
Ինչո՞ւ Հիսուսը չողջունեց Պետրոսի քաջ արարքը։
Այն նույն պատճառով, ինչ պատճառով նա
մինչ այդ հեռու էր մնացել քաղաքականությունից։
Այդ երեկո Հիսուսը նշեց պատճառը, երբ
կանգնած էր Պոնտացի Պիղատոսի առաջ։
Հովհաննես 18։36-ում կարդում ենք.
«Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ»։
Այո՛,
քանի որ Հիսուսի Թագավորությունը
մարդկային կառավարություն չէ,
այն մարդկանց կողմից պաշտպանվելու կարիք չունի։
Ինչո՞ւ ենք վստահ, որ Հիսուսը
հենց սա նկատի ուներ։
Կարդանք համարի շարունակությունը.
«Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ,
իմ ծառաները կկռվեին,
որպեսզի չմատնվեմ հրեաների ձեռքը։
Բայց իմ թագավորությունը այստեղից չէ»։
Այսպիսով՝
որպես քրիստոնյա ի՞նչ դիրք
ենք բռնում քաղաքական հարցերում։
Մենք չեզոք ենք մնում։
Երբեմն մարդիկ սխալ են
հասկանում մեր դիրքորոշումը։
Ոմանք կարծում են, որ եթե
մի կառավարությանը թիկունք չենք կանգնում,
ուրեմն աջակցում ենք մեկ այլ կառավարության։
1950-ականներին Կոնգոյի Հանրապետությունում
իշխանությունները մեղադրեցին մեզ կոմունիստ լինելու մեջ։
Իսկ 1970-ականներին,
երբ Կոնգոն կոմունիստական դարձավ,
նոր իշխանությունները
մեղադրեցին մեզ կոմունիստ չլինելու մեջ։
Բայց արդեն մոտ երեք տասնամյակ է,
ինչ Եհովայի վկաները
Կոնգոյում օրինական գրանցում են ստացել։
Ոմանց համար մեր չեզոքությունը
բացարձակ անտարբերություն է,
շատ մարդիկ էլ այն սպառնալիք են համարում։
Անդրադառնանք այս երկու տեսակետներին։
Առաջին հերթին՝ մեծ տարբերություն կա
քրիստոնեական չեզոքության ու անտարբերության միջև։
Անտարբերությունը հետաքրքրության,
ոգևորվածության, ուշադրության բացակայությունն է։
Մենք ամենևին էլ անտարբեր չենք.
մեզ համար շատ կարևոր են մարդկանց զգացումները։
Մենք Հիսուսի պես ձգտում ենք
թեթևացնել մարդկանց տառապանքը՝ օգնելով նրանց,
ինչպես նաև սովորեցնելով
այն միակ կառավարության մասին,
որը կարող է վերացնել անարդարությունը։
Աստծու Խոսքը սովորեցնելով՝
մենք ջանում ենք փոխել մարդկանց սրտերը,
ոչ թե քաղաքական կառույցները։
Եվ սա տրամաբանական է,
որովհետև մարդու հիմնական խնդիրները
ոչ թե քաղաքական բնույթ են կրում,
այլ բարոյական։
Իսկ ինչո՞ւ ենք ասում, որ մենք՝ Վկաներս,
ոչ թե վնաս ենք բերում, այլ օգուտ։
Քանի որ բարեխղճորեն հնազանդվում ենք օրենքներին,
աջակցում ենք պետությանը՝ հարկեր վճարելով,
կամավորական աշխատանքներ կատարելով
կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայություն անելով։
Ճիշտ է, մենք ընտրությունների չենք մասնակցում,
բայց նաև չենք խոչընդոտում դրանց
և չենք արգելում մարդկանց քվեարկել։
Ճիշտ է, չենք առաջադրում մեր թեկնածությունը,
քարոզարշավներ չենք անում և
իշխանությունների վրա ճնշում չենք բանեցնում,
բայցև չենք քննադատում նրանց
քաղաքականությունը և չենք մասնակցում ցույցերի։
Ճիշտ է, դրոշին պատիվ չենք տալիս,
բայց չենք էլ այրում այն, թքում դրա վրա
կամ անարգում այդ դրոշը ներկայացնող ազգին,
անգամ եթե մեր երկրում օրենքով
թույլատրելի են նման գործողությունները։
Ճիշտ է, մենք ազգային օրհներգ չենք երգում,
բայց դա չենք անում ի ցույց բոլորին,
ոչ էլ ուրիշներին ենք հետ պահում երգելուց։
Ուղղակի չենք երգում ու վերջ։
Մենք պատերազմի չենք գնում,
բայց նաև բռնություն չենք
գործադրում մեր իսկ հայրենակցի հանդեպ։
Մենք ո՛չ խրախուսում ենք քաղաքական գաղափարներ,
ո՛չ էլ դատապարտում դրանք, նույնիսկ մեր սրտում։
Սա՛ է չեզոքությունը։
Մենք ոչ մեկի կողմը չենք բռնում։
Իսկ ի՞նչ անել, եթե պետության պահանջները
հակառակ են Հիսուսի պատվերներին։
Սրա վերաբերյալ աստվածաշնչյան մի սկզբունք կա։
Երևի հիշեցիք Գործեր 5։28, 29-ը.
«Առաջին հերթին պետք է
Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց»։
Սա ոչ թե անարգանք է իշխանությունների հանդեպ,
այլ խոր հարգանք Աստծու նկատմամբ։
Եթե պետությունը պահանջի անել մի բան,
ինչն Աստված արգելում է,
կամ խոչընդոտի կատարել Աստծու պատվերները,
ապա վստահ ենք, որ Աստված կուզենա՝ իրեն հնազանդվենք։
Գուցե մեկն ասի՝
որոշ իրավիճակներում նման
մտածելակերպը կարող է փորձանքի մեջ գցել։
Մատթեոս 24։9-ից գիտենք, որ Հիսուսը կանխագուշակել էր.
«Իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատված կլինեք»։
Հայտնություն 2։10-ում էլ կարդում ենք,
որ Հիսուսն ասաց, որ իր աշակերտներից
ոմանք բանտարկվելու են։
Ոչ բոլորը, իհարկե, ոմանք։
Ուստի մենք չենք նեղվի, եթե մեզ բանտ չգցեն,
բայց չենք էլ հուսահատվի, եթե այնտեղ հայտնվենք։
Մեր միտքն են գալիս այն
հազարավոր եղբայրներն ու քույրերը,
ովքեր չեզոքության համար
դատապարտվել են ազատազրկման։
Մենք հպարտանում ենք նրանցով և
աղոթում ենք նրանց համար։
Գիտենք, որ նրանք ունեն Եհովայի հավանությունը։
Փորձությունների ներքո նրանց ցուցաբերած
տոկունությունը մեր բոլորիս հաղթանակն է։
Ինչո՞ւ։
Եփեսոսի ժողովին Պողոսը գրեց.
«Խնդրում եմ, որ ձեզ համար կրած
իմ այս նեղությունների պատճառով չվհատվեք,
քանի որ դրանք փառք են ձեզ համար»։
Երբ Պողոսն այս խոսքերը գրեց,
Հռոմում տնային կալանքի տակ էր։
Ի՞նչ առումով էին նրա կրած նեղությունները
«փառք» եփեսացիների համար։
Դժվար հանգամանքներում ծառայության մեջ դրսևորած
նրա հաստատակամությունը ցույց տվեց ժողովին,
որ նրանց ունեցած քրիստոնեական
առանձնաշնորհումները անչափ թանկ են։
Եթե Պողոսը թևաթափ լիներ,
դա կնշանակեր, որ նրանց հավատը,
ծառայությունը և Թագավորության հանդեպ
ունեցած հույսը ոչ մի արժեք չունեին։
Բայց Պողոսը տոկաց, և դա օգնեց մյուսներին
տեսնել քրիստոնյա լինելու արժեքը,
և որ հավատարիմ մնալու համար
արժե գնալ ցանկացած զոհողության։
Նմանապես այսօր մեր բանտարկված սիրելի
եղբայրների ու քույրերի տոկունությունը փաստում է,
որ նրանց հույսը վառ է, և այն Թագավորությունը,
որի մասին պատմում են, իրական է։
Նրանք ոչ թե ինչ-որ մարդկային կառավարության,
այլ երկնային Թագավորության ներկայացուցիչներ են.
կառավարություն, որը նրանց
կպարգևի հավիտենական կյանք մի աշխարհում,
որտեղ չի լինի պատերազմ։
-