JW subtitle extractor

Չեզոքություն մտքում և գործերում

Video Other languages Share text Share link Show times

«Նրանք աշխարհի մի մասը չեն»
(Հովհաննես 17։16)։
«Աստծու Թագավորության հավատարիմ հպատակ
լինելու համար անհրաժեշտ է մնալ չեզոք։
Հակառակ դեպքում՝ ինչպե՞ս կկարողանանք
մաքուր խղճով քարոզել բարի լուրը,
որ միայն Աստծու Թագավորությունը
կարող է լուծել մարդկանց խնդիրները....
Հնարավոր է՝ իրավիճակը կտրուկ փոխվի,
և շատ դժվար լինի չեզոքություն պահելը»։
Երեխանե՛ր, մենք պատրաստ ենք։
Դո՛ուն, Ջո՛րդան, կարո՞ղ եք
իջեցնել շերտավարագույրները։
Այս շաբաթվա ձեր թիմային աշխատանքում
խնդրում եմ անդրադարձեք այն հարցին,
թե կառավարությունը ինչ
քաղաքականություն պետք է վարի։
Հիշե՛ք, ձեզ պես երիտասարդները
պետք է նախաձեռնություն վերցնեն
և լուծեն մեր մոլորակին սպառնացող խնդիրները։
Երբ պատերազմ բռնկվի, նրանք ուզելու են,
որ ինձ ու քեզ պես մարդիկ գնան կռվելու։
Կասե՞ս ոչ պատերազմին։
Ես ավելի շատ մտահոգված եմ ընտրություններով,
մտածում եմ հատկապես ձեր սերնդի մասին։
Ըստ քեզ՝ ո՞վ կհաղթի։
Ը՜մ, մենք հավատում ենք, որ...
ը՜ը...
Շատ հետաքրքիր հարց բարձրացրիք։
Մենք՝ Եհովայի վկաներս, հավատում ենք,
որ Աստծու Թագավորությունն է
լուծելու մեր բոլորի խնդիրները, օրինակ...
7 ու կես ֆունտ,
շնորհակալություն։
Բարև ձեզ, կարո՞ղ եմ օգնել։
Կառավարության այս նոր քաղաքականությունը...
կարծում եմ՝ մի բան դուրս կգա։
Գժվել ե՞ս, իրենց ծրագրով երեք տարում կսննկանանք։
Իսկ եթե աշխատի, մարդիկ կհարստանան։
Հա, ովքեր արդեն հարուստ են։
Զզվել եմ, նրանք նույն բանն են ասում։
Մենք հրավիրել ենք մի շարք
մասնագետների, որ քննարկենք այս հարցերը՝
հաղթելու ի՞նչ շանսեր ունի ընդդիմադիր կուսակցությունը։
Կպահե՞ն աշխատավարձերը բարձրացնելու իրենց խոստումը։
Ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել
զինվորական ծառայության հետ կապված։
Ուզո՞ւմ եք լսել այս հարցերի պատասխանները։
Դե ուրեմն, եկեք սկսենք
կրթության նախարար Ջոն Մըկգերթիից։
Փորձությունների ժամանակ ուզում
եմ հավատարիմ մնալ Եհովային։
Սակայն այս ամենը կարող է ազդել ինձ վրա,
ազդել ընտանիքիս և նպատակներիս վրա։
Ինչպե՞ս կարող եմ չեզոք մնալ նույնիսկ իմ սրտում։
Հովհաննես 17-րդ գլուխ, համար 14.
«Քո խոսքը նրանց տվեցի,
բայց աշխարհը ատեց նրանց,
որովհետև նրանք աշխարհի մի մասը չեն,
ինչպես որ ես էլ աշխարհի մի մասը չեմ։
Խնդրում եմ քեզ, որ ոչ թե նրանց վերցնես
աշխարհից, այլ որ պահպանես նրանց Չարից։
Նրանք աշխարհի մի մասը չեն,
ինչպես ես էլ աշխարհի մի մասը չեմ։
Սրբացրու նրանց ճշմարտությամբ.
քո խոսքը ճշմարտություն է։
Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ,
ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ։
Եվ ես սրբացնում եմ իմ անձը հանուն նրանց,
որպեսզի նրանք էլ ճշմարտությամբ սրբացվեն»։
Աշխարհի մի մասը չեն.
Հիսուսի պես, թե՛ մտքում, թե՛ գործերում։
Հա, բայց մենք կտեսնե՞նք դա։
Այո՛։
Ես մի միտք եմ գտել, որն օգնել է ինձ համոզվել դրանում։
Ուզո՞ւմ եք՝ ցույց տամ։
Այստեղ՝ Մատթեոս 24։33-ում, Հիսուսն ասում է.
«Նմանապես, երբ տեսնեք այս բոլոր բաները,
իմացեք, որ նա մոտ է՝ դռան շեմին»։