JW subtitle extractor

Կարո՞ղ ես ծառայել Բեթելում

Video Other languages Share text Share link Show times

Անչափ տպավորիչ է տեսնել, որ միլիոնավոր մարդիկ
ճշմարիտ երկրպագության կողմն են դիրք բռնում։
Հազարավորներ էլ ամեն շաբաթ միանում են մեզ։
Եհովան արագացնում է այս գործը,
ինչը մեզ շատ է ուրախացնում։
Իսկ ովքե՞ր են կատարում Աստվածաշունչը,
դրա վրա հիմնված գրականությունը և
տեսանյութերը թողարկելու գործը,
որը մեզ հոգևորապես ամրացնում է և
օգնում է քարոզել և ուսուցանել։
Բեթելը յուրահատուկ վայր է։
Այստեղ հասուն քրիստոնյաները
սուրբ ծառայություն են մատուցում Աստծուն՝
սերտորեն համագործակցելով Քրիստոսի եղբայրների հետ։
Նրանք աշխատում են հօգուտ
մեր համաշխարհային եղբայրության
և աջակցում են քարոզչական գործին։
Բեթելի ընտանիքը Եհովային նվիրված
և մկրտված Վկաների խումբ է։
Նրանք ապրում են մի հարկի տակ
և աշխատում են միասին։
Նրանք առանձնահատուկ կերպով են
զգում Սաղմոս 133։1-ում գրվածը.
«Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ
եղբայրները միասնության մեջ են բնակվում»։
Շատ հաճելի է տեսնել, թե շատերն ինչպես են
ընդլայնել իրենց ծառայությունը
և պատրաստակամություն հայտնել ընդունելու
Բեթելում ծառայելու հատուկ առանձնաշնորհումը։
Իսկ դու ունե՞ս այսպիսի նպատակ։
Բեթելի ծառայությունը առանձնաշնորհումների
լայն դուռ է բացում քո առաջ։
Բայց, իհարկե, անձնազոհ ոգի և
պատրաստակամություն է հարկավոր,
որ ծառայես այնտեղ, որտեղ կարիք կա։
Հենց այդպիսի ոգի ցուցաբերեց Եսայիան։
Եսայիա 6։8-ում կարդում ենք.
«Հետո լսեցի Եհովայի ձայնը.
«Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։
Ի պատասխան՝ ես ասացի.
«Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»»։
Երբ Եսայիան իմացավ, որ հնարավորություն
ունի ավելին անելու ծառայության մեջ,
նա արագ արձագանքեց՝ չնայած որ հստակ չգիտեր,
թե ինչ հանձնարարություն է կատարելու։
Բայց միայն այն, որ Եհովան էր հրավիրում
այդ հատուկ ծառայությանը,
նրա համար բավական էր, որ
պատրաստակամորեն արձագանքեր։
Ողջ աշխարհում Բեթելի ընտանիքի
անդամները նույն ոգին են ցուցաբերում։
Իսկ հատկապես ի՞նչն է մղում այդքան
մեծ թվով մարդկանց ծառայելու Բեթելում։
Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ
Թագավորության շահերը սեփական շահերից վեր դասել։
«Հռչակողներ» գրքի 295-րդ էջում կարդում ենք.
«Դա այնպիսի աշխատանք չէ, որի միջոցով նրանք կարող են
բարձր դիրք կամ նյութական միջոցներ ձեռք բերել։
Նրանք ցանկանում են պատվել Եհովային
և բավարարվում են այն ամենով,
ինչ իրենց տրամադրվում է՝ սնունդ, կացարան և համեստ
դրամական օժանդակություն անձնական ծախսերի համար»։
Ի՞նչ օրհնություններ է բերում
այս առանձնահատուկ ծառայությունը։
Նրանք, ովքեր հոժարակամորեն տրամադրել են իրենց անձը
Բեթելի ծառայության համար, առատապես օրհնվել են։
Բեթելում տիրող սերն ու միասնությունը
չես գտնի աշխարհի ոչ մի կազմակերպության մեջ,
քանի որ այստեղ ամեն օր աշխատում ես
քեզ հարազատ մարդկանց հետ։
Նույն մտածելակերպի տեր մարդիկ նույն
նպատակներն են ունենում և օգնում են իրար։
Բեթելում հենց այդպես է։
Գուցե այնպիսի հանձնարարություն ստանաս,
որ երբևէ չես արել,
բայց Բեթելում կգտնվեն փորձառու քույրեր ու եղբայրներ,
ովքեր կսովորեցնեն ու կօգնեն, որ գործդ լավ անես։
Բեթելի ընտանիքի հետ «Դիտարանի» և
օրվա խոսքի քննարկման ժամանակ
հնչած գործնական ու քաջալերական
մտքերը թարմացնում են մեզ։
Հավատակիցներիդ մեկնաբանություններից զգում ես,
որ նրանք սիրում են Եհովային,
ու դու էլ ես համակվում այդ սիրով։
Եհովան լավագույն գործատերն է:
Աշխարհում այդպիսի երախտագետ ու
հոգատար գործատեր չես գտնի։
Այս միտքը Եհովայի հանդեպ սիրով է լցնում ու
մղում է, որ լավագույնդ անես։
Երբ մտածում եմ, թե ինչ հսկայական գործ է
արվում Բեթելում՝
որքան հրատարակություններ են
թողարկվում ու առաքվում,
համաժողովների համար որքան շատ
տեսանյութեր են պատրաստվում,
և քանի լեզվով է թարգմանություն արվում,
ուղղակի փշաքաղվում եմ։
Անկախ այն բանից` ինչ գործ եմ անում այստեղ,
այն բանի գիտակցումը, որ աջակցում եմ
Քրիստոսի եղբայրներին,
ինձ մեծ ուրախություն է պարգևում։
Իսկ ի՞նչ կարող է անել երիտասարդ
քրիստոնյան, որ ծառայի Բեթելում։
Ծնողներս ինձ միշտ սովորեցրել են
հոգևորը առաջին տեղում դնել։
Մենք ընտանիքով միշտ զբաղված էինք հոգևոր գործերով,
շատ էինք ծառայում, հատկապես արձակուրդներին։
Դա օգնում էր, որ որպես ընտանիք
կենտրոնացած մնայինք հոգևոր բաների վրա,
ու դրա շնորհիվ ես էլ կենտրոնացած էի
մնում նպատակներիս վրա։
Ես շատ եմ սիրում կարդալ, ու մի օր հայրս ասաց.
«Չե՞ս ուզի Աստվածաշունչը կարդալ»։
Իհարկե, պետք է կարդայի, բայց
այն երբեք ամբողջությամբ չէի կարդացել։
Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ
կարդալուց հետո մտածելակերպս լրիվ փոխվեց,
համոզվեցի, որ գտել եմ ճշմարտությունը։
Աստծու Խոսքն ընթերցելը օգնեց, որ
հոգևոր բաների վրա կենտրոնացած մնամ,
ու դա առաջին քայլն էր
հոգևոր նպատակներիս հասնելու համար։
Ժողովում օգնում էի գրականությունը բաժանել,
ձայնային համակարգը աշխատեցնել ու սպասարկել բեմը։
Դա օգնեց, որ ինքնակարգապահություն
զարգացնեմ ու ավելին անեմ Եհովայի համար։
Երեցները ինձ հետ շատ էին ծառայում։
Նրանցից մեկը ինձ շատ օգնեց։
Երբ մտածում էի, թե Բեթելի ծառայությունը ուժերիցս վեր է,
չեմ կարող, կսպառվեմ կամ երբեք չեմ հասնի նպատակիս,
նա Աստվածաշնչից կարդաց, թե Եհովան
ինչպես քաջալերեց Հեսուին, որ չվախենա։
Նրա օրինակը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա և օգնեց,
որ ես նույնպես քաջ լինեմ ու հասնեմ
Բեթելում ծառայելու նպատակիս։
Երբ այցելեցի Բեթել, հասկացա,
որ բեթելցիներն էլ մեր նման մարդիկ են։
Նրանք այնպիսի լավ հատկություններ ունեին,
որ կուզեի ընդօրինակել.
ջերմ էին, հյուրընկալ ու սիրալիր։
Դա տեսնելով՝ ավելի շատ ուզեցի
նպատակիս հասնել, որ նրանց նման դառնամ։
Բեթելում ծառայելու համար հարկավոր է
որոշակի պահանջների համապատասխանել։
Պետք է խոր սեր ունենաս
Եհովայի ու կազմակերպության հանդեպ
և այդ սերը փաստես՝ ապրելով
աստվածաշնչյան չափանիշների համաձայն։
Պետք է հոգևոր մարդու համբավ ունենաս։
Պետք է հարգես Եհովայի
սահմանած բարոյական չափանիշները՝
հեռու մնալով անմաքրությունից ու
սեռական անբարոյությունից։
Պետք է Եհովայի ու նրա կազմակերպության
առաջ մաքուր խիղճ ունենաս,
դրա արդյունքում՝ նաև
մտքի խաղաղություն ու հանգստություն։
Քո հագուստն ու հարդարանքը պետք է լինեն օրինակելի,
Եհովայի ծառային վայել՝ անգամ հանգստի ժամանակ։
Ցնցող, անհարկի ուշադրություն գրավող
կամ աշխարհի ոգին արտացոլող ոճը անընդունելի է Բեթելում։
Դիմում լրացնողը չպետք է
այնպիսի նյութեր կարդա, լսի կամ դիտի,
որոնք հարիր չեն քրիստոնյային։
Օրինակ՝ պոռնկագրություն,
անբարոյություն խրախուսող երաժշտություն
կամ զվարճության ցանկացած ձև, որը
սեռական անբարոյություն,
ոգեհարցություն կամ բռնություն է պարունակում։
Բեթելում ծառայելու դիմում լրացնողները
պետք է լինեն 19–35 տարեկան։
Երբեմն կարող են հրավիրվել նաև 35 տարեկանից բարձր քարոզիչներ,
ովքեր այնպիսի մասնագիտություն ունեն, որի կարիքը կա Բեթելում,
օրինակ՝ տեխնիկական որևէ բնագավառի,
բժշկական կամ թարգմանչական ոլորտի մասնագետներ,
նաև շինարարական հմտություններ ունեցողներ,
ովքեր փորձ ունեն ջրագծերի և կոյուղու,
ծանր տեխնիկայի շահագործման,
ատաղձագործության կամ էլեկտրականության ոլորտներում։
Բեթելում լիաժամ գրաֆիկով ծառայելու համար
դու պետք է ունենաս էմոցիոնալ և մտային կայուն վիճակ,
ֆիզիկապես ուժեղ լինես և կարողանաս երկար ժամեր աշխատել։
Պետք է կարողանաս կարդալ, գրել ու խոսել
մասնաճյուղի տարածքում օգտագործվող հիմնական լեզվով։
Դրա շնորհիվ կկարողանաս լավ հաղորդակցվել այլ բեթելցիների հետ,
ինչպես նաև անհրաժեշտ մարզում ստանալ
ու Բեթելում աշխատելիս հետևել անվտանգության կանոններին։
Դիմում լրացնելով՝ դու համաձայնվում ես
Բեթելում ծառայել առնվազն մեկ տարի,
որի ընթացքում մարզում կստանաս ծառայությունդ շարունակելու համար։
Իսկ ինչ վերաբերում է հատուկ հմտություններ ունենալուն,
մենք չենք խրախուսում, որ բարձրագույն կրթություն
կամ հատուկ մարզում ստանաս՝
կարծելով, թե այդ դեպքում քո՝ Բեթել հրավիրվելու
հավանականությունը ավելի կմեծանա։
Բեթելի ծառայությանը համապատասխանելու
լավագույն ձևը նախ ռահվիրայություն սկսելն է։
Հիմնականում ամուրի եղբայրների կարիք կա։
Այդուհանդերձ, հորդորում ենք, որ բոլորը,
այդ թվում՝ այն քույրերը,
ովքեր համապատասխանում են պահանջներին,
ժամանակավոր կամավորի դիմում լրացնեն։
Բեթելում որպես ժամանակավոր կամավոր ծառայելը
քո առջև գործունեության լայն դուռ կբացի, որ
ավելին անես Եհովայի համար։
Իսկ ո՞ր դիմումը պետք է վերցնես քո ժողովի
ծառայողական կոմիտեում ծառայող երեցներից մեկից,
եթե հետաքրքրված ես Բեթելի ծառայությամբ։
Դիմումի երկու ձև կա, ուստի նախ աղոթիր ու
խորհրդածիր հանգամանքներիդ շուրջ
ու հետո միայն որոշիր, թե որ դիմումը վերցնես։
Գուցե որոշես վերցնել առաջինը՝ (A-19)-ը՝
«Դիմում՝ որպես կամավոր ծառայելու համար»։
Այս դիմումը նրանց համար է, ովքեր
ուզում են ծառայել ժամանակավոր,
այսինքն՝ մեկ շաբաթ կամ մի քանի ամիս։
Կամ գուցե լրացնես երկրորդ դիմումը՝ (A-8)-ը՝
«Դիմում՝ Եհովայի վկաների հատուկ լիաժամ ծառայողների
համաշխարհային օրդենի անդամ դառնալու համար»։
Սա էլ նրանց համար է, ովքեր ուզում են ավելի երկար
ծառայել՝ մեկ տարի կամ ավելի երկար։
Դիմումդ ստանալուց հետո մասնաճյուղի կոմիտեի եղբայրները կորոշեն,
թե արդյոք քո կարիքը կա, և եթե կա, ապա որտե՞ղ՝
Բեթելո՞ւմ, թե՞ որևէ շինարարական նախագծում։
Բեթելում ծառայելու դիմում լրացնելը քո առջև
հնարավորությունների լայն դուռ կբացի Եհովային
և նրա կազմակերպությանը տարբեր ձևերով ծառայելու համար։
Իհարկե, ոչ բոլորի հանգամանքներն են
ներում ծառայելու Բեթելում,
չնայած որ ունեն անձնազոհ ոգի։
Ուստի ցանկանում ենք հորդորել նրանց,
ում հանգամանքները ներում են։
Ծնողնե՛ր, ընդօրինակեք աստվածավախ ծնողներին,
օրինակ՝ Աննային ու Եղկանային,
ովքեր պատրաստակամությամբ համաձայնվեցին,
որ իրենց որդին հատուկ ծառայություն մատուցի Եհովային։
Երեխաներիդ հետ խոսիր Բեթելում ծառայելու
նպատակ դնելու մասին
և լիաժամ ծառայության հանդեպ սեր սերմանիր նրանց
մեջ քո օրինակով և կերտիչ զրույցներով։
Եթե հնարավոր է, բեր նրանց շրջայցի
Նյու Յորքում գտնվող գլխավոր վարչություն։
Կամ ծրագրիր երեխաներիդ հետ այցելել այն երկրի
մասնաճյուղ, որտեղ դու ապրում ես։
Այցելելով Բեթել՝ նրանք իրենց աչքերով կտեսնեն,
թե այնտեղ ինչ գործ է արվում, որը
առաջ է տանում Թագավորության շահերը։
Երեցնե՛ր, ձեր ժողովում կա՞ն երիտասարդներ,
ովքեր կարող են ընդլայնել իրենց ծառայությունը.
օգնեք նրանց համապատասխանել հատուկ ծառայության չափանիշներին։
Եհովան փնտրում է պատրաստակամ մարդկանց,
ովքեր կարձագանքեն ծառայությունը ընդլայնելու իր հրավերին։
Ինչպես Եսայիայի օրերում,
այնպես էլ այսօր, նա հարցնում է.
«Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։
Կպատասխանե՞ս ճիշտ այնպես, ինչպես Եսայիան.
«Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»։
Մենք հորդորում ենք ձեզ ձգտել հոգևոր հասունության
և ծառայել Եհովային ամբողջ սրտով։
Կգա ժամանակ, երբ դու կհամապատասխանես Բեթելի
կամ այլ աստվածապետական ծառայության անցնելու չափանիշներին,
ինչի շնորհիվ կկարողանաս լավագույնս օգտագործել
Եհովայի տված ուժն ու կորովը՝ ի փառս նրա։
Համոզված եղիր, որ մենք սիրում ենք քեզ.
ուրախ ենք, որ պատրաստակամ ոգի ունես
և շարունակում ես հոգևորապես առաջադիմել։