JW subtitle extractor

Դեյլ և Նաջա Բոդեր։ Եհովան օգնեց մեծացնել մեր ինը երեխաներին

Video Other languages Share text Share link Show times

Ալբերտայում գտնվող մի փոքր քաղաքում էինք ծառայում։
Որոշ ժամանակ անց երեխաներ ունեցանք։
Երբ տեղափոխվեցինք Քրեյգ,
արդեն չորս երեխա ունեինք։
Ժամանակի ընթացքում մեր
երեխաների թիվը հասավ 9-ի։
Որպես ծնող՝ մենք մեծ պատասխանատվություն ունեինք։
Շատ կարևոր էր, որ նախ
Թագավորությունը փնտրեինք,
լավ օրինակ լինեինք, բաց
չթողնեինք հանդիպումները,
կանոնավոր մասնակցեինք ծառայությանը։
Մենք հասկանում էինք, որ երեխաներին
լավ օրինակ թողնելու համար
պետք է Եհովային ամենքից շատ սիրեինք։
Նրանք օգնում էին հասկանալ, որ
հոգևոր բաներն են երջանկություն բերում։
Մեր ծնողները իրենց օրինակով սովորեցրին մեզ,
թե ինչպես Թագավորությունը առաջին տեղում դնել։
Ինը երեխաների հետ միշտ էլ հոգսերը շատ են լինում։
Դժվար է լինում կենտրոնացած մնալ հոգևորի վրա։
Չեք էլ պատկերացնի, թե ինը
երեխաներ մեծացնելը ինչ դժվար է։
Հիշում եմ՝ լինում էին պահեր, երբ
մայրս ուժասպառ ընկնում էր աթոռին։
Ահավոր հոգնում էր։
Մի օր պետք է պատրաստվեինք ժողովի գնալ։
Բայց ես այնքան սպառված էի։
Այդ պահին հիշեցի Եսայիա 40-րդ գլուխը,
որտեղ ասվում է, որ «Եհովային
հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը»։
Հասկացա, որ Եհովան ուզում է գնամ
հանդիպման, որ ինձ ուժ կտա դրա համար։
Աղոթեցի ու պատրաստվեցի։
Հաճախ վազքի մեջ էինք։
Եբրայեցիներում հորդոր է տրվում, որ
«բաց չթողնենք մեր հավաքույթները»։
Հայրս միշտ հիշեցնում էր այս խոսքերը։
Այնպիսի ձմեռներ էին լինում,
որ ժողովի հանդիպմանը հասնելու համար
մեքենայով երկու ժամ ճանապարհ պետք է գնայինք։
Մենք գիշերը շատ ուշ էինք տուն հասնում։
Երեխաները շատ հոգնած էին
լինում, մենք էլ էինք սպառվում։
Քանի որ ծնողներս միշտ հատուկ
կարևորություն էին տալիս հանդիպումներին,
հասկացա, որ երբեք չպետք է
մատների արանքով նայեմ դրանց։
Ծնողներս միշտ սովորեցնում էին մեզ,
որ կանոնավոր պետք է մասնակցենք
նաև ծառայությանը, ինչպես ժողովներին։
Ծառայելը սովորություն էր դարձել։
Դա մեր նախընտրությանը թողնված էր հարց չէր։
Շաբաթ առավոտյան արթնանում էինք,
պատրաստվում ու տանից դուրս գալիս։
Մենք գիտեինք, որ հենց այնպես
նստած չէինք մեքենայի հետևում։
Գիտեինք, որ մենք նույնպես պետք է վկայություն տայինք։
Վաղ տարիքից մենք հետևում
էինք մեր ծնողների օրինակին
և մարդկանց հանդեպ հետաքրքրություն ցույց տալիս։
Այդ պատճառով հաճույք էինք
ստանում ծառայությունից։
Աննպատակ չէի ծառայում։
Պետք է այցելեի որոշ մարդկանց։
Ես պետք է նախապես որոշեի,
թե ինչի մասին եմ խոսելու նրանց հետ։
Ծառայության ընթացքում մենք
հաճախ ընդմիջումներ էինք անում։
Այդպես հանգստանում էինք թե՛ երեխաները թե՛ մենք։
Փորձում էինք ողջամիտ ու ճկուն լինել,
որ երեխաները հաճույքով մասնակցեին ծառայությանը,
ոչ թե ստիպողաբար՝ չուզելով անեին դա։
Առակներ 22-րդ գլխի 6-րդ խոսքում մի լավ միտք է նշված։
Այնտեղ ասվում է.
«Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն»։
Ծնողներս միշտ այդպես էին վարվում՝
հոգևորը նյութականից ավելի բարձր էին դասում։
Եհովայի օգնությամբ՝ մեր կարողության
սահմաններում լավ ծնողներ եղանք։
Երբ որոշ բաներ չէին ստացվում, հիշում էի,
որ Եհովան է միակ կատարյալ ծնողը։
Եթե երեխաներին սովորեցնեիք սիրել Եհովային,
նա կօգներ, որ մտերմանային իր հետ։
Մեր ընտանիքը հաջողության է հասել,
քանի որ Եհովային միշտ առաջին տեղում ենք դրել։
Մեր բոլոր երեխաները ամուր
կառչած են ճշմարտությանը։
Ուստի մենք շատ երջանիկ ենք։
Վստահ եմ, որ Եհովան էլ է ուրախ։