JW subtitle extractor

Պետք է «տոկունությամբ վազենք»—Ջանասիրաբար մարզվենք

Video Other languages Share text Share link Show times

Պատրաստ է։
Մտածում էի, որ այս խնդիրը հաղթահարել եմ։
Մոտ մեկ տարի է՝ չեմ ծխել։
Բայց ամեն օր՝ ճաշի ժամին,
այնքան ուժգին ցանկություն է առաջանում։
Իսկ միգուցե սա ուրի՞շ բանի հետևանք է,
գուցե բացթողումներ եմ արել ուրի՞շ հարցերում։
Անընդհատ մտածում եմ
1 Կորնթացիներ 9:25-ում գրված խոսքերի շուրջ.
«Ամեն ոք, ով մրցումների է մասնակցում,
ամեն ինչում ինքնատիրապետում է դրսևորում»։
Եթե պետք է շարունակեմ ինքնատիրապետում դրսևորել ա՛յս հարցում,
ապա պետք է դա անեմ նաև մյո՛ւս ոլորտներում։
Դա նշանակում է, որ պետք է առաջվա պես
հոգևոր գործունեության լավ գրաֆիկ ունենամ։