00:00:03
Ճշմարտությունն իմացա, երբ երեխա էի։ 00:00:07
00:00:07
Դրանից հետո միշտ պայքարել եմ, որ իմ վարքը հաճելի լինի Եհովային։00:00:11
00:00:11
Ինձ համար հեշտ չէ ինքս ինձ տիրապետել և հանդարտություն պահպանել։ 00:00:17
00:00:17
Երբ տեղափոխվեցի այս երկիր, եղբայրներից մեկը
ինձ լավ չվերաբերվեց ու ջերմորեն չընդունեց։ 00:00:25
00:00:25
Այդ պատճառով ես ինձ վիրավորված էի զգում։ 00:00:30
00:00:30
Այնքան վրդովված էի, որ երբ նա զանգեց ինձ,
նրա հետ շատ կոպիտ խոսեցի։00:00:36
00:00:36
Կինս ինձ հիշեցնում էր, որ թե՛ այդ եղբայրը, թե՛ ես
անկատար ենք, և որ իմ վերաբերմունքը նրա հանդեպ սխալ է։ 00:00:45
00:00:45
Ես ինձ ահավոր էի զգում և անհանգստանում էի
Եհովայի հետ իմ փոխհարաբերությունների համար։00:00:53
00:00:53
Խրատ ստանալիս չես ուրախանում։ 00:00:55
00:00:55
Հատկապես երբ նամակ ես ստանում մասնաճյուղից,
որում քեզ խորհուրդ են տալիս շտկել սխալդ։ 00:01:03
00:01:03
Ես ինձ անհարմար էի զգում։ 00:01:06
00:01:06
Բայց սկսեցի մտածել, որ եթե
Եհովայի իմաստությամբ վարվեմ, նա ինձ կօրհնի։00:01:14
00:01:14
Ինձ շատ օգնեցին աղոթքը, աստվածաշնչյան սկզբունքները00:01:18
00:01:18
և վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովան կառաջնորդի ինձ։ 00:01:23
00:01:23
Ինչպես ասվում է սաղմոսներում, Եհովան գիտի, «որ հող ենք մենք»։ 00:01:29
00:01:29
Նա կարծես ինձ ասում էր. 00:01:31
00:01:31
«Տղա՛ս, դու շատ սխալներ ես գործում, բայց ես քեզ սիրում եմ։ 00:01:36
00:01:36
Դու կարող ես ինձ օգտակար լինել»։ 00:01:40
00:01:40
Ինչ խոսք, դա հնարավոր է,
չէ՞ որ Եհովան միշտ օգնել է իր բոլոր ծառաներին՝ 00:01:46
00:01:46
Աբելից սկսած մինչև մեր օրերը։ 00:01:48
00:01:48
Բոլորս էլ, որ ծառայում ենք նրան, անկատար ենք։00:01:54
00:01:59
Մի օր աշխատելիս հոսանքահարվեցի։ 00:02:03
00:02:03
Բժիշկը ինձ զննեց ու ասաց, որ երկու ձեռքերս էլ պետք է կտրեն։00:02:09
00:02:10
Այնքա՜ն բան չէի կարողանալու անել։ 00:02:13
00:02:13
Ինչպե՞ս էի աշխատելու, հոգ տանելու երեխաներիս, կնոջս մասին։ 00:02:20
00:02:20
Առաջին բանը, որ խնդրեցի, Աստվածաշունչն էր։ 00:02:24
00:02:24
Ուզում էի տեսնել՝ կկարողանա՞մ թերթել էջերը։ 00:02:27
00:02:27
Կարողացա՛ և շատ ուրախացա։00:02:31
00:02:31
Այժմ աշխատում եմ ու հոգ եմ տանում ընտանիքիս մասին։ 00:02:36
00:02:36
Ես ներկարար եմ, զոդող և ատաղձագործ։ 00:02:40
00:02:40
Նույնիսկ կարողանում եմ մեքենա վարել։00:02:44
00:02:44
Ծառայության մեջ ձգտում եմ նպատակներ դնել ու հասնել դրանց, 00:02:48
00:02:48
օրինակ՝ ժողովում ծառայում եմ երեց, և որ ամենակարևորն է,
ընտանիքիս օգնում եմ հոգևորապես աճել։00:02:55
00:02:55
Զբաղված լինելով հոգևոր գործերով՝
շատ չեմ կենտրոնանում իմ հաշմանդամության վրա։ 00:03:02
00:03:02
Նույնիսկ երբեմն մոռանում եմ այդ մասին։00:03:05
00:03:05
Եհովան միշտ աջակցել է ինձ։ 00:03:08
00:03:08
Պատահարից հետո տեսել եմ՝ ինչպես է
Եհովան ընտանիքիս՝ կնոջս ու երեխաներիս միջոցով, 00:03:14
00:03:14
ինչպես նաև ժողովի եղբայրների ու քույրերի
միջոցով օգնում, որ չհանձնվեմ։00:03:19
00:03:19
Մի անգամ ելույթից հետո մի աղջիկ մոտեցավ ինձ ու
նամակ տվեց, նաև մի նկար, որում ինձ էր նկարել։ 00:03:26
00:03:26
Նա ինձ շնորհակալություն հայտնեց ու քաջալերեց՝ ասելով, 00:03:30
00:03:30
որ շատ շուտով դրախտում Եհովան կվերադարձնի ձեռքերս։00:03:35
00:03:35
Այո՛, ես նորից կկարողանամ բռնել իմ կնոջ ու երեխաների ձեռքը, 00:03:41
00:03:41
գրկել ու խաղալ նրանց հետ։ 00:03:45
00:03:45
Սա է իմ հույսը։ 00:03:48
00:03:48
Ես լիովին վստահ եմ, որ Եհովան կիրականացնի դա։00:03:54
00:03:56
Իմ չեզոքությունը պահելու համար ձերբակալվեցի ու
դատապարտվեցի 2,5 տարի ազատազրկման։ 00:04:03
00:04:03
Բանտում միջավայրն անծանոթ էր, ճնշող,
ոչ ոքի չէի ճանաչում, չգիտեի ումից ինչ սպասել։ 00:04:11
00:04:11
Ես միակ Վկան էի։00:04:14
00:04:15
Աղոթում էի Եհովային, որ ինձ ուժ տա, զորացնի, 00:04:20
00:04:20
որ կարողանամ խաղաղ հարթել խնդիրները
ու դիմանամ դժվարություններին։ 00:04:25
00:04:25
Այդ իրավիճակում ինձ կարող էր մխիթարել
միայն աղոթքն ու Աստծու Խոսքը։ 00:04:30
00:04:30
Բայց վերջինից զրկել էին։ 00:04:33
00:04:33
Սակայն հետո վերադարձրին Աստվածաշունչս։ 00:04:36
00:04:36
Բայց գրականություն ստանալու համար պայման էին դրել, որ չքարոզեմ։ 00:04:41
00:04:41
Քարոզել չէր կարելի, բայց հո խոսել կարելի՞ էր։ 00:04:46
00:04:46
Հաստատուն որոշում էի կայացրել՝ հավատարիմ պիտի մնամ, ինչ էլ լինի։00:04:52
00:04:52
Իմ վարքը դրական ազդեցություն թողեց բանտում լինողների վրա, 00:04:56
00:04:56
և նրանք էլ սկսեցին Աստվածաշունչ կարդալ,
և շատ ժամանակ ինձ հերթ չէր հասնում։ 00:05:02
00:05:02
Ես անվայել խոսքեր չէի ասում և հետևում էի իմ մաքրությանը,00:05:08
00:05:08
և դա աննկատ չէր մնում նաև տնօրինության աչքից։ 00:05:11
00:05:11
Մի անգամ նրանք այսպես արտահայտվեցին. 00:05:13
00:05:13
«Քո բարոյական ու ֆիզիկական մաքրության համար
ուզում ենք, որ լինես մեր գլխավոր խոհարարը»։ 00:05:20
00:05:20
Ու ես դարձա տնօրինության խոհարարը։00:05:24
00:05:24
Ամեն անգամ տեսնում էի Եհովայի ձեռքը։ 00:05:27
00:05:27
Ծառայությունս պարզապես հրաշալի էր։ 00:05:31
00:05:31
Եղան ամիսներ, որ ծառայեցի մինչև 120 ժամ։ 00:05:35
00:05:35
Տարածել եմ 100-ից ավել հրատարակություններ։ 00:05:38
00:05:38
Եհովայի շնորհիվ կարողացա ողջ կալանքի ընթացքում
շարունակել լիաժամ ծառայությունս, 00:05:45
00:05:45
ինչը ուրախությամբ էր լցնում սիրտս։00:05:49
00:05:49
Զորանում էի նաև այն մտքից, որ 1 Պետրոս 5։9-ում է գրված՝00:05:54
00:05:54
նման փորձություններ կրում է ողջ եղբայրությունը։ 00:05:57
00:05:57
Վստահ կարող եմ ասել, որ ինչ միջավայրում էլ... 00:06:01
00:06:01
ինչպիսի մարդկանց հետ էլ լինենք, Եհովան երբեք մեզ մենակ չի թողնի։00:06:06
00:06:06
Վերջապես եկավ իմ ազատ արձակվելու օրը։ 00:06:09
00:06:09
Մորս համար անակնկալ էր։ 00:06:12
00:06:12
Չէի ասել։00:06:16
00:06:18
Երբեք չեմ մոռանա մեր հանդիպման պահը։00:06:22
00:06:22
00:06:30
Տոկանք՝ չնայած.... Անկատարությանը, երկարատև հիվանդությանը, հալածանքին
-
Տոկանք՝ չնայած.... Անկատարությանը, երկարատև հիվանդությանը, հալածանքին
Ճշմարտությունն իմացա, երբ երեխա էի։
Դրանից հետո միշտ պայքարել եմ, որ իմ վարքը հաճելի լինի Եհովային։
Ինձ համար հեշտ չէ ինքս ինձ տիրապետել և հանդարտություն պահպանել։
Երբ տեղափոխվեցի այս երկիր, եղբայրներից մեկը
ինձ լավ չվերաբերվեց ու ջերմորեն չընդունեց։
Այդ պատճառով ես ինձ վիրավորված էի զգում։
Այնքան վրդովված էի, որ երբ նա զանգեց ինձ,
նրա հետ շատ կոպիտ խոսեցի։
Կինս ինձ հիշեցնում էր, որ թե՛ այդ եղբայրը, թե՛ ես
անկատար ենք, և որ իմ վերաբերմունքը նրա հանդեպ սխալ է։
Ես ինձ ահավոր էի զգում և անհանգստանում էի
Եհովայի հետ իմ փոխհարաբերությունների համար։
Խրատ ստանալիս չես ուրախանում։
Հատկապես երբ նամակ ես ստանում մասնաճյուղից,
որում քեզ խորհուրդ են տալիս շտկել սխալդ։
Ես ինձ անհարմար էի զգում։
Բայց սկսեցի մտածել, որ եթե
Եհովայի իմաստությամբ վարվեմ, նա ինձ կօրհնի։
Ինձ շատ օգնեցին աղոթքը, աստվածաշնչյան սկզբունքները
և վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովան կառաջնորդի ինձ։
Ինչպես ասվում է սաղմոսներում, Եհովան գիտի, «որ հող ենք մենք»։
Նա կարծես ինձ ասում էր.
«Տղա՛ս, դու շատ սխալներ ես գործում, բայց ես քեզ սիրում եմ։
Դու կարող ես ինձ օգտակար լինել»։
Ինչ խոսք, դա հնարավոր է,
չէ՞ որ Եհովան միշտ օգնել է իր բոլոր ծառաներին՝
Աբելից սկսած մինչև մեր օրերը։
Բոլորս էլ, որ ծառայում ենք նրան, անկատար ենք։
Մի օր աշխատելիս հոսանքահարվեցի։
Բժիշկը ինձ զննեց ու ասաց, որ երկու ձեռքերս էլ պետք է կտրեն։
Այնքա՜ն բան չէի կարողանալու անել։
Ինչպե՞ս էի աշխատելու, հոգ տանելու երեխաներիս, կնոջս մասին։
Առաջին բանը, որ խնդրեցի, Աստվածաշունչն էր։
Ուզում էի տեսնել՝ կկարողանա՞մ թերթել էջերը։
Կարողացա՛ և շատ ուրախացա։
Այժմ աշխատում եմ ու հոգ եմ տանում ընտանիքիս մասին։
Ես ներկարար եմ, զոդող և ատաղձագործ։
Նույնիսկ կարողանում եմ մեքենա վարել։
Ծառայության մեջ ձգտում եմ նպատակներ դնել ու հասնել դրանց,
օրինակ՝ ժողովում ծառայում եմ երեց, և որ ամենակարևորն է,
ընտանիքիս օգնում եմ հոգևորապես աճել։
Զբաղված լինելով հոգևոր գործերով՝
շատ չեմ կենտրոնանում իմ հաշմանդամության վրա։
Նույնիսկ երբեմն մոռանում եմ այդ մասին։
Եհովան միշտ աջակցել է ինձ։
Պատահարից հետո տեսել եմ՝ ինչպես է
Եհովան ընտանիքիս՝ կնոջս ու երեխաներիս միջոցով,
ինչպես նաև ժողովի եղբայրների ու քույրերի
միջոցով օգնում, որ չհանձնվեմ։
Մի անգամ ելույթից հետո մի աղջիկ մոտեցավ ինձ ու
նամակ տվեց, նաև մի նկար, որում ինձ էր նկարել։
Նա ինձ շնորհակալություն հայտնեց ու քաջալերեց՝ ասելով,
որ շատ շուտով դրախտում Եհովան կվերադարձնի ձեռքերս։
Այո՛, ես նորից կկարողանամ բռնել իմ կնոջ ու երեխաների ձեռքը,
գրկել ու խաղալ նրանց հետ։
Սա է իմ հույսը։
Ես լիովին վստահ եմ, որ Եհովան կիրականացնի դա։
Իմ չեզոքությունը պահելու համար ձերբակալվեցի ու
դատապարտվեցի 2,5 տարի ազատազրկման։
Բանտում միջավայրն անծանոթ էր, ճնշող,
ոչ ոքի չէի ճանաչում, չգիտեի ումից ինչ սպասել։
Ես միակ Վկան էի։
Աղոթում էի Եհովային, որ ինձ ուժ տա, զորացնի,
որ կարողանամ խաղաղ հարթել խնդիրները
ու դիմանամ դժվարություններին։
Այդ իրավիճակում ինձ կարող էր մխիթարել
միայն աղոթքն ու Աստծու Խոսքը։
Բայց վերջինից զրկել էին։
Սակայն հետո վերադարձրին Աստվածաշունչս։
Բայց գրականություն ստանալու համար պայման էին դրել, որ չքարոզեմ։
Քարոզել չէր կարելի, բայց հո խոսել կարելի՞ էր։
Հաստատուն որոշում էի կայացրել՝ հավատարիմ պիտի մնամ, ինչ էլ լինի։
Իմ վարքը դրական ազդեցություն թողեց բանտում լինողների վրա,
և նրանք էլ սկսեցին Աստվածաշունչ կարդալ,
և շատ ժամանակ ինձ հերթ չէր հասնում։
Ես անվայել խոսքեր չէի ասում և հետևում էի իմ մաքրությանը,
և դա աննկատ չէր մնում նաև տնօրինության աչքից։
Մի անգամ նրանք այսպես արտահայտվեցին.
«Քո բարոյական ու ֆիզիկական մաքրության համար
ուզում ենք, որ լինես մեր գլխավոր խոհարարը»։
Ու ես դարձա տնօրինության խոհարարը։
Ամեն անգամ տեսնում էի Եհովայի ձեռքը։
Ծառայությունս պարզապես հրաշալի էր։
Եղան ամիսներ, որ ծառայեցի մինչև 120 ժամ։
Տարածել եմ 100-ից ավել հրատարակություններ։
Եհովայի շնորհիվ կարողացա ողջ կալանքի ընթացքում
շարունակել լիաժամ ծառայությունս,
ինչը ուրախությամբ էր լցնում սիրտս։
Զորանում էի նաև այն մտքից, որ 1 Պետրոս 5։9-ում է գրված՝
նման փորձություններ կրում է ողջ եղբայրությունը։
Վստահ կարող եմ ասել, որ ինչ միջավայրում էլ...
ինչպիսի մարդկանց հետ էլ լինենք, Եհովան երբեք մեզ մենակ չի թողնի։
Վերջապես եկավ իմ ազատ արձակվելու օրը։
Մորս համար անակնկալ էր։
Չէի ասել։
Երբեք չեմ մոռանա մեր հանդիպման պահը։
-