JW subtitle extractor

Ճշմարիտ քրիստոնյաներին քաջություն է անհրաժեշտ — Չեզոքություն պահելու համար

Video Other languages Share text Share link Show times

Ես Եհովայի վկա դարձա 1975-ին Զաիրում։
Զաիրն այդ ժամանակ բռնատիրության տակ էր։
Միայն մեկ քաղաքական կուսակցություն կար,
և բոլորը պետք է դրան հարեին։
Ուստի աշխատանքի վայրում պաշտոն զբաղեցնելու համար
հարկավոր էր այդ կուսակցության անդամ լինել։
Ես հրաժարվեցի քաղաքական
գործունեության հետ որևէ առնչություն ունենալուց։
Մի օր ինձ խնդրեցին ներկա լինել
դրոշին պատիվ տալու արարողությանը։
Ես ստիպված էի գնալ և
բացատրել հավաքված բոլոր աշխատողներին,
թե ինչու չեմ ուզում այնտեղ լինել։
Ուստի ճանապարհին շատ աղոթեցի։
Մինչ այդ ինձ ոչ ոք չէր նկատի,
բայց այդ օրը բոլորը շատ բարկացած էին,
այդ պատճառով ես պետք է ներկա լինեի։
Շաբաթ օրը կուսակցությունից մի մարդ էր եկել։
Նա մտավ գրասենյակ և սկսեց բղավել.
«Ո՞վ չի ուզում մասնակցել քաղաքական գործունեությանը»։
Նա շարունակեց խոսել և բոլորին
դուրս կանչեց, ուստի բոլորը դուրս գնացին։
Ես գրասենյակում մենակ մնացի։
Տուն գնալիս մտածում էի, որ գուցե
նրանք պատրաստվում են ձերբակալել ինձ,
բայց չձերբակալեցին։
Բոլորը, այդ թվում՝ ես գնացինք տուն։
Դրանից հետո բացի նրանից, որ ամեն օր
ճնշումների էի ենթարկվում, իմ պաշտոնը իջեցրին։
Մի տարի երեխաներս չհաճախեցին դպրոց,
քանի որ դրա համար բավարար գումար չունեինք։
Նույնիսկ մեր ամենօրյա կարիքները հոգալը դժվարացավ։
Ես չէի անտեսում հոգևոր բաները։
Միշտ ներկա էի լինում ժողովի հանդիպումներին,
մասնակցում էի դրանց, գնում էի ծառայության,
անձնական ուսումնասիրություն էի անում
և ավելի շատ էի աղոթում Եհովային։
Եհովան օրհնել է ինձ, քանի որ
ես մինչ օրս ճշմարտության մեջ եմ։
Այս ամբողջ ընթացքում նա օրհնում է ինձ։
Հստակ է, որ Եհովայի Թագավորությանը
թիկունք կանգնելու լավագույն կերպը չեզոք մնալն է,
դե իհարկե, չհաշված քարոզչական ծառայությանը մասնակցելը։
Նույնիսկ երբ կառավարությունը դեմ է գնում մեր գործունեությանը,
մենք չպետք է դա վատ կամ բացասական բան համարենք։
Դա կարող է ինչ-որ նպատակի ծառայել,
վկայություն տալու առիթ հանդիսանալ։
Դրանով վկայում ենք, որ թիկունք ենք կանգնում
Աստծու Թագավորությանը,
Եհովայի անվանն ու նրա իշխանությանը։
Սա հասկանալով՝ կապավինենք Եհովային։
Նա երբեք առանց պատճառի որևէ բան թույլ չի տալիս։