JW subtitle extractor

Քրիստոսի քաջ զինվորները

Video Other languages Share text Share link Show times

Համալսարան ընդունվելու և ուսումս
շարունակելու հրավեր ստացա։
Ուսուցիչներս և ընկերներս փորձում էին համոզել ինձ,
որ ընդունեմ այդ հրավերը։
Ձեռքիցդ բաց մի թող այդ «ոսկե հնարավորությունը»։
Հենց ժողովից կամ ծառայությունից
տուն էինք վերադառնում,
հարևանները միշտ գալիս էին մեր տուն
ու նման բաներ ասում.
«Ինչո՞ւ ես երեխայիդ հետ նման կերպ վարվում։
Այսքան լավ աղջիկ ու լավ սովորող...
ինչո՞ւ նրան համալսարան չես տալիս։
Ինքս ինձ հարցրի.
«Կյանքի ի՞նչ ուղի եմ ուզում ընտրել»։
Քարոզչական գործին աջակցելու համար
մեր ժողով տեղափոխված եղբայրների ու
քույրերի օրինակը տեսնելով՝
մղվեցի հոգևոր նպատակներ դնել և հասնել դրանց։
Ուզում էի ռահվիրա ծառայել իմ ժողովում։
Հայրս ինձ միշտ օգնում է, որ Եհովային դիտեմ
որպես իրական անձնավորություն։
Մայրս ռահվիրա է ծառայում։
Նա միշտ պատմում է ծառայության ժամանակ
իրեն պատահած դեպքերը,
նաև այն, թե ինչ ուրախություն է ստանում դրանից։
Այս ամենը նպաստեց, որ դպրոցն ավարտելուց
հետո ես էլ ռահվիրայություն սկսեմ։
Պարզ կյանքով ապրելու համար աշխատում եմ բանջարանոցում։
Այս աշխատանքով ես կարողանում եմ փակել
անհրաժեշտ բոլոր ծախսերը։
Չնայած որ այս գործը դժվար է և հոգնեցուցիչ,
բայց երբ գնում եմ ծառայության ու հանդիպում եմ
Աստվածաշունչ ուսումնասիրողներին,
ինչպես նաև այն երիտասարդներին, ովքեր անչափ
գնահատում են աստվածաշնչյան ճշմարտությունները,
իսկապես թարմությամբ եմ լցվում։
Տեսնում եմ, թե նրանք որքան շատ են
ցանկանում սովորել Աստվածաշնչից։
Երեմիա 29:11-ը օգնեց ինձ հաղթահարել ճնշումները՝
վստահ լինելով, որ Եհովան ամենալավ հույսն
ու ամենալավ ապագան է պատրաստել ինձ համար։
Այժմ Աստվածաշնչի չորս
ուսումնասիրություն եմ անցկացնում,
իսկ հայրս, ով Վկա չէ, կանոնավորաբար
հաճախում է ժողովի հանդիպումներին
և Աստվածաշունչ է ուսումնասիրում։
Այս բոլոր օրհնությունները օգնեցին ինձ տեսնել,
որ իմ ընտրած ուղին ինձ տալիս է կատարյալ
բավարարվածություն և իսկական երջանկություն։
Եհովային ծառայելը ամենալավ որոշումն էր,
որ երբևէ կարող էի կայացնել։