00:00:02
Այս աշխարհում բոլորս էլ դժվարությունների ենք բախվում։00:00:05
00:00:05
Նման դեպքում գուցե մտածես.00:00:07
00:00:07
«Արդյոք Եհովան կօգնի՞ ինձ։00:00:10
00:00:10
Եթե կօգնի, ապա ե՞րբ»։00:00:13
00:00:13
Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեր
կողքին կլինի դժվարությունների ժամանակ։00:00:18
00:00:18
Ինչո՞ւ։00:00:19
00:00:19
Որովհետև նրա ամենագլխավոր հատկությունը
անչափ գորովալից մի հատկություն է՝ սերը։00:00:25
00:00:25
Որպեսզի ավելին իմանանք այդ հատկության մասին00:00:28
00:00:28
և հասկանանք, թե ինչպես ինքներս
կարող ենք դրսևորել այն,00:00:32
00:00:32
եկեք քննենք Հովսեփի պատմությունը։00:00:35
00:00:35
Հովսեփը ծնվել էր ավելի քան 3700 տարի առաջ Միջագետքում։00:00:41
00:00:41
Նրա հայրը Հակոբ նահապետն էր,
որը հայտնի է նաև Իսրայել անունով։00:00:46
00:00:46
Հովսեփն ուներ տասը եղբայր հոր կողմից
ու մի հարազատ եղբայր՝ Բենիամինը։00:00:52
00:00:52
Դեռ պատանեկան տարիքում Հովսեփի
կյանքում դժվարություններ սկսվեցին,00:00:57
00:00:57
որոնց պատճառը նրա տասը
ավագ եղբայրների նախանձն էր։00:01:01
00:01:01
Սակայն Հովսեփի փորձությունների արդյունքում00:01:04
00:01:04
ի վերջո նրա ամբողջ ընտանիքը փրկվեց սովից։00:01:08
00:01:08
Ավելին, դա հավիտենական օրհնությունների
դուռ բացեց նաև մե՛զ համար։00:01:13
00:01:15
Կարող եք ձեր Աստվածաշնչով հետևել
Ծննդոց 37։2–11 համարների ընթերցանությանը։00:01:22
00:03:17
Հովսեփի տեսած երազների նշանակությունը
դուր չի գալիս նրա ընտանիքին։00:03:22
00:03:22
Այդուհանդերձ, Հակոբը «այդ խոսքերը», այսինքն՝
Հովսեփի երազները «իր մտքում է պահում»։00:03:28
00:03:28
Ի՞նչ իմաստով։00:03:30
00:03:30
Նա շարունակ մտածում է դրանց մասին։00:03:33
00:03:33
Հավանաբար նա հասկանում է, որ դրանք Եհովայից են։00:03:37
00:03:37
Մինչդեռ Հովսեփի եղբայրները այլ կերպ են արձագանքում։00:03:41
00:03:41
Հետևեք Ծննդոց 37։18–36 համարների ընթերցանությանը։00:03:46
00:07:11
Ի՜նչ կտրուկ փոփոխություն՝
սիրված որդին դարձավ թշվառ ստրուկ։00:07:17
00:07:17
Հովսեփի եղբայրները նվիրված սեր չդրսևորեցին
ոչ միայն Հովսեփի հանդեպ, այլև իրենց հոր՝ Հակոբի,00:07:25
00:07:25
իսկ ամենակարևորը՝ իրենց երկնային Հոր՝ Եհովայի հանդեպ։00:07:30
00:07:30
Եհովայի հավատարիմ ծառաները
պաշտպանված չեն անարդարությունից։00:07:34
00:07:34
Երբեմն գուցե անարդար վերաբերմունքի
արժանանանք անգամ հավատակցի կողմից։00:07:40
00:07:40
Այս պահին հենց այդպիսի փորձության մե՞ջ ես։00:07:44
00:07:44
Իրականում այդ փորձությունները Եհովայի
հանդեպ քո սերը փաստելու բացառիկ հնարավորություն են։00:07:50
00:07:50
Ի՞նչ իմաստով։00:07:51
00:07:51
Տեսնենք՝ Հովսեփն ինչպես վարվեց փորձության ժամանակ։00:07:55
00:07:55
Հետևեք Ծննդոց 39։1–23-ի ընթերցանությանը։00:08:00
00:12:08
Եհովան շարունակում էր հոգ տանել Հովսեփի մասին,00:12:11
00:12:11
և ինչ էլ որ վերջինս անում էր, հաջողեցնում էր։00:12:15
00:12:15
Ինչո՞ւ էր Եհովան այդքան նվիրվածաբար սիրում Հովսեփին։00:12:19
00:12:19
Քանի որ Հովսեփը, անկախ հանգամանքներից,00:12:22
00:12:22
անխախտ սեր էր դրսևորում Եհովայի հանդեպ։00:12:25
00:12:25
Հովսեփին պատահածից սովորում ենք,00:12:28
00:12:28
որ եթե անխախտ պահենք Եհովայի հանդեպ
մեր սերը, նա երբեք չի թողնի մեզ։00:12:34
00:12:34
Նա ճիշտ ժամանակին կտա հենց այն,
ինչ անհրաժեշտ է, որ կարողանանք տոկալ։00:12:40
00:12:42
Անդրադառնանք Հովսեփի պատմությանը։00:12:44
00:12:44
Նրան հանձնարարվում է հետևել
երկու առանձնահատուկ բանտարկյալների՝00:12:49
00:12:49
փարավոնի անձնական գինեմատույցին
և գլխավոր հացագործին։00:12:54
00:12:54
Մի գիշեր նրանցից յուրաքանչյուրը
արտասովոր երազ է տեսնում։00:12:58
00:12:58
Եհովան օգնում է Հովսեփին
ճշգրտորեն մեկնել այդ երազները,00:13:02
00:13:02
և դրանք իրականանում են։00:13:05
00:13:06
Ծննդոց 40։14-ում տեսնում ենք,00:13:09
00:13:09
որ Հովսեփը գինեմատույցին այսպիսի
խնդրանք է ուղղում.00:13:13
00:13:13
«Երբ քեզ մոտ ամեն ինչ լավ լինի,
հիշիր ինձ, խնդրում եմ,00:13:17
00:13:17
սիրառատ բարություն ցույց տուր իմ հանդեպ00:13:20
00:13:20
ու իմ մասին ասա փարավոնին և հանիր
ինձ այս տնից»։00:13:24
00:13:25
Բայց գինեմատույցը մոռանում է Հովսեփին։00:13:28
00:13:30
Ի վերջո փարավոնն ինքն էլ
երկու խորհրդավոր երազ է տեսնում՝00:13:34
00:13:34
մեկը նիհար կովերի մասին,
որոնք ուտում են գեր կովերին,00:13:38
00:13:38
մյուսը՝ չորացած հասկերի մասին,00:13:40
00:13:40
որոնք կուլ են տալիս պարարտ և լավ հասկերին։00:13:44
00:13:45
Եգիպտոսի քրմերից և իմաստուններից ոչ մեկը
չի կարողանում մեկնել այդ երազները։00:13:51
00:13:51
Վերջապես գինեմատույցը հիշում է Հովսեփին00:13:54
00:13:54
ու փարավոնին պատմում նրա զարմանալի ունակության մասին։00:13:58
00:13:58
Հովսեփին իսկույն բերել են տալիս բանտից։00:14:02
00:14:02
Հետևենք ընթերցանությանը Ծննդոց 41։25-ից։00:14:07
00:14:07
Հովսեփը, որն արդեն 30 տարեկան է,
կանգնած է փարավոնի առաջ։00:14:12
00:15:29
Հովսեփը մի խելամիտ ծրագիր է առաջարկում
գալիք սովը դիմագրավելու համար։00:15:34
00:15:35
Փարավոնին այնքան է տպավորում Հովսեփի
մեկնությունը և ողջամիտ խորհուրդը,00:15:40
00:15:40
որ նա վերջինիս նշանակում է ողջ Եգիպտոսի
ղեկավար՝ երկրորդը իրենից հետո։00:15:46
00:15:48
Ութ տարի անց սաստիկ սովը
համակում է այդ ողջ տեղանքը։00:15:52
00:15:52
Հովսեփի ընտանիքն էլ է տառապում սովից։00:15:55
00:15:55
Հակոբը իր որդիներին պատվիրում է
գնալ ու սնունդ գնել Եգիպտոսից։00:16:00
00:16:01
Հակոբի տասը ավագ որդիները գնում են Եգիպտոս։00:16:04
00:16:04
Սակայն կրտսերը՝ Բենիամինը, ապահով մնում է տանը։00:16:09
00:16:10
Երբ տասը եղբայրները հանդիպում են Հովսեփին,
խոնարհվում են նրա առաջ՝00:16:14
00:16:14
իրականացնելով տարիներ առաջ նրա տեսած երազը։00:16:18
00:16:18
Հովսեփը ճանաչում է իր եղբայրներին,00:16:21
00:16:21
բայց վերջիններս չեն ճանաչում նրան։00:16:24
00:16:24
Հովսեփը նրանց հետ խոսում է միայն եգիպտերեն՝00:16:26
00:16:26
թարգմանչի միջոցով և թաքցնում է իր ինքնությունը։00:16:31
00:16:33
Հովսեփն այժմ պետք է որոշում կայացնի։00:16:35
00:16:35
Նա իր իշխանությունը կօգտագործի, որ
ծանրացնի՞ իր եղբայրների կյանքը։00:16:40
00:16:41
Անտարբերությամբ կմերժի՞ նրանց՝
մտածելով, որ արժանի չեն իր օգնությանը,00:16:46
00:16:47
թե՞ նա, Եհովայի պես, նվիրված սեր կդրսևորի,00:16:50
00:16:50
կփորձի հաշտության որևէ եզր գտնել։00:16:54
00:16:55
Դու ինչպե՞ս կվարվեիր։00:16:57
00:16:58
Հովսեփն ուզում է պարզել՝ արդյոք
նրանց վերաբերմունքը փոխվե՞լ է,00:17:03
00:17:03
թե՞ առաջվա պես լի են ատելությամբ ու նախանձով։00:17:06
00:17:06
Նա մեղադրում է նրանց լրտես լինելու մեջ
և վճռում է նրանց եղբորը՝ Շմավոնին,00:17:12
00:17:12
կալանքի տակ պահել, մինչև նրանք
չվերադառնան Բենիամինի հետ։00:17:16
00:17:18
Լսենք Ծննդոց 42։21–24-ի ընթերցանությունը։00:17:22
00:18:09
Ռուբենը ցավով ասում է, որ դա Հովսեփի հանդեպ
իրենց անարդար վերաբերմունքի հատուցումն է։00:18:14
00:18:14
Բայց Ռուբենը և մյուս եղբայրները իսկապես զղջո՞ւմ են։00:18:18
00:18:18
Դա պարզելու համար Հովսեփը պահանջում է,
որ նրանք վերադառնան Քանան00:18:23
00:18:23
և Բենիամինին՝ իրենց կրտսեր եղբորը, բերեն Եգիպտոս։00:18:28
00:18:28
Իսկ Հակոբն ինչպե՞ս է արձագանքում՝ լսելով,
որ Բենիամինին պետք է Եգիպտոս տանեն։00:18:34
00:18:34
Ծննդոց 42։36, 37 համարները
պատասխանում են այդ հարցին։00:18:40
00:19:06
Հակոբն անկոտրում է։00:19:08
00:19:08
Նա ոչ մի դեպքում թույլ չի տա, որ
իրեն բաժանեն Բենիամինից։00:19:13
00:19:14
Սակայն սովի երկրորդ տարում Հակոբի
տան ուտելիքի բոլոր պաշարները սպառվում են։00:19:20
00:19:21
Այժմ Հակոբը կհամաձայնի՞, որ Բենիամինը
իր եղբայրների հետ գնա Եգիպտոս,00:19:26
00:19:26
որ այնտեղից կրկին ուտելիք բերեն։00:19:29
00:19:30
Տեսնենք՝ ինչ է լինում՝ կարդալով
Ծննդոց 43։8–10-ը, 13-ը և 14-ը։00:19:36
00:20:26
Թեև տարիներ առաջ Հուդան
անսիրտ վերաբերմունք էր դրսևորել00:20:30
00:20:30
իր հոր սիրելի զավակի՝ Հովսեփի հանդեպ,00:20:33
00:20:33
այժմ, սակայն, նա պատրաստ է լիովին
պատասխանատվություն կրել00:20:37
00:20:37
իր հոր մյուս սիրելի որդու՝ Բենիամինի համար։00:20:40
00:20:41
Ուստի Հակոբի թույլտվությամբ
որդիները վերադառնում են Եգիպտոս՝00:20:45
00:20:45
Հովսեփի համար ճոխ նվեր բերելով։00:20:48
00:20:48
Ընթերցենք Ծննդոց 43։26–30 համարները։00:20:52
00:21:49
Հովսեփը ուզում է տեսնել՝
իր եղբայրներն իրոք փոխվել են,00:21:52
00:21:52
ուստի ստուգում է նրանց։00:21:54
00:21:54
Ինչպե՞ս։00:21:56
00:21:56
Նա պատվիրում է ծառաներին, որ իր եղբայրներից
յուրաքանչյուրի պարկը ուտելիքով լցնեն։00:22:01
00:22:01
Ապա ասում է, որ իր արծաթե բաժակը
թաքուն դնեն Բենիամինի պարկի մեջ։00:22:07
00:22:07
Եղբայրների մեկնելուց հետո,
երբ նրանք դեռ շատ չէին հեռացել,00:22:11
00:22:11
Հովսեփն իր ծառաներին ուղարկում է նրանց հետևից։00:22:15
00:22:15
Հասնելով նրանց՝ ծառաները խստորեն հարցնում են,00:22:18
00:22:18
թե ինչու են գողացել իրենց տիրոջ արծաթյա բաժակը։00:22:22
00:22:23
Հովսեփի եղբայրները վճռականորեն հերքում են
այդ մեղադրանքները և ասում են.00:22:28
00:22:28
«[Մեզանից] որ մեկի մոտ որ այն գտնվի,
թող [այդ մարդը] մեռնի»։00:22:33
00:22:34
Ծառաները ստուգում են բոլորի պարկերը00:22:37
00:22:37
և բաժակը գտնում են Բենիամինի պարկում։00:22:40
00:22:41
Եղբայրները, խիստ վշտացած,
պատռում են իրենց հանդերձները։00:22:45
00:22:45
Շվարած ու շփոթված նրանք Բենիամինի
հետ վերադառնում են Հովսեփի տուն։00:22:50
00:22:53
Այնտեղ Հուդան, երեսնիվայր
ընկնելով Հովսեփի առաջ, ասում է.00:22:57
00:22:57
«Ճշմարիտ Աստվածը բացահայտեց քո ծառաների հանցանքը։00:23:01
00:23:01
Հիմա մենք իմ տիրոջ ստրուկներն ենք»։00:23:04
00:23:05
Հովսեփը, շարունակելով ստուգել նրանց,
խստորեն պատասխանում է.00:23:10
00:23:10
«Դուք խաղաղությամբ գնացեք ձեր հոր մոտ,00:23:13
00:23:13
Բենիամինը՛ կլինի իմ ստրուկը»։00:23:16
00:23:17
Հուդան աղերսագին ասում է,
որ եթե ինքը Բենիամինին հետ չտանի,00:23:22
00:23:22
իր հայրը անպատճառ կմեռնի,00:23:24
00:23:24
և ինքը հավիտյան մեղավոր կլինի իր հոր առաջ։00:23:28
00:23:29
Հուդան չի ուզում, որ իր հայրը կրկին
զգա սիրելի զավակին կորցնելու ցավը,00:23:34
00:23:34
ուստի խնդրում է, որ Բենիամինի
փոխարեն իրեն պահեն որպես ստրուկ։00:23:38
00:23:40
Կարդանք Ծննդոց 45։1–15-ը00:23:44
00:23:44
և տեսնենք Հովսեփի սրտահույզ արձագանքը։00:23:47
00:26:36
Շուտով Հակոբը մոտ 70 հոգանոց իր
գերդաստանով տեղափոխվում է Եգիպտոս։00:26:42
00:26:42
Բնակության համար փարավոնը
նրանց տալիս է Գեսեմ երկիրը։00:26:46
00:26:46
Հակոբի սերունդները 215 տարի ապրում են
Եգիպտոսում մինչև այն օրը,00:26:52
00:26:52
երբ նրանք՝ արդեն երեք միլիոն
կամ ավելի մի ժողովուրդ,00:26:55
00:26:55
անցնում են երկու մասի բաժանված Կարմիր ծովի միջով00:26:59
00:26:59
և հետագայում բնակվում Ավետյաց երկրում։00:27:02
00:27:02
Եհովան Հովսեփի միջոցով պահպանեց
դեպի Մեսիան տանող շառավիղը։00:27:07
00:27:07
Ի՞նչ ենք սովորում Հովսեփի պատմությունից։00:27:11
00:27:11
Հովսեփը, ինչ իրավիճակում էլ հայտնվում էր,00:27:14
00:27:14
շարունակում էր նվիրված սեր դրսևորել Եհովայի հանդեպ։00:27:17
00:27:17
Տարիներ շարունակ նա մեկը մյուսի հետևից
տարբեր փորձությունների բախվեց,00:27:22
00:27:22
բայց երբեք դառնությամբ չլցվեց։00:27:25
00:27:25
Այսօր մենք էլ այս չար համակարգում
բախվում ենք դժվարին իրավիճակների,00:27:29
00:27:29
որոնց ղեկը մեծ մասամբ մեր ձեռքում չէ։00:27:32
00:27:32
Բայց մեր ձեռքում է այն, թե ինչպես կարձագանքենք։00:27:36
00:27:36
Մենք չենք դառնանում Եհովայի դեմ։00:27:39
00:27:39
Մենք սիրում ենք նրան և վճռել ենք
փաստել մեր սերը նրա հանդեպ՝00:27:43
00:27:43
մերժելով ցանկացած բան,
որ կարող է ցավ պատճառել նրան։00:27:48
00:27:48
Երբ ավելի ուշ Հովսեփի հանգամանքները փոխվեցին,00:27:51
00:27:51
նա նվիրված սեր ցույց տվեց
նաև իր ընտանիքի անդամների հանդեպ՝00:27:54
00:27:54
չնայած իր եղբայրների պատճառած չարիքին։00:27:58
00:27:58
Հովսեփի նվիրված սերը իր ընտանիքի
հանդեպ նույնիսկ նպաստեց,00:28:01
00:28:01
որ մարգարեություն կատարվի։00:28:04
00:28:04
Նրա նախապապ Աբրահամի
օրերում Եհովան հստակ նշել էր,00:28:08
00:28:08
թե երբ էր ազատելու իր ժողովրդին՝00:28:11
00:28:11
ճիշտ 430 տարի անց։00:28:14
00:28:15
Եթե Հովսեփը նվիրված սեր չդրսևորեր
իր ընտանիքի հանդեպ,00:28:19
00:28:19
այդ մարգարեությունն ինչպե՞ս կիրականանար։00:28:22
00:28:22
Այո՛, Եհովայի համար կարևոր է, որ նվիրված սեր
դրսևորենք մեր եղբայրների հանդեպ։00:28:28
00:28:28
Ուստի եթե հավատակիցդ ցավ պատճառի քեզ,00:28:31
00:28:31
ու ցանկանաս բացասական բաներ
ասել նրա մասին ուրիշների մոտ00:28:35
00:28:35
կամ հատուցել նույն ձևով, վանիր այդ ցանկությունը։00:28:39
00:28:39
Ամեն բան արա, որ վերականգնես խաղաղությունը։00:28:43
00:28:43
Չէ՞ որ Եհովան սիրում է մեր եղբայրներին։00:28:46
00:28:46
Ուրեմն նրանք արժանի են նաև մե՛ր նվիրված սիրուն։00:28:50
00:28:50
Այս պատմության մեջ նվիրված սիրո
մեծագույն օրինակը Եհովան է։00:28:55
00:28:55
Հովսեփի ընտանիքի անդամները դավաճանեցին նրան,00:28:58
00:28:58
նրա տիրոջ կինը զրպարտեց նրան,00:29:01
00:29:01
վերջում էլ նա հայտնվեց բանտում,00:29:03
00:29:03
բայց «Եհովան Հովսեփի հետ էր00:29:06
00:29:06
ու շարունակ [նվիրված սեր] էր ցույց տալիս նրա հանդեպ»։00:29:09
00:29:09
Ինչո՞ւ։00:29:10
00:29:10
Նա տեսավ, որ Հովսեփը նվիրված է մնում,00:29:13
00:29:13
ուստի ինքն էլ նվիրվածություն դրսևորեց նրա հանդեպ։00:29:17
00:29:17
Հովսեփի հանդեպ այդպիսի վերաբերմունք դրսևորելով՝00:29:20
00:29:20
Եհովան նաև նվիրված սեր
դրսևորեց Իսրայել ազգի հանդեպ։00:29:24
00:29:24
Հովսեփի միջոցով նրա ընտանիքի կյանքը պահպանելով՝00:29:28
00:29:28
Եհովան պահպանեց դեպի Մեսիան տանող շառավիղը00:29:31
00:29:31
և հոգ տարավ, որ իսրայելացիներին ազատելու իր
խոստումն իրականանա ճիշտ ժամանակին։00:29:38
00:29:38
Սա անչափ մխիթարական միտք է, չէ՞։00:29:40
00:29:40
Անկատար մարդիկ գուցե հիասթափեցնեն քեզ,00:29:43
00:29:43
գուցե անգամ ծաղրեն ու զրպարտեն,00:29:46
00:29:46
կամ գուցե անարդար վերաբերմունքի արժանանաս։00:29:49
00:29:49
Բայց եթե մնաս նվիրված,
Եհովան երբեք չի թողնի քեզ։00:29:53
00:29:53
Նա երբեք չմոռացավ Հովսեփին00:29:55
00:29:55
և չի մոռանա նաև իր ներկայիս
հավատարիմ ծառաներից ոչ մեկին։00:30:01
00:30:01
Կառչած մնա Եհովային,00:30:03
00:30:03
և նա կշարունակի նվիրված սեր
ցույց տալ քո հանդեպ։00:30:07
Եհովան շարունակ նվիրված սեր էր ցույց տալիս
-
Եհովան շարունակ նվիրված սեր էր ցույց տալիս
Այս աշխարհում բոլորս էլ դժվարությունների ենք բախվում։
Նման դեպքում գուցե մտածես.
«Արդյոք Եհովան կօգնի՞ ինձ։
Եթե կօգնի, ապա ե՞րբ»։
Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեր
կողքին կլինի դժվարությունների ժամանակ։
Ինչո՞ւ։
Որովհետև նրա ամենագլխավոր հատկությունը
անչափ գորովալից մի հատկություն է՝ սերը։
Որպեսզի ավելին իմանանք այդ հատկության մասին
և հասկանանք, թե ինչպես ինքներս
կարող ենք դրսևորել այն,
եկեք քննենք Հովսեփի պատմությունը։
Հովսեփը ծնվել էր ավելի քան 3700 տարի առաջ Միջագետքում։
Նրա հայրը Հակոբ նահապետն էր,
որը հայտնի է նաև Իսրայել անունով։
Հովսեփն ուներ տասը եղբայր հոր կողմից
ու մի հարազատ եղբայր՝ Բենիամինը։
Դեռ պատանեկան տարիքում Հովսեփի
կյանքում դժվարություններ սկսվեցին,
որոնց պատճառը նրա տասը
ավագ եղբայրների նախանձն էր։
Սակայն Հովսեփի փորձությունների արդյունքում
ի վերջո նրա ամբողջ ընտանիքը փրկվեց սովից։
Ավելին, դա հավիտենական օրհնությունների
դուռ բացեց նաև մե՛զ համար։
Կարող եք ձեր Աստվածաշնչով հետևել
Ծննդոց 37։2–11 համարների ընթերցանությանը։
Հովսեփի տեսած երազների նշանակությունը
դուր չի գալիս նրա ընտանիքին։
Այդուհանդերձ, Հակոբը «այդ խոսքերը», այսինքն՝
Հովսեփի երազները «իր մտքում է պահում»։
Ի՞նչ իմաստով։
Նա շարունակ մտածում է դրանց մասին։
Հավանաբար նա հասկանում է, որ դրանք Եհովայից են։
Մինչդեռ Հովսեփի եղբայրները այլ կերպ են արձագանքում։
Հետևեք Ծննդոց 37։18–36 համարների ընթերցանությանը։
Ի՜նչ կտրուկ փոփոխություն՝
սիրված որդին դարձավ թշվառ ստրուկ։
Հովսեփի եղբայրները նվիրված սեր չդրսևորեցին
ոչ միայն Հովսեփի հանդեպ, այլև իրենց հոր՝ Հակոբի,
իսկ ամենակարևորը՝ իրենց երկնային Հոր՝ Եհովայի հանդեպ։
Եհովայի հավատարիմ ծառաները
պաշտպանված չեն անարդարությունից։
Երբեմն գուցե անարդար վերաբերմունքի
արժանանանք անգամ հավատակցի կողմից։
Այս պահին հենց այդպիսի փորձության մե՞ջ ես։
Իրականում այդ փորձությունները Եհովայի
հանդեպ քո սերը փաստելու բացառիկ հնարավորություն են։
Ի՞նչ իմաստով։
Տեսնենք՝ Հովսեփն ինչպես վարվեց փորձության ժամանակ։
Հետևեք Ծննդոց 39։1–23-ի ընթերցանությանը։
Եհովան շարունակում էր հոգ տանել Հովսեփի մասին,
և ինչ էլ որ վերջինս անում էր, հաջողեցնում էր։
Ինչո՞ւ էր Եհովան այդքան նվիրվածաբար սիրում Հովսեփին։
Քանի որ Հովսեփը, անկախ հանգամանքներից,
անխախտ սեր էր դրսևորում Եհովայի հանդեպ։
Հովսեփին պատահածից սովորում ենք,
որ եթե անխախտ պահենք Եհովայի հանդեպ
մեր սերը, նա երբեք չի թողնի մեզ։
Նա ճիշտ ժամանակին կտա հենց այն,
ինչ անհրաժեշտ է, որ կարողանանք տոկալ։
Անդրադառնանք Հովսեփի պատմությանը։
Նրան հանձնարարվում է հետևել
երկու առանձնահատուկ բանտարկյալների՝
փարավոնի անձնական գինեմատույցին
և գլխավոր հացագործին։
Մի գիշեր նրանցից յուրաքանչյուրը
արտասովոր երազ է տեսնում։
Եհովան օգնում է Հովսեփին
ճշգրտորեն մեկնել այդ երազները,
և դրանք իրականանում են։
Ծննդոց 40։14-ում տեսնում ենք,
որ Հովսեփը գինեմատույցին այսպիսի
խնդրանք է ուղղում.
«Երբ քեզ մոտ ամեն ինչ լավ լինի,
հիշիր ինձ, խնդրում եմ,
սիրառատ բարություն ցույց տուր իմ հանդեպ
ու իմ մասին ասա փարավոնին և հանիր
ինձ այս տնից»։
Բայց գինեմատույցը մոռանում է Հովսեփին։
Ի վերջո փարավոնն ինքն էլ
երկու խորհրդավոր երազ է տեսնում՝
մեկը նիհար կովերի մասին,
որոնք ուտում են գեր կովերին,
մյուսը՝ չորացած հասկերի մասին,
որոնք կուլ են տալիս պարարտ և լավ հասկերին։
Եգիպտոսի քրմերից և իմաստուններից ոչ մեկը
չի կարողանում մեկնել այդ երազները։
Վերջապես գինեմատույցը հիշում է Հովսեփին
ու փարավոնին պատմում նրա զարմանալի ունակության մասին։
Հովսեփին իսկույն բերել են տալիս բանտից։
Հետևենք ընթերցանությանը Ծննդոց 41։25-ից։
Հովսեփը, որն արդեն 30 տարեկան է,
կանգնած է փարավոնի առաջ։
Հովսեփը մի խելամիտ ծրագիր է առաջարկում
գալիք սովը դիմագրավելու համար։
Փարավոնին այնքան է տպավորում Հովսեփի
մեկնությունը և ողջամիտ խորհուրդը,
որ նա վերջինիս նշանակում է ողջ Եգիպտոսի
ղեկավար՝ երկրորդը իրենից հետո։
Ութ տարի անց սաստիկ սովը
համակում է այդ ողջ տեղանքը։
Հովսեփի ընտանիքն էլ է տառապում սովից։
Հակոբը իր որդիներին պատվիրում է
գնալ ու սնունդ գնել Եգիպտոսից։
Հակոբի տասը ավագ որդիները գնում են Եգիպտոս։
Սակայն կրտսերը՝ Բենիամինը, ապահով մնում է տանը։
Երբ տասը եղբայրները հանդիպում են Հովսեփին,
խոնարհվում են նրա առաջ՝
իրականացնելով տարիներ առաջ նրա տեսած երազը։
Հովսեփը ճանաչում է իր եղբայրներին,
բայց վերջիններս չեն ճանաչում նրան։
Հովսեփը նրանց հետ խոսում է միայն եգիպտերեն՝
թարգմանչի միջոցով և թաքցնում է իր ինքնությունը։
Հովսեփն այժմ պետք է որոշում կայացնի։
Նա իր իշխանությունը կօգտագործի, որ
ծանրացնի՞ իր եղբայրների կյանքը։
Անտարբերությամբ կմերժի՞ նրանց՝
մտածելով, որ արժանի չեն իր օգնությանը,
թե՞ նա, Եհովայի պես, նվիրված սեր կդրսևորի,
կփորձի հաշտության որևէ եզր գտնել։
Դու ինչպե՞ս կվարվեիր։
Հովսեփն ուզում է պարզել՝ արդյոք
նրանց վերաբերմունքը փոխվե՞լ է,
թե՞ առաջվա պես լի են ատելությամբ ու նախանձով։
Նա մեղադրում է նրանց լրտես լինելու մեջ
և վճռում է նրանց եղբորը՝ Շմավոնին,
կալանքի տակ պահել, մինչև նրանք
չվերադառնան Բենիամինի հետ։
Լսենք Ծննդոց 42։21–24-ի ընթերցանությունը։
Ռուբենը ցավով ասում է, որ դա Հովսեփի հանդեպ
իրենց անարդար վերաբերմունքի հատուցումն է։
Բայց Ռուբենը և մյուս եղբայրները իսկապես զղջո՞ւմ են։
Դա պարզելու համար Հովսեփը պահանջում է,
որ նրանք վերադառնան Քանան
և Բենիամինին՝ իրենց կրտսեր եղբորը, բերեն Եգիպտոս։
Իսկ Հակոբն ինչպե՞ս է արձագանքում՝ լսելով,
որ Բենիամինին պետք է Եգիպտոս տանեն։
Ծննդոց 42։36, 37 համարները
պատասխանում են այդ հարցին։
Հակոբն անկոտրում է։
Նա ոչ մի դեպքում թույլ չի տա, որ
իրեն բաժանեն Բենիամինից։
Սակայն սովի երկրորդ տարում Հակոբի
տան ուտելիքի բոլոր պաշարները սպառվում են։
Այժմ Հակոբը կհամաձայնի՞, որ Բենիամինը
իր եղբայրների հետ գնա Եգիպտոս,
որ այնտեղից կրկին ուտելիք բերեն։
Տեսնենք՝ ինչ է լինում՝ կարդալով
Ծննդոց 43։8–10-ը, 13-ը և 14-ը։
Թեև տարիներ առաջ Հուդան
անսիրտ վերաբերմունք էր դրսևորել
իր հոր սիրելի զավակի՝ Հովսեփի հանդեպ,
այժմ, սակայն, նա պատրաստ է լիովին
պատասխանատվություն կրել
իր հոր մյուս սիրելի որդու՝ Բենիամինի համար։
Ուստի Հակոբի թույլտվությամբ
որդիները վերադառնում են Եգիպտոս՝
Հովսեփի համար ճոխ նվեր բերելով։
Ընթերցենք Ծննդոց 43։26–30 համարները։
Հովսեփը ուզում է տեսնել՝
իր եղբայրներն իրոք փոխվել են,
ուստի ստուգում է նրանց։
Ինչպե՞ս։
Նա պատվիրում է ծառաներին, որ իր եղբայրներից
յուրաքանչյուրի պարկը ուտելիքով լցնեն։
Ապա ասում է, որ իր արծաթե բաժակը
թաքուն դնեն Բենիամինի պարկի մեջ։
Եղբայրների մեկնելուց հետո,
երբ նրանք դեռ շատ չէին հեռացել,
Հովսեփն իր ծառաներին ուղարկում է նրանց հետևից։
Հասնելով նրանց՝ ծառաները խստորեն հարցնում են,
թե ինչու են գողացել իրենց տիրոջ արծաթյա բաժակը։
Հովսեփի եղբայրները վճռականորեն հերքում են
այդ մեղադրանքները և ասում են.
«[Մեզանից] որ մեկի մոտ որ այն գտնվի,
թող [այդ մարդը] մեռնի»։
Ծառաները ստուգում են բոլորի պարկերը
և բաժակը գտնում են Բենիամինի պարկում։
Եղբայրները, խիստ վշտացած,
պատռում են իրենց հանդերձները։
Շվարած ու շփոթված նրանք Բենիամինի
հետ վերադառնում են Հովսեփի տուն։
Այնտեղ Հուդան, երեսնիվայր
ընկնելով Հովսեփի առաջ, ասում է.
«Ճշմարիտ Աստվածը բացահայտեց քո ծառաների հանցանքը։
Հիմա մենք իմ տիրոջ ստրուկներն ենք»։
Հովսեփը, շարունակելով ստուգել նրանց,
խստորեն պատասխանում է.
«Դուք խաղաղությամբ գնացեք ձեր հոր մոտ,
Բենիամինը՛ կլինի իմ ստրուկը»։
Հուդան աղերսագին ասում է,
որ եթե ինքը Բենիամինին հետ չտանի,
իր հայրը անպատճառ կմեռնի,
և ինքը հավիտյան մեղավոր կլինի իր հոր առաջ։
Հուդան չի ուզում, որ իր հայրը կրկին
զգա սիրելի զավակին կորցնելու ցավը,
ուստի խնդրում է, որ Բենիամինի
փոխարեն իրեն պահեն որպես ստրուկ։
Կարդանք Ծննդոց 45։1–15-ը
և տեսնենք Հովսեփի սրտահույզ արձագանքը։
Շուտով Հակոբը մոտ 70 հոգանոց իր
գերդաստանով տեղափոխվում է Եգիպտոս։
Բնակության համար փարավոնը
նրանց տալիս է Գեսեմ երկիրը։
Հակոբի սերունդները 215 տարի ապրում են
Եգիպտոսում մինչև այն օրը,
երբ նրանք՝ արդեն երեք միլիոն
կամ ավելի մի ժողովուրդ,
անցնում են երկու մասի բաժանված Կարմիր ծովի միջով
և հետագայում բնակվում Ավետյաց երկրում։
Եհովան Հովսեփի միջոցով պահպանեց
դեպի Մեսիան տանող շառավիղը։
Ի՞նչ ենք սովորում Հովսեփի պատմությունից։
Հովսեփը, ինչ իրավիճակում էլ հայտնվում էր,
շարունակում էր նվիրված սեր դրսևորել Եհովայի հանդեպ։
Տարիներ շարունակ նա մեկը մյուսի հետևից
տարբեր փորձությունների բախվեց,
բայց երբեք դառնությամբ չլցվեց։
Այսօր մենք էլ այս չար համակարգում
բախվում ենք դժվարին իրավիճակների,
որոնց ղեկը մեծ մասամբ մեր ձեռքում չէ։
Բայց մեր ձեռքում է այն, թե ինչպես կարձագանքենք։
Մենք չենք դառնանում Եհովայի դեմ։
Մենք սիրում ենք նրան և վճռել ենք
փաստել մեր սերը նրա հանդեպ՝
մերժելով ցանկացած բան,
որ կարող է ցավ պատճառել նրան։
Երբ ավելի ուշ Հովսեփի հանգամանքները փոխվեցին,
նա նվիրված սեր ցույց տվեց
նաև իր ընտանիքի անդամների հանդեպ՝
չնայած իր եղբայրների պատճառած չարիքին։
Հովսեփի նվիրված սերը իր ընտանիքի
հանդեպ նույնիսկ նպաստեց,
որ մարգարեություն կատարվի։
Նրա նախապապ Աբրահամի
օրերում Եհովան հստակ նշել էր,
թե երբ էր ազատելու իր ժողովրդին՝
ճիշտ 430 տարի անց։
Եթե Հովսեփը նվիրված սեր չդրսևորեր
իր ընտանիքի հանդեպ,
այդ մարգարեությունն ինչպե՞ս կիրականանար։
Այո՛, Եհովայի համար կարևոր է, որ նվիրված սեր
դրսևորենք մեր եղբայրների հանդեպ։
Ուստի եթե հավատակիցդ ցավ պատճառի քեզ,
ու ցանկանաս բացասական բաներ
ասել նրա մասին ուրիշների մոտ
կամ հատուցել նույն ձևով, վանիր այդ ցանկությունը։
Ամեն բան արա, որ վերականգնես խաղաղությունը։
Չէ՞ որ Եհովան սիրում է մեր եղբայրներին։
Ուրեմն նրանք արժանի են նաև մե՛ր նվիրված սիրուն։
Այս պատմության մեջ նվիրված սիրո
մեծագույն օրինակը Եհովան է։
Հովսեփի ընտանիքի անդամները դավաճանեցին նրան,
նրա տիրոջ կինը զրպարտեց նրան,
վերջում էլ նա հայտնվեց բանտում,
բայց «Եհովան Հովսեփի հետ էր
ու շարունակ [նվիրված սեր] էր ցույց տալիս նրա հանդեպ»։
Ինչո՞ւ։
Նա տեսավ, որ Հովսեփը նվիրված է մնում,
ուստի ինքն էլ նվիրվածություն դրսևորեց նրա հանդեպ։
Հովսեփի հանդեպ այդպիսի վերաբերմունք դրսևորելով՝
Եհովան նաև նվիրված սեր
դրսևորեց Իսրայել ազգի հանդեպ։
Հովսեփի միջոցով նրա ընտանիքի կյանքը պահպանելով՝
Եհովան պահպանեց դեպի Մեսիան տանող շառավիղը
և հոգ տարավ, որ իսրայելացիներին ազատելու իր
խոստումն իրականանա ճիշտ ժամանակին։
Սա անչափ մխիթարական միտք է, չէ՞։
Անկատար մարդիկ գուցե հիասթափեցնեն քեզ,
գուցե անգամ ծաղրեն ու զրպարտեն,
կամ գուցե անարդար վերաբերմունքի արժանանաս։
Բայց եթե մնաս նվիրված,
Եհովան երբեք չի թողնի քեզ։
Նա երբեք չմոռացավ Հովսեփին
և չի մոռանա նաև իր ներկայիս
հավատարիմ ծառաներից ոչ մեկին։
Կառչած մնա Եհովային,
և նա կշարունակի նվիրված սեր
ցույց տալ քո հանդեպ։
-