JW subtitle extractor

«Ծննդոց» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«Ծննդոց» գրքի ներածություն։
«Ծննդոց» գրքի գրությունը Մովսեսը
ավարտին հասցրեց Սինա անապատում
մ.թ.ա. 1513 թ.-ին։
Մովսեսը, որը ծնվել էր մ.թ.ա. 1593 թ.-ին,
մարգարե, առաջնորդ,
դատավոր, պատմիչ և միջնորդ էր։
Նա գրել է Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը,
որոնք կոչվում են Հնգամատյան,
ինչպես նաև «Հոբ» գիրքը, 90-րդ սաղմոսը
և, հնարավոր է, 91-րդ սաղմոսը։
«Ծննդոց» բառը նշանակում է «սկիզբ», կամ՝ «ծնունդ»։
Այս գիրքը պատմում է,
թե ինչպես է առաջացել տիեզերքը,
և թե ինչպես է Աստված պատրաստել
երկիրը մարդկանց բնակության համար։
Դրանում նաև խոսվում է
իսրայելացիների ծագման մասին,
թե ինչպես մեծ ազգ դարձան Եգիպտոսում,
և թե ինչպիսին էր նրանց կյանքն այնտեղ
մինչև մ.թ.ա. 1657-ը, երբ մահացավ Հովսեփը։
«Ծննդոց» գիրքը բաղկացած է 50 գլուխներից։
1-ին և 2-րդ գլուխներում խոսվում է այն մասին,
թե ինչպես Աստված «օրեր» կոչվող
վեց ժամանակահատվածում
նախապատրաստեց երկիրը մարդկանց համար
և հետո արարեց առաջին
տղամարդուն և կնոջը՝ Ադամին ու Եվային։
Աստված նրանց պատվիրեց,
որ «լցնեն երկիրը և տիրեն նրան»,
ինչպես նաև հավիտյան
ապրելու հնարավորություն տվեց։
3-րդ գլուխը պատմում է այն մասին,
որ օձը փորձում է Եվային՝
դրդելով նրան չհնազանդվել Աստծուն։
Ադամը նույնպես անհնազանդություն է դրսևորում,
ինչի հետևանքով մեղքն ու մահը
փոխանցվում են մարդկային ընտանիքին։
6-րդ գլխում կարդում ենք, որ չար
հրեշտակները մարդկային մարմին են հագնում
և կենակցում կանանց հետ,
ինչի հետևանքով առաջ է գալիս
նեֆիլիմ կոչվող խառնածին մի սերունդ։
Աշխարհը չարությամբ է լցվում,
և Աստված որոշում է մեծ ջրհեղեղի միջոցով
«կործանել երկնքի տակ եղող ամեն մարմին»։
Նոյը, սակայն, հաճություն է գտնում Աստծու աչքում։
Աստված նրան պատվիրում է մի տապան կառուցել,
որպեսզի նրա ընտանիքն ու ամեն
տեսակ կենդանիներ փրկվեն։
10-րդ և 11-րդ գլուխներից իմանում ենք,
որ Ջրհեղեղից հետո մարդիկ սկսում են
մի քաղաք և մի մեծ աշտարակ կառուցել՝
դեմ գնալով մարդկանց հետ կապված
Աստծու նպատակին, այն է՝ լցնել երկիրը։
Սակայն Աստված խառնում է այդ մարդկանց
լեզուները և նրանց ցրում ողջ երկրի երեսով։
11–25 գլուխներում հիմնականում
խոսվում է Աբրահամի մասին,
որը մեծ հավատի տեր մարդ էր։
12-րդ գլխում Եհովան Աբրահամին,
որն այդ ժամանակ Աբրամ էր կոչվում,
ասում է, որ գնա մի երկիր, որտեղ
նա հետագայում մեծ ազգ է դառնալու,
և նրանով օրհնվելու են բոլոր ժողովուրդները։
15-րդ գլխում Եհովան Աբրամին ասում է, որ նայի
դեպի երկինք և հաշվի աստղերը, եթե կարող է։
«Քո սերունդը այսպես է լինելու»,— ասում է Աստված։
Գիտեի՞ք արդյոք, որ առաջին անգամ «Ծննդոց»
գրքում է ընդգծվում Աստվածաշնչի գլխավոր թեման,
այն է՝ Եհովայի իշխանության արդարացումը
և երկրի ու մարդկության առնչությամբ նրա
նպատակի իրագործումը այն Թագավորության միջոցով,
որը ղեկավարվելու էր խոստացված սերնդի կողմից։
Այդ սերնդի և այն մասին, թե նա ինչ էր իրագործելու,
առաջին անգամ կանխագուշակվել է Ծննդոց 3:15-ում։
«Հայտնություն» գրքից իմանում ենք,
թե ինչպես է սերունդը ջախջախելու
«առաջին օձին»՝ Սատանային,
և ողջ հնազանդ մարդկությանը բերելու
խոստացված օրհնությունները։
19-րդ գլուխը պատմում է, որ Աստված կործանում է
Սոդոմը, Գոմորը և շրջակա քաղաքները,
քանի որ դրանք բարոյապես ապականվել էին։
22-րդ գլխում կարդում ենք, որ Եհովան Աբրահամին
պատվիրում է զոհաբերել որդուն՝ Իսահակին։
Սակայն երբ Աբրահամը փորձում է դա անել,
Եհովան կանգնեցնում է նրան
և կրկնում այն խոստումները, որ ավելի վաղ
տվել էր նրա ապագա սերնդի վերաբերյալ։
24–50 գլուխներում հիմնականում խոսվում է Իսահակի,
նրա երկվորյակ որդիների՝ Հակոբի ու Եսավի,
ինչպես նաև Հակոբի որդի Հովսեփի մասին։
Իսահակը օրհնում է Հակոբին, ինչից հետո
վերջինս գնում է հեռավոր մի վայր՝ Փադան-Արամ։
Այնտեղ նրա կանայք՝ Լիան ու Ռաքելը,
և նրանց երկու աղախինները նրա
համար շատ երեխաներ են ունենում,
այդ թվում՝ 11 որդի։
Հետագայում Հակոբը վերադառնում է Քանան։
Այնտեղ Աստված նոր անուն է տալիս նրան՝ Իսրայել,
և Ռաքելը ծնում է նրա 12-րդ որդուն։
37–41 գլուխները պատմում են,
թե ինչպես են Հակոբի որդիները վաճառում
իրենց 17-ամյա եղբորը՝ Հովսեփին,
ինչի հետևանքով նա դառնում է փարավոնի
պալատական Պետափրեսի ստրուկը։
Ավելի ուշ Պետափրեսի կինը փորձում է
գայթակղել Հովսեփին, բայց ապարդյուն։
Նա մեղադրում է նրան
բռնաբարության փորձ կատարելու մեջ,
և վերջինս բանտում է հայտնվում։
30 տարեկանում, երբ Հովսեփը դեռ բանտում էր,
Աստծու ոգու օգնությամբ
մեկնում է փարավոնի երազները։
Արդյունքում՝ նա ազատ է արձակվում
և դառնում Եգիպտոսում
փարավոնից հետո երկրորդ մարդը։
42–47 գլուխներում կարդում ենք,
որ Հովսեփը վերամիավորվում է իր
ընտանիքի անդամների հետ,
որոնք որպես պանդուխտներ
բնակություն են հաստատում Եգիպտոսում։
49-րդ գլխից իմանում ենք, թե մահվան մահճում
Հակոբը ինչ է մարգարեանում իր որդիների մասին.
Հուդայի տոհմից սերելու է
խոստացված սերունդը՝ Սելովը,
և «ժողովուրդների հնազանդությունը
նրան է պատկանելու»։
«Ծննդոց» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք,
թե այն ինչ է ասում մարդկության
տառապանքների բուն պատճառի մասին,
թե ինչպես և ինչու նահապետները արժանացան
Աստծու հաճությանն ու օրհնություններին,
և թե ինչպես են հավատի տեր այդ
մարդկանց տրված Եհովայի խոստումները
մատնանշում Հիսուս Քրիստոսին՝
Աստծու Թագավորության Թագավորին։