00:00:02
«Դանիել» գրքի ներածություն։00:00:05
00:00:07
Դանիելը այս մարգարեական գիրքը գրել է Բաբելոնում։00:00:10
00:00:10
Նա, հավանաբար լինելով պատանի հրեա իշխան,
այլ ազնվատոհմ մարդկանց հետ գերեվարվել էր Բաբելոն։00:00:16
00:00:16
Հետագայում Դանիելը բաբելոնական, ապա մարա-պարսկական
արքունիքում պետական պաշտոն զբաղեցրեց։00:00:22
00:00:24
Դանիելը իր գրքի սկզբում պատմում է այն դեպքերի մասին, 00:00:27
00:00:27
որոնք սկսել էին տեղի ունենալ մ.թ.ա. 618-ին,
երբ նա դեռ պատանի էր։ 00:00:33
00:00:33
Նա իր գրքի գրությունն ավարտեց մ.թ.ա. մոտ 536-ին։00:00:39
00:00:39
Աբդիան, Եզեկիելը և Երեմիան Դանիելի ժամանակակիցներն էին։00:00:45
00:00:45
Նրանք ապրում էին Իսրայելի պատմության փոթորկուն
ժամանակաշրջանում, երբ կործանվեց Երուսաղեմը։00:00:52
00:00:52
Դանիելը ականատես եղավ մարերի ու
պարսիկների կողմից Բաբելոնի գրավմանը 00:00:56
00:00:56
և Աստծու ժողովրդի հավատարիմ մնացորդի՝
Երուսաղեմ վերադարձին։00:01:01
00:01:01
Սակայն հավանաբար տարիքի պատճառով
նա չմիացավ Երուսաղեմ վերադարձողներին։00:01:06
00:01:08
«Դանիել» գիրքը բաղկացած է 12 գլուխներից։00:01:11
00:01:11
1–6 գլուխներում ժամանակագրական
հաջորդականությամբ շարադրված են 00:01:15
00:01:15
Դանիելի ու նրա երեք ընկերների հետ տեղի ունեցած դեպքերը։ 00:01:20
00:01:20
7–12 գլուխներում գրված են Դանիելի
մարգարեական երազներն ու տեսիլքները, 00:01:24
00:01:24
որոնք նա ստացել էր ոգու ներշնչմամբ։00:01:28
00:01:28
1-ին, 3-րդ և 6-րդ գլուխներում պատմվում է այն մասին, 00:01:32
00:01:32
թե ինչ փորձություններ են հաղթահարել
Դանիելը և նրա եբրայեցի ընկերները։00:01:37
00:01:37
Լինելով երիտասարդ՝ նրանք հրաժարվեցին այն ուտելիքից
և խմիչքներից, որոնք Աստված անմաքուր էր համարում։00:01:45
00:01:45
Որոշ ժամանակ անց Դանիելի ընկերները՝
Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը, 00:01:50
00:01:50
քաջաբար պատրաստ էին մահանալու կրակե հնոցում, 00:01:52
00:01:52
քանի որ չէին երկրպագել Բաբելոն պետությունը ներկայացնող արձանին։00:01:57
00:01:57
Տարիներ անց մի օրենք սահմանվեց, համաձայն որի՝ 00:02:00
00:02:00
արգելվում էր Դարեհից բացի ուրիշ որևէ մեկին դիմել խնդրանքով։ 00:02:05
00:02:05
Չնայած դրան՝ Դանիելը շարունակեց աղոթել Եհովային,
և նրան գցեցին առյուծների գուբը։00:02:11
00:02:11
Յուրաքանչյուր փորձության ժամանակ Դանիելն ու նրա ընկերները 00:02:15
00:02:15
պահում էին իրենց անարատությունը, ու Եհովան պաշտպանում էր նրանց։00:02:20
00:02:20
2-րդ և 4-րդ գլուխներում խոսվում է այն մասին,
որ Եհովան Դանիելին կարողություն է տալիս 00:02:25
00:02:25
մեկնելու Նաբուգոդոնոսորի երկու երազները։00:02:29
00:02:29
Աստծու տված այս երազներից յուրաքանչյուրը
մարգարեական նշանակություն ունի։00:02:34
00:02:34
Առաջին երազը տարբեր մետաղներից
պատրաստված մի հսկա արձանի մասին է։00:02:39
00:02:39
Այս արձանը ներկայացնում է իրար հաջորդող այն աշխարհակալ ուժերը, 00:02:43
00:02:43
որոնք մեծ ազդեցություն են ունեցել Աստծու ժողովրդի վրա։ 00:02:47
00:02:47
Այդ մարգարեությունն ավարտվում է այս ուժերի կործանմամբ, 00:02:50
00:02:50
և Աստծու Թագավորությունը դառնում է
միակ իշխող կառավարությունը։00:02:55
00:02:55
Նաբուգոդոնոսորը երկրորդ երազում տեսնում է մի ծառ,
որը հասնում է երկինք։00:03:00
00:03:00
Այն կտրում են,
և դրա կոճղի վրա կապանքներ են դնում յոթ ժամանակով։ 00:03:05
00:03:05
Դա խորհրդանշում է իշխանության ընդհատում։00:03:08
00:03:08
Սակայն դրա կոճղը թողնում են,
ինչը նշանակում է իշխանության վերականգնում։00:03:13
00:03:15
5-րդ գլուխը պատմում է այն մասին,
որ հրաշքով մի գրություն է հայտնվում այն պալատի պատին, 00:03:20
00:03:20
որտեղ Բաբելոնի թագավոր Բաղդասարը խնջույք է անում։00:03:24
00:03:24
Դանիելը Բաղդասարին ասում է,
որ գրությունը նախազգուշացնում է մարերի 00:03:28
00:03:28
ու պարսիկների կողմից Բաբելոնի նվաճման մասին։ 00:03:31
00:03:31
Հենց այդ գիշեր Բաբելոնը կործանվում է։00:03:35
00:03:38
Գիտեի՞ք արդյոք,00:03:39
00:03:39
որ «Դանիել» գրքի մեծ մասը գրվել է արամերենով։00:03:44
00:03:44
Հին ժամանակներում արամերենը տարածված լեզու էր
և ուներ այբուբենի այն նույն տառերը, ինչ որ եբրայերենը։00:03:51
00:03:55
7-րդ և 8-րդ գլուխները նկարագրում են մի քանի
գազանների մասին Դանիելի տեսած տեսիլքները, 00:04:00
00:04:00
որոնք ցույց են տալիս 00:04:01
00:04:01
Բաբելոնի, 00:04:02
00:04:02
Մարա-Պարսկաստանի, 00:04:04
00:04:04
Հունաստանի 00:04:05
00:04:05
և Հռոմի վերելքն ու անկումը։00:04:08
00:04:08
Բացի այդ, Եհովան իր Որդուն
հավիտենական Թագավորություն է տալիս, 00:04:12
00:04:12
որը կփոխարինի մարդկային բոլոր կառավարություններին։00:04:16
00:04:16
9-րդ գլուխը պատմում է այն մասին,
որ Դանիելը Աստծու գրավոր Խոսքն ուսումնասիրելիս հասկանում է, 00:04:21
00:04:21
որ հրեաների՝ գերությունից ազատագրումը մոտ է։00:04:25
00:04:25
Այնուհետև կարդում ենք, որ մինչ Դանիելն աղոթում է,
մի հրեշտակ է հայտնվում նրան 00:04:30
00:04:30
և Մեսիայի վերաբերյալ մանրամասնություններ հայտնում։00:04:34
00:04:34
10–12 գլուխներում խոսվում է այն մասին,
որ Դանիելին կրկին մի հրեշտակ է հայտնվում, 00:04:39
00:04:39
քաջալերում է նրան
և ապագայի վերաբերյալ մեկ այլ տեսիլք է տալիս։00:04:44
00:04:44
Այդ մարգարեության մեծ մասում նկարագրվում է
երկու թագավորների հակամարտությունը, 00:04:49
00:04:49
որոնք պայքարում են գերագույն իշխանության համար։00:04:52
00:04:52
Այս մարգարեությունը կատարվելու էր
ընդհուպ մինչև «վերջին օրերը»։00:04:57
00:04:57
Հրեշտակը Դանիելին հավաստիացնում է,
որ նա ունի Աստծու հավանությունը, 00:05:01
00:05:01
և ասում է, որ թեև վերջինս շուտով
հանգստանալու է, այսինքն՝ մահանալու է,00:05:06
00:05:06
բայց «օրերի վերջում» վեր է կենալու,
երբ հարություն առնի։00:05:10
00:05:11
Այս գիրքն ընթերցելիս ուշադրություն դարձրեք, 00:05:14
00:05:14
թե որքան շատ է Եհովան գնահատում
Դանիելի հավատարմությունը, 00:05:17
00:05:17
թե ինչպես է նա իր նպատակին ներդաշնակ ուղղորդում
թագավորներին ու թագավորությունները, 00:05:22
00:05:22
և թե ինչպես է նա իր Որդուն տալիս հավիտենական Թագավորություն, 00:05:26
00:05:26
որը կփոխարինի մարդկային բոլոր կառավարություններին։00:05:31
00:05:31
00:05:45
«Դանիել» գրքի ներածություն
-
«Դանիել» գրքի ներածություն
«Դանիել» գրքի ներածություն։
Դանիելը այս մարգարեական գիրքը գրել է Բաբելոնում։
Նա, հավանաբար լինելով պատանի հրեա իշխան,
այլ ազնվատոհմ մարդկանց հետ գերեվարվել էր Բաբելոն։
Հետագայում Դանիելը բաբելոնական, ապա մարա-պարսկական
արքունիքում պետական պաշտոն զբաղեցրեց։
Դանիելը իր գրքի սկզբում պատմում է այն դեպքերի մասին,
որոնք սկսել էին տեղի ունենալ մ.թ.ա. 618-ին,
երբ նա դեռ պատանի էր։
Նա իր գրքի գրությունն ավարտեց մ.թ.ա. մոտ 536-ին։
Աբդիան, Եզեկիելը և Երեմիան Դանիելի ժամանակակիցներն էին։
Նրանք ապրում էին Իսրայելի պատմության փոթորկուն
ժամանակաշրջանում, երբ կործանվեց Երուսաղեմը։
Դանիելը ականատես եղավ մարերի ու
պարսիկների կողմից Բաբելոնի գրավմանը
և Աստծու ժողովրդի հավատարիմ մնացորդի՝
Երուսաղեմ վերադարձին։
Սակայն հավանաբար տարիքի պատճառով
նա չմիացավ Երուսաղեմ վերադարձողներին։
«Դանիել» գիրքը բաղկացած է 12 գլուխներից։
1–6 գլուխներում ժամանակագրական
հաջորդականությամբ շարադրված են
Դանիելի ու նրա երեք ընկերների հետ տեղի ունեցած դեպքերը։
7–12 գլուխներում գրված են Դանիելի
մարգարեական երազներն ու տեսիլքները,
որոնք նա ստացել էր ոգու ներշնչմամբ։
1-ին, 3-րդ և 6-րդ գլուխներում պատմվում է այն մասին,
թե ինչ փորձություններ են հաղթահարել
Դանիելը և նրա եբրայեցի ընկերները։
Լինելով երիտասարդ՝ նրանք հրաժարվեցին այն ուտելիքից
և խմիչքներից, որոնք Աստված անմաքուր էր համարում։
Որոշ ժամանակ անց Դանիելի ընկերները՝
Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը,
քաջաբար պատրաստ էին մահանալու կրակե հնոցում,
քանի որ չէին երկրպագել Բաբելոն պետությունը ներկայացնող արձանին։
Տարիներ անց մի օրենք սահմանվեց, համաձայն որի՝
արգելվում էր Դարեհից բացի ուրիշ որևէ մեկին դիմել խնդրանքով։
Չնայած դրան՝ Դանիելը շարունակեց աղոթել Եհովային,
և նրան գցեցին առյուծների գուբը։
Յուրաքանչյուր փորձության ժամանակ Դանիելն ու նրա ընկերները
պահում էին իրենց անարատությունը, ու Եհովան պաշտպանում էր նրանց։
2-րդ և 4-րդ գլուխներում խոսվում է այն մասին,
որ Եհովան Դանիելին կարողություն է տալիս
մեկնելու Նաբուգոդոնոսորի երկու երազները։
Աստծու տված այս երազներից յուրաքանչյուրը
մարգարեական նշանակություն ունի։
Առաջին երազը տարբեր մետաղներից
պատրաստված մի հսկա արձանի մասին է։
Այս արձանը ներկայացնում է իրար հաջորդող այն աշխարհակալ ուժերը,
որոնք մեծ ազդեցություն են ունեցել Աստծու ժողովրդի վրա։
Այդ մարգարեությունն ավարտվում է այս ուժերի կործանմամբ,
և Աստծու Թագավորությունը դառնում է
միակ իշխող կառավարությունը։
Նաբուգոդոնոսորը երկրորդ երազում տեսնում է մի ծառ,
որը հասնում է երկինք։
Այն կտրում են,
և դրա կոճղի վրա կապանքներ են դնում յոթ ժամանակով։
Դա խորհրդանշում է իշխանության ընդհատում։
Սակայն դրա կոճղը թողնում են,
ինչը նշանակում է իշխանության վերականգնում։
5-րդ գլուխը պատմում է այն մասին,
որ հրաշքով մի գրություն է հայտնվում այն պալատի պատին,
որտեղ Բաբելոնի թագավոր Բաղդասարը խնջույք է անում։
Դանիելը Բաղդասարին ասում է,
որ գրությունը նախազգուշացնում է մարերի
ու պարսիկների կողմից Բաբելոնի նվաճման մասին։
Հենց այդ գիշեր Բաբելոնը կործանվում է։
Գիտեի՞ք արդյոք,
որ «Դանիել» գրքի մեծ մասը գրվել է արամերենով։
Հին ժամանակներում արամերենը տարածված լեզու էր
և ուներ այբուբենի այն նույն տառերը, ինչ որ եբրայերենը։
7-րդ և 8-րդ գլուխները նկարագրում են մի քանի
գազանների մասին Դանիելի տեսած տեսիլքները,
որոնք ցույց են տալիս
Բաբելոնի,
Մարա-Պարսկաստանի,
Հունաստանի
և Հռոմի վերելքն ու անկումը։
Բացի այդ, Եհովան իր Որդուն
հավիտենական Թագավորություն է տալիս,
որը կփոխարինի մարդկային բոլոր կառավարություններին։
9-րդ գլուխը պատմում է այն մասին,
որ Դանիելը Աստծու գրավոր Խոսքն ուսումնասիրելիս հասկանում է,
որ հրեաների՝ գերությունից ազատագրումը մոտ է։
Այնուհետև կարդում ենք, որ մինչ Դանիելն աղոթում է,
մի հրեշտակ է հայտնվում նրան
և Մեսիայի վերաբերյալ մանրամասնություններ հայտնում։
10–12 գլուխներում խոսվում է այն մասին,
որ Դանիելին կրկին մի հրեշտակ է հայտնվում,
քաջալերում է նրան
և ապագայի վերաբերյալ մեկ այլ տեսիլք է տալիս։
Այդ մարգարեության մեծ մասում նկարագրվում է
երկու թագավորների հակամարտությունը,
որոնք պայքարում են գերագույն իշխանության համար։
Այս մարգարեությունը կատարվելու էր
ընդհուպ մինչև «վերջին օրերը»։
Հրեշտակը Դանիելին հավաստիացնում է,
որ նա ունի Աստծու հավանությունը,
և ասում է, որ թեև վերջինս շուտով
հանգստանալու է, այսինքն՝ մահանալու է,
բայց «օրերի վերջում» վեր է կենալու,
երբ հարություն առնի։
Այս գիրքն ընթերցելիս ուշադրություն դարձրեք,
թե որքան շատ է Եհովան գնահատում
Դանիելի հավատարմությունը,
թե ինչպես է նա իր նպատակին ներդաշնակ ուղղորդում
թագավորներին ու թագավորությունները,
և թե ինչպես է նա իր Որդուն տալիս հավիտենական Թագավորություն,
որը կփոխարինի մարդկային բոլոր կառավարություններին։
-