00:00:02
«Օսեե» գրքի ներածություն։ 00:00:05
00:00:05
Օսեեն մարգարե է ծառայել Իսրայելի տասցեղ թագավորության համար, 00:00:09
00:00:09
և նրա մարգարեական խոսքերը ուղղված էին գլխավորապես այդ ազգին։ 00:00:14
00:00:15
Նրա ժամանակակիցներ Միքիան և Եսայիան
մարգարե էին ծառայում Հուդայի հարավային թագավորությունում։ 00:00:22
00:00:22
Օսեեն իր ծառայությունը սկսել է մ.թ.ա. 804-ից ոչ ուշ՝ 00:00:27
00:00:27
Հերոբովամ II թագավորի իշխանության օրոք։ 00:00:30
00:00:30
Մարգարեի իր ծառայությունը տևել է մոտ 60 տարի 00:00:33
00:00:33
և ավարտվել մ.թ.ա. 745-ից որոշ ժամանակ անց, 00:00:38
00:00:38
երբ նա վերջացրեց իր անունը կրող գրքի գրությունը։ 00:00:42
00:00:42
Օսեեն մարգարեանում էր քաղաքական մեծ խռովությունների ժամանակ։ 00:00:46
00:00:46
Այդ ընթացքում սպանվեցին Իսրայելի 4 թագավորներ։ 00:00:50
00:00:52
«Օսեե» գիրքը բաղկացած է 14 գլուխներից։ 00:00:56
00:00:56
1-3 գլուխներում Օսեեի ընտանեկան կյանքի միջոցով
ներկայացվում է Եհովայի վարվելակերպը Իսրայելի հետ։ 00:01:03
00:01:03
Եհովան պատվիրում է Օսեեին ամուսնանալ մի կնոջ հետ, 00:01:06
00:01:06
որը հետագայում բազմիցս շնություն էր գործելու։ 00:01:09
00:01:09
Օսեեն ամուսնանում է Գոմերի հետ, 00:01:11
00:01:11
որը անհավատարիմ է դառնում նրա հանդեպ։ 00:01:14
00:01:14
Նրա ամուսնությունը Գոմերի հետ պատկերում է
Մովսիսական օրենքի ուխտի միջոցով Եհովայի ամուսնությունը Իսրայելի հետ։ 00:01:21
00:01:21
Գոմերի անհավատարիմ վարքը ներկայացնում է
Եհովայի հանդեպ Իսրայելի դավաճանությունը, 00:01:26
00:01:26
որը երկրպագում էր կեղծ աստվածների
և քաղաքական դաշինքներ էր կնքում հեթանոս ազգերի հետ։ 00:01:33
00:01:33
3-րդ գլխում գրված է այն մասին,
որ Եհովան պատվիրում է Օսեեին հետ բերել իր անհավատարիմ կնոջը։ 00:01:40
00:01:40
Դա խորհրդանշում է
Եհովայի պատրաստակամությունը ողորմել իսրայելացիներին, 00:01:45
00:01:45
եթե նրանք զղջան իրենց կռապաշտության համար և հնազանդվեն իրեն։ 00:01:49
00:01:50
Օսեեն կանխագուշակեց, որ Իսրայելը կփնտրի Եհովային
և իրենց թագավոր Դավթին։ 00:01:56
00:01:56
Այս մարգարեությունը ի վերջո կատարվեց այն բանից հետո, 00:02:00
00:02:00
երբ Հիսուսը երկնքում Թագավոր դարձավ։ 00:02:03
00:02:04
Գիտեի՞ք արդյոք, 00:02:05
00:02:05
որ Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունը երբեմն կոչվել է Եփրեմ 00:02:10
00:02:10
կամ Սամարիա։ 00:02:11
00:02:11
Եփրեմը այդ թագավորության մեջ ամենաազդեցիկ ցեղն էր, 00:02:15
00:02:15
իսկ Սամարիան մայրաքաղաքն էր։ 00:02:18
00:02:20
4–13 գլուխները դատաստաններ են պարունակում անհավատարիմ Եփրեմի դեմ։ 00:02:26
00:02:26
Դրանք կատարվեցին, երբ Ասորեստանը հաղթեց այդ ազգին
և նվաճեց նրա մայրաքաղաք Սամարիան։ 00:02:32
00:02:33
14-րդ գլխում սիրտ ջերմացնող հորդոր է տրվում Իսրայելին
վերադառնալ Եհովայի մոտ, 00:02:39
00:02:39
ով հավաստիացնում է, որ կողորմի նրան։ 00:02:42
00:02:44
«Օսեե» գիրքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք այն բանին, 00:02:48
00:02:48
որ Եհովան պահանջում է կեղծավորությունից զերծ երկրպագություն, 00:02:52
00:02:52
որ նա ողորմած է զղջացող մեղավորների հանդեպ 00:02:55
00:02:55
և հավատարիմ է Դավթի շառավղից սերած
երկնային Թագավորի վերաբերյալ իր տված խոստմանը։ 00:03:16
«Օսեե» գրքի ներածություն
-
«Օսեե» գրքի ներածություն
«Օսեե» գրքի ներածություն։
Օսեեն մարգարե է ծառայել Իսրայելի տասցեղ թագավորության համար,
և նրա մարգարեական խոսքերը ուղղված էին գլխավորապես այդ ազգին։
Նրա ժամանակակիցներ Միքիան և Եսայիան
մարգարե էին ծառայում Հուդայի հարավային թագավորությունում։
Օսեեն իր ծառայությունը սկսել է մ.թ.ա. 804-ից ոչ ուշ՝
Հերոբովամ II թագավորի իշխանության օրոք։
Մարգարեի իր ծառայությունը տևել է մոտ 60 տարի
և ավարտվել մ.թ.ա. 745-ից որոշ ժամանակ անց,
երբ նա վերջացրեց իր անունը կրող գրքի գրությունը։
Օսեեն մարգարեանում էր քաղաքական մեծ խռովությունների ժամանակ։
Այդ ընթացքում սպանվեցին Իսրայելի 4 թագավորներ։
«Օսեե» գիրքը բաղկացած է 14 գլուխներից։
1-3 գլուխներում Օսեեի ընտանեկան կյանքի միջոցով
ներկայացվում է Եհովայի վարվելակերպը Իսրայելի հետ։
Եհովան պատվիրում է Օսեեին ամուսնանալ մի կնոջ հետ,
որը հետագայում բազմիցս շնություն էր գործելու։
Օսեեն ամուսնանում է Գոմերի հետ,
որը անհավատարիմ է դառնում նրա հանդեպ։
Նրա ամուսնությունը Գոմերի հետ պատկերում է
Մովսիսական օրենքի ուխտի միջոցով Եհովայի ամուսնությունը Իսրայելի հետ։
Գոմերի անհավատարիմ վարքը ներկայացնում է
Եհովայի հանդեպ Իսրայելի դավաճանությունը,
որը երկրպագում էր կեղծ աստվածների
և քաղաքական դաշինքներ էր կնքում հեթանոս ազգերի հետ։
3-րդ գլխում գրված է այն մասին,
որ Եհովան պատվիրում է Օսեեին հետ բերել իր անհավատարիմ կնոջը։
Դա խորհրդանշում է
Եհովայի պատրաստակամությունը ողորմել իսրայելացիներին,
եթե նրանք զղջան իրենց կռապաշտության համար և հնազանդվեն իրեն։
Օսեեն կանխագուշակեց, որ Իսրայելը կփնտրի Եհովային
և իրենց թագավոր Դավթին։
Այս մարգարեությունը ի վերջո կատարվեց այն բանից հետո,
երբ Հիսուսը երկնքում Թագավոր դարձավ։
Գիտեի՞ք արդյոք,
որ Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունը երբեմն կոչվել է Եփրեմ
կամ Սամարիա։
Եփրեմը այդ թագավորության մեջ ամենաազդեցիկ ցեղն էր,
իսկ Սամարիան մայրաքաղաքն էր։
4–13 գլուխները դատաստաններ են պարունակում անհավատարիմ Եփրեմի դեմ։
Դրանք կատարվեցին, երբ Ասորեստանը հաղթեց այդ ազգին
և նվաճեց նրա մայրաքաղաք Սամարիան։
14-րդ գլխում սիրտ ջերմացնող հորդոր է տրվում Իսրայելին
վերադառնալ Եհովայի մոտ,
ով հավաստիացնում է, որ կողորմի նրան։
«Օսեե» գիրքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք այն բանին,
որ Եհովան պահանջում է կեղծավորությունից զերծ երկրպագություն,
որ նա ողորմած է զղջացող մեղավորների հանդեպ
և հավատարիմ է Դավթի շառավղից սերած
երկնային Թագավորի վերաբերյալ իր տված խոստմանը։
-