JW subtitle extractor

«Հովել» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«Հովել» գրքի ներածություն։
Հովելը մարգարեացել է Հուդայի երկցեղ թագավորության համար
մ.թ.ա. 9-րդ դարում։
Հավանաբար, նա գրել է իր մարգարեությունները մ.թ.ա. մոտ 820-ին՝
Օզիայի իշխանության օրոք։
Հովելը Հովնան և Ամոս մարգարեների ժամանակակիցն էր։
Այս գիրքը բաղկացած է 3 գլուխներից
և նախազգուշացնում է Եհովայի մոտալուտ օրվա մասին։
1-ին և 2-րդ գլուխներում հիշատակվում է մորեխների պատուհասի մասին,
որի պատճառով երկիրը ավերվելու է, և սով է լինելու։
Մորեխների ատամները առյուծի ատամների պես են։
Նրանք ձիերի նման են վազում, ռազմիկների պես են պարիսպ բարձրանում
և պատերազմի սլացող կառքերի արձակած աղմուկի պես են աղմուկ հանում։
Թեև կեղծ երկրպագությունը բարգավաճում է Երուսաղեմում և Հուդայում,
Եհովան թույլ չի տա, որ ժողովուրդը շարունակի ապստամբությամբ վարվել։
Հուդայի միակ հույսն այն է, որ զղջա և վերադառնա Եհովայի մոտ։
Գիտեի՞ք արդյոք,
որ Պողոս առաքյալը մեջբերեց Հովելի խոսքերը, երբ ասաց.
«Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»։
Աստծու անունը կանչել նշանակում է ճանաչել, վստահել, հնազանդվել նրան
և կյանքում առաջնային համարել նրա կամքը։
3-րդ գլխում ազգերից հաշիվ է պահանջվում
Աստծու ժողովրդին վատ վերաբերվելու համար։
Նրանց կճմլեն այնպես, ինչպես խաղողը՝ հնձանում։
Հետո Եհովան խոստանում է ապագայում Թագավորության միջոցով
թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր օրհնություններ բերել։
Երկնքում և երկրի վրա բոլորը միավորված կլինեն մաքուր երկրպագության մեջ։
«Հովել» գիրքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք,
թե ինչ վատ հետևանքներ են կրում նրանք, ովքեր թշնամանում են Աստծու հետ,
թե ինչ է լինում արդյունքը, երբ մարդիկ զղջում և վերադառնում են նրա մոտ,
և թե ինչպես է Աստծու Թագավորության մասին լուրի հռչակմամբ
կատարվում Հովելի մարգարեությունը։