JW subtitle extractor

«Ամոս» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«Ամոս» գրքի ներածություն։
Ամոսը՝ այն մարգարեն, որը գրել է իր անունը կրող գիրքը,
իր մասին ասում է, որ հովիվ է եղել և մեկը, ով ժանտաթզեր էր ծակում։
Ամոսը Հուդայի Թեկուե քաղաքից էր,
որը Երուսաղեմից դեպի հարավ էր գտնվում։
Եհովան Ամոսին որպես մարգարե ուղարկեց
գլխավորաբար Իսրայելի հյուսիսային թագավորություն։
Ամոսը մարգարեացել է մի որոշ ժամանակ
մ.թ.ա. 829–804 թթ. ընկած ժամանակահատվածում՝
Հերոբովամ II թագավորի իշխանության օրոք։
Ամոսն իր մարգարեությունը գրի է առել մ.թ.ա. մոտ 804-ին՝
Հուդա վերադառնալուց հետո։
Նա Հովնան, Հովել և Օսեե մարգարեների ժամանակակիցն էր։
«Ամոս» գիրքը բաղկացած է ինը գլուխներից։
1-ին գլուխը դատաստանական
լուրեր է պարունակում շրջակա մի շարք ազգերի դեմ։
2-րդ գլխում Մովաբի, Հուդայի և
Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորության դեմ
դատավճիռներ են արձանագրված։
3–6 գլուխները դատաստանական լուրեր են պարունակում Իսրայելի դեմ,
քանի որ այդ ազգը հետևում է կեղծ կրոնական սովորություններին
և համառորեն հրաժարվում է խրատ ընդունելուց։
Իսրայելը որդեգրել է ագահ, նյութապաշտական ապրելակերպ։
Պերճասեր կանայք ճնշում են բանեցնում իրենց ամուսինների վրա,
որ նրանք խաբեն աղքատներին ու խեղճերին։
7-րդ և 8-րդ գլուխները մի շարք տպավորիչ տեսիլքներ են պարունակում։
Ամոսը տեսնում է մորեխի երամ, որին ոչինչ չի կարող կանգնեցնել,
իսկ հետո՝ կործանարար կրակ։
Այնուհետև նա տեսնում է մի ուղղալար,
որը ցույց է տալիս, թե Իսրայելը որքան է հեռացել Եհովայի պահանջներից։
Ի վերջո, նա տեսնում է ամառային պտուղներով մի զամբյուղ,
որը ցույց է տալիս, որ Իսրայելի վերջը մոտ է։
Գիտեի՞ք արդյոք,
որ առաջին դարի կառավարիչ մարմնի հանդիպման ժամանակ
Հիսուսի եղբայր Հակոբոսը մեջբերեց «Ամոս» գրքից՝
ցույց տալու համար, որ Եհովան Թագավորության
ժառանգներ էր հավաքելու թե՛ հրեաներից, թե՛ այլազգիներից։
9-րդ գլխում գրված է Եհովայի խոստումն այն մասին, որ
նա «կբարձրացնի Դավթի ընկած տաղավարը»,
այսինքն՝ Մեսիական Թագավորությանը տանող արքայական շառավիղը։
«Ամոս» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք այն բանին,
որ Եհովան խոնարհ մարդկանց կարևոր գործեր է հանձնարարում,
որ այն մարդիկ, ովքեր ապավինում են նյութական բաներին
և արհամարհում են Աստծու կամքը, չեն բարգավաճի,
և որ Եհովան կանխագուշակել է
Մեսիական Թագավորության հաստատվելը։