JW subtitle extractor

«Աբդիա» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«Աբդիա» գրքի ներածություն։
Աբդիան ծառայում էր որպես Եհովայի մարգարե։
Նա իր մարգարեությունը գրել է մ.թ.ա. մոտ 607-ին՝
այն բանից հետո, երբ բաբելոնացիները կործանեցին Երուսաղեմը։
Աբդիայի ժամանակակիցներն էին Երեմիան, Դանիելը և Եզեկիելը։
«Աբդիա» գիրքը Եբրայերեն Գրությունների ամենակարճ գիրքն է։
Այն բաղկացած է ընդամենը մեկ գլխից։
Աբդիան դատաստանական լուր էր հայտնում Եդոմի դեմ։
Բաբելոնացիների կողմից Երուuաղեմի կործանման ժամանակ
եդոմացիները ուրախանում էին՝ տեսնելով Իսրայելի տառապանքները։
Եդոմացիները բռնում էին փախչող իսրայելացիներին,
նրանց հանձնում բաբելոնացիների ձեռքը
և վերջիններիս հետ կիսում հրեաներից վերցրած ավարը։
Գիտեի՞ք արդյոք,
որ եդոմացիները ազգակցական կապ ունեին իսրայելացիների հետ։
Նրանք Հակոբի երկվորյակ եղբոր՝ Եսավի հետնորդներն էին։
Եսավը կարմիր ապուրի դիմաց
իր առաջնեկության իրավունքը ծախելուց հետո կոչվեց Եդոմ,
այսինքն՝ «կարմիր»։
Աբդիան մարգարեացավ, որ եդոմացիները
կողոպտվելու էին իրենց նախկին դաշնակիցների ձեռքով։
Այս մարգարեությունը սկսեց կատարվել այն ժամանակ,
երբ բաբելոնացիները նվաճեցին Եդոմը։
Ժամանակի ընթացքում այդ ազգը դադարեց գոյություն ունենալուց։
Վերջին համարներում Եհովան խոստանում է,
որ իր ժողովրդին կրկին կմիավորի որպես մեկ ազգ
և Երուսաղեմում կվերականգնի ճշմարիտ երկրպագությունը։
Այս գիրքը ավարտվում է հետևյալ խոսքերով.
«Թագավորությունը Եհովային կպատկանի»։
Դա ցույց է տալիս, որ Եհովայի Թագավորությունը
հավիտյան արդարացված կլինի։
«Աբդիա» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք,
որ Եհովան գիտի իր ժողովրդի կրած հալածանքների մասին,
որ նա նեղությունների ժամանակ հույս է տալիս իր ծառաներին,
և որ նրա հավիտենական Թագավորությունը ընդմիշտ արդարացված կլինի։