JW subtitle extractor

«Հովնան» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«Հովնան» գրքի ներածություն։
Եհովան Հովնան մարգարեին հանձնարարեց
նախազգուշական լուր հայտնել Ասորեստանի Նինվե քաղաքին։
Հովնանը մարգարեացել է մի որոշ ժամանակ
Իսրայելի Հերոբովամ II թագավորի իշխանության օրոք։
Նա իր անունը կրող գիրքը գրել է մ.թ.ա. մոտ 844-ին։
Դա մոտ 100 տարի առաջ էր,
նախքան Ասորեստանը կաքսորեր Իսրայելին,
և մոտ 200 տարի առաջ, նախքան Նաումը
կկանխագուշակեր Ասորեստանի Նինվե քաղաքի կործանումը։
Հովնանը ապրել է մոտավորապես Ամոսի ժամանակներում,
որը նույնպես մարգարեանում էր
Իսրայելի հյուսիսային թագավորությունում,
նաև Հովելի ժամանակներում, որը մարգարե էր ծառայում Հուդայում։
«Հովնան» գիրքը բաղկացած է չորս գլուխներից։
1-ին և 2-րդ գլուխներից իմանում ենք,
որ Հովնանը Եհովայից հանձնարարություն է ստանում գնալ Նինվե։
Հովնանը գլխակորույս փախչում է այդ հանձնարարությունից՝
նստելով Թարսիս գնացող մի նավ։
Եհովան այնպես է անում, որ մի մեծ փոթորիկ բարձրանա ծովի վրա։
Հովնանը գիտի, որ իր պատճառով է փոթորիկ բարձրացել,
և նավաստիներին ասում է, որ իրեն ծովը գցեն։
Երբ նրան ծովն են գցում, այն հանդարտվում է։
Եհովան մի հսկայական ձուկ է ուղարկում, որը կուլ է տալիս Հովնանին։
Ձկան փորի միջից Հովնանը աղոթում է Եհովային,
և նա լսում է նրա աղոթքը։
Այնուհետև Եհովան հրամայում է ձկանը,
և ձուկը Հովնանին փսխում է ցամաքի վրա։
Գիտեի՞ք արդյոք, որ Հիսուսը կանխագուշակել էր,
որ մահանալու էր ու երրորդ օրը հարություն էր առնելու։
Նա դա կոչեց «Հովնան մարգարեի նշան»՝
ի մտի ունենալով հսկայական ձկան փորից Հովնանի ազատվելը։
3-րդ գլխում նկարագրվում է,
թե ինչպես է Հովնանը կատարում իր հանձնարարությունը։
Նա ազդարարում է, որ Նինվեն շուտով տապալվելու է։
Սակայն, ի զարմանս Հովնանի, նինվեցիները զղջում են,
ու Եհովան, ողորմություն դրսևորելով, չի կործանում նրանց։
4-րդ գլուխը պատմում է այն մասին,
որ նինվեցիների զղջման համար
ուրախանալու փոխարեն՝ Հովնանը բարկանում է։
Նա քաղաքից դուրս մի տաղավար է շինում,
որ նստի ու տեսնի, թե ինչ է լինելու։
Եհովան մի շշադդմի ու որդի միջոցով
Հովնանին նվիրված սեր և ողորմություն դրսևորելու վերաբերյալ
արժեքավոր դաս է սովորեցնում։
«Հովնան» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք,
թե ինչպես Հովնանն ընդունեց խրատը և
կատարեց իր հանձնարարությունը,
և ինչպես Եհովան նվիրված սեր ու
ողորմություն դրսևորեց զղջացող նինվեցիների հանդեպ։
Նաև նկատի առեք, որ Հովնանի հետ տեղի ունեցածը հիշատակելով՝
Հիսուսը կանխագուշակեց իր մահն ու հարությունը,
ինչը հավիտենական կյանքի դուռ է բացում
Աստծու Թագավորության ներքո։