00:00:02
«Միքիա» գրքի ներածություն։00:00:04
00:00:07
Միքիան Հուդայի Մորեսեթ գյուղից մի մարգարե էր։00:00:12
00:00:12
Նա կանխագուշակել էր, որ Իսրայելն ու Հուդան ավերվելու էին։00:00:18
00:00:18
Միքիայի բերած օրինակներից երևում է,
որ նա ծանոթ էր գյուղական կյանքին։00:00:24
00:00:24
Նա մարգարե է ծառայել մոտ 60 տարի՝ 00:00:27
00:00:27
Հուդայի թագավորներ Հովաթամի,
Աքազի ու Եզեկիայի իշխանության օրոք, 00:00:32
00:00:32
և իր գրքի գրությունն ավարտել է
Հուդայում մ.թ.ա. 717-ից որոշ ժամանակ առաջ։00:00:40
00:00:40
Օսեեն ու Եսայիան նույնպես արձանագրել են
իրենց մարգարեությունները այդ ժամանակահատվածում։00:00:45
00:00:45
Թեև Երուսաղեմի կործանումը,
որի մասին կանխագուշակել էր Միքիան, 00:00:49
00:00:49
տեղի ունեցավ նրա մահից շատ տարիներ անց, 00:00:52
00:00:52
նա հավանաբար ողջ էր, երբ կործանվեց
Իսրայելի մայրաքաղաք Սամարիան։00:00:58
00:00:58
«Միքիա» գիրքը բաղկացած է յոթ գլուխներից։00:01:01
00:01:01
1-ին և 2-րդ գլուխները մերկացնում են
Իսրայելի և Հուդայի ապստամբ ոգին, 00:01:06
00:01:06
հայտնում են նրանց անարդար արարքների մասին,
որ գործում են անգամ կանանց ու երեխաների հանդեպ, 00:01:13
00:01:13
նաև Եհովայի այն նախազգուշացման մասին,
որ Սամարիան «ավերակների կույտ» կդառնա, 00:01:18
00:01:18
ու նրա խոստման մասին, որ իր ժողովուրդը կվերադառնա
Երուսաղեմ ու կհավաքվի, «ինչպես հոտը փարախում»։00:01:25
00:01:26
3–5 գլուխները պարունակում են
Միքիայի դատապարտական խոսքերն՝ ուղղված 00:01:30
00:01:30
առաջնորդների, մարգարեների ու քահանաների դեմ,
քանի որ նրանք ամբարիշտ ու ագահ են։00:01:36
00:01:36
Արդյունքում՝ Սիոնը արտի պես պիտի հերկվի,
իսկ «Երուսաղեմը ավերակների կույտ պիտի դառնա»։00:01:44
00:01:44
Սակայն Միքիան կանխագուշակում է նաև, 00:01:46
00:01:46
որ «վերջին օրերում» ճշմարիտ երկրպագությունը
կբարձրանա բոլոր կեղծ կրոններից վեր, 00:01:52
00:01:52
և բոլոր ազգերից մարդիկ կհորդեն դեպի «Եհովայի տան լեռը»։00:01:58
00:01:59
Գիտեի՞ք արդյոք, որ Եհովան Միքիային ներշնչել էր կանխագուշակել, 00:02:04
00:02:04
որ «Բեթլեհեմ Եփրաթան» լինելու էր Մեսիայի ծննդավայրը։ 00:02:08
00:02:08
Դա կատարվեց, երբ Հիսուսը ծնվեց այդ քաղաքում։ 00:02:12
00:02:12
Այս մարգարեությունը կարող եք կարդալ Միքիա 5-ի 2-րդ համարում։00:02:18
00:02:19
6-րդ և 7-րդ գլուխներում ցույց է տրվում,
թե ժողովուրդը հոգևորապես ինչ ցավալի վիճակում է։00:02:26
00:02:26
Ասես դատական գործ վարելով՝ Եհովան պահանջում է, որ իր ժողովուրդը 00:02:30
00:02:30
«արդարություն գործադրի, բարություն սիրի և....
համեստությամբ քայլի» իր հետ։00:02:37
00:02:37
Սակայն առևտրականները արհամարհում են Աստծու օրենքները 00:02:40
00:02:40
և խաբում իրենց եղբայրներին խարդախ կշեռքով և կշռաքարերով։00:02:45
00:02:45
Միքիան իր վստահությունն է արտահայտում այն բանի
հանդեպ, որ Եհովան կլսի արդարության համար իր աղաղակը 00:02:51
00:02:51
և նվիրված սեր կդրսևորի իր ժողովրդի նկատմամբ։00:02:55
00:02:55
«Միքիա» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք, 00:02:58
00:02:58
որ Եհովան մեզնից միայն ողջամիտ և օգտակար բաներ է պահանջում, 00:03:02
00:03:02
որ Միքիան ապավինում է Եհովային՝ վստահ լինելով,
որ նա կիրագործի ամբարիշտների հանդեպ իր դատաստանը, 00:03:08
00:03:08
և որ Աստծու Թագավորության միջոցով
ճշմարիտ երկրպագությունը կրկին վեր կխոյանա։00:03:14
00:03:14
00:03:32
«Միքիա» գրքի ներածություն
-
«Միքիա» գրքի ներածություն
«Միքիա» գրքի ներածություն։
Միքիան Հուդայի Մորեսեթ գյուղից մի մարգարե էր։
Նա կանխագուշակել էր, որ Իսրայելն ու Հուդան ավերվելու էին։
Միքիայի բերած օրինակներից երևում է,
որ նա ծանոթ էր գյուղական կյանքին։
Նա մարգարե է ծառայել մոտ 60 տարի՝
Հուդայի թագավորներ Հովաթամի,
Աքազի ու Եզեկիայի իշխանության օրոք,
և իր գրքի գրությունն ավարտել է
Հուդայում մ.թ.ա. 717-ից որոշ ժամանակ առաջ։
Օսեեն ու Եսայիան նույնպես արձանագրել են
իրենց մարգարեությունները այդ ժամանակահատվածում։
Թեև Երուսաղեմի կործանումը,
որի մասին կանխագուշակել էր Միքիան,
տեղի ունեցավ նրա մահից շատ տարիներ անց,
նա հավանաբար ողջ էր, երբ կործանվեց
Իսրայելի մայրաքաղաք Սամարիան։
«Միքիա» գիրքը բաղկացած է յոթ գլուխներից։
1-ին և 2-րդ գլուխները մերկացնում են
Իսրայելի և Հուդայի ապստամբ ոգին,
հայտնում են նրանց անարդար արարքների մասին,
որ գործում են անգամ կանանց ու երեխաների հանդեպ,
նաև Եհովայի այն նախազգուշացման մասին,
որ Սամարիան «ավերակների կույտ» կդառնա,
ու նրա խոստման մասին, որ իր ժողովուրդը կվերադառնա
Երուսաղեմ ու կհավաքվի, «ինչպես հոտը փարախում»։
3–5 գլուխները պարունակում են
Միքիայի դատապարտական խոսքերն՝ ուղղված
առաջնորդների, մարգարեների ու քահանաների դեմ,
քանի որ նրանք ամբարիշտ ու ագահ են։
Արդյունքում՝ Սիոնը արտի պես պիտի հերկվի,
իսկ «Երուսաղեմը ավերակների կույտ պիտի դառնա»։
Սակայն Միքիան կանխագուշակում է նաև,
որ «վերջին օրերում» ճշմարիտ երկրպագությունը
կբարձրանա բոլոր կեղծ կրոններից վեր,
և բոլոր ազգերից մարդիկ կհորդեն դեպի «Եհովայի տան լեռը»։
Գիտեի՞ք արդյոք, որ Եհովան Միքիային ներշնչել էր կանխագուշակել,
որ «Բեթլեհեմ Եփրաթան» լինելու էր Մեսիայի ծննդավայրը։
Դա կատարվեց, երբ Հիսուսը ծնվեց այդ քաղաքում։
Այս մարգարեությունը կարող եք կարդալ Միքիա 5-ի 2-րդ համարում։
6-րդ և 7-րդ գլուխներում ցույց է տրվում,
թե ժողովուրդը հոգևորապես ինչ ցավալի վիճակում է։
Ասես դատական գործ վարելով՝ Եհովան պահանջում է, որ իր ժողովուրդը
«արդարություն գործադրի, բարություն սիրի և....
համեստությամբ քայլի» իր հետ։
Սակայն առևտրականները արհամարհում են Աստծու օրենքները
և խաբում իրենց եղբայրներին խարդախ կշեռքով և կշռաքարերով։
Միքիան իր վստահությունն է արտահայտում այն բանի
հանդեպ, որ Եհովան կլսի արդարության համար իր աղաղակը
և նվիրված սեր կդրսևորի իր ժողովրդի նկատմամբ։
«Միքիա» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք,
որ Եհովան մեզնից միայն ողջամիտ և օգտակար բաներ է պահանջում,
որ Միքիան ապավինում է Եհովային՝ վստահ լինելով,
որ նա կիրագործի ամբարիշտների հանդեպ իր դատաստանը,
և որ Աստծու Թագավորության միջոցով
ճշմարիտ երկրպագությունը կրկին վեր կխոյանա։
-