00:00:02
«Նաում» գրքի ներածություն։00:00:06
00:00:06
Նաում մարգարեն հավանաբար ապրում էր Հուդայում,
երբ գրում էր իր անունը կրող գիրքը։00:00:13
00:00:13
Նաումը հիմնականում խոսում է մեկ թեմայի՝
Ասորեստանի Նինվե քաղաքի լիակատար կործանման մասին։00:00:21
00:00:22
Նինվեն հայտնի էր իր դաժանությամբ և բռնարարքներով, 00:00:26
00:00:26
ու նրա մասին խոսվում էր որպես «արյունահեղ քաղաքի»։00:00:31
00:00:32
Մի անգամ Նինվեի բնակիչները, արձագանքելով
Հովնան մարգարեի հայտնած դատաստանական լուրին, 00:00:38
00:00:38
զղջացին իրենց չարության համար։00:00:42
00:00:42
Սակայն հետագայում նինվեցիները հետ
դարձան իրենց չար ճանապարհներին, 00:00:46
00:00:46
և Հովնանի մարգարեանալուց մոտ երկու դար անց 00:00:49
00:00:49
Եհովան Նաումի միջոցով
կրկին մարգարեություն հայտնեց Նինվեի դեմ։00:00:55
00:00:56
«Նաում» գրքի գրությունը ավարտվել է
մ.թ.ա. 632-ից որոշ ժամանակ առաջ։ 00:01:02
00:01:02
632 թ.-ին էր, որ Նինվեն կործանվեց։00:01:06
00:01:06
Նաումի ժամանակակիցներն էին
Սոփոնիա և Երեմիա մարգարեները։00:01:12
00:01:14
«Նաում» գիրքը բաղկացած է երեք գլուխներից։00:01:18
00:01:18
1-ին գլխում Նաումը ազդարարում է
Նինվե քաղաքի դեմ ուղղված Եհովայի դատաստանը։00:01:24
00:01:24
Ամբողջ քաղաքը հիմնահատակ պիտի կործանվի 00:01:28
00:01:28
փայտից, քարից և մետաղից պատրաստված
իր հեթանոսական բոլոր կուռքերով։00:01:33
00:01:33
Սա բարի լուր է Հուդայի ժողովրդի համար։ 00:01:36
00:01:36
Ազատվելով անողոք և վտանգավոր թշնամուց՝
նրանք կարող են խաղաղությամբ նշել իրենց տոները։00:01:44
00:01:44
Գիտեի՞ք արդյոք, որ Նինվեն կառուցվել է դեռևս Նեբրովթի՝ 00:01:49
00:01:49
Ջրհեղեղից հետո գոյություն ունեցող
առաջին կայսրության հիմնադրի օրոք։00:01:55
00:01:56
2-րդ և 3-րդ գլուխները ավելի մանրամասնորեն
են պատմում Նինվեի կործանման մասին։00:02:02
00:02:02
Նինվեն բարձր պարիսպներ,
ինչպես նաև խրամ ունեցող անառիկ քաղաք էր։00:02:07
00:02:07
Սակայն Նաումը մարգարեանում է, որ «գետի
դարպասները պիտի բացվեն, ու պալատը պիտի հալվի»։00:02:15
00:02:15
Այս խոսքերը կատարվեցին մ.թ.ա. 632-ին,
երբ հեղեղի պատճառով քաղաքը վնասներ կրեց։00:02:22
00:02:22
Դա հնարավորություն տվեց Նինվեն պաշարած Բաբելոնի
և Մարաստանի զորքին գրավել այն և կործանման մատնել։00:02:30
00:02:30
Նաումի միջոցով ասված Եհովայի մարգարեական
խոսքը իրականացավ ամենայն մանրամասնությամբ։00:02:37
00:02:37
«Նաում» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք, 00:02:39
00:02:39
թե որքան է Եհովան ատում բռնությունը, 00:02:42
00:02:42
թե ինչպես է նա միշտ իրագործում իր խոսքը, 00:02:45
00:02:45
և թե ինչպես է մխիթարում բոլոր նրանց, ովքեր իր
Թագավորության ներքո խաղաղություն և փրկություն են փնտրում։00:02:53
00:02:53
00:03:08
«Նաում» գրքի ներածություն
-
«Նաում» գրքի ներածություն
«Նաում» գրքի ներածություն։
Նաում մարգարեն հավանաբար ապրում էր Հուդայում,
երբ գրում էր իր անունը կրող գիրքը։
Նաումը հիմնականում խոսում է մեկ թեմայի՝
Ասորեստանի Նինվե քաղաքի լիակատար կործանման մասին։
Նինվեն հայտնի էր իր դաժանությամբ և բռնարարքներով,
ու նրա մասին խոսվում էր որպես «արյունահեղ քաղաքի»։
Մի անգամ Նինվեի բնակիչները, արձագանքելով
Հովնան մարգարեի հայտնած դատաստանական լուրին,
զղջացին իրենց չարության համար։
Սակայն հետագայում նինվեցիները հետ
դարձան իրենց չար ճանապարհներին,
և Հովնանի մարգարեանալուց մոտ երկու դար անց
Եհովան Նաումի միջոցով
կրկին մարգարեություն հայտնեց Նինվեի դեմ։
«Նաում» գրքի գրությունը ավարտվել է
մ.թ.ա. 632-ից որոշ ժամանակ առաջ։
632 թ.-ին էր, որ Նինվեն կործանվեց։
Նաումի ժամանակակիցներն էին
Սոփոնիա և Երեմիա մարգարեները։
«Նաում» գիրքը բաղկացած է երեք գլուխներից։
1-ին գլխում Նաումը ազդարարում է
Նինվե քաղաքի դեմ ուղղված Եհովայի դատաստանը։
Ամբողջ քաղաքը հիմնահատակ պիտի կործանվի
փայտից, քարից և մետաղից պատրաստված
իր հեթանոսական բոլոր կուռքերով։
Սա բարի լուր է Հուդայի ժողովրդի համար։
Ազատվելով անողոք և վտանգավոր թշնամուց՝
նրանք կարող են խաղաղությամբ նշել իրենց տոները։
Գիտեի՞ք արդյոք, որ Նինվեն կառուցվել է դեռևս Նեբրովթի՝
Ջրհեղեղից հետո գոյություն ունեցող
առաջին կայսրության հիմնադրի օրոք։
2-րդ և 3-րդ գլուխները ավելի մանրամասնորեն
են պատմում Նինվեի կործանման մասին։
Նինվեն բարձր պարիսպներ,
ինչպես նաև խրամ ունեցող անառիկ քաղաք էր։
Սակայն Նաումը մարգարեանում է, որ «գետի
դարպասները պիտի բացվեն, ու պալատը պիտի հալվի»։
Այս խոսքերը կատարվեցին մ.թ.ա. 632-ին,
երբ հեղեղի պատճառով քաղաքը վնասներ կրեց։
Դա հնարավորություն տվեց Նինվեն պաշարած Բաբելոնի
և Մարաստանի զորքին գրավել այն և կործանման մատնել։
Նաումի միջոցով ասված Եհովայի մարգարեական
խոսքը իրականացավ ամենայն մանրամասնությամբ։
«Նաում» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք,
թե որքան է Եհովան ատում բռնությունը,
թե ինչպես է նա միշտ իրագործում իր խոսքը,
և թե ինչպես է մխիթարում բոլոր նրանց, ովքեր իր
Թագավորության ներքո խաղաղություն և փրկություն են փնտրում։
-