JW subtitle extractor

«Սոփոնիա» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«Սոփոնիա» գրքի ներածություն։
Սոփոնիան Եհովայի մարգարեն էր Հուդայում։
Նա գրել է իր անունը կրող գիրքը։
Սոփոնիան մարգարեացել է հավատարիմ թագավոր
Հովսիայի իշխանության վաղ տարիներին։
Գրքի գրությունը նա ավարտել է նախքան մ.թ.ա. 648 թ.։
Դա Նաումի և Ամբակումի գրքերի գրվելուց մի քանի տարի առաջ էր
և մ.թ.ա. 607-ին Երուսաղեմի կործանումից ավելի քան 40 տարի առաջ։
«Սոփոնիա» գիրքը բաղկացած է երեք գլուխներից։
1-ին գլխում Հուդայի ժողովրդին նախազգուշացում է տրվում,
որ Եհովայի դատաստանի օրը արագորեն մոտենում է։
Ժողովուրդը կենտրոնացած է նյութական հարստության
և կեղծ աստվածների երկրպագության վրա՝
մտածելով, որ Եհովան չի միջամտի իրենց գործերին։
2-րդ գլխում մարդկանց հորդոր է տրվում «փնտրել Եհովային»։
Նրանք պետք է վստահեն Աստծուն և ապրեն նրա արդար չափանիշներով։
Գիտեի՞ք արդյոք, որ Սոփոնիայի ջանքերը անպտուղ չմնացին։
Երիտասարդ Հովսիա թագավորը
արշավ ձեռնարկեց կեղծ երկրպագության դեմ,
որպեսզի ժողովրդի միջից վերացնի կռապաշտությունը
և տաճարում վերականգնի ճշմարիտ երկրպագությունը։
2-րդ գլուխը հայտնում է շրջակա ազգերի՝ փղշտացիների երկրի,
Ամմոնի, Մովաբի, Եթովպիայի և Ասորեստանի կործանման մասին լուրը։
3-րդ գլուխն այն մասին է, որ Երուսաղեմի հպարտ բնակիչները
շարունակում են չհնազանդվել
Եհովային՝ չնայած նրա տված նախազգուշացմանը։
Թեև Եհովան խոստանում է վերացնել ամբարտավաններին,
սակայն խոնարհաբար զղջացողներին հույս և ուրախություն է պարգևում։
«Սոփոնիա» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք հետևյալին՝
մենք պետք է խուսափենք այն
մտածելակերպից, թե Եհովայի օրը չի գալու,
նրան փնտրողները կփրկվեն,
Եհովան հավաքում է խոնարհ մարդկանց,
որ լինեն իր Թագավորության հպատակները։