00:00:02
«Զաքարիա» գրքի ներածություն։00:00:06
00:00:08
Զաքարիան սկսել է մարգարեանալ Երուսաղեմում
մ.թ.ա. 520-ին՝ 00:00:13
00:00:13
բաբելոնյան գերությունից վերադառնալուց 17 տարի անց։00:00:18
00:00:18
Նա մարգարեացել է առնվազն երկու տարի00:00:21
00:00:21
և իր անունը կրող գրքի գրությունն ավարտել է
մ.թ.ա. 518-ին։00:00:27
00:00:27
Զաքարիան և Անգեն մի որոշ ժամանակ միասին են ծառայել։00:00:32
00:00:32
Եհովայի տաճարի վերակառուցման աշխատանքները դադարեցվել էին։ 00:00:36
00:00:36
Թվում էր, թե նա լքել էր այդ քաղաքը։00:00:40
00:00:41
Ժողովուրդը վհատված էր և կենտրոնացել էր
հարմարավետ կյանքով ապրելու վրա։00:00:47
00:00:47
Եհովան Զաքարիային ուղարկեց, 00:00:48
00:00:48
որ Անգե մարգարեի հետ հրեաներին
հորդորի վերսկսել տաճարի շինարարությունը՝00:00:53
00:00:53
չնայած բոլոր խոչընդոտներին։00:00:57
00:00:59
Գիտեի՞ք արդյոք,00:01:00
00:01:00
որ Սողոմոնի տաճարի շինարարությունը
ընդամենը յոթ տարուց մի փոքր ավելի է տևել։00:01:05
00:01:05
Ի տարբերություն դրա՝ երբ Զաքարիան գրում էր իր գիրքը,00:01:08
00:01:08
արդեն մոտ 20 տարի էր, ինչ վերակառուցման
աշխատանքները ընթացքի մեջ էին, և դեռ շատ գործ կար անելու։00:01:16
00:01:17
«Զաքարիա» գիրքը բաղկացած է 14 գլուխներից։00:01:22
00:01:22
1–6 գլուխներում նկարագրված են մի քանի ոգևորիչ տեսիլքներ,00:01:26
00:01:26
որոնք վստահեցնում էին,
որ Աստված թիկունք կկանգնի տաճարի վերակառուցման 00:01:30
00:01:30
և մաքուր երկրպագությունը վերականգնելու գործին։00:01:34
00:01:34
Օրինակ՝ տեսիլքներից մեկում ցույց է տրվում մի կին, 00:01:37
00:01:37
որի անունը Ամբարշտություն է։ 00:01:39
00:01:39
Կնոջը դնում են ամանի մեջ, ու թևեր ունեցող
երկու կանայք նրան տանում են դեպի հեռուները։ 00:01:45
00:01:45
Սա ցույց է տալիս, որ Եհովայի
ժողովրդի մեջ ամբարշտությունը տեղ չունի։00:01:50
00:01:50
7-րդ և 8-րդ գլուխներում Աստծու ժողովրդին
հորդոր է տրվում կեղեքվածի հանդեպ անարդար չլինել00:01:56
00:01:56
և իրար հանդեպ սիրառատ բարություն ու ողորմություն ցույց տալ։00:02:01
00:02:01
10-րդ գլխում կանխագուշակվում է, որ Եհովան
կրկին հավանության կարժանացնի իր զղջացող ժողովրդին։00:02:08
00:02:08
Զաքարիան նաև գրի է առել
մի քանի կարևոր մարգարեություններ Քրիստոսի մասին։00:02:13
00:02:13
Նա հայտնել է, որ Աստծու Թագավորության ապագա Թագավորը00:02:17
00:02:17
ավանակ հեծած՝ հաղթականորեն կմտնի Երուսաղեմ։00:02:20
00:02:20
Զաքարիան կանխագուշակել է, որ Աստծու կողմից
նշանակված ճշմարիտ Հովվին կմատնեն 30 կտոր արծաթով։00:02:28
00:02:28
Նա նաև մանրամասներ է կանխագուշակել
այս Մեսիական Հովվի մահվան մասին։00:02:34
00:02:34
14-րդ գլխում ասվում է,
որ Եհովան մի մեծ հովիտ է առաջացնում։ 00:02:38
00:02:38
Այս հովիտը իր ժողովրդի պաշտպանության համար է, 00:02:41
00:02:41
և արդյունքում ճշմարիտ երկրպագությունը
լիակատար հաղթանակ է տանում։00:02:47
00:02:48
«Զաքարիա» գիրքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, 00:02:51
00:02:51
թե ինչպես է Եհովան հաջողությամբ
առաջնորդում իր գործը՝ չնայած դժվարություններին,00:02:56
00:02:56
թե ինչպես է նա նկարագրում իր Թագավորության ապագա Թագավորին, 00:03:00
00:03:00
և թե ինչպես իրեն նվիրվածները
ապահով կլինեն իր պաշտպանության հովտում։00:03:06
00:03:06
00:03:21
«Զաքարիա» գրքի ներածություն
-
«Զաքարիա» գրքի ներածություն
«Զաքարիա» գրքի ներածություն։
Զաքարիան սկսել է մարգարեանալ Երուսաղեմում
մ.թ.ա. 520-ին՝
բաբելոնյան գերությունից վերադառնալուց 17 տարի անց։
Նա մարգարեացել է առնվազն երկու տարի
և իր անունը կրող գրքի գրությունն ավարտել է
մ.թ.ա. 518-ին։
Զաքարիան և Անգեն մի որոշ ժամանակ միասին են ծառայել։
Եհովայի տաճարի վերակառուցման աշխատանքները դադարեցվել էին։
Թվում էր, թե նա լքել էր այդ քաղաքը։
Ժողովուրդը վհատված էր և կենտրոնացել էր
հարմարավետ կյանքով ապրելու վրա։
Եհովան Զաքարիային ուղարկեց,
որ Անգե մարգարեի հետ հրեաներին
հորդորի վերսկսել տաճարի շինարարությունը՝
չնայած բոլոր խոչընդոտներին։
Գիտեի՞ք արդյոք,
որ Սողոմոնի տաճարի շինարարությունը
ընդամենը յոթ տարուց մի փոքր ավելի է տևել։
Ի տարբերություն դրա՝ երբ Զաքարիան գրում էր իր գիրքը,
արդեն մոտ 20 տարի էր, ինչ վերակառուցման
աշխատանքները ընթացքի մեջ էին, և դեռ շատ գործ կար անելու։
«Զաքարիա» գիրքը բաղկացած է 14 գլուխներից։
1–6 գլուխներում նկարագրված են մի քանի ոգևորիչ տեսիլքներ,
որոնք վստահեցնում էին,
որ Աստված թիկունք կկանգնի տաճարի վերակառուցման
և մաքուր երկրպագությունը վերականգնելու գործին։
Օրինակ՝ տեսիլքներից մեկում ցույց է տրվում մի կին,
որի անունը Ամբարշտություն է։
Կնոջը դնում են ամանի մեջ, ու թևեր ունեցող
երկու կանայք նրան տանում են դեպի հեռուները։
Սա ցույց է տալիս, որ Եհովայի
ժողովրդի մեջ ամբարշտությունը տեղ չունի։
7-րդ և 8-րդ գլուխներում Աստծու ժողովրդին
հորդոր է տրվում կեղեքվածի հանդեպ անարդար չլինել
և իրար հանդեպ սիրառատ բարություն ու ողորմություն ցույց տալ։
10-րդ գլխում կանխագուշակվում է, որ Եհովան
կրկին հավանության կարժանացնի իր զղջացող ժողովրդին։
Զաքարիան նաև գրի է առել
մի քանի կարևոր մարգարեություններ Քրիստոսի մասին։
Նա հայտնել է, որ Աստծու Թագավորության ապագա Թագավորը
ավանակ հեծած՝ հաղթականորեն կմտնի Երուսաղեմ։
Զաքարիան կանխագուշակել է, որ Աստծու կողմից
նշանակված ճշմարիտ Հովվին կմատնեն 30 կտոր արծաթով։
Նա նաև մանրամասներ է կանխագուշակել
այս Մեսիական Հովվի մահվան մասին։
14-րդ գլխում ասվում է,
որ Եհովան մի մեծ հովիտ է առաջացնում։
Այս հովիտը իր ժողովրդի պաշտպանության համար է,
և արդյունքում ճշմարիտ երկրպագությունը
լիակատար հաղթանակ է տանում։
«Զաքարիա» գիրքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք,
թե ինչպես է Եհովան հաջողությամբ
առաջնորդում իր գործը՝ չնայած դժվարություններին,
թե ինչպես է նա նկարագրում իր Թագավորության ապագա Թագավորին,
և թե ինչպես իրեն նվիրվածները
ապահով կլինեն իր պաշտպանության հովտում։
-