00:00:02
«Մաղաքիա» գրքի ներածություն։00:00:06
00:00:06
Մաղաքիա մարգարեն իր գիրքը գրել է Երուսաղեմում
այն բանից հետո, երբ հրեաները վերադարձան Բաբելոնից։00:00:14
00:00:14
Նա Եհովայի անվախ խոսնակն էր։00:00:18
00:00:20
Մաղաքիան իր գրքի գրությունն ավարտել է
մ.թ.ա. 443-ից որոշ ժամանակ անց՝00:00:26
00:00:26
«Անգե» ու «Զաքարիա» գրքերի գրվելուց շատ տարիներ հետո։ 00:00:30
00:00:30
Դա մոտավորապես այն
ժամանակ էր, երբ Նեեմիան գրեց իր գիրքը։00:00:34
00:00:34
Մոտ մեկ դար էր անցել այն ժամանակից,
երբ առաջին հրեա գերիները վերադարձել էին Երուսաղեմ։00:00:41
00:00:41
Տաճարը վերակառուցվել էր, և Երուսաղեմի
պարսպի վերականգնման աշխատանքները ավարտվել էին։ 00:00:47
00:00:47
Բայց ժողովուրդը դեռ հոգևոր առաջնորդության կարիք ուներ։00:00:52
00:00:53
«Մաղաքիա» գիրքը բաղկացած է չորս գլուխներից։00:00:57
00:00:57
1-ին և 2-րդ գլուխներում Եհովան դատապարտում է
քահանաներին իրենց ապականված գործերի համար։ 00:01:04
00:01:04
Եհովան հաշիվ է պահանջում նրանցից, քանի որ
նրանք արատավոր կենդանիներ են զոհաբերում իրեն։00:01:11
00:01:11
Քահանաները անփութությամբ են
վերաբերվել ժողովրդին ուսուցանելու գործին,00:01:16
00:01:16
ինչի հետևանքով տղամարդիկ առանց
արդարացի պատճառի բաժանվում են իրենց կանանցից,00:01:20
00:01:20
և ամուսնանում հեթանոս կանանց հետ, ինչը Եհովան ատում է։00:01:25
00:01:25
3-րդ գլխում ցույց է տրվում, որ Մեսիան նախակարապետ էր ունենալու։00:01:31
00:01:31
Մեսիան, կամ՝ «ուխտի պատգամաբերը»
պիտի գար տաճար, որպեսզի մաքրեր այն։ 00:01:36
00:01:36
Հիսուսը դա արեց, երբ ագահ առևտրականներին վռնդեց տաճարից։00:01:42
00:01:43
Գիտեի՞ք արդյոք, որ Մաղաքիան նշել է Եղիա մարգարեի գալստի մասին։ 00:01:48
00:01:48
Սակայն երբ նա գրում էր իր մարգարեությունը,
Եղիան երկար տարիներ առաջ արդեն մահացել էր։ 00:01:54
00:01:54
Հիսուսը Հովհաննես Մկրտչի մասին ասաց, որ նա «Եղիան» է, 00:01:57
00:01:57
որի մասին կանխագուշակել էր Մաղաքիան։00:02:01
00:02:01
4-րդ գլխում Մաղաքիան մարգարեաբար խոսում է
«արդարության արևի» մասին։ 00:02:06
00:02:06
Դա ընդգծում է Հիսուսի դերը՝ որպես մարդկության փրկչի։00:02:11
00:02:12
«Մաղաքիա» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք,00:02:15
00:02:15
որ Եհովան ակնկալում է, որ մենք մեր լավագույնը տանք նրան,00:02:19
00:02:19
որ նա ատում է առանց արդարացի պատճառի ապահարզանը,00:02:22
00:02:22
և որ «ուխտի պատգամաբերը»՝
Աստծու Թագավորության կանխագուշակված Թագավորը,00:02:26
00:02:26
թիկունք է կանգնում ճշմարիտ երկրպագությանը։00:02:31
00:02:31
00:02:45
«Մաղաքիա» գրքի ներածություն
-
«Մաղաքիա» գրքի ներածություն
«Մաղաքիա» գրքի ներածություն։
Մաղաքիա մարգարեն իր գիրքը գրել է Երուսաղեմում
այն բանից հետո, երբ հրեաները վերադարձան Բաբելոնից։
Նա Եհովայի անվախ խոսնակն էր։
Մաղաքիան իր գրքի գրությունն ավարտել է
մ.թ.ա. 443-ից որոշ ժամանակ անց՝
«Անգե» ու «Զաքարիա» գրքերի գրվելուց շատ տարիներ հետո։
Դա մոտավորապես այն
ժամանակ էր, երբ Նեեմիան գրեց իր գիրքը։
Մոտ մեկ դար էր անցել այն ժամանակից,
երբ առաջին հրեա գերիները վերադարձել էին Երուսաղեմ։
Տաճարը վերակառուցվել էր, և Երուսաղեմի
պարսպի վերականգնման աշխատանքները ավարտվել էին։
Բայց ժողովուրդը դեռ հոգևոր առաջնորդության կարիք ուներ։
«Մաղաքիա» գիրքը բաղկացած է չորս գլուխներից։
1-ին և 2-րդ գլուխներում Եհովան դատապարտում է
քահանաներին իրենց ապականված գործերի համար։
Եհովան հաշիվ է պահանջում նրանցից, քանի որ
նրանք արատավոր կենդանիներ են զոհաբերում իրեն։
Քահանաները անփութությամբ են
վերաբերվել ժողովրդին ուսուցանելու գործին,
ինչի հետևանքով տղամարդիկ առանց
արդարացի պատճառի բաժանվում են իրենց կանանցից,
և ամուսնանում հեթանոս կանանց հետ, ինչը Եհովան ատում է։
3-րդ գլխում ցույց է տրվում, որ Մեսիան նախակարապետ էր ունենալու։
Մեսիան, կամ՝ «ուխտի պատգամաբերը»
պիտի գար տաճար, որպեսզի մաքրեր այն։
Հիսուսը դա արեց, երբ ագահ առևտրականներին վռնդեց տաճարից։
Գիտեի՞ք արդյոք, որ Մաղաքիան նշել է Եղիա մարգարեի գալստի մասին։
Սակայն երբ նա գրում էր իր մարգարեությունը,
Եղիան երկար տարիներ առաջ արդեն մահացել էր։
Հիսուսը Հովհաննես Մկրտչի մասին ասաց, որ նա «Եղիան» է,
որի մասին կանխագուշակել էր Մաղաքիան։
4-րդ գլխում Մաղաքիան մարգարեաբար խոսում է
«արդարության արևի» մասին։
Դա ընդգծում է Հիսուսի դերը՝ որպես մարդկության փրկչի։
«Մաղաքիա» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք,
որ Եհովան ակնկալում է, որ մենք մեր լավագույնը տանք նրան,
որ նա ատում է առանց արդարացի պատճառի ապահարզանը,
և որ «ուխտի պատգամաբերը»՝
Աստծու Թագավորության կանխագուշակված Թագավորը,
թիկունք է կանգնում ճշմարիտ երկրպագությանը։
-