00:00:02
«Մատթեոս» գրքի ներածություն։00:00:06
00:00:06
Մատթեոսը Կափառնայումում հարկահավաք էր,
երբ Հիսուսը կանչեց նրան լինելու իր աշակերտը։ 00:00:13
00:00:13
Իսկ հետագայում՝ 31 թվականի Պասեքից հետո,
նա ընդգրկվեց 12 առաքյալների մեջ։00:00:20
00:00:20
Մատթեոսը Հիսուսի ծառայության
երեքուկես տարիների ընթացքում շրջել է նրա հետ,00:00:26
00:00:26
և 41 թվականին նա առաջինն էր,
որ գրեց նրա կյանքի և ուսուցանած բաների մասին։00:00:32
00:00:32
Նրա գիրքը հետագայում կոչվեց Ավետարան,
ինչպես որ Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերը։00:00:40
00:00:40
Մատթեոսը պատմում է
մ.թ.ա. 2-ից մինչև մ.թ. 33 թվականը տեղի ունեցած դեպքերը՝ 00:00:47
00:00:47
սկսում է Հիսուսի ծննդին նախորդող դեպքերից00:00:50
00:00:50
և ավարտում է Հիսուսի՝
«գնացեք.... աշակերտներ պատրաստեք» պատվերով։00:00:55
00:00:55
Թեպետ Մատթեոսի Ավետարանը
Հունարեն Գրությունների առաջին գիրքն է, 00:00:59
00:00:59
սակայն փաստեր կան, որ այն սկզբում գրվել է եբրայերեն։ 00:01:04
00:01:04
Որոշ ժամանակ անց թերևս ինքն էլ թարգմանել է հունարեն։00:01:09
00:01:10
Գիրքը բաժանվել է 28 գլուխների։ 00:01:12
00:01:12
Առաջին 18 գլուխների
բովանդակությունը կազմված է թեմատիկ կարգով,00:01:16
00:01:16
որտեղ հիմնականում խոսվում է
Հիսուսի քարոզների և ուսուցումների մասին։00:01:22
00:01:22
19-րդ գլխից Մատթեոսն իր ուշադրությունը
կենտրոնացնում է Հիսուսի ծառայության վերջին օրերի վրա00:01:28
00:01:28
և դեպքերը պատմում է ժամանակագրական հերթականությամբ։00:01:33
00:01:33
Նա արձանագրել է դեպքեր և մանրամասներ,
որոնց մոտ 40 տոկոսը բացակայում է մյուս Ավետարաններում։00:01:40
00:01:40
Գիրքը սկսվում է Աբրահամից՝
ներկայացնելով Հիսուսի հայր Հովսեփի շառավիղը,00:01:46
00:01:46
և փաստում է, որ Հիսուսը
Դավիթ թագավորի օրինական ժառանգն է։00:01:51
00:01:51
Այնտեղ մանրամասնորեն արձանագրված է Հիսուսի Լեռան քարոզը։00:01:55
00:01:55
Նաև կարդում ենք Հիսուսի առակներից շատերը,00:01:57
00:01:57
ինչպես՝ ցորենի ու որոմների,
թանկարժեք մարգարտի և ուռկանի առակները։00:02:03
00:02:03
Մատթեոսի Ավետարանում
ընդգծվում է Հիսուսի ուսուցումների գլխավոր թեման՝ 00:02:08
00:02:08
«երկնային Թագավորությունը»։00:02:11
00:02:11
Որպեսզի ընթերցողները կարողանան
բնորոշել Հիսուսին որպես խոստացված Մեսիայի, 00:02:16
00:02:16
գրքում բազմաթիվ անգամներ ամբողջական կամ
մասնակի մեջբերումներ են արվել Եբրայերեն Գրություններից։ 00:02:22
00:02:22
Զուր չէ, որ Մատթեոսի Ավետարանը
կամուրջ է համարվում Եբրայերեն և Հունարեն Գրությունների միջև։00:02:28
00:02:28
Այս գիրքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք,
թե ինչու էր Հիսուսը Դավթի գահի լիիրավ ժառանգորդը, 00:02:36
00:02:36
ինչպես էր նա ուսուցանում
և ընդգծում Աստծու Թագավորության դերը։00:02:42
00:02:42
00:03:01
«Մատթեոս» գրքի ներածություն
-
«Մատթեոս» գրքի ներածություն
«Մատթեոս» գրքի ներածություն։
Մատթեոսը Կափառնայումում հարկահավաք էր,
երբ Հիսուսը կանչեց նրան լինելու իր աշակերտը։
Իսկ հետագայում՝ 31 թվականի Պասեքից հետո,
նա ընդգրկվեց 12 առաքյալների մեջ։
Մատթեոսը Հիսուսի ծառայության
երեքուկես տարիների ընթացքում շրջել է նրա հետ,
և 41 թվականին նա առաջինն էր,
որ գրեց նրա կյանքի և ուսուցանած բաների մասին։
Նրա գիրքը հետագայում կոչվեց Ավետարան,
ինչպես որ Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերը։
Մատթեոսը պատմում է
մ.թ.ա. 2-ից մինչև մ.թ. 33 թվականը տեղի ունեցած դեպքերը՝
սկսում է Հիսուսի ծննդին նախորդող դեպքերից
և ավարտում է Հիսուսի՝
«գնացեք.... աշակերտներ պատրաստեք» պատվերով։
Թեպետ Մատթեոսի Ավետարանը
Հունարեն Գրությունների առաջին գիրքն է,
սակայն փաստեր կան, որ այն սկզբում գրվել է եբրայերեն։
Որոշ ժամանակ անց թերևս ինքն էլ թարգմանել է հունարեն։
Գիրքը բաժանվել է 28 գլուխների։
Առաջին 18 գլուխների
բովանդակությունը կազմված է թեմատիկ կարգով,
որտեղ հիմնականում խոսվում է
Հիսուսի քարոզների և ուսուցումների մասին։
19-րդ գլխից Մատթեոսն իր ուշադրությունը
կենտրոնացնում է Հիսուսի ծառայության վերջին օրերի վրա
և դեպքերը պատմում է ժամանակագրական հերթականությամբ։
Նա արձանագրել է դեպքեր և մանրամասներ,
որոնց մոտ 40 տոկոսը բացակայում է մյուս Ավետարաններում։
Գիրքը սկսվում է Աբրահամից՝
ներկայացնելով Հիսուսի հայր Հովսեփի շառավիղը,
և փաստում է, որ Հիսուսը
Դավիթ թագավորի օրինական ժառանգն է։
Այնտեղ մանրամասնորեն արձանագրված է Հիսուսի Լեռան քարոզը։
Նաև կարդում ենք Հիսուսի առակներից շատերը,
ինչպես՝ ցորենի ու որոմների,
թանկարժեք մարգարտի և ուռկանի առակները։
Մատթեոսի Ավետարանում
ընդգծվում է Հիսուսի ուսուցումների գլխավոր թեման՝
«երկնային Թագավորությունը»։
Որպեսզի ընթերցողները կարողանան
բնորոշել Հիսուսին որպես խոստացված Մեսիայի,
գրքում բազմաթիվ անգամներ ամբողջական կամ
մասնակի մեջբերումներ են արվել Եբրայերեն Գրություններից։
Զուր չէ, որ Մատթեոսի Ավետարանը
կամուրջ է համարվում Եբրայերեն և Հունարեն Գրությունների միջև։
Այս գիրքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք,
թե ինչու էր Հիսուսը Դավթի գահի լիիրավ ժառանգորդը,
ինչպես էր նա ուսուցանում
և ընդգծում Աստծու Թագավորության դերը։
-