00:00:02
«Հովհաննես» գրքի ներածություն։00:00:04
00:00:09
Երիտասարդ տարիքում Հովհաննեսը իր եղբայր Հակոբոսի հետ
իրենց ձկնորսական ցանցերն էր նորոգում Գալիլեայի ծովի ափին 00:00:16
00:00:16
երբ Հիսուսը նրանց հրավիրեց դառնալու իր հետևորդը։00:00:20
00:00:22
Մ.թ. 31թ. Պասեքից հետո Հիսուսը Հովհաննեսին
ընտրեց որպես իր 12 առաքյալներից մեկը։ 00:00:29
00:00:29
Հովհաննեսը Հիսուսի ամենամտերիմ ընկերներից էր և այն աշակերտը, 00:00:33
00:00:33
որին նա վստահեց իր մոր՝ Մարիամի հոգածությունը։00:00:37
00:00:38
Հովհաննեսի Ավետարանը չորս Ավետարաններից վերջինն է։ 00:00:42
00:00:42
Այն գրվել է Եփեսոսում կամ դրա մերձակայքում մ.թ. մոտ 98 թ.-ին՝ 00:00:47
00:00:47
Հիսուսի մահից գրեթե 65 տարի անց։00:00:50
00:00:51
Այդ տարիների ընթացքում Երուսաղեմի կործանման
մասին Հիսուսի մարգարեությունը կատարվել էր։00:00:57
00:01:00
Ոմանց կարծիքով՝ այս գրքի տեղեկության 92
տոկոսը մյուս Ավետարաններում բացակայում է։00:01:06
00:01:07
Հովհաննեսը սիրո մասին ավելի շատ է գրում, քան մյուս ավետարանագիրները։00:01:12
00:01:13
«Հովհաննես» գիրքը բաղկացած է 21 գլուխներից։00:01:18
00:01:18
1-ին գլուխը բացահայտում է, թե նախքան երկիր գալը Հիսուսը ինչ դեր է ունեցել երկնքում։00:01:24
00:01:24
Նրա մասին ասվում է, որ Եհովան նրա միջոցով է ստեղծել մյուս բոլոր բաները։00:01:30
00:01:30
Հիսուսը կոչվում է «Խոսք», ինչն ընդգծում է այն,
որ նա նշանակված է՝ լինելու Եհովայի խոսնակը։00:01:37
00:01:37
2–6 գլուխներում նկարագրվում է Հիսուսի ծառայության մոտ երկու տարին։00:01:43
00:01:43
2-րդ գլխում խոսվում է Կանայում հարսանեկան խնջույքի
ժամանակ Հիսուսի գործած առաջին հրաշքի մասին։ 00:01:49
00:01:49
Երբ գինին վերջացավ, նա մոտ 380 լիտր,
կամ՝ 100 գալոն ջուրը «լավ գինու» վերածեց։ 00:01:56
00:01:56
Հիսուսի աշակերտների հավատը զորացավ, երբ նրանք տեսան այս հրաշքը։00:02:01
00:02:03
6-րդ գլուխը պատմում է այն մասին, թե Հիսուսն
ինչպես հրաշքով կերակրեց մոտ 5000 տղամարդու՝ 00:02:09
00:02:09
չհաշված կանանց ու երեխաների։00:02:11
00:02:11
7–12 գլուխները նկարագրում են մ.թ. 32թ. Պասեքին հաջորդած դեպքերը։00:02:18
00:02:18
Հիսուսը գնում է Բեթանիա և հարություն է տալիս իր ընկեր Ղազարոսին։ 00:02:23
00:02:23
Թեև Ղազարոսը արդեն չորս օր է, ինչ մահացած է,00:02:26
00:02:26
նա Հիսուսի խոսքով հարություն է առնում։00:02:29
00:02:30
12-րդ գլուխը նկարագրում է Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ։ 00:02:35
00:02:35
Մի մեծ բազմություն ողջունում է նրան այս խոսքերով. 00:02:38
00:02:38
«Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր։ 00:02:40
00:02:40
Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով՝ Իսրայելի թագավորը»։00:02:45
00:02:47
13–19 գլուխները պատմում են ընդամենը մեկ օրվա՝ 00:02:51
00:02:51
մ.թ. 33 թ. նիսանի 14-ի դեպքերի մասին։00:02:56
00:02:57
Հիսուսն իր առաքյալների հետ նշում է
Պասեքը Երուսաղեմի վերնասենյակներից մեկում։00:03:02
00:03:06
Գիտեի՞ք արդյոք, որ Հովհաննեսի գիրքը փաստում է, 00:03:09
00:03:09
որ Հիսուսն իր ծառայության ընթացքում չորս անգամ նշել է Պասեքը։ 00:03:13
00:03:16
Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ նրա
ծառայությունը երեքուկես տարի է տևել։00:03:21
00:03:24
Վերջին Պասեքի ժամանակ մեծ խոնարհություն դրսևորելով՝ 00:03:27
00:03:27
Հիսուսը կատարում է ծառայի պարտականությունը՝ 00:03:30
00:03:30
լվանալով իր առաքյալների ոտքերը։00:03:33
00:03:33
Ավելի ուշ՝ այդ երեկո, Հիսուսն ասում է. 00:03:36
00:03:36
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ 00:03:40
00:03:40
Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար»։ 00:03:43
00:03:43
Այդ պատվիրանը նոր էր, 00:03:45
00:03:45
քանի որ այն Քրիստոսի աշակերտներից
պահանջում էր ավելի ուժգին սեր ցուցաբերել։00:03:50
00:03:50
17-րդ գլխում գրված է Հիսուսի վերջին աղոթքը, 00:03:54
00:03:54
որը նա անում է իր աշակերտների ներկայությամբ։00:03:57
00:03:58
Գեթսեմանի պարտեզում Հիսուսը իրեն ձերբակալելու
եկած զինվորներին անվախորեն հայտնում է իր ով լինելը։ 00:04:04
00:04:04
Դրանից կարճ ժամանակ անց նա մահանում է ողջ մարդկության համար։00:04:09
00:04:11
20-րդ և 21-րդ գլուխներում խոսվում է այն մասին,00:04:14
00:04:14
որ հարություն առած Հիսուսը տարբեր
առիթներով հայտնվում է իր աշակերտներին։00:04:19
00:04:20
Հովհաննեսի Ավետարանը կարդալիս ուշադրություն դարձրեք, 00:04:24
00:04:24
թե Հիսուսը ինչ մեծ սեր է դրսևորել մարդկանց հանդեպ, 00:04:27
00:04:27
թե խոնարհության ինչ օրինակ է թողել, 00:04:29
00:04:29
և թե ինչպիսին է նա՝ որպես Մեսիա՝ Աստծու Թագավորության Թագավոր։00:04:50
«Հովհաննես» գրքի ներածություն
-
«Հովհաննես» գրքի ներածություն
«Հովհաննես» գրքի ներածություն։
Երիտասարդ տարիքում Հովհաննեսը իր եղբայր Հակոբոսի հետ
իրենց ձկնորսական ցանցերն էր նորոգում Գալիլեայի ծովի ափին
երբ Հիսուսը նրանց հրավիրեց դառնալու իր հետևորդը։
Մ.թ. 31թ. Պասեքից հետո Հիսուսը Հովհաննեսին
ընտրեց որպես իր 12 առաքյալներից մեկը։
Հովհաննեսը Հիսուսի ամենամտերիմ ընկերներից էր և այն աշակերտը,
որին նա վստահեց իր մոր՝ Մարիամի հոգածությունը։
Հովհաննեսի Ավետարանը չորս Ավետարաններից վերջինն է։
Այն գրվել է Եփեսոսում կամ դրա մերձակայքում մ.թ. մոտ 98 թ.-ին՝
Հիսուսի մահից գրեթե 65 տարի անց։
Այդ տարիների ընթացքում Երուսաղեմի կործանման
մասին Հիսուսի մարգարեությունը կատարվել էր։
Ոմանց կարծիքով՝ այս գրքի տեղեկության 92
տոկոսը մյուս Ավետարաններում բացակայում է։
Հովհաննեսը սիրո մասին ավելի շատ է գրում, քան մյուս ավետարանագիրները։
«Հովհաննես» գիրքը բաղկացած է 21 գլուխներից։
1-ին գլուխը բացահայտում է, թե նախքան երկիր գալը Հիսուսը ինչ դեր է ունեցել երկնքում։
Նրա մասին ասվում է, որ Եհովան նրա միջոցով է ստեղծել մյուս բոլոր բաները։
Հիսուսը կոչվում է «Խոսք», ինչն ընդգծում է այն,
որ նա նշանակված է՝ լինելու Եհովայի խոսնակը։
2–6 գլուխներում նկարագրվում է Հիսուսի ծառայության մոտ երկու տարին։
2-րդ գլխում խոսվում է Կանայում հարսանեկան խնջույքի
ժամանակ Հիսուսի գործած առաջին հրաշքի մասին։
Երբ գինին վերջացավ, նա մոտ 380 լիտր,
կամ՝ 100 գալոն ջուրը «լավ գինու» վերածեց։
Հիսուսի աշակերտների հավատը զորացավ, երբ նրանք տեսան այս հրաշքը։
6-րդ գլուխը պատմում է այն մասին, թե Հիսուսն
ինչպես հրաշքով կերակրեց մոտ 5000 տղամարդու՝
չհաշված կանանց ու երեխաների։
7–12 գլուխները նկարագրում են մ.թ. 32թ. Պասեքին հաջորդած դեպքերը։
Հիսուսը գնում է Բեթանիա և հարություն է տալիս իր ընկեր Ղազարոսին։
Թեև Ղազարոսը արդեն չորս օր է, ինչ մահացած է,
նա Հիսուսի խոսքով հարություն է առնում։
12-րդ գլուխը նկարագրում է Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ։
Մի մեծ բազմություն ողջունում է նրան այս խոսքերով.
«Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր։
Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով՝ Իսրայելի թագավորը»։
13–19 գլուխները պատմում են ընդամենը մեկ օրվա՝
մ.թ. 33 թ. նիսանի 14-ի դեպքերի մասին։
Հիսուսն իր առաքյալների հետ նշում է
Պասեքը Երուսաղեմի վերնասենյակներից մեկում։
Գիտեի՞ք արդյոք, որ Հովհաննեսի գիրքը փաստում է,
որ Հիսուսն իր ծառայության ընթացքում չորս անգամ նշել է Պասեքը։
Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ նրա
ծառայությունը երեքուկես տարի է տևել։
Վերջին Պասեքի ժամանակ մեծ խոնարհություն դրսևորելով՝
Հիսուսը կատարում է ծառայի պարտականությունը՝
լվանալով իր առաքյալների ոտքերը։
Ավելի ուշ՝ այդ երեկո, Հիսուսն ասում է.
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։
Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար»։
Այդ պատվիրանը նոր էր,
քանի որ այն Քրիստոսի աշակերտներից
պահանջում էր ավելի ուժգին սեր ցուցաբերել։
17-րդ գլխում գրված է Հիսուսի վերջին աղոթքը,
որը նա անում է իր աշակերտների ներկայությամբ։
Գեթսեմանի պարտեզում Հիսուսը իրեն ձերբակալելու
եկած զինվորներին անվախորեն հայտնում է իր ով լինելը։
Դրանից կարճ ժամանակ անց նա մահանում է ողջ մարդկության համար։
20-րդ և 21-րդ գլուխներում խոսվում է այն մասին,
որ հարություն առած Հիսուսը տարբեր
առիթներով հայտնվում է իր աշակերտներին։
Հովհաննեսի Ավետարանը կարդալիս ուշադրություն դարձրեք,
թե Հիսուսը ինչ մեծ սեր է դրսևորել մարդկանց հանդեպ,
թե խոնարհության ինչ օրինակ է թողել,
և թե ինչպիսին է նա՝ որպես Մեսիա՝ Աստծու Թագավորության Թագավոր։
-