00:00:02
«Առաքյալների գործերը» գրքի ներածություն։00:00:07
00:00:07
«Առաքյալների գործերը» գիրքը գրել է ավետարանագիր Ղուկասը։00:00:12
00:00:12
Այս գրքի 1–12 գլուխներում հիմնականում
խոսվում է Պետրոս առաքյալի գործունեության մասին։00:00:18
00:00:18
13–28 գլուխներում պատմվում է Պողոս առաքյալի գործունեության մասին։00:00:24
00:00:24
Քանի որ Ղուկասը Պողոսին ուղեկցել էր նրա
ճանապարհորդություններից մի քանիսի ժամանակ, 00:00:29
00:00:29
իր արձանագրած իրադարձությունների ականատեսն էր եղել։00:00:34
00:00:34
«Գործեր» գիրքը մանրամասնորեն պատմում է
քրիստոնեական ժողովի կազմավորման և արագ աճի մասին։00:00:42
00:00:42
Այդ արձանագրությունը սկսվում է մոտ այն հատվածից,
որտեղ ավարտվում է Ղուկասի Ավետարանը։00:00:48
00:00:48
«Գործեր» գիրքն ընդգրկում է մոտ 28 տարվա պատմություն՝00:00:51
00:00:51
սկսած Հիսուսի՝ մ.թ. 33 թ.-ին երկինք համբարձվելուց00:00:56
00:00:56
մինչև մոտ 61 թ., երբ Պողոսը Հռոմում դեռ տնային կալանքի տակ էր 00:01:01
00:01:01
և սպասում էր, թե ինչ կլիներ կայսրին բողոքելուց հետո։00:01:05
00:01:05
Ղուկասի Ավետարանը և «Առաքյալների գործերը» գիրքը
գրվել են մի քանի տարվա տարբերությամբ,00:01:10
00:01:10
և երկուսն էլ ուղղված են միևնույն մարդուն՝ Թեոֆիլոսին։00:01:17
00:01:17
Գիտեի՞ք արդյոք, 00:01:19
00:01:19
որ երբ Ղուկասը գրեց իր Ավետարանը,
Թեոֆիլոսին դիմեց՝ նրան «պատվարժան» կոչելով,00:01:24
00:01:24
ինչը, հնարավոր է, ցույց է տալիս,
որ վերջինս բարձրաստիճան պաշտոնյա էր։ 00:01:29
00:01:29
Սակայն «Գործեր» գրքում Ղուկասը
նրան այդպես չի դիմում, ինչը թերևս ցույց է տալիս,00:01:34
00:01:34
որ նա գրում էր Թեոֆիլոսին արդեն որպես հասուն քրիստոնյայի։00:01:41
00:01:41
«Առաքյալների գործերը» գիրքը բաղկացած է 28 գլուխներից։00:01:45
00:01:45
Ինչպես նշվում է 1-ին գլխում, 00:01:47
00:01:47
Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ
նրանք իր վկաները կլինեն «մինչև աշխարհի ծայրերը»։ 00:01:53
00:01:53
Այնուհետև նա համբարձվեց երկինք։00:01:57
00:01:57
2-րդ գլխում կարդում ենք, որ 10 օր անց՝ մ.թ. 33 թ. Պենտեկոստեին, 00:02:03
00:02:03
սուրբ ոգին թափվեց մոտ 120 աշակերտների վրա։00:02:08
00:02:08
Ավելի ուշ այդ օրը մոտ 3 000 մարդ մկրտվեց։00:02:13
00:02:13
3–9 գլուխները պարունակում են օրինակներ այն մասին,00:02:17
00:02:17
թե ինչպես էին առաջին աշակերտները
եռանդորեն քարոզում ու հրաշքներ գործում։00:02:22
00:02:22
Թեև նրանք ուժգին հակառակության էին բախվում,
սակայն խիզախորեն շարունակում էին հռչակել բարի լուրը։00:02:29
00:02:29
Վաղ քրիստոնյաներից մեկը՝ Ստեփանոսը,
նույնիսկ սպանվեց իր հավատի համար։00:02:35
00:02:35
Սողոս անունով մի մարդ Ստեփանոսի մահվան
ականատեսը եղավ և հավանություն տվեց դրան։00:02:42
00:02:42
Սակայն շատ չանցած՝ Հիսուսը հայտնվեց
Սողոսին Դամասկոս տանող ճանապարհին։ 00:02:47
00:02:47
Արդյունքում՝ Սողոսը քրիստոնյա դարձավ
և հետագայում ճանաչվեց որպես Պողոս առաքյալ։00:02:54
00:02:54
10-րդ և 11-րդ գլուխները նկարագրում են այն
խաղաղ ժամանակները, որ վայելում էին աշակերտները։ 00:03:00
00:03:00
Եհովան Պետրոս առաքյալի միջոցով ընդլայնեց քարոզչական գործը, 00:03:04
00:03:04
որպեսզի վկայություն տրվի նաև այլազգիներին, կամ՝ ոչ հրեաներին։00:03:08
00:03:08
Աճի այդ ժամանակներում Քրիստոսի աշակերտներին բնորոշելու համար00:03:12
00:03:12
առաջին անգամ սկսեց գործածվել «քրիստոնյա» բառը։00:03:16
00:03:16
12-րդ գլխում ասվում է, որ կրկին հալածանք սկսվեց։ 00:03:20
00:03:20
Հերովդեսը սպանեց Հակոբոս առաքյալին, 00:03:22
00:03:22
իսկ Պետրոսին բանտ գցեց, որին
ավելի ուշ հրեշտակը ազատ արձակեց։ 00:03:26
00:03:26
13–21 գլուխներում նկարագրվում են իրադարձություններով լի
Պողոսի միսիոներական երեք շրջագայությունները, 00:03:33
00:03:33
որոնք տևեցին մ.թ. մոտ 47-ից մինչև մոտ 56 թ.-ը։00:03:38
00:03:38
Իր առաջին միսիոներական շրջագայության ժամանակ
Պողոսը եղավ Կիպրոսում և Փոքր Ասիայի որոշ մասերում։00:03:45
00:03:45
Երկրորդ միսիոներական շրջագայության ընթացքում նա
վերադարձավ Փոքր Ասիա, ինչպես նաև Մակեդոնիա և Հունաստան։00:03:52
00:03:52
Պողոսի երրորդ միսիոներական շրջագայությունը
տևեց մոտ չորս տարի և ավարտվեց Երուսաղեմում։00:04:00
00:04:02
Երկրորդ և երրորդ շրջագայությունների ընթացքում
Պողոսը սուրբ ոգու ներշնչմամբ վեց նամակ գրեց։00:04:09
00:04:09
Ըստ մի հաշվարկի՝ Պողոսի շրջագայությունները,
որոնց մասին խոսվում է «Գործեր» գրքում, 00:04:13
00:04:13
կազմում են մոտ 16 000 կիլոմետր (գրեթե 10 000 մղոն)։00:04:20
00:04:20
21-րդ գլխում արձանագրված է այն մասին,
որ Պողոսին անարդարացիորեն ձերբակալեցին։00:04:26
00:04:26
22–26 գլուխներում պատմվում է այն մասին,
թե Պողոսը ինչպես պաշտպանեց իրեն։ 00:04:32
00:04:32
Նա ներկայացավ Հրեաստանի կառավարիչ Ֆելիքսի,
նրան հաջորդող Ֆեստոսի և Հերովդես Ագրիպաս II-ի առաջ։00:04:40
00:04:40
Իրեն պաշտպանելիս Պողոսը բողոքեց կայսրին՝ 00:04:43
00:04:43
Հռոմում այդ ժամանակների ամենաբարձրաստիճան պաշտոնյային։00:04:48
00:04:48
27-րդ և 28-րդ գլուխներում նկարագրվում է
Պողոսի դժվարին ճանապարհորդությունը դեպի Հռոմ, 00:04:54
00:04:54
որի ժամանակ նա նավաբեկության ենթարկվեց։00:04:58
00:04:58
«Գործեր» գիրքն ավարտվում է նրանով, 00:05:00
00:05:00
որ Պողոսը Հռոմում տնային կալանքի տակ է
և սպասում է իր դատավարությանը։00:05:05
00:05:05
Չնայած որ Պողոսը կալանքի տակ էր,
նա զբաղված էր մնում՝ քարոզելով բոլոր իրեն այցելողներին։00:05:11
00:05:11
«Առաքյալների գործերը» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք, 00:05:15
00:05:15
թե ինչպես աշակերտները, սուրբ ոգով լցվելով, զորություն ստացան, 00:05:19
00:05:19
թե ինչպես էին նրանք անվախորեն քարոզում՝
չնայած կատաղի հալածանքին,00:05:23
00:05:23
և թե ինչպես էին օգտվում իրավական պաշտպանության միջոցներից, 00:05:26
00:05:26
որպեսզի պաշտպանեին Աստծու Թագավորության
մասին բարի լուրը քարոզելու իրենց իրավունքը։00:05:32
00:05:32
00:05:46
«Առաքյալների գործերը» գրքի ներածություն
-
«Առաքյալների գործերը» գրքի ներածություն
«Առաքյալների գործերը» գրքի ներածություն։
«Առաքյալների գործերը» գիրքը գրել է ավետարանագիր Ղուկասը։
Այս գրքի 1–12 գլուխներում հիմնականում
խոսվում է Պետրոս առաքյալի գործունեության մասին։
13–28 գլուխներում պատմվում է Պողոս առաքյալի գործունեության մասին։
Քանի որ Ղուկասը Պողոսին ուղեկցել էր նրա
ճանապարհորդություններից մի քանիսի ժամանակ,
իր արձանագրած իրադարձությունների ականատեսն էր եղել։
«Գործեր» գիրքը մանրամասնորեն պատմում է
քրիստոնեական ժողովի կազմավորման և արագ աճի մասին։
Այդ արձանագրությունը սկսվում է մոտ այն հատվածից,
որտեղ ավարտվում է Ղուկասի Ավետարանը։
«Գործեր» գիրքն ընդգրկում է մոտ 28 տարվա պատմություն՝
սկսած Հիսուսի՝ մ.թ. 33 թ.-ին երկինք համբարձվելուց
մինչև մոտ 61 թ., երբ Պողոսը Հռոմում դեռ տնային կալանքի տակ էր
և սպասում էր, թե ինչ կլիներ կայսրին բողոքելուց հետո։
Ղուկասի Ավետարանը և «Առաքյալների գործերը» գիրքը
գրվել են մի քանի տարվա տարբերությամբ,
և երկուսն էլ ուղղված են միևնույն մարդուն՝ Թեոֆիլոսին։
Գիտեի՞ք արդյոք,
որ երբ Ղուկասը գրեց իր Ավետարանը,
Թեոֆիլոսին դիմեց՝ նրան «պատվարժան» կոչելով,
ինչը, հնարավոր է, ցույց է տալիս,
որ վերջինս բարձրաստիճան պաշտոնյա էր։
Սակայն «Գործեր» գրքում Ղուկասը
նրան այդպես չի դիմում, ինչը թերևս ցույց է տալիս,
որ նա գրում էր Թեոֆիլոսին արդեն որպես հասուն քրիստոնյայի։
«Առաքյալների գործերը» գիրքը բաղկացած է 28 գլուխներից։
Ինչպես նշվում է 1-ին գլխում,
Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ
նրանք իր վկաները կլինեն «մինչև աշխարհի ծայրերը»։
Այնուհետև նա համբարձվեց երկինք։
2-րդ գլխում կարդում ենք, որ 10 օր անց՝ մ.թ. 33 թ. Պենտեկոստեին,
սուրբ ոգին թափվեց մոտ 120 աշակերտների վրա։
Ավելի ուշ այդ օրը մոտ 3 000 մարդ մկրտվեց։
3–9 գլուխները պարունակում են օրինակներ այն մասին,
թե ինչպես էին առաջին աշակերտները
եռանդորեն քարոզում ու հրաշքներ գործում։
Թեև նրանք ուժգին հակառակության էին բախվում,
սակայն խիզախորեն շարունակում էին հռչակել բարի լուրը։
Վաղ քրիստոնյաներից մեկը՝ Ստեփանոսը,
նույնիսկ սպանվեց իր հավատի համար։
Սողոս անունով մի մարդ Ստեփանոսի մահվան
ականատեսը եղավ և հավանություն տվեց դրան։
Սակայն շատ չանցած՝ Հիսուսը հայտնվեց
Սողոսին Դամասկոս տանող ճանապարհին։
Արդյունքում՝ Սողոսը քրիստոնյա դարձավ
և հետագայում ճանաչվեց որպես Պողոս առաքյալ։
10-րդ և 11-րդ գլուխները նկարագրում են այն
խաղաղ ժամանակները, որ վայելում էին աշակերտները։
Եհովան Պետրոս առաքյալի միջոցով ընդլայնեց քարոզչական գործը,
որպեսզի վկայություն տրվի նաև այլազգիներին, կամ՝ ոչ հրեաներին։
Աճի այդ ժամանակներում Քրիստոսի աշակերտներին բնորոշելու համար
առաջին անգամ սկսեց գործածվել «քրիստոնյա» բառը։
12-րդ գլխում ասվում է, որ կրկին հալածանք սկսվեց։
Հերովդեսը սպանեց Հակոբոս առաքյալին,
իսկ Պետրոսին բանտ գցեց, որին
ավելի ուշ հրեշտակը ազատ արձակեց։
13–21 գլուխներում նկարագրվում են իրադարձություններով լի
Պողոսի միսիոներական երեք շրջագայությունները,
որոնք տևեցին մ.թ. մոտ 47-ից մինչև մոտ 56 թ.-ը։
Իր առաջին միսիոներական շրջագայության ժամանակ
Պողոսը եղավ Կիպրոսում և Փոքր Ասիայի որոշ մասերում։
Երկրորդ միսիոներական շրջագայության ընթացքում նա
վերադարձավ Փոքր Ասիա, ինչպես նաև Մակեդոնիա և Հունաստան։
Պողոսի երրորդ միսիոներական շրջագայությունը
տևեց մոտ չորս տարի և ավարտվեց Երուսաղեմում։
Երկրորդ և երրորդ շրջագայությունների ընթացքում
Պողոսը սուրբ ոգու ներշնչմամբ վեց նամակ գրեց։
Ըստ մի հաշվարկի՝ Պողոսի շրջագայությունները,
որոնց մասին խոսվում է «Գործեր» գրքում,
կազմում են մոտ 16 000 կիլոմետր (գրեթե 10 000 մղոն)։
21-րդ գլխում արձանագրված է այն մասին,
որ Պողոսին անարդարացիորեն ձերբակալեցին։
22–26 գլուխներում պատմվում է այն մասին,
թե Պողոսը ինչպես պաշտպանեց իրեն։
Նա ներկայացավ Հրեաստանի կառավարիչ Ֆելիքսի,
նրան հաջորդող Ֆեստոսի և Հերովդես Ագրիպաս II-ի առաջ։
Իրեն պաշտպանելիս Պողոսը բողոքեց կայսրին՝
Հռոմում այդ ժամանակների ամենաբարձրաստիճան պաշտոնյային։
27-րդ և 28-րդ գլուխներում նկարագրվում է
Պողոսի դժվարին ճանապարհորդությունը դեպի Հռոմ,
որի ժամանակ նա նավաբեկության ենթարկվեց։
«Գործեր» գիրքն ավարտվում է նրանով,
որ Պողոսը Հռոմում տնային կալանքի տակ է
և սպասում է իր դատավարությանը։
Չնայած որ Պողոսը կալանքի տակ էր,
նա զբաղված էր մնում՝ քարոզելով բոլոր իրեն այցելողներին։
«Առաքյալների գործերը» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք,
թե ինչպես աշակերտները, սուրբ ոգով լցվելով, զորություն ստացան,
թե ինչպես էին նրանք անվախորեն քարոզում՝
չնայած կատաղի հալածանքին,
և թե ինչպես էին օգտվում իրավական պաշտպանության միջոցներից,
որպեսզի պաշտպանեին Աստծու Թագավորության
մասին բարի լուրը քարոզելու իրենց իրավունքը։
-