JW subtitle extractor

«2 Կորնթացիներ» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«2 Կորնթացիներ» գրքի ներածություն։
Պողոսը իր երկրորդ նամակը գրեց կորնթացիներին
մի քանի ամիս անց այն բանից հետո,
երբ ժողովը ստացավ նրա առաջին նամակը։
Տիտոսը ուղարկվել էր Կորնթոս, որ օգներ կազմակերպելու
Հրեաստանի եղբայրների համար փող հավաքելու գործը
ու թերևս տեսներ, թե կորնթացիները ինչպես
արձագանքեցին Պողոսի գրած առաջին նամակին։
Կորնթոսից հեռանալուց հետո Տիտոսը գնաց Պողոսի մոտ։
Քանի որ նա լավ լուրեր բերեց առաքյալին, վերջինս
ուրախացավ և կրկին նամակ գրեց կորնթացիներին։
«2 Կորնթացիներ» գիրքը բաղկացած է 13 գլուխներից։
1-ին գլխում Պողոսը Եհովայի մասին ասում է, որ նա
«գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածն է,
որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում»։
Իր առաջին նամակում Պողոսը խիստ
խորհուրդ էր տվել կորնթացիներին,
ուստի երկրորդ նամակի 2-րդ գլխում նա
ժողովին հավաստիացնում է իր սիրո մեջ։
Մեղք գործած անհատին, որը հեռացվել էր
ժողովից և այժմ փոխել էր իր ընթացքը,
հարկավոր էր ներել և հետ ընդունել։
3-րդ գլխում Պողոսը գրում է, որ որպես
ծառայող որակյալ լինելը Աստծուց է գալիս։
4-րդ գլխում նոր ուխտի հետ կապված ծառայությունը
նա նկարագրում է որպես «գանձ.... կավե անոթներում»։
Թեև մենք պարզապես անկատար կավե անոթներ ենք,
մեր քարոզած լուրը կարող է հավիտենական
կյանքի առաջնորդել թե՛ մեզ, թե՛ մեզ լսողներին։
5-րդ գլխում Պողոսն ասում է.
«Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ»։
Մենք չենք կարող արձագանքել Քրիստոսի սիրուն
և միևնույն ժամանակ չմղվել ապրելու նրա համար։
Նրա սերը մղում է մեզ ընդօրինակելու նրան։
6-րդ գլուխը բացատրում է, որ ճշմարիտ և կեղծ քրիստոնյայի
միջև ընկերակցությունը անհավասար լծակցություն է։
Դա միայն կվնասի քրիստոնյայի հավատը։
7-րդ գլխում աստվածահաճո տրտմությունը
հակադրվում է աշխարհին բնորոշ տրտմությանը։
Աստվածահաճո տրտմություն մարդու մեջ առաջանում է,
երբ նա իր գործած սխալը Աստծու հանդեպ մեղք է համարում։
Դա նրան մղում է Աստծու ներողամտությունը
փնտրելու և թողնելու իր մեղավոր ընթացքը։
Իսկ աշխարհին բնորոշ տրտմությունը այլ է։
Թեև անհատը գուցե տրտմում է այն պատճառով,
որ իր սխալ արարքը բացահայտվել է,
նա ցանկություն չունի Աստծուց ներում ստանալու։
8-րդ և 9-րդ գլուխներում
Պողոսը կորնթացիներին հորդորում է ավարտին հասցնել
Հրեաստանի կարիքավոր եղբայրների
համար նվերներ հավաքելու գործը։
Գիտեի՞ք արդյոք,
որ Պողոսը «ծառայություն» թարգմանված
հունարեն բառի տարբեր ձևերը գործածեց,
որ նկարագրի քարոզելու և ուսուցանելու,
ինչպես նաև օգնություն տրամադրելու գործը։
Փաստորեն, օգնություն տրամադրելը Եհովային
մատուցվող սուրբ ծառայության մի մասն է։
Կեղծ առաքյալները վատ ազդեցություն են թողնում,
ուստի 10–13 գլուխներում Պողոսը փաստարկներ է բերում,
որ հերքի նրանց սխալ ուսմունքները։
Պողոսը ժողովին հիշեցնում է, որ աստվածաշնչյան
ճշմարտությունը կարող է քանդել «ցանկացած ամրություն»՝
ուսմունքներ, սովորություններ և տրամադրվածություն,
որոնցում արտացոլված է մարդկային անկատար իմաստությունը։
«2 Կորնթացիներ» նամակը կարդալիս ուշադրություն դարձրեք,
որ Եհովան՝ ամենայն մխիթարության Աստվածը,
զորացնում և ուժ է տալիս իր ծառաներին,
որ անկեղծ զղջումը նպաստում է Աստծու
հետ մտերիմ փոխհարաբերություններին,
և որ անգամ հողեղեն մարդ արարածը կարող է
հռչակել Աստծու Թագավորության մասին բարի լուրը։