00:00:02
«Գաղատացիներ» գրքի ներածություն։00:00:05
00:00:06
Պողոս առաքյալը այս նամակը գրեց Կորնթոսից
կամ Ասորիքի Անտիոքից00:00:10
00:00:10
իր երկրորդ միսիոներական շրջագայության
ընթացքում կամ դրանից հետո։00:00:16
00:00:16
Թեև նա սովորաբար քարտուղարի
միջոցով էր գրում իր նամակները,00:00:19
00:00:19
սակայն գաղատացիներին
ուղղված նամակը իր ձեռքով գրեց։00:00:24
00:00:24
«Գաղատացիներ» նամակը գրվել է մ.թ. մոտ 50–52 թթ.-ին։00:00:31
00:00:31
Գիտեի՞ք արդյոք, որ Գաղատիան հռոմեական պրովինցիա էր,00:00:35
00:00:35
որը զբաղեցնում էր ներկայումս Փոքր Ասիա կոչվող
տարածքի կենտրոնական մասը։00:00:40
00:00:41
Գաղատիայի ժողովների թվում, որոնց Պողոսը գրեց իր նամակը,00:00:44
00:00:44
թերևս ընդգրկված էին Պիսիդիայի Անտիոքի,
Իկոնիոնի, Լյուստրայի և Դերբեի ժողովները։00:00:52
00:00:54
Առաքյալն այս նամակով հերքում էր
սուտ ուսուցիչների այն պնդումները,00:00:57
00:00:57
թե ճշմարիտ քրիստոնյաները
պետք է պահեն Մովսիսական օրենքը։00:01:03
00:01:04
Գաղատացիներին ուղղված նամակը բաղկացած է 6 գլուխներից։00:01:08
00:01:08
1-ին գլխում Պողոսը պատմում է,
թե լինելով հուդայականության հետևորդ՝00:01:12
00:01:12
ինչպես քրիստոնեություն ընդունեց։00:01:15
00:01:15
Նա հիշեցնում է գաղատացիներին, որ իր սովորեցրածը
ստացել է Հիսուս Քրիստոսի հայտնության միջոցով,00:01:21
00:01:21
և որ նրանք չպետք է շեղվեն դրանից։00:01:24
00:01:24
2-րդ և 3-րդ գլուխներում Պողոսը բացատրում է,00:01:27
00:01:27
որ «օրենքի գործերը» մարդուն չեն կարող արդար դարձնել։00:01:32
00:01:32
Նա Օրենքը «դաստիարակ» է կոչում,00:01:34
00:01:34
որը մարդկանց առաջնորդեց դեպի Քրիստոսը։00:01:37
00:01:37
Հիսուսի հանդեպ հավատի շնորհիվ է անհատը արդար դառնում։00:01:41
00:01:41
Պողոսը նշում է, որ Աբրահամին խոստացված սերունդը
Քրիստոսն է և Քրիստոսի ժառանգակիցները։00:01:48
00:01:48
Սակայն գաղատացիները կանգնած են մարդկանց
ուսմունքների ծառան դառնալու վտանգի առաջ,00:01:53
00:01:53
ինչի մասին առաքյալը զգուշացնում է 4–6 գլուխներում։00:01:58
00:01:58
4-րդ գլխում նա խորհրդանշական
իմաստ ունեցող մի պատմություն է պատմում՝00:02:02
00:02:02
օգտագործելով Հագարի, Սառայի ու
նրանց երեխաների՝ Իսմայելի և Իսահակի օրինակը։00:02:09
00:02:09
Հագարն ու Իսմայելը ներկայացնում են ստրկության մեջ
գտնվող երկրային Երուսաղեմն ու նրա երեխաներին,00:02:14
00:02:14
կամ՝ քաղաքացիներին։00:02:17
00:02:17
Սառան ու Իսահակը ներկայացնում են «վերին Երուսաղեմը»՝00:02:20
00:02:20
Եհովայի կազմակերպության երկնային մասը,00:02:23
00:02:23
և նրա երեխաներին՝ ոգով օծված և Աստծու ազատ որդիներին։00:02:29
00:02:31
Սակայն, ինչպես զգուշացնում է Պողոսը,00:02:33
00:02:33
այդ ազատությունը չպետք է օգտագործվի
որպես պատրվակ՝ մեղավոր ընթացք բռնելու համար։00:02:40
00:02:41
Նա մարմնի գործերը հակադրում է
Աստծու ոգու պտղին և սովորեցնում,00:02:45
00:02:45
որ ինչ որ ցանենք, այն էլ կհնձենք։00:02:48
00:02:52
«Գաղատացիներ» նամակը կարդալիս ուշադրություն դարձրեք,00:02:55
00:02:55
թե ինչպես են քրիստոնյաները
արդար հայտարարվում միայն հավատով,00:02:59
00:02:59
թե ինչպես են Աստծու ոգու պտուղը
դրսևորողները օգուտներ ստանում,00:03:03
00:03:03
և թե ինչպես է պարզ դառնում, որ
Աբրահամին խոստացված սերունդը Հիսուս Քրիստոսն է00:03:08
00:03:08
և նրա հավիտենական
Թագավորության մեջ նրա ժառանգակիցները։00:03:13
«Գաղատացիներ» գրքի ներածություն
-
«Գաղատացիներ» գրքի ներածություն
«Գաղատացիներ» գրքի ներածություն։
Պողոս առաքյալը այս նամակը գրեց Կորնթոսից
կամ Ասորիքի Անտիոքից
իր երկրորդ միսիոներական շրջագայության
ընթացքում կամ դրանից հետո։
Թեև նա սովորաբար քարտուղարի
միջոցով էր գրում իր նամակները,
սակայն գաղատացիներին
ուղղված նամակը իր ձեռքով գրեց։
«Գաղատացիներ» նամակը գրվել է մ.թ. մոտ 50–52 թթ.-ին։
Գիտեի՞ք արդյոք, որ Գաղատիան հռոմեական պրովինցիա էր,
որը զբաղեցնում էր ներկայումս Փոքր Ասիա կոչվող
տարածքի կենտրոնական մասը։
Գաղատիայի ժողովների թվում, որոնց Պողոսը գրեց իր նամակը,
թերևս ընդգրկված էին Պիսիդիայի Անտիոքի,
Իկոնիոնի, Լյուստրայի և Դերբեի ժողովները։
Առաքյալն այս նամակով հերքում էր
սուտ ուսուցիչների այն պնդումները,
թե ճշմարիտ քրիստոնյաները
պետք է պահեն Մովսիսական օրենքը։
Գաղատացիներին ուղղված նամակը բաղկացած է 6 գլուխներից։
1-ին գլխում Պողոսը պատմում է,
թե լինելով հուդայականության հետևորդ՝
ինչպես քրիստոնեություն ընդունեց։
Նա հիշեցնում է գաղատացիներին, որ իր սովորեցրածը
ստացել է Հիսուս Քրիստոսի հայտնության միջոցով,
և որ նրանք չպետք է շեղվեն դրանից։
2-րդ և 3-րդ գլուխներում Պողոսը բացատրում է,
որ «օրենքի գործերը» մարդուն չեն կարող արդար դարձնել։
Նա Օրենքը «դաստիարակ» է կոչում,
որը մարդկանց առաջնորդեց դեպի Քրիստոսը։
Հիսուսի հանդեպ հավատի շնորհիվ է անհատը արդար դառնում։
Պողոսը նշում է, որ Աբրահամին խոստացված սերունդը
Քրիստոսն է և Քրիստոսի ժառանգակիցները։
Սակայն գաղատացիները կանգնած են մարդկանց
ուսմունքների ծառան դառնալու վտանգի առաջ,
ինչի մասին առաքյալը զգուշացնում է 4–6 գլուխներում։
4-րդ գլխում նա խորհրդանշական
իմաստ ունեցող մի պատմություն է պատմում՝
օգտագործելով Հագարի, Սառայի ու
նրանց երեխաների՝ Իսմայելի և Իսահակի օրինակը։
Հագարն ու Իսմայելը ներկայացնում են ստրկության մեջ
գտնվող երկրային Երուսաղեմն ու նրա երեխաներին,
կամ՝ քաղաքացիներին։
Սառան ու Իսահակը ներկայացնում են «վերին Երուսաղեմը»՝
Եհովայի կազմակերպության երկնային մասը,
և նրա երեխաներին՝ ոգով օծված և Աստծու ազատ որդիներին։
Սակայն, ինչպես զգուշացնում է Պողոսը,
այդ ազատությունը չպետք է օգտագործվի
որպես պատրվակ՝ մեղավոր ընթացք բռնելու համար։
Նա մարմնի գործերը հակադրում է
Աստծու ոգու պտղին և սովորեցնում,
որ ինչ որ ցանենք, այն էլ կհնձենք։
«Գաղատացիներ» նամակը կարդալիս ուշադրություն դարձրեք,
թե ինչպես են քրիստոնյաները
արդար հայտարարվում միայն հավատով,
թե ինչպես են Աստծու ոգու պտուղը
դրսևորողները օգուտներ ստանում,
և թե ինչպես է պարզ դառնում, որ
Աբրահամին խոստացված սերունդը Հիսուս Քրիստոսն է
և նրա հավիտենական
Թագավորության մեջ նրա ժառանգակիցները։
-