00:00:02
«Եփեսացիներ» գրքի ներածություն։00:00:05
00:00:06
Իր երկրորդ միսիոներական շրջագայության
ժամանակ Պողոս առաքյալը հավանաբար մ.թ. 52-ին00:00:12
00:00:12
Ակյուղասի և Պրիսկիղայի ուղեկցությամբ նախ
եկավ Եփեսոս նավահանգստային քաղաք։00:00:17
00:00:18
Կարճ այցից հետո առաքյալը հեռացավ՝
թողնելով Ակյուղասին ու Պրիսկիղային,00:00:23
00:00:23
որպեսզի նրանք շարունակեն քարոզել և ուսուցանել մարդկանց։00:00:26
00:00:27
Սակայն երրորդ միսիոներական շրջագայության
ժամանակ Պողոսը Եփեսոսում մնաց մոտ երեք տարի՝00:00:32
00:00:32
եռանդորեն կատարելով իր ծառայությունը00:00:35
00:00:35
և մտերիմ փոխհարաբերություններ
հաստատելով եփեսացի եղբայրների հետ։00:00:39
00:00:40
Ավելի ուշ՝ մ.թ. մոտ 60 կամ 61 թ.-ին,
Պողոս առաքյալը նամակ գրեց Եփեսոսի ժողովին։00:00:46
00:00:47
Նա այն գրեց Հռոմից, որտեղ կալանքի տակ էր
գտնվում և սպասում էր իր դատավարությանը։00:00:53
00:00:54
Եփեսացիներին ուղղված նամակը բաղկացած է 6 գլուխներից։00:00:58
00:00:59
1-ին գլխում ընդգծվում է, որ Աստված մի տնօրինություն
է հաստատել (կամ՝ իր տնտեսությունը վարելու կերպ)։00:01:05
00:01:06
Այս տնօրինության շնորհիվ երկնքում ապրելու համար ընտրվածները00:01:10
00:01:10
և նրանք, ովքեր ապրելու են երկրի վրա,00:01:12
00:01:12
Քրիստոսի միջոցով միավորվելու են Եհովայի հետ։00:01:15
00:01:16
2-րդ գլխում առաքյալը Մովսիսական օրենքը համեմատում է պատի հետ,00:01:20
00:01:20
որը երկար ժամանակ հրեաներին բաժանում էր այլազգիներից։00:01:24
00:01:26
Հիսուսի զոհաբերական մահը վերացրեց Օրենքի ուխտը00:01:29
00:01:29
և այդպիսով «քանդեց [այդ երկու խմբերին բաժանող] մեջտեղի պատը»։00:01:33
00:01:35
3-րդ գլխում Պողոսը հիշատակում է «Քրիստոսի մասին
սրբազան գաղտնիքը» և բացատրում է, որ Աստծու կամքն է,00:01:41
00:01:41
որ Քրիստոսի հետ երկնքում թագավորելու համար
կանչված համեմատաբար փոքրաթիվ մարդկանց թվում00:01:46
00:01:46
լինեն նաև ոչ հրեաներ։00:01:48
00:01:52
Գիտեի՞ք արդյոք, որ Եփեսոս քաղաքը հայտնի էր
Արտեմիս աստվածուհուն նվիրված հսկայական տաճարով։00:01:59
00:01:59
Ինչպես ասվում է «Գործեր» գրքի 19-րդ գլխում,00:02:02
00:02:02
Եփեսոսի արծաթագործները շահութաբեր գործով էին զբաղվում՝00:02:06
00:02:06
վաճառում էին «Արտեմիսի արծաթյա փոքր մեհյաններ»։00:02:09
00:02:10
Պողոսը Եփեսոսում մնաց մոտ երեք տարի
և այդ ընթացքում մարդկանց հայտնեց,00:02:15
00:02:15
որ երկրպագության մեջ պատկերներ գործածելը սխալ է։00:02:18
00:02:18
Արդյունքում՝ այդ քաղաքում բնակվող զգալի թվով
մարդիկ դադարեցին կռապաշտությամբ զբաղվելուց00:02:23
00:02:23
և հավատացյալ դարձան։00:02:26
00:02:26
Դրա պատճառով կուռքեր պատրաստողներն
ու վաճառողները բարկությամբ լցվեցին00:02:30
00:02:30
և խռովություն բարձրացրին։00:02:33
00:02:36
4-րդ գլխում եփեսացիներին խորհուրդ է տրվում
իրենց վրայից «հանել այն հին անձնավորությունը»,00:02:41
00:02:41
որը համապատասխան է իրենց նախկին ապրելակերպին,00:02:44
00:02:44
և «հագնել նոր անձնավորությունը»՝ Եհովայի կամքի համաձայն։00:02:48
00:02:50
5-րդ գլխում Պողոսը եփեսացիներին
հորդորում է «շարունակել քայլել սիրո մեջ»։00:02:55
00:02:55
Այդ սերը պետք է արտացոլվի ընտանիքում։00:02:58
00:03:00
Կանանց խորհուրդ է տրվում «հնազանդ լինել իրենց ամուսիններին»։00:03:04
00:03:05
Իսկ ամուսիններին ասվում է «շարունակել սիրել»
իրենց կանանց, «ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը»։00:03:11
00:03:14
6-րդ գլխում Պողոսը բերում է սպառազինության
օրինակը և եփեսացիներին խրախուսում է00:03:19
00:03:19
հագնել ամբողջ հոգևոր սպառազինությունը։00:03:22
00:03:24
Դա կօգնի նրանց հոգևորապես ամուր մնալ,
ինչ դժվարությունների էլ, որ բախվեն։00:03:29
00:03:31
«Եփեսացիներ» նամակը կարդալիս ուշադրություն դարձրեք,00:03:35
00:03:35
թե ինչպես պետք է հագնենք նոր անձնավորությունը՝
Եհովայի կամքի համաձայն,00:03:39
00:03:39
թե ինչպես պետք է հագնենք ամբողջ հոգևոր սպառազինությունը,00:03:43
00:03:43
և թե ինչպես էր Եհովան նպատակադրել
Թագավորության մեջ հրեաներին և ոչ հրեաներին00:03:48
00:03:48
միավորել որպես Քրիստոսի ժառանգակիցների։00:03:50
«Եփեսացիներ» գրքի ներածություն
-
«Եփեսացիներ» գրքի ներածություն
«Եփեսացիներ» գրքի ներածություն։
Իր երկրորդ միսիոներական շրջագայության
ժամանակ Պողոս առաքյալը հավանաբար մ.թ. 52-ին
Ակյուղասի և Պրիսկիղայի ուղեկցությամբ նախ
եկավ Եփեսոս նավահանգստային քաղաք։
Կարճ այցից հետո առաքյալը հեռացավ՝
թողնելով Ակյուղասին ու Պրիսկիղային,
որպեսզի նրանք շարունակեն քարոզել և ուսուցանել մարդկանց։
Սակայն երրորդ միսիոներական շրջագայության
ժամանակ Պողոսը Եփեսոսում մնաց մոտ երեք տարի՝
եռանդորեն կատարելով իր ծառայությունը
և մտերիմ փոխհարաբերություններ
հաստատելով եփեսացի եղբայրների հետ։
Ավելի ուշ՝ մ.թ. մոտ 60 կամ 61 թ.-ին,
Պողոս առաքյալը նամակ գրեց Եփեսոսի ժողովին։
Նա այն գրեց Հռոմից, որտեղ կալանքի տակ էր
գտնվում և սպասում էր իր դատավարությանը։
Եփեսացիներին ուղղված նամակը բաղկացած է 6 գլուխներից։
1-ին գլխում ընդգծվում է, որ Աստված մի տնօրինություն
է հաստատել (կամ՝ իր տնտեսությունը վարելու կերպ)։
Այս տնօրինության շնորհիվ երկնքում ապրելու համար ընտրվածները
և նրանք, ովքեր ապրելու են երկրի վրա,
Քրիստոսի միջոցով միավորվելու են Եհովայի հետ։
2-րդ գլխում առաքյալը Մովսիսական օրենքը համեմատում է պատի հետ,
որը երկար ժամանակ հրեաներին բաժանում էր այլազգիներից։
Հիսուսի զոհաբերական մահը վերացրեց Օրենքի ուխտը
և այդպիսով «քանդեց [այդ երկու խմբերին բաժանող] մեջտեղի պատը»։
3-րդ գլխում Պողոսը հիշատակում է «Քրիստոսի մասին
սրբազան գաղտնիքը» և բացատրում է, որ Աստծու կամքն է,
որ Քրիստոսի հետ երկնքում թագավորելու համար
կանչված համեմատաբար փոքրաթիվ մարդկանց թվում
լինեն նաև ոչ հրեաներ։
Գիտեի՞ք արդյոք, որ Եփեսոս քաղաքը հայտնի էր
Արտեմիս աստվածուհուն նվիրված հսկայական տաճարով։
Ինչպես ասվում է «Գործեր» գրքի 19-րդ գլխում,
Եփեսոսի արծաթագործները շահութաբեր գործով էին զբաղվում՝
վաճառում էին «Արտեմիսի արծաթյա փոքր մեհյաններ»։
Պողոսը Եփեսոսում մնաց մոտ երեք տարի
և այդ ընթացքում մարդկանց հայտնեց,
որ երկրպագության մեջ պատկերներ գործածելը սխալ է։
Արդյունքում՝ այդ քաղաքում բնակվող զգալի թվով
մարդիկ դադարեցին կռապաշտությամբ զբաղվելուց
և հավատացյալ դարձան։
Դրա պատճառով կուռքեր պատրաստողներն
ու վաճառողները բարկությամբ լցվեցին
և խռովություն բարձրացրին։
4-րդ գլխում եփեսացիներին խորհուրդ է տրվում
իրենց վրայից «հանել այն հին անձնավորությունը»,
որը համապատասխան է իրենց նախկին ապրելակերպին,
և «հագնել նոր անձնավորությունը»՝ Եհովայի կամքի համաձայն։
5-րդ գլխում Պողոսը եփեսացիներին
հորդորում է «շարունակել քայլել սիրո մեջ»։
Այդ սերը պետք է արտացոլվի ընտանիքում։
Կանանց խորհուրդ է տրվում «հնազանդ լինել իրենց ամուսիններին»։
Իսկ ամուսիններին ասվում է «շարունակել սիրել»
իրենց կանանց, «ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը»։
6-րդ գլխում Պողոսը բերում է սպառազինության
օրինակը և եփեսացիներին խրախուսում է
հագնել ամբողջ հոգևոր սպառազինությունը։
Դա կօգնի նրանց հոգևորապես ամուր մնալ,
ինչ դժվարությունների էլ, որ բախվեն։
«Եփեսացիներ» նամակը կարդալիս ուշադրություն դարձրեք,
թե ինչպես պետք է հագնենք նոր անձնավորությունը՝
Եհովայի կամքի համաձայն,
թե ինչպես պետք է հագնենք ամբողջ հոգևոր սպառազինությունը,
և թե ինչպես էր Եհովան նպատակադրել
Թագավորության մեջ հրեաներին և ոչ հրեաներին
միավորել որպես Քրիստոսի ժառանգակիցների։
-