00:00:07
Պողոս առաքյալը այս նամակը
սուրբ ոգու ներշնչմամբ գրել է Հռոմում00:00:11
00:00:11
մ.թ. մոտ 60 կամ 61 թ.-ին։00:00:14
00:00:15
Դա այնտեղ նրա
առաջին բանտարկության ժամանակ էր,00:00:18
00:00:18
երբ նա տնային կալանքի տակ էր։00:00:20
00:00:21
Կողոսացիներին ուղղված
նամակից պարզ է դառնում,00:00:24
00:00:24
որ Պողոսը չէր այցելել Կողոսա։00:00:26
00:00:26
Ակներևաբար այնտեղի ժողովը հաստատվել էր00:00:29
00:00:29
Եպաֆրասի գործունեության շնորհիվ։00:00:31
00:00:31
Այնուամենայնիվ, Պողոսը ճանաչում էր
այնտեղի ժողովի որոշ անդամների,00:00:35
00:00:35
այդ թվում՝ Ապպիային,
Արքիպոսին և Փիլիմոնին,00:00:38
00:00:38
որին նա նույնպես նամակ գրեց՝
սուրբ ոգուց ներշնչված։00:00:42
00:00:43
Ժողովը հիմնվելուց որոշ ժամանակ անց00:00:45
00:00:45
սուտ ուսուցիչները փորձեցին
մոլորեցնել կողոսացի քրիստոնյաներին00:00:48
00:00:48
խաբեությամբ ու փիլիսոփայությամբ։00:00:51
00:00:52
Եպաֆրասը Կողոսայից
հարյուրավոր կիլոմետրեր անցավ,00:00:55
00:00:55
որ գնա Հռոմ ու Պողոսին
պատմի ժողովի վիճակի մասին։00:00:59
00:01:00
Կողոսացիներին ուղղված
նամակը բաղկացած է 4 գլուխներից։00:01:05
00:01:05
1-ին գլխում Պողոսը
իր ցանկությունն է հայտնում,00:01:07
00:01:07
որ կողոսացիները շարունակեն ավելացնել00:01:09
00:01:09
Աստծու մասին ճշգրիտ գիտելիքները։00:01:12
00:01:13
Այնուհետև նա Աստծու Որդու մասին ասում է,00:01:15
00:01:15
որ նա «Աստծու պատկերն է՝
բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը»,00:01:20
00:01:20
և որ «նրա միջոցով
ստեղծվեցին մնացած բոլոր բաները»։00:01:24
00:01:25
Քրիստոսը նաև ժողովի գլուխն է։00:01:28
00:01:28
2-րդ գլխում առաքյալը կողոսացիներին
հորդորում է զգուշանալ նրանցից,00:01:32
00:01:32
ովքեր փիլիսոփայություն են տարածում00:01:33
00:01:33
և խրախուսում են
վերադառնալ Մովսիսական օրենքին։00:01:37
00:01:38
Պողոսը բացատրում է, որ
Մովսիսական օրենքը ջնջվել էր և վերացել։00:01:42
00:01:42
Աստված փոխաբերական իմաստով
մեխել էր այն Քրիստոսի տանջանքի ցցին։00:01:46
00:01:48
Գիտեի՞ք արդյոք, որ Կողոսացիներ 4:10-ում00:01:51
00:01:51
Պողոսը հիշատակում է «Մարկոսին՝
Բառնաբասի զարմիկին»։00:01:55
00:01:55
Մարկոսը, որը նաև կոչվում է Հովհաննես,00:01:57
00:01:57
կարճ ժամանակով
ուղեկցել էր Պողոսին և Բառնաբասին00:02:00
00:02:00
առաջին միսիոներական
շրջագայության ընթացքում։00:02:04
00:02:04
Սակայն նա լքել էր նրանց ու հնարավոր է՝00:02:06
00:02:06
վերադարձել էր տուն՝ Երուսաղեմ,00:02:08
00:02:08
ինչը հիասթափություն էր պատճառել Պողոսին։00:02:11
00:02:11
Մոտ 12 տարի հետո,
սակայն, Մարկոսը Հռոմում էր00:02:14
00:02:14
և համագործակցում էր Պողոսի հետ։00:02:16
00:02:16
Հստակ է, որ նրանց միջև
առաջացած անդունդը վերացել էր։00:02:20
00:02:23
3-րդ գլխում Պողոսը ժողովին հորդորում է00:02:25
00:02:25
«շարունակել փնտրել վերևում եղած բաները,00:02:28
00:02:28
որտեղ Քրիստոսը նստած է Աստծու աջ կողմում»։00:02:31
00:02:33
Առաքյալը կողոսացիներին նաև կոչ է անում00:02:36
00:02:36
«հանել իրենց վրայից հին անձնավորությունը»00:02:38
00:02:38
և «հագնել նոր անձնավորությունը»,00:02:40
00:02:40
ինչպես նաև շարունակել
«մեծահոգաբար ներել միմյանց»։00:02:44
00:02:46
4-րդ գլխում Պողոսը նրանց ասում է,00:02:48
00:02:48
որ «հարատևեն աղոթքի մեջ»՝00:02:50
00:02:50
երախտագետ լինելով։00:02:52
00:02:54
Նա նաև գրում է.00:02:55
00:02:55
«Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի,00:02:57
00:02:57
աղով համեմված,00:02:59
00:02:59
որպեսզի իմանաք, թե ինչպես
պատասխան տաք ամեն մեկին»։00:03:02
00:03:06
«Կողոսացիներ» նամակը
կարդալիս ուշադրություն դարձրեք,00:03:09
00:03:09
որ մենք պետք է շարունակենք ավելացնել
Աստծու մասին ճշգրիտ գիտելիքները,00:03:14
00:03:14
որ պետք է կերտենք
քրիստոսանման անձնավորություն,00:03:17
00:03:17
և որ մեր խոսքը պետք է միշտ լինի վայելուչ,00:03:20
00:03:20
հատկապես երբ հռչակում ենք Աստծու
Թագավորության մասին բարի լուրը։00:03:25
«Կողոսացիներ» գրքի ներածություն
-
«Կողոսացիներ» գրքի ներածություն
Պողոս առաքյալը այս նամակը
սուրբ ոգու ներշնչմամբ գրել է Հռոմում
մ.թ. մոտ 60 կամ 61 թ.-ին։
Դա այնտեղ նրա
առաջին բանտարկության ժամանակ էր,
երբ նա տնային կալանքի տակ էր։
Կողոսացիներին ուղղված
նամակից պարզ է դառնում,
որ Պողոսը չէր այցելել Կողոսա։
Ակներևաբար այնտեղի ժողովը հաստատվել էր
Եպաֆրասի գործունեության շնորհիվ։
Այնուամենայնիվ, Պողոսը ճանաչում էր
այնտեղի ժողովի որոշ անդամների,
այդ թվում՝ Ապպիային,
Արքիպոսին և Փիլիմոնին,
որին նա նույնպես նամակ գրեց՝
սուրբ ոգուց ներշնչված։
Ժողովը հիմնվելուց որոշ ժամանակ անց
սուտ ուսուցիչները փորձեցին
մոլորեցնել կողոսացի քրիստոնյաներին
խաբեությամբ ու փիլիսոփայությամբ։
Եպաֆրասը Կողոսայից
հարյուրավոր կիլոմետրեր անցավ,
որ գնա Հռոմ ու Պողոսին
պատմի ժողովի վիճակի մասին։
Կողոսացիներին ուղղված
նամակը բաղկացած է 4 գլուխներից։
1-ին գլխում Պողոսը
իր ցանկությունն է հայտնում,
որ կողոսացիները շարունակեն ավելացնել
Աստծու մասին ճշգրիտ գիտելիքները։
Այնուհետև նա Աստծու Որդու մասին ասում է,
որ նա «Աստծու պատկերն է՝
բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը»,
և որ «նրա միջոցով
ստեղծվեցին մնացած բոլոր բաները»։
Քրիստոսը նաև ժողովի գլուխն է։
2-րդ գլխում առաքյալը կողոսացիներին
հորդորում է զգուշանալ նրանցից,
ովքեր փիլիսոփայություն են տարածում
և խրախուսում են
վերադառնալ Մովսիսական օրենքին։
Պողոսը բացատրում է, որ
Մովսիսական օրենքը ջնջվել էր և վերացել։
Աստված փոխաբերական իմաստով
մեխել էր այն Քրիստոսի տանջանքի ցցին։
Գիտեի՞ք արդյոք, որ Կողոսացիներ 4:10-ում
Պողոսը հիշատակում է «Մարկոսին՝
Բառնաբասի զարմիկին»։
Մարկոսը, որը նաև կոչվում է Հովհաննես,
կարճ ժամանակով
ուղեկցել էր Պողոսին և Բառնաբասին
առաջին միսիոներական
շրջագայության ընթացքում։
Սակայն նա լքել էր նրանց ու հնարավոր է՝
վերադարձել էր տուն՝ Երուսաղեմ,
ինչը հիասթափություն էր պատճառել Պողոսին։
Մոտ 12 տարի հետո,
սակայն, Մարկոսը Հռոմում էր
և համագործակցում էր Պողոսի հետ։
Հստակ է, որ նրանց միջև
առաջացած անդունդը վերացել էր։
3-րդ գլխում Պողոսը ժողովին հորդորում է
«շարունակել փնտրել վերևում եղած բաները,
որտեղ Քրիստոսը նստած է Աստծու աջ կողմում»։
Առաքյալը կողոսացիներին նաև կոչ է անում
«հանել իրենց վրայից հին անձնավորությունը»
և «հագնել նոր անձնավորությունը»,
ինչպես նաև շարունակել
«մեծահոգաբար ներել միմյանց»։
4-րդ գլխում Պողոսը նրանց ասում է,
որ «հարատևեն աղոթքի մեջ»՝
երախտագետ լինելով։
Նա նաև գրում է.
«Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի,
աղով համեմված,
որպեսզի իմանաք, թե ինչպես
պատասխան տաք ամեն մեկին»։
«Կողոսացիներ» նամակը
կարդալիս ուշադրություն դարձրեք,
որ մենք պետք է շարունակենք ավելացնել
Աստծու մասին ճշգրիտ գիտելիքները,
որ պետք է կերտենք
քրիստոսանման անձնավորություն,
և որ մեր խոսքը պետք է միշտ լինի վայելուչ,
հատկապես երբ հռչակում ենք Աստծու
Թագավորության մասին բարի լուրը։
-