JW subtitle extractor

«1 Տիմոթեոս» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«1 Տիմոթեոս» գրքի ներածություն։
Տիմոթեոսին Պողոսի ուղղած առաջին
նամակը գրվել է Մակեդոնիայում
մ.թ. մոտ 61–64 թթ.-ին։
Պողոսի խոսքերից պարզ է դառնում,
որ այդ ժամանակ Տիմոթեոսը Եփեսոսում էր։
Այս նամակում առաքյալը ցուցումներ է տալիս
ժողովի կազմակերպչական հարցերի վերաբերյալ
և նախազգուշացնում կեղծ ուսմունքներից
ու փողասիրությունից հեռու մնալու մասին։
«1 Տիմոթեոս» գիրքը բաղկացած է 6 գլուխներից։
1-ին գլխում Պողոսը Տիմոթեոսին
խրախուսում է մնալ Եփեսոսում,
որպեսզի շտկի նրանց, ովքեր
շեղվել են Քրիստոսի ուսմունքներից։
Պողոսը նաև իր երախտագիտությունն է արտահայտում
Քրիստոսի մեծ ողորմության համար։
Թեև նա հալածել էր քրիստոնեական ժողովը,
Հիսուսը հավատարիմ համարեց նրան՝
ծառայության նշանակելով։
2-րդ գլխում Պողոսը հորդորում է աղոթել ուրիշների,
այդ թվում՝ պետական պաշտոնյաների համար,
որ Աստծու ժողովուրդը կարողանա հանգիստ կյանք վարել
և խաղաղությամբ կատարել իր ծառայությունը։
Նա ասում է, որ Աստծու կամքն է,
որ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան
և փրկվեն»։
3-րդ գլխում Պողոսը թվարկում է մի շարք պահանջներ,
որոնց պետք է համապատասխանեն նրանք,
ովքեր ձգտում են ծառայել որպես
վերակացուներ կամ ծառայող օգնականներ։
Գիտեի՞ք արդյոք,
որ «ձգտել» թարգմանված հունարեն բայը նշանակում է
«ձգվել ինչ-որ բանի հասնելու համար»։
Առաքյալը այսպիսով ցույց է տալիս,
որ այն եղբայրները, ովքեր ժողովում
ուզում են ծառայել ուրիշներին,
պետք է ջանքեր թափեն։
4-րդ գլխում Պողոսը գրում է,
որ կգա մի ժամանակ,
երբ ոմանք կհեռանան հավատից
և կփորձեն մոլորեցնել ուրիշներին։
Այդ հավատուրացները ստեր կխոսեն
և նույնիսկ կարգելեն ամուսնանալ։
Նա Տիմոթեոսին հորդորում է լավ օրինակ լինել խոսելու,
վարքի և սիրո մեջ։
Տիմոթեոսը պետք է շարունակի ջանասեր լինել
բարձրաձայն ընթերցելու և սովորեցնելու մեջ։
5-րդ գլխում նրան խորհուրդ է տրվում
մեծահասակ տղամարդկանց վերաբերվել ինչպես հայրերի,
երիտասարդ տղամարդկանց՝ ինչպես եղբայրների,
մեծահասակ կանանց՝ ինչպես մայրերի,
երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի։
Նա բացատրում է Տիմոթեոսին,
որ ժողովները պետք է հոգ տանեն այն այրիների մասին,
ովքեր իսկապես կարիքի մեջ են
և վկայվել են իրենց բարի գործերով։
6-րդ գլխում առաքյալը նշում է,
որ ովքեր Քրիստոսի խոսքերին
հակառակ բաներ են սովորեցնում,
«հպարտությամբ են լցված»։
Պողոսը նաև ասում է, որ «նրանք,
ովքեր որոշում են հարստանալ,
ընկնում են փորձության և որոգայթի»,
ինչպես նաև բազում վնասակար ցանկությունների մեջ։
Փողասիրությունը հոգևորապես կկործանի
և շատ ցավ կպատճառի նրանց։
Քրիստոսի հետևորդները չպետք է ագահ լինեն,
այլ պետք է լինեն առատաձեռն,
ուրիշներին բաժին հանելու պատրաստ
և իրենց հույսը դնեն Աստծու վրա,
որպեսզի ամուր կառչեն իսկական կյանքից։
«1 Տիմոթեոս» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք,
որ Եհովան ուզում է՝ ամեն տեսակ մարդիկ
ճշմարտությունն իմանան ու փրկվեն,
որ քրիստոնյաները պետք է խուսափեն փողասիրությունից,
և որ պետք է ամուր կառչենք իսկական կյանքից,
որը կարող ենք ունենալ միայն
Աստծու Թագավորության ներքո։