JW subtitle extractor

«Եբրայեցիներ» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«Եբրայեցիներ» գրքի ներածություն։
Պողոսը այս նամակը գրել է մ.թ. մոտ 61 թ.-ին՝ Հռոմում
տնային կալանքից ազատվելուց
կարճ ժամանակ առաջ կամ հետո։
Նամակի բովանդակությունը ցույց է տալիս,
որ այն գրվել էր Հրեաստանում բնակվող
եբրայեցի քրիստոնյաների համար։
Նրանցից շատերը երկար տարիներ էր՝ քրիստոնյա էին։
Սակայն, խոսելով հոգևոր տեսանկյունից,
այդ մարդկանցից ոմանք կրկին կաթի կարիք ունեին,
և ոչ թե պինդ կերակուրի։
Դա վտանգում էր նրանց հավատը,
քանի որ այն հարձակման էր ենթարկվում
հրեա կրոնական առաջնորդների
և նրանց աջակիցների կողմից։
Այդ հակառակորդները գուցե պնդում էին,
թե քրիստոնյաները չունեին տեսանելի որևէ իրողություն,
որը կօգներ նրանց իրենց երկրպագության մեջ։
Հրեաները, սակայն, ունեին փառահեղ տաճար,
քահանայություն,
կենդանական զոհեր,
Մովսիսական օրենք և պատմություն,
որը սկիզբ էր առնում Աբրահամից։
Պողոսը եբրայեցի քրիստոնյաներին գրեց,
որպեսզի ամրացնի նրանց հավատը շատ ավելի
գերազանց երկնային իրողությունների հանդեպ,
որոնցում առանցքային տեղ ունի Քրիստոսը։
Այդ իրողությունների շնորհիվ
քրիստոնեական երկրպագությունը
մարմնավոր Իսրայելի երկրպագությունից բարձր է։
Պողոսի նամակը թերևս օգտակար էր
նաև եբրայեցի այն քրիստոնյաների համար,
ովքեր դեռ կառչած էին Մովսիսական օրենքից։
«Եբրայեցիներ» գիրքը բաղկացած է 13 գլուխներից։
1–3 գլուխներում նկարագրվում է Հիսուսի բարձր դիրքը,
և այդպիսով հստակ ընդգծվում է
«Եբրայեցիներ» նամակի թեման։
Նա իր դիրքով գերազանցում է հրեշտակներին և Մովսեսին։
4–10 գլուխներից իմանում ենք,
որ Հիսուսը՝ որպես երկնային Քահանայապետ,
շատ ավելի բարձր է տաճարում ծառայող
հրեա մեղավոր քահանայապետներից։
Ի տարբերություն նրանց՝
Հիսուսը կատարյալ է և առանց մեղքի։
Հրեա քահանայապետները ամեն օր պետք է
զոհեր մատուցեին ժողովրդի մեղքերի համար։
Բացի այդ, նրանց մատուցած կենդանական
զոհերը սահմանափակ արժեք ունեին։
Քրիստոսը մտավ բուն երկինք,
որպեսզի Աստծուն ներկայացնի իր
կատարյալ մարդկային կյանքի արժեքը՝
որպես մեկընդմիշտ տրված փրկանք։
Հիսուսի փրկանքը նաև հիմք է ծառայում նոր ուխտի համար,
որն ավելի լավն է՝ համեմատած այն
ուխտի հետ, որի միջնորդը Մովսեսն էր։
Գիտեի՞ք արդյոք,
որ Պողոսը, Եբրայեցիներ 9:9-ում ասելով
«այս խորանը օրինակ է» խոսքերը,
նկատի ուներ Մովսեսի կանգնեցրած
երկրային վրանը, կամ՝ խորանը։
Այն երկրպագությունը, որի մեջ առանցքային դեր
ունեին այդ խորանն ու կենդանական զոհերը,
չէր կարող մեղքերի լիակատար ներում տալ։
Շատ ավելի մեծ խորանը,
«որն անձեռակերտ է»,
և որը Քրիստոսի փրկանքի զոհի հիման վրա
Եհովային երկրպագություն մատուցելու կառույցն է,
մեզ ապահովում է անհրաժեշտ ամեն բանով,
որպեսզի անձնական և հարատև
փոխհարաբերություններ ունենանք Աստծու հետ։
10-րդ գլխում կարդում ենք, որ Քրիստոսի հետևորդները
պետք է կանոնավորաբար հավաքվեն,
որպեսզի քաջալերեն միմյանց,
առավել ևս որ տեսնում են՝ օրը մոտենում է։
11-րդ գլուխը կենտրոնանում է հավատի վրա։
Այնտեղ հիշատակվում են
նախաքրիստոնեական ժամանակներում ապրած
բազմաթիվ տղամարդկանց և կանանց օրինակներ,
ովքեր հավատի շնորհիվ զորավոր դարձան խոսքով ու գործով։
12-րդ գլխում կարդում ենք, որ
այդ քաջ տղամարդիկ ու կանայք
«վկաների.... մեծ բազմություն» են։
Այնուհետև առաքյալը մատնանշում է ամենամեծ վկային՝
Հիսուս Քրիստոսին,
որը «մեր հավատի Գլխավոր Առաջնորդն
ու Կատարելագործողն» է։
Եթե այնպիսի հավատ ունենք,
ինչպիսին Քրիստոսն ուներ,
ապա դա կարտացոլվի մեր սուրբ վարքում։
Ուստի 13-րդ գլխում արձանագրված Պողոսի
վերջին հորդորները ընդգրկում են հետևյալը.
«Թող ձեր եղբայրասիրությունը հարատևի»,
«Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի»
և «Հնազանդվեք.... նրանց, ովքեր
առաջնորդություն են վերցնում ձեր մեջ»։
«Եբրայեցիներ» նամակը կարդալիս ուշադրություն դարձրեք,
թե Պողոսը ինչպես է գեղեցիկ կերպով ցույց տալիս
քրիստոնեական երկրպագության գերազանց լինելը,
թե ինչպես կարող ենք շարունակել
կատարելագործել մեր հավատը,
մինչ սպասում ենք Սատանայի աշխարհի վերջին,
և թե ինչպես Աստված Հիսուսի՝
մեր երկնային Քահանայապետի
ու իր Թագավորության Թագավորի միջոցով
մեկընդմիշտ կվերացնի մեղքն ու մահը։