JW subtitle extractor

«Հակոբոս» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«Հակոբոս» գրքի ներածություն։
Հիմնավոր ապացույց կա, որ այս նամակը
գրողը՝ Հակոբոսը, Հիսուսի եղբայրն էր։
Հակոբոսը այն գրել է մ.թ. 62 թ.-ից առաջ։
Այդ ժամանակ նա ապրում էր Երուսաղեմում։
Այս նամակում ընդգծվում է այն,
որ անհրաժեշտ է հավատ և տոկունություն
դրսևորել փորձությունների ժամանակ,
խուսափել մեղքերից, ինչի պատճառով
կկորցնենք Աստծու հավանությունը,
և մեր հավատը փաստել գործերով։
Հիսուսի պես՝ Հակոբոսը գործածում էր
առօրյա կյանքից վերցված պարզ,
բայց և զորեղ օրինակներ՝
խոսելով ծովի ալիքների, ծաղիկների ու ծառերի,
իրեն հայելու մեջ նայող մարդու
և կորչող հարստության մասին։
«Հակոբոս» գիրքը բաղկացած է 5 գլուխներից։
1-ին գլուխը մեզ հիշեցնում է,
որ «շարունակ խնդրենք Աստծուն»
իմաստության համար
և դա անենք հավատով,
և որ «նա, ով կասկածում է,
նման է հողմակոծ ու տարուբերվող ծովի ալիքի»։
2-րդ գլխում խիստ խորհուրդ է տրվում նրանց,
ովքեր հարուստներին վերաբերվում են բարեհաճությամբ,
իսկ աղքատներին՝ ոչ՝
դասակարգային տարբերություն դնելով
ու ոտնահարելով մերձավորին
սիրելու մասին «թագավորական օրենքը»։
Գիտեի՞ք արդյոք, որ Հակոբոսը հաճախ
հիշատակում է մտքեր Լեռան քարոզից։
Օրինակ՝ նա ասում է, որ մենք կարող ենք
ուրախ լինել, երբ հալածվում ենք,
որ մենք պետք է կատարենք Աստծու կամքը
և ոչ թե միայն լսենք այն,
և որ եթե ցանկանում ենք, որ Աստված ների մեզ,
մենք էլ պետք է ներենք ուրիշներին։
3-րդ գլխում Հակոբոսը տարբեր համեմատություններ է անում
ընդգծելու համար մեր լեզուն հսկելու անհրաժեշտությունը։
Դա պետք է անեն հատկապես
Աստծու Խոսքի ուսուցիչները։
Հակոբոսը լեզուն համեմատում է ձիու սանձի,
նավի ղեկի, կրակի և ջրի աղբյուրի հետ։
4-րդ գլխում ասվում է, որ սխալ վարքի
պատճառը մարմնական ցանկություններն են։
Հակոբոսը նաև ասում է.
«Եթե մեկը ցանկանում է աշխարհի ընկերը լինել,
Աստծու թշնամին է դառնում»։
Մյուս կողմից՝
եթե հակառակվենք Բանսարկուին և
մոտենանք Աստծուն, նա կմոտենա մեզ։
5-րդ գլխում ասվում է, որ
հարուստներն ու զորավորները,
ովքեր հարստահարում են ուրիշներին,
պատասխան են տալու Եհովային։
Հակոբոսը նաև ընդգծում է
համբերության կարևորությունը։
Ինչպես որ հողագործը համբերությամբ սպասում է անձրևին,
այնպես էլ մենք պետք է համբերությամբ սպասենք Աստծուն,
մինչև որ նա կատարի Քրիստոսի
հետ կապված իր խոստումները։
Իսկ մինչ այդ, եթե որևէ մեկը
հոգևորապես հիվանդանա,
նա պետք է օգնության համար
դիմի ժողովի երեցներին։
Աստծու Խոսքի և հավատով արված աղոթքների միջոցով
սիրառատ երեցները կարող են օգնել հիվանդին, որ բուժվի։
«Հակոբոս» նամակը կարդալիս ուշադրություն դարձրեք,
որ մենք երբեք չպետք է Եհովային
մեղադրենք մեր փորձությունների մեջ,
որ պետք է ջանք թափենք,
որպեսզի հսկենք մեր լեզուն,
և որ պետք է համբերությամբ
սպասենք Աստծու Թագավորությանը։