JW subtitle extractor

«1 Պետրոս» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«1 Պետրոս» գրքի ներածություն։
Պետրոս առաքյալը իր 1 և 2
«Պետրոս» նամակներում նշում է,
որ դրանք գրողը ինքն է։
Առաջին նամակը նա գրել է Բաբելոնում
մ.թ. մոտ 62–64 թթ.-ին։
Պետրոսի համար որպես քարտուղար ծառայել է Սիլվանոսը,
որը հայտնի է նաև Շիղա անունով։
Սիլվանոսը հավանաբար այն նույն Շիղան է,
որը ավելի վաղ համագործակցել է Պողոս առաքյալի հետ։
Պետրոսն իր առաջին նամակը ուղղել է Պոնտոսի,
Գաղատիայի, Կապադովկիայի, Ասիայի
և Բութանիայի օծյալ քրիստոնյաներին։
Այդ երկրներում բնակվող քրիստոնյաները
բազմաթիվ փորձություններ էին կրում։
«1 Պետրոս» գիրքը բաղկացած է 5 գլուխներից։
1-ին գլխում Պետրոսը իր օծյալ եղբայրներին հիշեցնում է,
որ նրանք «վերստին ծնվեցին,
որպեսզի Հիսուս Քրիստոսի հարության
միջոցով ունենան կենդանի հույս»։
Հավատարիմ մնալով՝ նրանք կստանան երկնքում
իրենց համար պահված անթառամ
ժառանգության վարձատրությունը։
Ուստի այդ քրիստոնյաները պետք է
պատրաստեն իրենց մտքերը գործունեության համար
և հեռու մնան մարմնական ցանկություններից։
2-րդ գլխում առաքյալը Հիսուսի օծյալ
հետևորդներին կոչում է «սուրբ ազգ»
և «թագավորական քահանայություն»,
որն իր ունեցածով օգնում է ուրիշներին։
3-րդ գլխում կարդում ենք, որ կանայք պետք է
սիրով հպատակվեն իրենց ամուսիններին,
ինչպես որ Սառան էր հնազանդվում Աբրահամին։
Իսկ ամուսինները պետք է պատիվ տան իրենց կանանց։
Գիտեի՞ք արդյոք,
որ իր առաջին նամակում Պետրոսը մեջբերումներ
է արել Աստվածաշնչի առնվազն վեց գրքերից՝
«Ծննդոցից», «Ելքից», «Ղևտականից»,
«Սաղմոսներից», «Առակներից» և «Եսայիայից»։
Մեջբերումներ անելով Աստծու Խոսքից՝
նա ընդօրինակեց Հիսուսին և
հրաշալի օրինակ թողեց մեզ։
4-րդ գլխում առաքյալն ընդգծում է,
որ ընդօրինակելով Քրիստոսին՝
մենք պետք է ապրենք Աստծու կամքը կատարելու համար,
նույնիսկ եթե դա նշանակում է անցնել
կրակոտ փորձությունների միջով։
Նա նաև ասում է, որ պետք է «միշտ աղոթենք»։
5-րդ գլխում Պետրոսը երեցներին հորդորում է
Աստծու հոտը հովվել անեսասիրաբար և խոնարհությամբ։
Այնուհետև նա բոլորին քաջալերում է,
որ իրենց ամբողջ հոգսը Աստծու վրա գցեն,
որովհետև նա հոգ է տանում նրանց մասին։
«1 Պետրոս» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք,
թե ինչպես պետք է պատրաստենք
մեր մտքերը գործունեության համար,
թե ինչպես ամուսիններն ու կանայք
պետք է վերաբերվեն իրար,
և թե ինչու պետք է պատրաստակամորեն տոկանք փորձություններին,
մինչ սպասում ենք Աստծու Թագավորությանը։