JW subtitle extractor

«2 Պետրոս» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«2 Պետրոս» գրքի ներածություն։
Պետրոս առաքյալը իր 1 և 2 «Պետրոս» նամակներում նշում է,
որ դրանք գրողը ինքն է։
Նա իր երկրորդ նամակը գրել է մ.թ. մոտ 64 թ.-ին՝
առաջին նամակը գրելուց կարճ ժամանակ անց։
Հնարավոր է՝ այդ ժամանակ Պետրոսը դեռևս Բաբելոնում էր
կամ դրա մերձակայքում։
Երկրորդ նամակում նա օծյալ
քրիստոնյաներին՝ որպես կանչվածների,
հորդորում է հավատարիմ մնալ, որ ստանան երկնային վարձատրությունը,
զգուշանալ սուտ ուսուցիչներից
և ուշադրություն դարձնել մարգարեական խոսքին։
«2 Պետրոս» գիրքը բաղկացած է 3 գլուխներից։
1-ին գլխում խոսվում է Քրիստոսի այլակերպության մասին։
Այդ տեսիլքում Պետրոսը, Հակոբոսն ու Հովհաննեսը
նախապես տեսան Հիսուսի՝
որպես Աստծու Թագավորության Թագավորի փառքը։
Այլակերպությունը ավելի հաստատուն
դարձրեց մարգարեական խոսքը,
ուստի քրիստոնյաները պետք է ուշադրություն դարձնեն դրան
«որպես մի ճրագի, որը լույս է տալիս մութ տեղում»։
2-րդ գլխում Պետրոսը զգուշացնում է մեզ,
որ սուտ ուսուցիչներ կհայտնվեն
և կործանարար աղանդավորություն կտարածեն։
Այդ խաբեբաները, որոնք սկսեցին
ի հայտ գալ առաջին դարում,
Աստծու դատաստանին կենթարկվեն,
ինչպես որ Սոդոմի և Գոմորի բնակիչները։
Գիտեի՞ք արդյոք,
որ երբ Պետրոսը գրում էր իր երկրորդ նամակը,
նա գիտեր, որ շուտով մահանալու է։
Սակայն փոխանակ իր անձի
համար չափից շատ մտահոգվելու՝
նա շարունակեց հնազանդվել սիրով
տրված Հիսուսի հետևյալ պատվերին.
«Կերակրի՛ր իմ գառնուկներին»։
3-րդ գլխում նկարագրվում է,
թե ինչ էր տեղի ունենալու, երբ Քրիստոսը
ներկա լիներ իր Թագավորության զորությամբ։
Այդ ժամանակի մասին Պետրոսը կանխագուշակեց,
որ լինելու էին ծաղրողներ,
ովքեր «միտումնավոր անուշադրության էին մատնելու» այն փաստը,
որ Եհովան Նոյի օրերում կործանել էր չար աշխարհը։
Այնուհետև Պետրոսը հիշատակում է
փոխաբերական «նոր երկնքի ու նոր երկրի»
վերաբերյալ Աստծու խոստման մասին,
որոնցում արդարություն է բնակվելու։
Միևնույն ժամանակ Աստծու ժողովուրդը
պետք է կառչած լինի սուրբ գրվածքներին
և զբաղված՝ «աստվածանվեր գործերով»։
«2 Պետրոս» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք,
որ Քրիստոսի այլակերպությունը
կարող է ամրացնել մեր հավատը
աստվածաշնչյան մարգարեությունների հանդեպ,
որ մենք պետք է զգուշանանք սուտ ուսուցիչներից
և որ պետք է համբերությամբ սպասենք «նոր երկնքին»՝
Աստծու Թագավորությանը,
որն իշխելու է աստվածավախ մարդկանցից
կազմված նոր երկրային հասարակության վրա։