JW subtitle extractor

«1 Հովհաննես» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«1 Հովհաննես» գրքի ներածություն։
«1 Հովհաննես» նամակը Հովհաննես առաքյալի
գրած երեք նամակներից ամենաերկարն է։
Նա հավանաբար Եփեսոսում
կամ դրա մերձակայքում էր,
երբ մ.թ. մոտ 98 թ.-ին գրեց իր նամակները։
Մոտավորապես այդ նույն ժամանակ
նա նաև գրեց իր անունը կրող Ավետարանը։
Հովհաննեսը իր առաջին նամակը
չի հասցեագրել կոնկրետ մի անհատի։
Այն ընդհանրական նամակ է՝
ուղղված բոլոր քրիստոնյաներին։
Առաքյալը նպատակ ուներ
ամրացնել իր հավատակիցների հավատն
այն ճշմարտությունների նկատմամբ,
որ Աստված հայտնել էր քրիստոնեական ժողովին։
Այս նամակում հիմնականում խոսվում է երեք թեմաների՝
նեռի, մեղքի և սիրո մասին։
«1 Հովհաննես» գիրքը բաղկացած է 5 գլուխներից։
1-ին գլխում Հովհաննեսն ասում է, որ «Աստված լույս է»,
և որ քրիստոնյաները պետք է լույսի մեջ քայլեն։
Լույսի մեջ քայլելու համար մենք
պետք է ընդունենք, որ մեղավոր ենք
և Քրիստոսի հաշտության զոհի
հիման վրա ներման կարիք ունենք։
2-րդ գլխում մեզ նախազգուշացում է
տրվում նեռերի հայտնվելու մասին։
Այլ բաների թվում նրանք
պնդում են, որ Հիսուսը Քրիստոսը չէր,
և որ Աստծու Որդին չի եկել մարմնով։
Գիտեի՞ք արդյոք, որ դրանից ավելի քան երեք
տասնամյակ առաջ կանխագուշակվել էր,
որ սուտ ուսուցիչները կործանարար
աղանդավորություն էին տարածելու
և փորձելու էին «աշակերտներին իրենց հետևից քաշել»։
Հովհաննեսի գրվածքներից երևում է,
որ այդ հավատուրացությունը արդեն գործում էր։
3-րդ գլխում Հովհաննեսը
ցույց է տալիս Աստծու զավակների
և Բանսարկուի զավակների միջև հակադրությունը։
Աստծու զավակները սիրում են իրար,
իսկ Բանսարկուի զավակները
Կայենի պես ատում են իրենց եղբորը։
Սիրո թեման շարունակվում է նաև 4-րդ գլխում։
Այստեղ Հովհաննեսը մեզ հիշեցնում է,
որ չենք կարող իրավամբ ասել, որ սիրում ենք Աստծուն,
եթե չենք սիրում մեր հավատակիցներին։
Վերջին գլխում կարդում ենք.
«Սա է Աստծու հանդեպ սերը,
որ մենք պահենք նրա պատվիրանները»։
Հովհաննեսը նաև վստահեցնում է,
որ Աստված լսում է մեր բոլոր աղոթքները,
եթե դրանք իր կամքի համաձայն են։
«1 Հովհաննես» գիրքը
կարդալիս ուշադրություն դարձրեք,
որ մենք պետք է մերժենք հավատուրացներին,
որ պետք է զգուշանանք շարունակ մեղք գործելուց
և որ պետք է սեր զարգացնենք մեր հավատակիցների՝
Աստծու Թագավորության հպատակների հանդեպ։