JW subtitle extractor

«Հուդա» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«Հուդա» գրքի ներածություն։
Հուդան, որը գրել է այս նամակը,
ըստ երևույթին Հիսուս Քրիստոսի արյունակից եղբայրն էր։
Նա իր նամակը գրել է մ.թ. մոտ 65 թ.-ին՝
հավանաբար իր հայրենիքում՝ Պաղեստինում։
Այդ ժամանակ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել.
անբարո և անասնացած մարդիկ սկսել էին սողոսկել ժողով։
Ուստի Հուդան քրիստոնյաներին հորդորեց
համառորեն պայքարել հավատի համար։
«Հուդա» գիրքը բաղկացած է 25 համարներից։
5-րդ համարում Հուդան մեզ հիշեցնում է,
որ Եհովան իսրայելացիներին
Եգիպտոսից ազատագրելուց հետո
կործանեց նրանց, ովքեր ծայրաստիճան անհավատություն դրսևորեցին։
Նմանապես 7-րդ համարում ասվում է,
որ «Սոդոմն ու Գոմորը և դրանց շրջակա քաղաքները»
«հավիտենական կրակի դատաստանն ու պատիժը կրելով....
նախազգուշական օրինակ են մեզ համար»։
12-րդ և 13-րդ համարներում,
որոնցում ազդեցիկ փոխաբերություններ են գործածված,
քրիստոնեական ժողով ներխուժող չար մարդիկ
նկարագրվում են որպես «ստորջրյա խութեր»,
«անջուր ամպեր, որ քամուց այս ու այն կողմ են քշվում»,
արմատախիլ եղած «անպտուղ ծառեր»
և «ծովի կատաղի ալիքներ, որ.... փրփրեցնում են»։
Գիտեի՞ք արդյոք,
որ «Հուդա» նամակում այնպիսի տեղեկություն կա,
որը չի հանդիպում Աստվածաշնչի այլ գրքերում։
Միայն Հուդան է նշում Մովսեսի մարմնի համար
Բանսարկուի հետ Միքայել հրեշտակապետի վեճի մասին։
Եվ միայն նա է հիշատակում Ենոքի
մարգարեության մասին,
համաձայն որի՝ Աստված բյուրավոր հրեշտակներով
դատաստան էր տեսնելու բոլոր չարերի նկատմամբ։
Հուդան իր նամակը եզրափակում է՝ եղբայրներին
հորդորելով, որ «մնան Աստծու սիրո մեջ»,
«շարունակեն ողորմություն ցուցաբերել նրանց
հանդեպ, ովքեր կասկածամիտ են դարձել»,
և որ «փրկեն նրանց՝ հափշտակելով կրակի միջից»։
«Հուդա» գիրքը կարդալիս ուշադրություն դարձրեք,
որ Հուդան բազմիցս հղում է անում Աստծու դատաստաններին,
խորհեք նրա պատկերավոր օրինակների շուրջ
և նկատեք, թե որքան մտահոգված էր նա այն
անհատների մաքրությամբ ու հոգևոր վիճակով,
ովքեր հույս ունեին ժառանգելու Աստծու Թագավորությունը։