JW subtitle extractor

«Հայտնություն» գրքի ներածություն

Video Other languages Share text Share link Show times

«Հայտնություն» գրքի ներածություն։
«Հայտնություն» գիրքը գրել է
Հովհաննես առաքյալը մ.թ. մոտ 96 թ.-ին,
մինչ աքսորված էր Պատմոս կղզում։
Այն սերտորեն կապված է Աստվածաշնչի
առաջին գրքի՝ «Ծննդոցի» հետ։
«Ծննդոց» գիրքը պատմում է մեզ,
թե ինչպես մարդիկ կորցրին դրախտը,
իսկ «Հայտնություն» գիրքը՝
թե ինչպես այն կվերագտնեն։
«Հայտնություն» գիրքը պարունակում է 16 տեսիլքներ,
որոնք արձանագրված են 22 գլուխներում։
1–3 գլուխներում Հովհաննեսին ասվում է,
որ գրի առնի պատգամներ և ուղարկի յոթ ժողովներին,
որոնք գտնվում են Եփեսոսում,
Զմյուռնիայում, Պերգամոնում,
Թյուատիրում, Սարդեսում,
Ֆիլադելֆիայում և Լաոդիկեայում։
4-րդ և 5-րդ գլուխներում
Հովհաննեսը տեսնում է մի տեսիլք,
որում Եհովան նստած է իր գահի վրա։
Աստված յոթ կնիքով կնքված
մի գիրք է տալիս Գառանը,
որը փառավորված Քրիստոսն է։
6-րդ գլխում ասվում է, որ
Հիսուսը բացում է կնիքներից վեցը։
Երբ նա բացում է առաջին չորս կնիքները,
չորս խորհրդանշական ձիավորներ են սկսում սլանալ։
Վերջին երեքի սլանալը հանգեցնում է
պատերազմի, սովի և մահվան։
7-րդ գլխում Հովհաննեսը տեսնում է, որ չորս
հրեշտակներ պահում են ավերիչ քամիները,
մինչև որ բոլոր հոգևոր իսրայելացիների վրա կնիք դրվի։
Առաքյալը նաև տեսնում է
անթիվ-անհամար բազմազգ մի բազմություն,
որը գալիս է մեծ նեղությունից։
Գիտեի՞ք արդյոք, որ Ծննդոց 3:15-ում
Աստված կանխագուշակել էր,
որ խորհրդանշական կնոջ սերունդը
ջախջախելու էր օձի գլուխը,
որն Ադամին ու Եվային Աստծու դեմ
ապստամբության էր դրդել։
«Հայտնություն» գրքից պարզ է դառնում,
որ «առաջին օձը» Բանսարկու Սատանան է,
որը օձի միջոցով մարդկանց
ըմբոստության հրահրեց Եդեմի պարտեզում։
Ժամանակի ընթացքում հստակ դարձավ,
որ խորհրդանշական կնոջ սերունդը գլխավորապես
Մեսիական Թագավոր Հիսուս Քրիստոսն է։
Համաձայն մարգարեության՝ ուրիշներն էլ էին
նրա հետ իշխելու երկնքում։
«Հայտնություն» գրքում նշվում է, որ նրանց թիվը 144 000 է։
8-րդ և 9-րդ գլուխներում կարդում ենք,
որ Գառը բացում է յոթերորդ կնիքը։
Հովհաննեսը տեսնում է յոթ
հրեշտակների, որոնք յոթ փողեր ունեն։
Փողերի ձայնը ազդարարում է մարդկության
նկատմամբ իրագործվող Աստծու դատաստանները։
10-րդ և 11-րդ գլուխները պատմում են,
որ մի զորեղ հրեշտակ Հովհաննեսին փոքր գիրք է տալիս
և պատվիրում ուտել այն։
Այնուհետև առաքյալին ասվում է,
որ չափի տաճարի սրբարանը։
Դրանից հետո նա տեսնում է,
թե ինչ է լինում Աստծու երկու վկաներին։
Ապա յոթերորդ հրեշտակը փչում է իր փողը
և բարձր ձայներ են լսվում, որոնք ազդարարում են.
«Թագավորական իշխանությունը աշխարհի վրա
այժմ պատկանում է մեր Տիրոջը և իր Քրիստոսին»։
12-րդ գլխում Հովհաննեսը տեսնում է,
որ մի արու զավակ է ծնվում,
որին անմիջապես տանում են Աստծու և նրա գահի մոտ։
Նա նաև տեսնում է, որ Սատանան և նրա
հրեշտակները ցած են գցվում երկրի վրա։
Այնուհետև 13-րդ գլխում Հովհաննեսը
տեսնում է զարհուրելի գազանների,
որոնք իշխում են մարդկության վրա։
14-րդ գլուխը ցույց է տալիս,
որ Գառը 144 000 հոգու հետ
կանգնած է Սիոն լեռան վրա։
15-րդ և 16-րդ գլուխներում կարդում ենք,
որ յոթ հրեշտակներ յոթ գավաթների միջոցով
Աստծու բարկությունը թափում են երկրի վրա։
Նաև իմանում ենք, որ Աստծու մեծ
պատերազմը, որը նա մղելու է ազգերի դեմ,
տեղի է ունենալու Արմագեդոն
կոչվող խորհրդանշական վայրում։
17-րդ և 18-րդ գլուխներում խոսվում է
ալ կարմիր գազանի վրա նստած
մի հարբած պոռնիկի մասին,
որի անունն է Մեծ Բաբելոն։
Սակայն գազանը իր տասը եղջյուրներով
հարձակվում է այդ պոռնիկի վրա
և ամայացնում նրան։
19-րդ գլխում Հովհաննեսը տեսնում է,
որ Հիսուսը և նրա երկնային
զորքերը ոչնչացնում են չարերին։
20–22 գլուխներում արձանագրված
վերջին երեք տեսիլքներում
խոսվում է Սատանայի՝ անդունդը գցվելու,
Քրիստոսի Հազարամյա Իշխանության,
երկրային հարության
և ապստամբ մարդկանց ու ոգեղեն
արարածների հավիտենական կործանման մասին։
Հովհաննեսը նաև տեսնում է
փառահեղ Նոր Երուսաղեմը
և «կյանքի ջրի մի գետ.... որ
հոսում է Աստծու և Գառան գահից»։
Գետի ափերին «կյանքի ծառեր» կան։
«Հայտնություն» գիրքը
կարդալիս ուշադրություն դարձրեք,
թե Ծննդոց 3:15-ում արձանագրված
Աստծու խոստման լիարժեք կատարումը
ինչպես է նկարագրված մարգարեական տեսիլքներում,
թե ինչպես Աստված Քրիստոսի
միջոցով կվերացնի չարությունը,
և թե ինչպես Աստծու Թագավորության միջոցով
Եհովայի կամքը ընդմիշտ կկատարվի
երկրի վրա, ինչպես որ երկնքում է։