JW subtitle extractor

Դու մեր սրտում ես

Video Other languages Share text Share link Show times

Իմ քո՛ւյր, գիտե՞ս արդյոք՝ գանձ ես դու անգին:
Շոյում են սիրտը իմ գործերը քո հավատարիմ:
Խոսքերը այս երգի ուղղում եմ քեզ:
Աստծուց նվեր ես դու. ուզում եմ՝ դա միշտ հիշես:
Ու թե որ հանկարծ քեզ կասկածն այցելի,
Թող այս երգն օգնի։
Քեզնով հրճվում ենք,
Քո ժպիտից ենք թև առնում։
Խիզախ մեր քույրն ես.
Ոչ մի քամուց չես կոտրվում։
Խոսքերս քո մտքում դաջիր. դու թանկ ես,
Մեր սիրելի, անգին քույրն ես,
Դու մեր սրտում ես։
Ջանում ես ձեռք մեկնել, օգնել ուրիշներին,
Ձգտում աչքի չընկնել ու փառքն ուղղել Եհովային։
Գուցե քեզնից դու գոհ չես, սակայն ասեմ՝
Հպարտ է սիրտը մեր, որ քեզ նման պարգև ունենք։
Յահի պարտեզում անուշ վարդ ես դու ասես.
Թարմացնում ես մեզ։
Քեզնով հրճվում ենք, քո ժպիտից ենք թև առնում։
Խիզախ մեր քույրն ես. ոչ մի քամուց չես կոտրվում։
Խոսքերս քո մտքում դաջիր. դու թանկ ես,
Մեր սիրելի, անգին քույրն ես,
Դու մեր սրտում ես:
Դիտում է Հայրդ երկնքից:
Քո ջանքն ու սերը չեն վրիպում Հոր աչքից.
Նա սիրառատ է, կարեկից։
Քեզնով հրճվում ենք, քո ժպիտից ենք թև առնում:
Խիզախ մեր քույրն ես. ոչ մի քամուց չես կոտրվում:
Խոսքերս քո մտքում դաջիր. դու թանկ ես,
Մեր սիրելի, անգին քույրն ես,
Դու մեր սրտում ես:
Թող շողշողա ժպիտդ վառ։
Դու ադամանդ ես մեզ համար։
Դու մեր սրտում ես:
Դու գանձ ես։
Դու մեր սրտում ես։
Դու մեր սրտում ես։