JW subtitle extractor

Ծնվում է նոր աշխարհ

Video Other languages Share text Share link Show times

Պարզելով հուսո թևերդ ամուր՝
Սավառնիր դու այնտեղ, ուր չկա մրմուռ...
Մի աշխարհ, ուր երբեք
Չի լռում մանկան ծիծաղն անեզերք,
Ուր մեր Հոր խոսքը օրենք է անխախտ,
Ուր մարդիկ կառուցում են չքնաղ դրախտ,
Ուր տարածվել է անդորր՝
Միշտ անհատակ, ինչպես օվկիանը խոր...
Այս կյանքի համն առ։
Հոր ու Որդու մեծ սերը վառ
Ծնում է նոր աշխարհ։
Հույսը կրակ է անմար։
Հույսը խարիսխ է ծովում խռով։
Հույսը արև է սրտում ցրտահար։
Աչքերիդ առաջ, օ՜,
Ծնվում է նոր աշխարհ։
Տես ահա գողտրիկ քո տունն ու այգին.
Հավաքվել են սիրածդ մարդիկ քո կողքին։
Էլ չկա վիշտ ու լաց։
Օ՜, եկել է պահն այնքա՜ն սպասված...
Տարիներ են չիք դարձել,
Բայց Աստված հողին է շունչ փչել։
Դե՛, նրան դու գրկիր,
Ուրախ ասա. «Բարի գալուստ նոր երկիր»։
Ո՞ւր է մահն անկար...
Հոր սիրուց անծայր
Ծնվում է նոր աշխարհ։
Հույսը կրակ է անմար։
Հույսը խարիսխ է ծովում խռով։
Հույսը արև է սրտում ցրտահար։
Աչքերիդ առաջ, օ՜,
Ծնվում է նոր աշխարհ։
Մեր Հոր ամեն խոսքն անգին
(Հոր ամեն խոսքն անգին)
Կատարվում է միշտ. փա՛ռք տուր Յահին։
Այո՛, օրհնում է սրտանց նա,
(Այո՛, օրհնում է սրտանց)
Փափագդ ի կատար ածում հիմա։
Հույսը կրակ է անմար։
Հույսը խարիսխ է ծովում խռով։
Հույսը արև է սրտում ցրտահար։
Աչքերիդ առաջ, օ՜,
Ծնվում է նոր աշխարհ,
Ծնվում է նոր աշխարհ,
Ծնվում է նոր աշխարհ,
Ծնվում է նոր աշխարհ։