JW subtitle extractor

Խոր սեր անմար

Video Other languages Share text Share link Show times

Շուրջը քո նայիր...
Բյուր աչքեր՝ լի սիրով,
Հազվադեպ՝ այս ցուրտ աշխարհում։
Ջերմ ու սիրալիր
Ընկերներ՝ բաց սրտով,
Սիրտ, որում մի հուր է վառվում։
Անմար կրակ է սերը.
Յահից է այն իջնում։
Սեր, սեր անձնվեր...
Հոր թանկ պարգևն է սա.
Վառ սեր է նա։
Թող սերն՝ ուժ տվող,
Ջուր կենարար դառնա,
Ու սրտից մեր հավետ
Թող բխի հորդ մի գետ՝
Խոր սեր անմար։
Երբ հոգսերն են շատ,
Եվ ունենք ծանր բեռ,
Մեզ մի պահ ուժերն են լքում։
Բայց տալով առատ,
Սփռելով հույսը մեր՝
Խինդ ու նոր ուժեր ենք առնում։
Անմար կրակ է սերը.
Յահից է այն իջնում։
Սեր, սեր անձնվեր...
Հոր թանկ պարգևն է սա.
Վառ սեր է նա։
Թող սերն՝ ուժ տվող,
Ջուր կենարար դառնա,
Ու սրտից մեր հավետ
Թող բխի հորդ մի գետ:
Սեր, սեր անձնվեր...
Հոր թանկ պարգևն է սա.
Վառ սեր է նա։
Թող սերն՝ ուժ տվող,
Ջուր կենարար դառնա,
Ու սրտից մեր հավետ
Թող բխի հորդ մի գետ՝
Խոր սեր անմար,
Խոր սեր անմար,
Խոր սեր անմար։